Հայերեն


Ինչո՞ւ է Արշակ Կարապետյանը մեկնել Սոչի. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր ունեցած տեղեկություններով, օրերս «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը մեկնել է Սոչի, այնտեղից նաև՝ Սոչիի մերձակա Ալտմեց (Նոր Լույս) գյուղ, որտեղ շատ համշենահայեր են ապրում:

Պարզվեց՝ այցը տեղի է ունեցել ապրիլի 24-ին, Կարապետյանի հետ են եղել նաև «Համահայկական ճակատ» շարժման անդամներ և Հայաստանի պարա հոկեյի ֆեդերացիայի թիմը: Նրանք հարգանքի տուրք են մատուցել 1915 թ. Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողի առջև։ Մեզ տեղեկացրեցին, որ իսկապես նշյալ գյուղում ապրում է մոտ 300 մարդ, հիմնականում՝ համշենահայեր, որոնց նախնիները գաղթել են Տրապիզոնի շրջակայքից։

Շարժման գրասենյակից մեզ տեղեկացրեցին, որ հոգեհանգստյան պատարագ է մատուցվել «Սուրբ Նարեկ» եկեղեցում, իսկ միջոցառման ավարտին մասնակիցները ծաղկեպսակ են դրել 2005 թվականին տեղադրված՝ 1,5 միլիոն հայերի կյանք խլած Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին:

Ի դեպ, հավելենք, որ «Համահայկական ճակատ» շարժումը և կուսակցությունը 2025 թվականի ապրիլի 22-ին նաև Հայաստանում ոգեկոչման միջոցառում իրականացրեցին՝ նվիրված Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Ակցիայի մասնակիցները Երևանի մետրոյի «Բարեկամություն» կայարանից մինչև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր տանում էին Հայաստանի 80 մետրանոց դրոշը։ Պաստառների վրա հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով գրված էր՝ «Ցեղասպանության ժխտումը ճանապարհ է բացում Հայաստանի թուրքացման համար»։

Իսկ ի՞նչ կապ ունի Հայաստանի պարա հոկեյի ֆեդերացիայի թիմն այս այցի հետ: «Փաստ» թերթի տեղեկություններով, մեր մարզիկները ցանկացել են այց կատարել և նախապես դիմել է ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը՝ խնդրելով աջակցել: Խոսքն, ընդհանուր առմամբ, մոտ 2 միլիոն դրամի մասին է: Սակայն նախարարությունից մերժում են ստացել, որից հետո դիմել են «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանին: Մեր աղբյուրների փոխանցմամբ, վերջինս իր ընկերների՝ մոսկվաբնակ գործարարների շնորհիվ կարողացել է աջակցել և կազմակերպել հոկեյիստների այցը:

