Հայերեն


Ադրբեջանը՝ որպես հենահարթակ Իրանի ու Ռուսաստանի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ»

Աշխարհ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հարավային Կովկասում 2020 թվականից հետո բոլորովին նոր իրավիճակ է ստեղծվել: Այսօր ուժերի հավասարակշռությունը փաստացի հօգուտ Ադրբեջանի է։ Բայց մյուս կողմից էլ՝ աշխարհաքաղաքական տեսանկյունից է մեծացել Ադրբեջանի նշանակությունը տարածաշրջանային այլ ուժերի դեմ պայքարելու համատեքստում։

Օրինակ՝ ԱՄՆ-ի ու հատկապես Իսրայելի կողմից Ադրբեջանը դիտարկվում է որպես կարևոր տարածք կամ հենահարթակ Իրանի դեմ պայքարի շրջանակներում։ Դրանով է պայմանավորված, որ Ադրբեջանը սերտորեն համագործակցում է Իսրայելի հետ, մեծ քանակությամբ սպառազինություններ է ներկրում, բռնազավթած տարածքները դարձրել է հետախուզական որջ, որտեղ Իրանին հարվածներ հասցնելու համար երեք օդանավակայան է կառուցվում։ Մյուս կողմից էլ՝ Ադրբեջանը նավթ է մատակարարում Իսրայելին, որն էլ, ըստ էության, օգտագործվում է Գազայի հատվածում ռազմական գործողությունների շրջանակներում, երբ դրանց ընթացքում նաև հազարավոր խաղաղ բնակիչներ են զոհվում։ Այսինքն, Ադրբեջանն իր ներդրումն է ունենում Գազայի բնակիչների զոհվելու հարցում։ Բայց, չգիտես ինչու, սրա կապակցությամբ մահմեդական երկրներից արձագանք չկա։

Միևնույն ժամանակ, երկկողմ համագործակցությունն ավելի է խորանում։ Ադրբեջանական SOCAR-ը գնել է Իսրայելի՝ մեծությամբ երկրորդ գազային հանքավայրի 10 տոկոս բաժնեմասը։ Ադրբեջանական կողմը մասնակցելու է նաև Իսրայելում գազի պաշարների հետախուզմանը։ Բայց սա դեռ ամբողջը չէ։ Փորձ է արվում ԱՄՆ-ում հրեական լոբբիի ու հրեական համայնքի միջոցով ազդել ԱՄՆ ներկայիս վարչակազմի դիրքորոշման վրա, որպեսզի Վաշինգտոնն իր արտաքին քաղաքականության համատեքստում պրոադրբեջանական դիրքորոշում որդեգրի։

Ընդ որում, իր սովորության համաձայն, այս քարոզչության շրջանակերում Ադրբեջանը խրախուսում է կեղծիքների տարածումն ու փաստերի խեղաթյուրումը։ Օրինակ՝ 300 րաբիներ նամակ են գրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, որում կոչ են արել ապահովել Ադրբեջանի անդամակցությունը «Աբրահամյան համաձայնություններին»։ Խնդիրն այն է, որ այդ համաձայնություններին միացած երկրները (Բահրեյն, Մարոկկո, Արաբական Միացյալ Էմիրություններ) ստանում են ԱՄՆ-ի լայնածավալ քաղաքական և տնտեսական աջակցությունը։ Ադրբեջանն այդ աջակցությունից դեռ զրկված է։ Իսկ այս համաձայնությունները կոչվում են Աբրահամյան, քանի որ դրանով կարգավորվում են աստվածաշնչյան գործիչ, բազմաթիվ ազգերի նախահայր Աբրահամի հետնորդների՝ արաբական երկրների և հրեաների պետության՝ Իսրայելի հարաբերությունները։ Իսկ Ադրբեջանը ոչ միան հեռու է հին քաղաքակրթություն լինելուց, այլև Աբրահամի հետ ընդհանրապես կապ չունի։ Մյուս կողմից էլ՝ Աբրահամյան համաձայնությունների մեջ ընդգրկվում են այն երկրները, որոնք դեռ Իսրայելի հետ հարաբերություններ չունեին, ու դրանով նրանց հարաբերությունները կարգավորվում են, բայց Ադրբեջանը նման տիպի համաձայնության գնալու կարիք չունի, քանի որ Իսրայելի հետ ունի բարձր մակարդակի դիվանագիտական հարաբերություններ։ Այսինքն, ինչ-որ րաբիների կողմից տարվող քարոզչությունը ոչ թե իրականությունից է բխում, այլ ընդամենը Ադրբեջանի ջրաղացին ջուր լցնելու դեր է կատարում։ Ու Ադրբեջանին շատ ձեռնտու է, որ Իրանի դեմ ԱՄՆ-ը գործողություններ սկսի, որպեսզի իրենք հնարավորություն ունենան Հայաստանի դեմ ռազմական գործողություններ սկսել ու բացել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը»՝ դրանով կտրելով Իրանի հյուսիսային սահմանը և ճանապարհ բացելով պանթուրքական ծրագրերի իրականացման համար։

