Հայերեն


«Արտաքին որևէ զսպող ուժ չի գործելու, քանի դեռ Հայաստանն ինքը չի պաշտպանում իր սեփական շահերը և պատրաստակամություն է հայտնում կատարել Ադրբեջանի բոլոր պահանջները». «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Իրան-ԱՄՆ բանակցություններ, Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի դադարեցման փորձեր: Կարծիք կա, որ աշխարհում տեղի ունեցող բոլոր գործընթացները փոխկապակցված են և ազդում են մեկը մյուսի վրա: Այս գործընթացներն ազդո՞ւմ են հայ-ադրբեջանական շփումների վրա: «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Աննա Կարապետյանն ասում է՝ ուղղակի պրոյեկցիայի մասին չենք կարող խոսել, որովհետև այդ գործընթացները բուն բանակցային տեսանկյունից քիչ ընդհանրություն ունեն Հայաստանի և Ադրբեջանի երկխոսության հետ: «Իրար հետ էլ քիչ ընդհանրություն ունեն այս պարագայում, ավելի շատ ընդհանուր աշխարհաքաղաքական փոփոխություններն են հանգեցնում ուժերի բալանսների փոփոխության, որոնք էլ իրենց հերթին տարածաշրջանում իրավիճակ կարող են փոխել: Այն, ինչ այսօր նկատում ենք Ուկրաինա-Ռուսաստան երկխոսության կոնտեքստում, ըստ էության, Թրամփի հայտարարած այդ քաղաքականությունն է, որը նա դեռ որպես նախընտրական խոստում տալիս էր՝ խոստանալով 24 ժամում կարգավորել հակամարտությունը, հետագայում, իհարկե, համոզվելով, որ դա այնքան էլ 24 ժամում լուծելի խնդիր չէ: Նույն իրավիճակն ունենք նաև Իրանի պարագայում: Թրամփն ի սկզբանե հայտարարեց դա սպառնալիքների լեզվով՝ այդ կերպ ճանապարհ բացելով դեպի երկխոսություն և փորձ՝ իրավիճակը կարգավորելու: Ամեն դեպքում այսօր ընդհանուր առմամբ Թրամփի որդեգրած քաղաքականությունն է՝ մի կողմից՝ հետ քաշվել տարբեր տարածաշրջաններից և անմիջական ներգրավում չունենալ այդ տարածաշրջաններում՝ ռեսուրսներ չծախսելով տարբեր տարածաշրջաններում իր անմիջական դերակատարումն ապահովելու համար, բայց մյուս կողմից՝ նաև ամենասկզբունքային կարևոր հարցերում, որտեղ կա գլոբալ աշխարհակարգի փոփոխության և աշխարհում ԱՄՆ կանոնները հաստատելու հարցեր, այնտեղ անմիջական ներգրավում ունենալ և ցույց տալ իր ֆիգուրի պատմականությունը, բերել պատմական փոփոխություններ գլոբալ աշխարհ: Դրա հետ մեկտեղ, անկախ նրանից, որ այսօր ունենք գործընթաց Ռուսաստանի և Ուկրաինայի մասով, ամեն դեպքում դեռ շատ վաղ է ասել, որ այդ գործընթացն անպայմանորեն հաջողելու է, որովհետև մի կողմից՝ տեսնում ենք, որ ամեն դեպքում թե՛ Ռուսաստանը, թե՛ ԱՄՆ-ն փորձում են դրական արտահայտվել այդ գործընթացի մասին, բայց դրան զուգահեռ, միևնույնն է, դեռևս չկա հրադադար, զոհեր կան երկու կողմերից էլ, շարունակվում է բավականին կոշտ հռետորաբանությունը և այլն:

Այնտեղ իրավիճակը բավականին անկայուն է և միանշանակ չէ, որ կհանգեցնի որոշակի արդյունքների: Նույնը վերաբերում է Իրանին: Այստեղ ևս ԱՄՆ-ն փորձում է օգտվել Մերձավոր Արևելքում Իրանի դիրքերի թուլացումից և պարտադրել Իրանին որոշակի երկխոսություն, որտեղ ևս, անկախ նրանից, որ առաջին հանդիպումից հետո, կարծես թե, կողմերն ընդհանուր զգուշավոր որոշակի լավատեսություն հայտնեցին, բայց, ամեն դեպքում, դեռ շատ վաղ է ասել՝ այս երկխոսությունն արդյունքների կհանգեցնի՞, թե՞ ոչ: Ամեն դեպքում, սա Թրամփի օրակարգն է՝ ցույց տալ իր անձնական մեծ ազդեցությունը աշխարհում տեղի ունեցող գլոբալ գործընթացների վրա»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Կարապետյանը:

