Կարեն Կարապետյանն ընդունեց հարվածն ու պատասխանեց
ՏնտեսությունԼՐԱԳԻՐ/ Ապրիլի 27-ի կառավարության նիստում Կարեն Կարապետյանը դիմեց ՊԵԿ ղեկավար Վարդան Հարությունյանին, տոնավաճառների աշխատակիցների բարձրացրած բողոքի կապակցությամբ: Վարդան Հարությունյանը, որ Կարեն Կարապետյանի փոքրաթիվ թիմի առանցքային կետում գտնվող ֆիգուրներից է, հայտարարեց, թե ՊԵԿ-ը աշխատում է տոնավաճառների աշխատակիցների հետ եւ միասին քննարկում են առաջարկներ, խնդրին լուծում տալու համար:
«Շատ հստակ էդ շարունակում եք: Մեր քաղաքականությունը հետևյալն է՝ փոքր ու միջին բիզնեսի բեռը չի ավելանալու: Բայց փոքր ու միջին բիզնեսը հաշվառելով, իրա բեռը չավելացնելով, մենք պետք է հասկանանք, որ խոշոր բիզնեսի շրջանառությունը և հաշվառումը ունենալու ենք: Պետք է պարզ իրենց հետ խոսենք, պարզ խոսելու ժամանակ իրենք ամեն ինչ հասկանալու են», հայտարարեց Կարեն Կարապետյանը:
շարունակությունը՝ կայքում