Մոսկվայում մեկնարկել է «Եվրասիա՝ ավանդական արժեքների տարածք» միջազգային խոշոր համաժողովը
Հասարակություն
Մոսկվայում մեկնարկել է "Եվրասիա՝ ավանդական արժեքների տարածք" միջազգային խոշոր համաժողովը: Եվրասիական համաժողովի աշխատանքներին մասնակցել են բազմաթիվ հասարակական և քաղաքացիական կազմակերպություններ, քաղաքագետներ, լրագրողներ, քաղաքական գործիչներ Ռուսաստանից, Ղազախստանից, Հայաստանից, Ղրղզստանից, Բելառուսից, Տաջիկստանից: Համաժողովի աշխատանքներին մասնակցել է նաև "Կամուրջ" քաղաքացիական նախաձեռնության համահիմնադիր Արման Աբովյանը:
"Կամուրջ" քաղաքացիական նախաձեռնությունն իր գործունեության առանցքում միշտ դրել է այլ երկրների գործընկերների և փորձագիտական շրջանակների հետ նոր կապերի հաստատումը, այսինքն՝ մեր բարեկամների և դաշնակիցների հետ ավանդական "կամուրջների" վերականգնումն ու նոր "կամուրջների" հաստատումը՝ ի շահ Հայաստանի և հայ ժողովրդի:
«Վստահ ենք, որ մոտ ժամանակներս մեզ կհաջողվի փոխգործակցության կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերել այլ երկրների մեր գործընկերների հետ, որոնք կիսում և ընդունում են հայ ժողովրդի բարոյա-ազգային արժեքները»,-լրագրողների հետ զրույցում նշել է Արման Աբովյանը:
"Կամուրջ" քաղաքացիական նախաձեռնություն