Հայերեն


Փաշինյանը ձեռք չի քաշելու ռուսական ալիքները փակելու մտքից

Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանի իշխանությունն այդպես էլ ձեռք չի քաշել ռուսական հեռուստաալիքները Հայաստանում անջատելու իր մտադրությունից։ Երեկ խորհրդարանում պրոֆիլային հանձնաժողովի նիստում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը հայտարարել է, թե վերջերս Ֆրանսիան ջանքեր է գործադրել, որ 2 հեռուստաալիք ունենա Հայաստանի հանրային մուլտիպլեքսում, սակայն մերժվել է։

Ըստ Հակոբյանի` հայկական կողմը հեռուստաալիքների ներկայացուցիչների հետ մի քանի հանդիպումների ժամանակ հստակ հասկացրել է, որ գործող օրենսդրությունը թույլ չի տալիս օտարերկրյա լրատվամիջոցների ներկայությունը հանրային մուլտիպլեքսում։

Գործող օրենսդրությունը, իհարկե, որոշակի սահմանափակումներ նախատեսում է։ Դրա համար գոյություն ունի առանձին հատուկ կարգավորում, ըստ որի օտարերկրյա հեռուստաալիքները Հայաստանում կարող են հեռարձակվել միայն միջպետական համաձայնագրի հիման վրա։ Այդպիսի համաձայնագիր այժմ գործում է միայն Ռուսաստանի հետ, որը հանրային մուլտիպլեքսում 3 հեռուստաընկերություններ ունի։ Այդ հեռուստաընկերությունները փակելու իշխանությունների մտադրության մասին վաղուց է հայտնի։

Ըստ այդմ, Հակոբյանը երեկ հայտարարել է, թե հանրային մուլտիպլեքսում օտար հեռարձակող չպետք է լինի։ «Մենք ևս մեկ անգամ պնդում ենք, որ հանրային մուլտիպլեքսում որևէ օտար հեռարձակող չպետք է լինի։ Վերջին 1-2 տարվա իրադարձությունները ցույց են տալիս, որ մենք իրավացի ենք և գտնում ենք, որ օրենքով այդ բացը պետք է փակվի, և օտար հեռուտաընկերությունները չպետք է հեռարձակվեն։ Խոսքը վերաբերում է ոչ միայն ռուսական ծրագրերին, դա ընդամենը մանիպուլյացիա է։ Մենք առհասարակ խոսում ենք բոլոր օտարերկրյա ծրագրերի մասին»,- ԱԺ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի, սփյուռքի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասել է Տիգրան Հակոբյանը։ Մինչ նա ռուսական հեռուստաալիքները փակելու մասին խոսակցությունը մանիպուլյացիա է հռչակում, ակնհայտ է, որ այս ամենն ուղղված է հենց ռուսական 3 հեռուստաալիքների դեմ։ Ֆրանսիական ալիքների անունն էլ ընդամենը տրվում է, որպեսզի հանրության մեջ տպավորություն ստեղծվի, թե հավասար պայմաններ են ստեղծում բոլորի, այդ թվում վերջերս Հայաստանի իշխանությունների գործընկերն ու դաշնակիցը դարձած Ֆրանսիայի դեպքում։

