Հայաստանի հեղափոխությունն սկսվեց Լեռնամերձից
ՏնտեսությունԼրագիր / Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը հայտարարել է, թե Արմավիրի մարզի Լեռնամերձ համայնքը փաստացի դարձել է Հայաստանի առաջին «արեւային գյուղը»:
Հարությունյանը հայտնել է, որ Լեռնամերձում իրականացվեց ծրագիր, որով ամբողջությամբ գյուղի կենցաղի համար անհրաժեշտ ջրի տաքացումն ապահովվեց արևային ջրատաքացուցիչներով:
Ըստ Արմենպրեսի, գյուղի մոտ 80 տների տանիքներին տեղադրվել են արևային ջրատաքացուցիչներ, դրանից բացի, 25-ի վրա էլ տեղադրվել են նաև արևային ֆոտովոլտային համակարգեր: Միաժամանակ բնակիչներին տրամադրվել են էներգախնայող լեդ լամպեր: Այսինքն՝ գյուղը դարձել է էներգախնայող: Ընդհանուր ներդրման ծավալը կազմել է շուրջ 40 մլն դրամ:
շարունակությունը՝ կայքում