Հայերեն


Այսօր էլ «Նեմեuիuը» շարունակվում է. Չալաբյան

Հասարակություն

«ՀայաՔվե» միավորումը «Նեմեսիսի» հուշարձանի մոտ կազմակերպել է մեր ազգային վրիժառուների հիշատակի ոգեկոչման հանդիսավոր արարողություն:

«Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանն ասաց, որ մարդկության պատմության մեջ բազմաթիվ կոտորածներ են եղել, նաև հայ ժողովորդի պատմության ընթացքում, սակայն Հայոց ցեղասպանությունը պարզապես մարդկանց կոտորած չէր։

«Այն անկման եզրին գտնվող Օսմանյան կայսրության իշխանությունների կողմից մեթոդիկ պլանավորված, հսկայական մասշտաբներով, հրեշավոր դաժանությամբ իրականացված զանգվածային ոճրագորոություն էր՝ բնաջնջելու հայ ժողովրդին պատմական հայրենքից, «տեղ ազատելու», նրա տեղում ազգայնամոլական թուրքական պետության առաջացման համար»,- նշեց նա։

Չալաբյանն ընդգծեց, որ ոճրագործությունը մտահղացողները, կազմակերպիչներն ու իրականացնողները իրական անձինք էին, որոնք արժանի էին խստագույն պատժի, և նույնիսկ Օսմանյան կայսրության ռազմական դատարանը 1918-19 թթ. նրանցից 19-ի վերաբերյալ մահապատժի դատավճիռ է կայացրել, սակայն ոճրագործների մեծ մասը արդարադատությունից խույս են տվել, հեռացել այլ երկրներ։

«Այս պայմաններում է  հղել «Նեմեսիս» գործողությունը, մարդկության պատմության մեծ մեծագույն ոճիրներից մեկի մեղավորների նկատաժմամբ սպասված արդարադաության իրականացումը։ Երիտթուրքական կառավարության եռապետները՝ Թալեաթը, Էնվերն ու Ջեմալը, նրանց հանցակիցները իրականում արդեն դատապարված հանցագործներ էին, որոնց նկատմամբ հայ մարտիկներն ի կատար ածեցին մարդկային ու երկնային պատիժը։ Իրենց այս սխրանքով նրանք վերականգնեցին մեր բոլորիս արժանապատվությունը, հավատը արդարադատության նկատմամբ, մեր իրավունքների համար պայքարելու կամքն ու վճռականությունը։

Այսօր էլ՝ «Նեմեսիսի» գործողությունից  ավելի քան 100 տարի անց, նրա խորհուրդն ավելի քան արդիական է, քանի որ մեր ժողովուրդը կարիք ունի արդարության, մեր իրավունքներ, արժանապատվության վերականգնման։

Այսօր, երբ մեր ազգի դեմ նույն ցեղասպան հրեշների ժառանգները արյունալի արշավ են սկսել Արցախում, արդեն Հայաստանում, «Նեմեսիսի» հերոսների վառ հիշատակը մեզ պետք է տա ուժ, կորով, վճռականություն, համախմբվել ու շարունակել պայքարը մեր հիմնարար իրավունքների իրացման համար։

Այսօր էլ «Նեմեսիսը» շարունակվում է, սակայն այսօր մենք ոչ միայն պետք է պատժենք նորօրյա հանցագործներին, այլ հետևողական պայքարենք ողջ ծավալով վերականգնելու արդարությունը մեր ժողովրդի համար, երաշխավորելու նրա ազատ, արժանապատիվ կյանքի իրավունքը սեփական հայրենքում, նրա զարգացումը, հերոսացումը  բարգավաճումը»,- ասաց Ա. Չալաբյանը։ 

 

