Ինչ է ասել Լավրովը Նալբանդյանին ու Մամեդյարովին
Քաղաքականություն1in.am / Մոսկվայում ավարտվել է ՌԴ արտգործնախարար Լավրովի նախաձեռնությամբ Նալբանդյան-Մամեդյարով արտգործնախարարների հանդիպումը: Հանդիպման վերաբերյալ մանրամասներ հայտնի չեն: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ կողմերը մտքեր են փոխանակել կարգավորման գործընթացի շուրջ, պայմանավորվել են շարունակել շփումները: Հանդիպումից հետո նախարարներին միացել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ու Անջեյ Կասպրչիկը: Հազիվ թե լայն հանրությանը ընդհանրապես հայտնի դառնան ավելի հանգամանալից մանրամասներ, եթե, իհարկե, դրանք ընդհանրապես կան:
Բանն այն է, որ Արցախյան խնդրի կարգավորման, այսպես ասած, ընդունված պատկերացումների կամ սեղանին եղած պատկերացումների շրջանակում որևէ հեռանկար ըստ էության տեսանելի չէ, և սա առավել քան ակնհայտ դարձավ ապրիլյան պատերազմով:
Չնայած տարածված այն հռետորաբանությանն ու մտայնությունը, որ խնդիրը ռազմական լուծում չունի, իրական քաղաքականության ռեժիմում բոլորի համար է հասկանալի, որ խնդիրը կարող է լուծում ունենալ հենց միայն ռազմական ճանապարհով, այսինքն՝ երբ կողմերից որևէ մեկը ռազմական պարտության մատնի մյուս կողմին: Այլապես հակամարտության բնույթը և տրամաբանությունը խորքային իմաստով այնպիսին են, որ քսանամյա գործընթացը պարզապես երկրորդ կարծիք չի թողել՝ առնվազն ևս երկու տասնամյակ թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական կողմում ընդունելի չի լինելու կարգավորման ներկայացվող որևէ փոխզիջումային տարբերակ՝ բազմաթիվ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով:
շարունակությունը՝ կայքում