«Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» ցուցադրության վերջին հատուկ շրջայցը՝ Խորեն Լևոնյանի ուղեկցությամբ
Life
Հայաստանի պատմության թանգարանում կայացավ «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» ցուցադրության վերջին հատուկ շրջայցը՝ սիրված դերասան Խորեն Լևոնյանի ուղեկցությամբ։
Ցուցադրության ավարտից օրեր առաջ 15 մասնակիցներ բացառիկ հնարավորություն ունեցան տեսնելու Անահիտ աստվածուհու հայտնի արձանը և ծանոթանալու մայրության թեմային նվիրված պատմական նմուշների յուրահատուկ հավաքածուին։
Հիշեցնենք, որ այսօր «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» ցուցահանդեսի վերջին օրն է։ Պատմության թանգարանը բաց կլինի մինչև ժամը 20,00-ն։