Русский

Աղմկահարույց «Դեպի վայրէջք» դրաման` արդեն եթերում․ լուսանկարներ

Life

Երկուշաբթի օրվանից  «Արմենիա TV»–ն կսկսի Ելենա Արշակյանի «Դեպի վայրէջք»  հեռուստանովելի ցուցադրությունը։ Թրաֆիքինգի մասին պատմող ֆիլմում խաղում են Սարգիս Գրիգորյանը, Էմմա Մանուկյանը, Ալեքսանդր Բաբասյանը, Մերի Հակոբյանը, Վարդան Հովսեփյանը, Էվա Խաչատրյանը, Գնել Սարգսյանը և այլք։ Այս ֆիլմում իր առաջին քայլերն արեց Սարգիս Գրիգորյանի կրտսեր  դուստրը` Յանան։

 

25 մասանոց հեռուստասերիալի ռեժիսորը Ելենա Արշակյանն է, սցենարի հեղինակը` Անահիտ Մխիթարյանը։ Ֆիլմում կան համբույրի և բաց տեսարաններ Սարգիս Գրիգորյանի և Էվա Խաչատրյանի, Սարգիս Գրիգորյանի և Էմմա Մանուկյանի, Ալեքսանդր Բաբասյանի և Մերի Հակոբյանի մասնակցությամբ, ինչը լայն քննարկումների առարկա էր դարձել։ Tert.am Life-ը ներկայացնում է դերասանների կարծիքներն այս մասին ու ֆիլմի մանրամասները։

 

Գլխավոր հերոսուհու դերակատար Էմմա Մանուկյանը բավականին բարդ հոգեբանական ապրումներ է ունեցել կերպարը մարմնավորելիս։ Միաժամանակ ֆիլմում իրականացել է իր վաղեմի երազանքը` նկարահանվել է Աննա Էլբակյանի հետ։

 

 

Ինչ վերաբերում է բաց տեսարաններին ամուսնու` դերասան Վիլեն Սարգսյանի արձագանքին` Էմման ասաց, որ նման  հարցերն իրենց մոտ քննարկման առարկա չեն դառնում։ «Մենք այդ մասին խոսել ենք տարիներ առաջ, երբ ընտանիք ենք կազմել, հիմա մեր կենցաղում նման հարցեր չկան։ Տեսարաններն ընտանեկան խնդիրներ չեն ստեղծել ու չեն ստեղծի, որովհետև ես իմ կողքին ունեմ մի մարդ, որը, բացի  այն, որ իմ ասպարեզից է, նաև  ինձ շատ լավ է ճանաչում և գիտի` ինչ է ինձ համար  իմ աշխատանքը։ Մասնագիտական առումով մենք երբեք չենք սահմանափակում իրար։ Ճիշտ տեղում և ճիշտ ժամանակին ես պատրաստ եմ յուրաքանչյուր տեսարանի։ Այս նախագծում ես հասկացել եմ, որ սա ճիշտ տեղն է, չեն կարող այդ տեսարանները չլինել։ Էստեղ չկա սկանդալ, արտասովոր որևէ բան։ Դա շատ նորմալ է, մեր մասնագիտության  մի մասը»։

 

 

Մերի Հակոբյանն առաջին անգամ էր նկարահանվում համբույրի տեսարանում։ Մինչև այդ նա հայտարարել էր, որ երբեք չի նկարահանվի համբույրի տեսարանում, հիմա ասում է` շտապել էր նման հայտարարություն անել։ ««Դեպի վայրէջք»–ում ես անցա այդ կարծրատիպը։ Երբ երկար ժամանակ աշխատում ես ֆիլմերում ու ունենում ես հնարավորություն գլխավոր կերպարներով ներկայանալու, հասկանում ես, որ այդպիսի դերերի համար ռեժիսորներն ունեն ուրիշ առաջադրանքներ։ Դու պետք է  լինես հնարավորինս պրոֆեսիոնալ, որովհետև հեռուստադիտողը չի ուզում տեսնել սուտ համբույր։ Այս ֆիլմում շատ են բաց տեսարանները։ Ես վստահ եմ, որ դա այնպես կմատուցեմ, որ իմ հեռուստադիտողը չի խորշի այն նայելուց։ Ինձ համար կարևոր է, որ տեսարանը չլինի վուլգար։ Եթե բաց տեսարանը ներկայացնում ես այնքան կոռեկտ, որ հեռուստադիտողը գլուխը չթեքի, չխորշի դրանից, ուրեմն չես անցել սահմանը։ Ինձ համար խնդիր չէ բաց տեսարանում խաղալը»,– ասել է նա։