Ընդգծում է՝ Թրամփի քաղաքականությունը, որը հանգեցնում է իրավիճակի փոփոխությունների տարածաշրջանում, նախ ԱՄՆ անմիջական ներգրավման թուլացումն է, այդ թվում՝ Հարավային Կովկասում: «Եթե Բայդենի իշխանության վերջին շրջանում տեսնում էինք ԱՄՆ ներկայացուցիչների անմիջական ներգրավվածությունը, այցերը տարածաշրջան, Վաշինգտոնում կազմակերպվող բանակցությունները և այլն, այսօր ավելի շատ տեսնում ենք, որ Միացյալ Նահանգները փորձում է տարբեր, այդ թվում՝ մեր տարածաշրջան պատվիրակել այլ երկրների, տվյալ դեպքում՝ ավելի շատ Թուրքիային: Մի կողմից՝ արձանագրում ենք Թուրքիայի դերի մեծացում, մյուս կողմից՝ ԱՄՆ-Ռուսաստան երկխոսությունը, Եվրոպայի թուլացումն այս իրավիճակում և ուշադրության ավելի շատ սևեռումը սեփական խնդիրների վրա և այլն, հանգեցնում են նրան, որ Ռուսաստանի ազդեցությունն իր հերթին տարածաշրջանում նորից վերականգնվում, ուժեղանում է, և սա ավելի շատ դառնում է հենց ռեգիոնալ ուժերի պայքարի և ազդեցությունների խնդիր, ոչ այնքան Արևմուտք-Ռուսաստան, որքան Ռուսաստան-Թուրքիա կոնտեքստում: Այստեղից էլ արդեն բխում են այն զարգացումները, որոնց մասին խոսում ենք տարածաշրջանում»,-նշում է մեր զրուցակիցը:

Իսկ ի՞նչ ունենք Հայաստան-Ադրբեջան երկխոսության առումով: «Առաջին՝ ոչ ոք իրականում չի ասել, որ Ադրբեջանն ուզում է խաղաղություն: Ադրբեջանն ուզում է իր նախապայմանների շարունակական կատարում, և քանի դեռ Հայաստանի իշխանությունը մեկը մյուսի հետևից կատարում է Ադրբեջանի պահանջները, առաջ են քաշվում նոր պահանջներ հարկադրանքի կիրառմամբ, սպառնալիքով՝ եթե չկատարեք պահանջները, կլինի այդ պահանջների կատարման ռազմական ճանապարհով պարտադրում: Ըստ էության, նույնին ականատես ենք լինում այսօր, երբ ագրեսիա իրականացրած, Հայաստանի տարածքները օկուպացրած, հայ քաղաքական, ռազմական գործիչներին և գերիներին իր բանտերում պահող Բաքուն ոչ թե ինքն է փորձում կառուցողական երևալ, այլ ի լուր աշխարհի Հայաստանին ստիպում է էլ ավելի մեծ զիջումների գնալ, հակառակ դեպքում սպառնում է նոր պատերազմով: Ինչ վերաբերում է սահմանային իրադարձություններին, դա, ըստ էության, դանդաղ ֆոնի պատրաստումն է, որը հնարավորություն է տալիս ցանկացած պահի նախաձեռնել նոր ագրեսիա և դրա մեղքը գցել Հայաստանի վրա: Այդ հարցում նա ունի Թուրքիայի լիակատար աջակցությունը, ինչին ականատես ենք լինում անընդհատ, և վերջին օրերին Անթալիայում տեղի ունեցած, այսպես կոչված, բանակցությունները, երկխոսությունը հերթական դրսևորումն էին նրա, որ Հայաստանի իշխանությունները ոչ միայն չեն կարողանում պաշտպանել սեփական, ազգային, պետական շահերը և առաջ մղել որևէ օրակարգ, այլ անընդհատ արդարացողի, խաղաղություն մուրացողի, էլ ավելի կառուցողական երևալու ցանկություն ունեցողի դերում փորձում էին, իբրև թե, ինչ-որ հարցերի արձագանքել, պատասխանել, իսկ բոլոր պատասխաններն արտահայտվում էին պայմանները կատարելու պատրաստակամություն հայտնելու տեսքով: Անթալիայում Արարատ Միրզոյանը հերթական անգամ համաձայնություն էր տալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման, և դրան զուգահեռ սկսեցինք Ադրբեջանից տարբեր մակարդակներով կրկին լսել պահանջներ «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ, բայց այստեղ փորձ է արվում դա ներկայացնել այլ ձևակերպման ներքո: Օրինակ՝ միջանցքի տրամադրումը կլինի վստահության կառուցման միջոց, կամ խաղաղությունը պայմանավորել «փախստականների» իրավունքների վերականգնմամբ և Հայաստանում ադրբեջանցիների բնակվելով և այլն: Այսինքն, Հայաստանը համաձայնություն է տալիս սահմանված նախապայմաններին, Ադրբեջանն արդեն առաջ է քաշում նոր նախապայմաններ: Այդ ամբողջ հռետորաբանությունն ու քաղաքականությունը կառուցում են տրամաբանությամբ, որ Հայաստանը պետք է մեկը մյուսի հետևից բոլոր նախապայմանները կատարի և վայելում է Թուրքիայի լիակատար աջակցությունն այս հարցերում, որովհետև Հայաստանի հետ երկխոսության համար պատասխանատու Քըլըչը հայտարարում է, որ Հայաստանը պետք է կատարի Ադրբեջանի պայմանները»,-ընդգծում է փորձագետը:

Իսկ ո՞րն է Ադրբեջանին զսպող ուժը: «Ակնկալում ենք, որ չհակադրվենք, ու մեր փոխարեն ինչ-որ մեկը գա, Ադրբեջանին ստիպի զսպե՞լ սեփական ախորժակը: Կարծում եմ՝ դա առավել քան անտրամաբանական է: Եթե ինքդ քո շահերը չես պաշտպանում, ինչո՞ւ ես ակնկալում, որ ուրիշները պետք է գան և քո շահերը պաշտպանեն: Կամ՝ եթե ինքդ քո շահերը չես պաշտպանում, որքանո՞վ է տրամաբանական գնալ, Թուրքիային խնդրել, որ քո շահերը պաշտպանի, ինչն այսօր անում է Հայաստանի իշխանությունը՝ թեկուզ քողարկված ձևով ցույց տալով, որ հույսեր են փայփայում Թուրքիայի և Ադրբեջանի հետ կառուցողականության միջոցով խաղաղության հաստատման առումով: Ակնհայտ է, որ արտաքին որևէ զսպող ուժ չի գործելու, քանի դեռ Հայաստանն ինքը չի պաշտպանում իր սեփական շահերը և մեկը մյուսի հետևից պատրաստակամություն է հայտնում կատարել Ադրբեջանի բոլոր ցանկություններն ու պահանջները»,-եզրափակում է Աննա Կարապետյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Կռվի ձայնից քնից արթնացել ենք». ինչպես է Դաշտավանում սկսվել կեսգիշերյան ծեծկռտուքըՄարկ Ցուկերբերգը հրապարակել է մանիֆեստ՝ ի պաշտպանություն արհեստական բանականությանՊԾ Երևանի գնդի հրամանատարի կարգադրությամբ պարեկների հետախուզական խումբը տաք հետքերով հայտնաբերեց չնախատեսված ծախսեր «Mercedes»-ի, «BMW»-ի և «Lexus»-ի օրինախախտ վարորդներինՄոսկվայում կքննարկեն Եվրասիայի անվտանգությունն ու հավաքական անվտանգության ապագանԿոնգոյում էբոլայի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 4200-ըԱրթուր Ղարիբյանը 2 գնդակ է ուղարկել «Զենիթի» դարպասը և ճանաչվել հանդիպման լավագույն ֆուտբոլիստըԱմփոփվեցին Junius-ի արդյունքները․ առջևում նոր մրցափուլն էՆավթի գները աճել ենԱդրբեջանում երկրաշարժ է գրանցվելԱնձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔիշնևը և Կիևն աննախադեպ առաջընթաց են գրանցել եվրաինտեգրման գործում. Ուկրաինայի դեսպանՀայաստանը և արցախյան մշակութային ժառանգությունը կներկայացվեն Վիեննայի միջազգային փառատոնումԵրևանում կասեցվել է «Բամբու» բար-ռեստորանի արտադրական գործունեությունը՝ սանիտարահիգիենիկ նորմերի խախտումների պատճառովԻնչ աջակցություն է նախատեսված երեխա ունեցող ընտանիքներին«Արարատ-Արմենիան» նոր դարպասապահ ունիԱրտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ Եղեգիս-Հերմոն ավտոճանապարհին հորդառատ անձրևի հետևանքով տեղի է ունեցել