Սանկտ Պետերբուրգում 7-րդ դասարանցին դասընկերոջը 18,2 մլն ռուբլի է տվել
Աշխարհ
Սանկտ Պետերբուրգում յոթերորդ դասարանի աշակերտը համադասարանցուն տարբեր արժույթներով գումար է տվել՝ հավատացած լինելով, որ գումարն օգտագործվելու է վերջինիս մոր բուժման համար։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտնել է ՌԴ ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Ապրիլի 9-ին տեղի բնակիչներից մեկը դիմել է ոստիկանություն՝ իր 13-ամյա որդու նկատմամբ խարդախության մասին հաղորդումով։ Տղամարդը հայտնել է, որ որդին անհայտ անձին փոխանցել է 5 միլիոն 400 հազար ռուբլի և 150 հազար դոլար (12,9 մլն ռուբլի)։
Հետաքննության արդյունքում ոստիկանությունը պարզել է, որ յոթերորդ դասարանցին գումարը տվել է իր համադասարանցուն՝ իբր վերջինիս մոր բուժման, ինչպես նաև արտերկրում մեքենա գնելու համար՝ հետագայում փոխադևամիջոցը Ռուսաստանում վերավաճառելու նպատակով:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Ոստիկանությունը ձեռնարկում է քննություն՝ պարզելով դեպքի հանգամանքները և հանցագործությանը ներգրավված անձանց։