Կանանց միջազգային օրվա կապակցությամբ ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է ԶՊՄԿ-ում երկարամյա աշխատանքային ուղի անցած կանանցՁորաղբյուրում բшխվել են «Chevrolet»-ն ու «Nissan»-ը. կան վիրшվորներ Մեծ բախում Իրանի շուրջ. Նախիջևանի միջադեպը և էներգետիկ պատերազմի մեկնարկըՄեր զինված ուժերը վրեժ կլուծեն ռազմական գործողությունների ընթացքում զոհված յուրաքանչյուր իրանցու համար․ Արաղչի«Հրապարակ»․ Որ հեռուստաընկերությունն ինչքան ռեյտինգ ունի Պետք է պայքարենք կիբերհանցագործությունների դեմ․ Հրայր Կամենդատյան.Մեկ անձի կողմից ջեռուցման վրա ծախսվող գումարը Հայաստանում կախված է մի քանի առանցքային գործոններից. Հրայր Կամենդատյան«Ոչ Արևմտյան Ադրբեջանին» շարժումը ռեզոլյուցիա է ստորագրել. քաղաքական ուժերին բանաձեւ են առաջարկում Վարդան Ջհանյանը ղազախ գործընկերներին հրավիրել է մասնակցելու ամենամյա Armenian Mining Forum-ինԻշխանությունը ստում է. Հրայր ԿամենդատյանՊետք է ունենանք ազգային պետական շահը պաշտպանող թեկնածու․ Աննա ԿոստանյանԻշխանությունը երբ հրաժարական տա, բանտ են ընկնելու, ամենադաժան պատիժն են ստանալու. Արշակ Կարապետյան Չեխիայի Հանրապետությունում հարևանները արդեն կիսում են էլեկտրաէներգիան և խնայում «Քաղպայմանագիրը» շարունակելու է զտումները ընտրական ցուցակում Սադրանք «մոլոտովի կոկտեյլով» Մտահոգիչ միտումներ. Ամերիկյան հարցումների «մութ կողմը» Ինչ-որ մի շատ լավ տեղեկացված աղբյուր ինձ հուշում է, որ այս պահին իրական թվերը հետևյալն են. Արման ԱբովյանTRIPP. վստահության ճգնաժամ և անորոշ հեռանկարներ. Սուրեն Սուրենյանց Ծնողները ստիպված են լինելու ամեն օր երեխաներին այլ համայնքի դպրոց տանել․ Մենուա ՍողոմոնյանԱդրբեջանը Հայաստանին ներքաշո՞ւմ է Իրանի դեմ պատերազմ Այն մասին, թե ինչ բարիկադ է առաջացել այս ընտրությունների ընթացքում, և նրա որ կողմում ենք գտնվում մենք. Ավետիք ՉալաբյանԴպրոց փակելը հարված է գյուղի ապագային․ Լիլիթ ԱրզումանյանՊահանջում ենք բարձրացնել թոշակները 50 տոկոսով. Հրայր ԿամենդատյանԿթույլատրե՞ն իրական մրցակցություն․ Նարեկ Կարապետյանը վստահ է՝ հիմնական ընդդիմությանը չեն կարող արգելել մասնակցել ընտրություններին Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի բնակարանային հեղափոխությունը մեկնարկում է. Նարեկ ԿարապետյանՈւժի քաղաքականության վերադարձի վտանգն ու աշխարհակարգային տրամաբանության վերափոխումը. «Փաստ» Հատվածական որոշումներն ու քայլերը ոչինչ չեն փոխում. «Փաստ» «Դպրոցների փակման այս ամբողջ գործընթացը կապված է ծախսերի հետ. այդ ուսուցիչների 90 տոկոսից ավելին կորցնելու է իր աշխատանքը». «Փաստ» Գյուղացին պետք է վաճառի իր բերքը հենց գյուղում․ «Ուժեղ Հայաստան»-ը առաջարկում է ստեղծել մթերման կայանների համազգային ցանց Ինչպես միշտ. ասում են մի բան, անում՝ ճիշտ հակառակը. «Փաստ» Ինչո՞ւ է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը խուսափում պատասխանել հարցերին. «Փաստ» Մի ձեռքով տալիս են, մյուսով վերցնում. «Փաստ» «Թվեր կրակելու» մեկնարկը տրված է. որտե՞ղ են արվել հարցումները. «Փաստ» Ռուսական էներգակիրների պահանջարկը զգալիորեն աճել է Իրանում պшտերազմի պատճառով. ՊեսկովՌուսաստանն Իրանին է փոխանցում հետախnւզական տվյալներ Մերձավոր Արևելքում ԱՄՆ nւժերի մասին․ The Washington PostՔաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times Մերձավորարևելյան դաժան հրաձգարանի ֆոնին՝ ավելի ու ավելի ծիածաղելի է դառնում Ադրբեջանի վիճակը. Արտակ ԶաքարյանՆոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային ընտրանու՝ արտերկրից հրավիրված ֆուտբոլիստների ցանկը«Երբ սովորում ենք գնահատել փոքր պահերը, կյանքը դառնում է ավելի թեթև ու լուսավոր». Քրիստինա ԵղոյանՀիբրիդային «սոցիոլոգիա». Արեգնազ ՄանուկյանՀունգարիան կասեցրել է դեպի Ուկրաինա կարևոր բեռների տարանցումը․ Օրբան Օրեցօր նոր մարդիկ, նոր կառույցներ, նոր շրջանակներ են միանում «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությանը․ Իվետա ՏոնոյանԱրդարությունը միշտ հաղթում է․ Լևոն ՍարգիսովՊրեմիերա. Արկադի Դումիկյան-«Մանկության սեր» 8 տարվա անլրջություն. մենք արժանի ենք ուժեղ առաջնորդի․ Նարեկ Կարապետյան«Ո՛չ Արևմտյան Ադրբեջանին» շարժումը կազմակերպել է «Խաղաղության մոդելներ. երաշխավորված խաղաղությո՞ւն, թե՞ Արևմտյան Ադրբեջան» թեմայով կոնֆերանս (տեսանյութ) Արժանապատիվ ծերություն․ պահանջում ենք բարձրացնել թոշակները 50 տոկոսով․ Հրայր ԿամենդատյանԿիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Ամենադիտված