Նորա Կարապետյան

«BYD»-ն Մոնթե Մելքոնյան փողոցում հայտնվել է կանաչ գազոնում և բախվել երկաթե էլեկտրասյանը. վիրավոր կաՈստիկանների օպերատիվ գործողությունների շնորհիվ հայտնաբերված նորածինը տեղափոխվել է բժշկական կենտրոն․ ՆԳՆԲեռլինը Թրամփի ծրագիրը համարում է «Համաս»-ի զինաթափման ուղղությամբ առաջընթացի հնարավորություն«Կռվի ձայնից քնից արթնացել ենք». ինչպես է Դաշտավանում սկսվել կեսգիշերյան ծեծկռտուքըՄարկ Ցուկերբերգը հրապարակել է մանիֆեստ՝ ի պաշտպանություն արհեստական բանականությանՊԾ Երևանի գնդի հրամանատարի կարգադրությամբ պարեկների հետախուզական խումբը տաք հետքերով հայտնաբերեց չնախատեսված ծախսեր «Mercedes»-ի, «BMW»-ի և «Lexus»-ի օրինախախտ վարորդներինՄոսկվայում կքննարկեն Եվրասիայի անվտանգությունն ու հավաքական անվտանգության ապագանԿոնգոյում էբոլայի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 4200-ըԱրթուր Ղարիբյանը 2 գնդակ է ուղարկել «Զենիթի» դարպասը և ճանաչվել հանդիպման լավագույն ֆուտբոլիստըԱմփոփվեցին Junius-ի արդյունքները․ առջևում նոր մրցափուլն էՆավթի գները աճել ենԱդրբեջանում երկրաշարժ է գրանցվելԱնձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔիշնևը և Կիևն աննախադեպ առաջընթաց են գրանցել եվրաինտեգրման գործում. Ուկրաինայի դեսպանՀայաստանը և արցախյան մշակութային ժառանգությունը կներկայացվեն Վիեննայի միջազգային փառատոնումԵրևանում կասեցվել է «Բամբու» բար-ռեստորանի արտադրական գործունեությունը՝ սանիտարահիգիենիկ նորմերի խախտումների պատճառովԻնչ աջակցություն է նախատեսված երեխա ունեցող ընտանիքներին«Արարատ-Արմենիան» նոր դարպասապահ ունիԱրտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ Եղեգիս-Հերմոն ավտոճանապարհին հորդառատ անձրևի հետևանքով տեղի է ունեցել քարաթափումՓրկարարները մեկուսացրել և մարել են Պռոշյան բնակավայրում բռնկված հրդեհըՆերկա իշխանությունը շարունակաբար առաջ է տանում այն գաղափարը, որ մենք պետք է հետ կանգնեք մեր ինքնությունից. ՉալաբյանՓաշինյանն ամենուրեք ընկալվում է որպես Ալիևի կցորդ, երկրորդական գործոն․ Ավետիք ՉալաբյանԵրբեք չեմ հասկանա ձեր գլխի պարունակության տրամաբանությունն ու չեմ պատկերացնի ուրացող կոլաբորանտի ուղեղի կառուցվածքը. Աննա ԿոստանյանԱվետիք Չալաբյանի ապօրինի կալանքի հետ նրա առողջական վիճակն անհամատեղելի է. Մենուա ՍողոմոնյանՖասթ Բանկը տեղաբաշխում է 13,000,000,000 ՀՀ դրամ ընդհանուր ծավալով արժեկտրոնային պարտատոմսեր Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ Աստված պահապան մեր հրաշք Հայաստանի Հանրապետությանը. Ուժեղ Հայաստան վստահաբար ունենալու ենք. Արամ Վարդևանյան Ի՞նչ է Big Push-ը. Նարեկ Կարապետյան Պատմության մեջ առաջին անգամ քաղաքական ուժը հաղթահարելով ընտրական շեմը` չի անցել խորհրդարան. Ցոլակ ԱկոպյանԸնդդիմությունը ԱԺ ամբիոնում պետք է ունենա բարձր պատասխանատվություն ժողովրդի նկատմամբ. Աննա ԿոստանյանԱրամ Վարդևանյանը ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբացության ղեկավար Նարեկ Կարապետյանի խոսքը Ազգային ժողովի նախագահի տեղակալի թեկնածու Արամ Վարդևանյանի մասին Ucom-ն ընդլայնում է միջազգային ռոումինգի հնարավորությունները Քաջարանցի ուսանողները՝ ծնողների աշխատավայրում. տեսանյութ Ավագ սերնդին արժանապատիվ ծերություն ապահովելը ողորմություն չէ, դա մեր պարտքն է. Հրայր ԿամենդատյանԵրիտասարդները նույնիսկ անվճար հիմունքով չեն դիմում Ագրարային համալսարան. Ատոմ Մխիթարյան«TRIPP»․ մեկ տարի անց՝ կես ճանապարհին․ Տիգրան ԴումիկյանՆիկոլը շատ կուզեր, որ տնտեսությունը ևս ենթարկվեր իր հեքիաթային քարոզչությանը, բայց այն գոյություն ունի միայն իրական աշխարհում, ոչ թե Հ1-ի ռեպորտաժներում. Ա. ԶաքարյանԺամանակի ընթացքում Հայաստանի բոլոր գյուղերը այսպիսի տեսք կստանան. Նարեկ ԿարապետյանՊատասխանատվության և առաջնային նպատակի՝ մեր բոլորի երազած ուժեղ Հայաստանի մասին. Արամ ՎարդևանյանԿոչ` Նիկոլ Փաշինյանին. չեղարկե՛ք «Թրամփի ուղի» հայաստանակործան ադրբեջանա-թուրքական ծրագիրը. Խաչիկ Ասրյան«Երբ Եկեղեցու ինքնավարությունը դառնում է քրեական գործ»․ Լիլիա Շուշանյան Կաթողիկոսի դատը. Ինչո՞ւ է ՌԴ-ն սահմանափակումներ կիրառել․ ԵԱՏՄ կոլապսը. Էդմոն ՄարուքյանՀեշտ չէ կաթողիկոս դատելը, անգամ դատավորներն են հրաժարվում, հասկանում են, որ հետևանք կունենա Սխալ հարցից ճիշտ պատասխան չի ծնվում. Մհեր ԱվետիսյանՊետությունը կարծիքներով չի կառավարվում. այն կառավարվում է գիտելիքով ու պատասխանատվությամբ. Մհեր ԱվետիսյանՌուսաստանի ամենամեծ արևային էլեկտրակայանը կկառուցվի Ամուրի մարզումՕգոստոսի 10-ից 13-ը գազանջատումներ են սպասվումԳերմանիայում ցույց է անցկացվել Մերցի կառավարության դեմՄոդին համաշխարհային ռեկորդ է սահմանել. 303 միլիոն դիտում՝ 24 ժամում
Ամենադիտված