 

 

Տղամարդ դերասանների` Ալեքսանդրի և Սարգսի դեպքում բաց տեսարանները նրանց կանանց` Լիլիթին և Մանոյին խանդի առիթ էին տվել, ընդ որում, Լիլիթի դեպքում խանդն առավել ընդգծված էր։ Մի առիթով նա ասել է, որ ամուսինն ուզում էր համբուրել Մերիին, քանի որ նա գեղեցիկ աղջիկ է։ «Ես և Լիլիթը խոսել ենք։ Բնական է, խանդը կա։ Ես իր արձագանքից հասկացա, որ հոգու խորքում չուզելով համաձայնեց։ Մեծ հաճույքով կուզեր ասել` ոչ, սակայն չցանկացավ  վնասել նախագծին, իմ խաղին»,– նշել է Ալեքսանդրը։

 

Մանոն առավել սրտնեղել էր հասարակական արձագանքից.  «Բնականաբար, չեմ  կարող ասել, որ որպես կին, ով շատ է սիրում իր ամուսնուն, հիացած էի այդ տեսարանով, սակայն փորձեցի  հարցին մասնագիտորեն մոտենալ։ Մենք նախապես խոսել էինք այդ մասին, սակայն մի բան է խոսելը, մի բան է տեսնելը։ Գիտեի, որ բաց տեսարան կա, սակայն  անսպասելի էր, այդ կադրը չէի սպասում անոնսի մեջ։ Բնականաբար, իմ մեջ առաջացան էմոցիաներ, աննորմալ կլիներ, եթե բացարձակ անտարբեր լինեի։ Սակայն թեթև եմ նայում այդ ամենին, ավելի շատ քննարկումներից սկսեցի նեղվել։ Մենք ապրում ենք հայկական  իրականության մեջ, երբ կողքից շատ են խանգարում խոսակցությունները։ Հետո Սարգիսը զրուցեց ինձ հետ, բացատրեց, խոսեց նաև մեր ընկերների հետ, որ այդքան չքննարկեն հարցը»,– պատմել է Մանոն։

 

 

Իր հերթին ռեժիսոր Ելենա Արշակյանը ասել է, որ բաց տեսարաններով սկանդալ անելու և ավելորդ ուշադրություն գրավելու միտում չեն ունեցել. «Մենք անում ենք մեր աշխատանքը։ Ինձ համար զարմանալի է, որ մարդիկ դեռ զարմանում են այդ գործոնի վրա»։

 

Նա պատմել է, որ  Էվան և Սարգիսը շատ արագ են ընկերացել։ Նրանց տեսարանները շատ հեշտ են ստացվել, իսկ ահա Ալեքսանդրն ու Մերին որոշ բարդություններ են հաղթահարել. «Ալեքսանդր Բաբասյանի և Մերի Հակոբյանի  հետ խնդիր կար, քանի որ մինչև այս նախագիծն իրենք իրար չէին ճանաչում։ Բնականաբար, հանդիսատեսին չի հետաքրքրում` Մերին ու Սաշն իրար ճանաչո՞ւմ են, թե` ոչ։ Իրենք սիրահարված զույգ պիտի խաղային, ունեին  անկեղծ տեսարաններ, սկսեցին հանդիպել,  ընկերացան։ Ֆիլմի վերջում կարող եմ ասել, որ, ի վերջո, ամեն բան ստացվեց»։

 

 

Ни одна власть в Армении не пришла демократическим путем․ Аршак КарапетянIDBank на региональном форуме СБА: от решений для путешествий до бизнес-возможностей Скидка 35% на указанные карты IDBank в честь 35-летия Предварительное одобрение бизнес-кредита за 5 минут — какие возмоности для МСБ представил Юнибанк в Гюмри?На основании Декларации о независимости Армения стала независимым государством. Аршак Карапетян Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17 Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах Армении
Самое популярное