Փաստորեն, թուրք լրագրողներ հրավիրելու և հարցազրույց տալու համար գումար գտնվում է, քպական պաշտոնյաների պարգևավճարների համար գումար գտնվում է, զանազան անիմաստ միջոցառումների համար գումար գտնվում է, իսկ մեր հաշմանդամ մարզիկների համար ընդամենը 2 միլիոն դրամն իշխանություններն ափսոսում են:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ԱրարատԲանկի անմնացորդ նվիրում․ 5 տարի, 172 շահառու, ավելի քան 100 իրականացված նախագիծԻդրամն ու IDBank-ը մասնակցեցին Career City Fest 2026-ինՆարեկ Կարապետյանի ելույթը «Ընտրության Ժամը» թողարկմանը«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը առաջադրման փաստաթղթերը ներկայացրեց ԿԸՀէս ընտրություններով ամեն ինչ չի ավարտվելու, այլ դեռ նոր սկսվելու է. Էդմոն ՄարուքյանՀայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է. լռելն անհանդուրժելի է․ ՍուրենյանցՌոբերտ Ամստերդամ․ Փաշինյանը սարսափում է ժողովրդի հետ իրական ընդդիմության հանդիպումից, բայց նա իր հաշվարկներում սխալվում է. (Տեսանյութ) «Թրամփի ուղու» թիվ մեկ շահառուն հենց Թուրքիան էՊետք է հնարավորինս շատ մարդիկ մասնակցեն ընտրություններին, ձայներն էլ չփոշիացվեն․ Արմեն ՄանվելյանՊաշտոնական հրավերով այցելել ենք Եվրոպական խորհրդարան և կարևոր հանդիպումներ ունեցել․ Ավետիք ՉալաբյանԲեմադրությո՞ւն, թե՞ հստակ հաշվարկ․ Աննա Հակոբյանը կրկին Փաշինյանի կողքինՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնում է վճարումների հնարավորությունները Ռուսաստանից ժամանող զբոսաշրջիկների համարՄարտի դաշտում մենք չենք պարտվել, մեզ մինչև օրս փորձում են կոտրել. Արշակ ԿարապետյանԱյս պայքարը մեր բոլորի համար է. Նարեկ Կարապետյան Հայտնի ձայնագրության մեջ խոսում եմ Հայրենականի վետերան 103-ամյա Ռոզալիա Աբգարյանի հետ. Գ. Ղումաշյան Ակբա բանկը թողարկել է միանգամից 2 պրեմիում դասի քարտատեսակ Մեր ինքնությունը պայմանավորված է մեր լեզվով, կրոնով և դավանած արժեքներով․ Ատոմ ՄխիթարյանԶՊՄԿ-ն արդեն 4 տարի է ներկայացնում է կայուն զարգացման հաշվետվություն, ինչը թափանցիկ աշխատելաոճի գլխավոր գրավականն էԻմ խոսքը որևէ կերպ չէր կարող վերաբերել «Բոլորին դեմ եմ»-ին. Էդմոն ՄարուքյանԳյուղի զարգացումն է երկրի ամրությունը, իսկ գյուղացու բարեկեցությունը՝ մեր առաջնահերթությունը. Գագիկ ԾառուկյանՇնորհավոր տոնդ, սիրելի՛ հարկ վճարող Թեհրանը չի ընդունում որևէ վերջնագիր ԱՄՆ-ի կողմից. Իրանի ԱԳՆ Ճապոնիան խաղադրույք է կատարում արևային նոր վահանակների վրա «Ուժեղ Հայաստան»-ը՝ Արտաշատում. քաղաքում բացվեց կուսակցության մարզային գրասենյակը«Հայաստան» Դաշինքի առաջնորդը միակն է ում կառավարման օրոք մենք ունեցել ենք լիարժեք խաղաղություն. Նարեկ ՄանթաշյանՊատերшզմը չի բխում ոչ Իրանի, ոչ էլ ԱՄՆ-ի շահերից. Փեզեշքիան Գեղարքունիքի մարզի Վարդենիկ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Շատ շնորհակալ եմ ԲՏԱ նախարարությանը Firebird-ի հետ այս նախագիծն իրականացնելու համար. Nvidia-ի փոխնախագահ Նաև Արտաշատում են սպասում փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԻշխանությունը նորից պարտվեց. Տիգրան Դումիկյան ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Մարդը չպետք է ընտրի դեղի և սննդի միջև, առողջությունը չպիտի զnհ գնա շուկային կամ մենաշնորհներին. Գագիկ Ծառուկյան Իրենց «խաղաղությունը» լինելու է թշնամու պահանջները լիովին բավարարելու միջոցով․ Մենուա ՍողոմոնյանԱվելի քան 80,000 մարդ վերադարձել է Ղարաբաղ և «Արևելյան Զանգեզուր». Ալիև Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Գագաթնաժողովից առաջ՝ անորոշ սպասումներ և քաղաքական հաշվարկներ Ինչու՞ է Օնիկ Գասպարյանն անհանգստանում, լարվում և նյարդայնանում միայն այն ժամանակ, երբ պшտերազմական հանգամանքներով իր անունն է որևէ ձևով շրջանառվում․ Տիգրան Աբրահամյան Երբ քաղաքական դաշտը փոխվում է․ «Ուժեղ Հայաստան»-ի աճը և իշխանության անհանգստությունը Այն մասին, թե ինչու Արցախի հայ բնակչության վերադարձի իրավունքն արդիական է քան երբևէ. Ավետիք ՉալաբյանԱկնհայտ ոստիկանությունը անհամաչափ ուժ կիրառեց ակցիայի մասնակիցների նկատմամբ․ Ղազարյան15 մեղադրյալի մասով պահանջվել է տնային կալանք, իսկ 2 մեղադրայլի մասով կալանք 2 ամսով․ Ռուբեն ՄխիթարյանԱլիկ Ալեքսանյանը ձերբակալվածների մասին՝ դատարանի բակիցԴատարանում այս պահին ընթանում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության աջակիցների խափանման միջոցի հարցի քննությունըՄարդիկ նույնիսկ ձեր համերգներին չեն գալիս, էլ ուր մնաց՝ գնան ընտրատեղամաս և ձեզ ընտրեն. Ալիկ Ալեքսանյան«Ուժեղ Հայաստան-ը` Արտաշատում. քաղաքում բացվեց կուսակցության գրասենյակըԱյսօր՝ թիմակիցներիս հետ մասնակցել եմ ստորագրահավաքին. Մարտուն ԳրիգորյանԻնչպես են Նարեկ Կարապետյանին ընդունում Արտաշատում«Ուժեղ Հայաստան»-ը Արտաշատում է. կուսակցությունն այստեղ գրասենյակ է բացումՎարչաբենդի անդամը Փաշինյանի` Գյումրիի համերգից առաջ միացել է Ուժեղ ՀայաստանինՀյուսիսային Կորեան մի քանի բալիստիկ hրթիռ է արձակել իր արևելյան ափամերձ ջրերում
Ամենադիտված