Brent-ը թանկացել է՝ մեկ բարելը 65,05 դոլար
Տնտեսություն
Նավթի գինը երեքշաբթի առավոտյան վերականգնվում է երեք նստաշրջան անընդմեջ իջնելուց հետո։
Brent-ի հունիսյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում թանկացել են 0,84 դոլարով (1,31 տոկոս)՝ հասնելով 65,05 դոլարի մեկ բարելի դիմաց։ Երկուշաբթի Brent-ն էժանացել է 1,37 դոլարով (2,1 տոկոս)՝ հասնելով 64,21 դոլարի մեկ բարելի դիմաց։
WTI-ի մայիսյան ֆյուչերսները Նյու Յորքի NYMEX բորսայիմ էլեկտրոնային աճուրդներում թանկացել են 0,87 դոլարով (1,43 տոկոս)՝ հասնելով 61,57 դոլարի մեկ բարելի դիմաց։ Նախորդ աճուրդների ընթացքում պայմանագիրը նվազել է 1,29 դոլարով (2,1 տոկոս)՝ հասնելով 60,7 դոլարի մեկ բարելի դիմաց։