քարաթափումՓրկարարները մեկուսացրել և մարել են Պռոշյան բնակավայրում բռնկված հրդեհըՆերկա իշխանությունը շարունակաբար առաջ է տանում այն գաղափարը, որ մենք պետք է հետ կանգնեք մեր ինքնությունից. ՉալաբյանՓաշինյանն ամենուրեք ընկալվում է որպես Ալիևի կցորդ, երկրորդական գործոն․ Ավետիք ՉալաբյանԵրբեք չեմ հասկանա ձեր գլխի պարունակության տրամաբանությունն ու չեմ պատկերացնի ուրացող կոլաբորանտի ուղեղի կառուցվածքը. Աննա ԿոստանյանԱվետիք Չալաբյանի ապօրինի կալանքի հետ նրա առողջական վիճակն անհամատեղելի է. Մենուա ՍողոմոնյանՖասթ Բանկը տեղաբաշխում է 13,000,000,000 ՀՀ դրամ ընդհանուր ծավալով արժեկտրոնային պարտատոմսեր Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ Աստված պահապան մեր հրաշք Հայաստանի Հանրապետությանը. Ուժեղ Հայաստան վստահաբար ունենալու ենք. Արամ Վարդևանյան Ի՞նչ է Big Push-ը. Նարեկ Կարապետյան Պատմության մեջ առաջին անգամ քաղաքական ուժը հաղթահարելով ընտրական շեմը` չի անցել խորհրդարան. Ցոլակ ԱկոպյանԸնդդիմությունը ԱԺ ամբիոնում պետք է ունենա բարձր պատասխանատվություն ժողովրդի նկատմամբ. Աննա ԿոստանյանԱրամ Վարդևանյանը ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբացության ղեկավար Նարեկ Կարապետյանի խոսքը Ազգային ժողովի նախագահի տեղակալի թեկնածու Արամ Վարդևանյանի մասին Ucom-ն ընդլայնում է միջազգային ռոումինգի հնարավորությունները Քաջարանցի ուսանողները՝ ծնողների աշխատավայրում. տեսանյութ Ավագ սերնդին արժանապատիվ ծերություն ապահովելը ողորմություն չէ, դա մեր պարտքն է. Հրայր ԿամենդատյանԵրիտասարդները նույնիսկ անվճար հիմունքով չեն դիմում Ագրարային համալսարան. Ատոմ Մխիթարյան«TRIPP»․ մեկ տարի անց՝ կես ճանապարհին․ Տիգրան ԴումիկյանՆիկոլը շատ կուզեր, որ տնտեսությունը ևս ենթարկվեր իր հեքիաթային քարոզչությանը, բայց այն գոյություն ունի միայն իրական աշխարհում, ոչ թե Հ1-ի ռեպորտաժներում. Ա. ԶաքարյանԺամանակի ընթացքում Հայաստանի բոլոր գյուղերը այսպիսի տեսք կստանան. Նարեկ ԿարապետյանՊատասխանատվության և առաջնային նպատակի՝ մեր բոլորի երազած ուժեղ Հայաստանի մասին. Արամ ՎարդևանյանԿոչ` Նիկոլ Փաշինյանին. չեղարկե՛ք «Թրամփի ուղի» հայաստանակործան ադրբեջանա-թուրքական ծրագիրը. Խաչիկ Ասրյան«Երբ Եկեղեցու ինքնավարությունը դառնում է քրեական գործ»․ Լիլիա Շուշանյան Կաթողիկոսի դատը. Ինչո՞ւ է ՌԴ-ն սահմանափակումներ կիրառել․ ԵԱՏՄ կոլապսը. Էդմոն ՄարուքյանՀեշտ չէ կաթողիկոս դատելը, անգամ դատավորներն են հրաժարվում, հասկանում են, որ հետևանք կունենա Սխալ հարցից ճիշտ պատասխան չի ծնվում. Մհեր ԱվետիսյանՊետությունը կարծիքներով չի կառավարվում. այն կառավարվում է գիտելիքով ու պատասխանատվությամբ. Մհեր ԱվետիսյանՌուսաստանի ամենամեծ արևային էլեկտրակայանը կկառուցվի Ամուրի մարզումՕգոստոսի 10-ից 13-ը գազանջատումներ են սպասվումԳերմանիայում ցույց է անցկացվել Մերցի կառավարության դեմՄոդին համաշխարհային ռեկորդ է սահմանել. 303 միլիոն դիտում՝ 24 ժամում23-ամյա ուսանողի մշակած հավելվածը հարավկորեական App Store-ում շրջանցել է նույնիսկ Google Maps-ը Ռուսաստանի տարածքում ոչնչացվել է ուկրաինական 360 անօդաչու թռչող սարքՕգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին, 13-ին, 14-ին, 17-ին, 18-ին և 20-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու
Ամենադիտված