Վարչապետի որոշմամբ՝ Արմեն Գասպարյանը նշանակվել է փրկարար ծառայության տնօրեն
ПолитикаՎարչապետի որոշմամբ՝ Արմեն Գասպարյանը նշանակվել է փրկարար ծառայության տնօրեն։ Այս մասին հայտնում է e-gov.am-ը։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Արմեն Գասպարյանին նշանակել Փրկարար ծառայության տնօրեն»,- ասված է վարչապետի որոշման մեջ։
Նշենք, որ գնդապետ Արմեն Գասպարյանը ոստիկանության Երևան քաղաքի վարչության նախկին պետն է, որը նոյեմբերի 9-ին ոստիկանապետ Վահե Ղազարյանի հրամանով ազատվել էր պաշտոնից։
Հիշեցնենք՝ վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ նշված պաշտոնից ազատվել է Վրեժ Գաբրիելյանը։