Եվ պատահական չէ, որ երբ ԱՄՆ-ից չեն բացառում ռազմական գործողությունների հնարավորությունն Իրանի դեմ, Ադրբեջանը միանգամից թևեր է ստանում ու փորձում է լարվածություն մտցնել հայ-ադրբեջանական սահմանին։ Այս քաղաքականության շրջանակներում է, որ Ալիևը ցանկանում է ամեն կերպ սիրաշահել Թրամփի վարչակազմին՝ քննադատելով նրա նախորդի՝ Բայդենի վարչակազմի տարածաշրջանային մոտեցումները։

Թերևս Ադրբեջանից եկող վտանգը հաշվի առնելով է, որ Իրանն ու Հայաստանը զորավարժություններ են իրականացնում սահմանի պաշտպանության համատեքստում, ինչը շատ կարևոր ու դրական հանգամանք է։

Այս ամենի հետ չմոռանանք նաև, որ Ադրբեջանը դիտարկվում է կարևոր հարթակ հենց Ռուսաստանի դեմ պայքարելու և ռուսական կողմին տարածաշրջանից դուրս մղելու համատեքստում։ Առաջին հերթին այսպիսի քաղաքականություն է իրականացնում Թուրքիան։

Արցախյան պատերազմից հետո Թուրքիան ամրապնդվել է Ադրբեջանում, ու Ադրբեջանի միջոցով է, որ Հայաստանում ևս կարող է հաստատել իր ազդեցությունը՝ Հարավային Կովկասից վռնդելով Ռուսաստանին։ Իսկ երկարաժամկետ հեռանկարում Թուրքիայի ծրագրերի մեջ է մտնում նաև Ռուսաստանին Միջին Ասիայի թուրքախոս երկրներից դուրս մղելը ու նրա տեղը զբաղեցնելը։ Երկրորդ հերթին՝ հակառուսական պլացդարմի համատեքստում է Ադրբեջանը դիտարկվում Արևմուտքի կողմից։ Պատահական չէ, որ եվրոպական երկրները Ռուսաստանին մեկուսացնելու քաղաքականության շրջանակներում ավելացնում են էներգակիրների մատակարարումներն Ադրբեջանից ու մեծ ներդրումներ կատարում այդ երկրում։

Նույնիսկ Ֆրանսիան, որը համեմատաբար լարված հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ, նախորդ տարվա համեմատությամբ 25 անգամ ավելացրել է ուղիղ ներդրումները։ Արդյոք այսպիսի պատկերը պատահակա՞ն է։ Միանշանակ՝ ոչ։

