Ֆլիկ․ Երբ թիմն այսքան լավ է խաղում, գոլերը գետի նման հոսում են
Սպորտ
Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնայի» գերմանացի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը մեկնաբանել է 4:0 հաշվով հաղթանակը Դորտմունդի «Բորուսիայի» նկատմամբ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում։
«Դեռ ոչ մի վերջնական արդյունք մենք չենք ապահովել։ Այսքան շատ գոլերով հաղթանակը կարեւոր է։ Երբ թիմն այսքան լավ է խաղում, գոլերը գետի նման հոսում են։ Բայց մենք դեռ չենք մտածում, որ հաջորդ փուլում ենք, քանի որ երբեք չգիտես, թե ինչ կարող է պատահել։ Ֆուտբոլը խելահեղություն է։ Հաջորդ շաբաթ էլ մենք նույն տրամադրվածությամբ դուրս կգանք խաղադաշտ»,- Ֆլիկի խոսքը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի կայքը։
Պատասխան հանդիպումը Դորտմունդում տեղի կունենա ապրիլի 15-ին։