Արևմտյան վերլուծաբանները նշում են, որ Արևմուտքին պետք է հզոր Ադրբեջան, որպեսզի հակադրվի Ռուսաստանին, ու այդպիսով արևմտյան երկրները աչք են փակում Ադրբեջանի բռնատիրական վարչակազմի, բացարձակ ավտորիտարիզմի ու մարդու իրավունքների զանգվածային խախտումների առաջ։ Իսկ Ալիևն էլ փորձում է ցույց տալ, թե իբր ինքը ռուսամետ է, բայց տակից ակտիվ «խաղեր է տալիս» Արևմուտքի հետ, փորձում ամեն կերպ հաճոյանալ արևմտյան համայնքին։ Դրա համար էլ նա Ռուսաստանին զավթիչ է անվանում ու նշում, որ Ուկրաինայի տարածքներն ուղղակի բռնազավթվել են։

Ուշագրավ է, որ եթե Ռուսաստանը ուկրաինական ճակատում դժվարություններ ունենա, դրանից առաջին հերթին կարող է օգտվել Ադրբեջանը ոչ միայն ռուսական կողմին Հարավային Կովկասից դուրս մղելու, այլ նաև Հյուսիսային Կովկասում անկայունություն հրահրելու համատեքստում։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Փամբակում ուսումնական զորավարժության ժամանակ զինծառայող է վիրավորվել. ի՞նչ է հայտնում ՊՆ-ն 75 տարի առանց միջադեպի․ ԶՊՄԿ պայթեցնողների բացարձակ ռեկորդը Այն մասին, թե ինչ հեռահար հետևանքներ է ունենալու Փաշինյանի կողմից ընտրությունների ինստիտուտի ապալեգիտիմացումը․ Ավետիք Չալաբյան«Հարևանային» դասերն ու հայաստանյան իրականությունը. «Փաստ» «Ընտրությունների արդյունքները բացահայտ կեղծված են». «Փաստ» Սկսվում է անհամեմատ բարդ ժամանակահատված. «Փաստ» Երբ ցանկացած զիջում վերածվում է նոր պահանջների մեկնարկային կետի. «Փաստ» Ինչո՞ւ է իշխանությունն ինքն իրեն դնում զավեշտալի վիճակում. «Փաստ» «Ժողովրդավարության բաստիոնից» մնաց միայն «բաստիոնը»՝ ժանգոտած ավտորիտարիզմով. «Փաստ» Երկրում սոցիալական բունտ է հասունանում, այն անխուսափելի է. Հրայր ԿամենդատյանԱշոտ Մելիքյանին հիշեցնենք՝ մեր խմբագրությունը զբաղվում է բացառապես լրատվական գործունեությամբՀիշողության թարմացում. Մարիաննա ՂահրամանյանՍամվել Կարապետյանի ընկերությունների շրջանառությունը Հայաստանի հետ ավելի շատ է, քան ամբողջ Հայաստանի առևտուրը Եվրոպայի հետ․ Արթուր Միքայելյան«Արևմտյան Ադրբեջանի» օրակարգը նոր թափով․ Բաքուն շարունակում է Հայաստանի նկատմամբ հավակնությունների քարոզչությունը«Ազատության» հրապարակում շարունակվում է քարոզարշավը. դու ևս կարող ես միանալԻ՞նչ են սկսել խոսել ադրբեջանցիները ընտրություններից հետո. Նարեկ ԿարապետյանՄեր ընտրողներն արժանապատիվ քաղաքացիներ են, ովքեր նման ճնշումների ու ներազդեցությունների պայմաններում՝ չվախեցան, չմանիպուլացվեցին, չնահանջեցին․ Գոհար ՄելոյանԵս գիտեմ իմ անելիքը` պայքարս շարունակվում է. Արեգա ՀովսեփյանՍիրելի հայրենակիցներ, իմացեք, որ Նիկոլ Փաշինյանը ոչ լեգիտիմ է․ նա չի հաղթել ընտրություններում․ Անուշ ՄիրզոյանԸնդամենը երկու լուր` օրվա լրահոսից որ հետևություներն ինքներդ արեք. Մարիաննա ՂահրամանյանԵրիտասարդական ներուժից մինչև իրական լուծումներ․ ԶՊՄԿ-ի մասնակցությունը CaseKey-ինԻրական խաղաղություն ունենալու համար պետք է ուժեղ լինենք․ Արսեն ԳրիգորյանՀասարակությունը հաշտ չէ ստեղծված իրավիճակի հետ․ Ատոմ ՄխիթարյանՄենք ուղղակի պետք է փորձենք պատմությունից դասեր քաղել, ուսումնասիրել մարդկության պատմության քաղաքական միտքը՝ սխալներից խուսափելու համար․ Մհեր ԱվետիսյանՓաշինյանը չկարողացավ ստանալ քվեների 50%-ը՝ բոլոր խախտումներով հանդերձ․ Ավետիք ՉալաբյանՀայտնի է Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի հարկադիր վայրէջքի պատճառը Սպասվում է առանց տեղումների եղանակ. առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ Քիչ առաջ ջրասուզակներն և փրկարարները Փամբակ գետում հայտնաբերել են 13-ամյա աղջկա մարմինը Ադրբեջանն է մեզանից կախվածության մեջ հայտնվում. Սամվել Մարտիրոսյանը՝ Team-ի և Azertelecom-ի համաձայնագրի մասին Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ Հայաստանի կանանց թենիսի հավաքականը պատմական հաջողություն է գրանցել՝ 17 տարվա դադարից հետո վերադառնալով II խումբ 8-րդ օրն է՝ Փամբակ գետում որոնում են 13-ամյա աղջկան34 միլիոն եվրո՝ ձախողումները քողարկելու համար. ո՞ւր հասցրին հայկական արտահանումը «Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիր Ո՞ւր կորավ 1988-ի միասնական և հայրենասեր հայ ժողովուրդը․ Լիլիթ ԱրզումանյանԱյն մասին, թե ինչպիսի լեգիտիմության ճգնաժամ է առաջացել գործող վարչախմբի համար. Ավետիք ՉալաբյանՄբապեն նշել է աշխարհի երկու լավագույն ֆուտբոլիստներին Գյումրի-Քարակետ մայրուղու Արտենի գյուղի տարածքում բախվել են մարդատար «Գազելը» ու «Զիլ» բեռնատարը․ կա 1 զnh, 11 տուժած Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի Երկրաշարժ՝ Իջևանից 20 կմ հյուսիս-արևմուտք 3 քաղաքացու վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, 5 քաղաքացու վիճակը՝ ծանր․ ԱՆ-ն՝ Արտենի գյուղի մոտակայքում տեղի ունեցած վթարի մասին Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում Ստորագրահավաք Ազատության հրապարակում հանուն Հայաստանի, միացի՜ր․ ՀՃԱրզնու խճուղում բшխվել են «Nissan Tiida»-ն ու «Toyota Camry»-նՎաղվանից սկսած աստիճանաբար օդի ջերմաստիճանը կսկսի նվազել․ Գագիկ ՍուրենյանՈվքեր դեմ են ընտրության արդյունքներին առաջարկում եմ միանալ Արշակ Կարապետյանի կոչին և Ազատության հրապարակում մասնակցել կազմակերպված ստորագրահավաքին. Արտյոմ ՍիմոնյանՀորմուզի նեղուցում hրադադարի ժամանակահատվածում անցման համար վճար չի գանձվելnւ, այն չի գանձվելու նաև այդ 60 օրից հետո, եթե միայն դա չանի ԱՄՆ-ը․ Թրամփ1 զnh, 6 վիրավnր. Արագածոտնի մարզում բшխվել են «Chevrolet Volt»-ը և «Opel»-ըԹշնամիներ արտադրող գործարանը. «Ռուսական միջամտության» կեղծ թեզերը՝ որպես քաղաքական հալածանքների գործիքԹայվանում բացվել է Զահա Հադիդի նախագծած աշխարհի ամենաերկար ասիմետրիկ կամուրջը
Ամենադիտված