Հայերեն


Այսօր լրացավ վարչապետին ուղեկցող շարասյան մեքենայի հարվածից մահացած հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանի ողբերգական մահվան երրորդ տարելիցը

Հասարակություն
Այսօր լրացավ վարչապետին ուղեկցող շարասյան մեքենայի հարվածից մահացած հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանի ողբերգական մահվան երրորդ տարելիցը: Արդեն երրորդ տարին է՝ հայ հանրությունն արձանագրում է, որ 31 շաբաթական հղի կնոջ մահվան համար մեղավոր չկա․ դատաքննություն է ընթանում՝ պարզելու համար, թե ո՞վ է մեղավոր, կամ մեղավոր կա՞, թե ոչ։
 
Երևանի Լեո-Պարոնյան խաչմերուկում գրանցված ողբերգական դեպքով մեկ մեղադրյալ կա՝ Փաշինյանի շարասյան միայն առաջին մեքենայի վարորդ մայոր Արամ Նավասարդյանը։ Նա մեղադրյալի կարգավիճակ ունի, շարունակում է պաշտոնավարել։ Իսկ Փաշինյանի շարասյունը շարունակում է ոչ մարդկային վարքագիծ դրսևորելով տեղափոխել վարչապետին։ Եվ հենց այս դասի բացակայության համար և հանուն մյուս քաղաքացիների կյանքի իրավունքի Սոնա Մնացականյանի կիսատ մնացած ճակատագիրը պետք է ունենա պատասխանատու, ողբերգության համար պետք է պատասխան տան մեղավորները։
 
«Հանուն մարդու իրավունքների» քաղաքացիական նախաձեռնությունը կազմել է գործի քրոնիկան և արձանագրված խնդիրների պատճառները, որոնց ելքը կարող է չափազանց մտահոգիչ լինել։
 
Նախ բարոյական ու մարդկային կողմի մասին․
Քաղաքացու օրը նշող Նիկոլ Փաշինյանն այդպես էլ չի հիշատակում Սոնա Մնացականյանի ողբերգական մահվան մասին։ Սա ուղիղ ապացույց է քաղաքացու օրվա կեղծ արժեք լինելուն։
Քրեական վարույթի մասին․
Տուժողի իրավահաջորդները մտավախություն ունեն, որ դատական գործընթացը ձգձգվում է, որպեսզի հատի վաղեմության ժամկետը և ոչ ոք այդպես էլ չպատժվի։ Այս վարույթով վաղեմության ժամկետը հինգ տարի է, որից երեքն այսօր լրացավ։
Գործում ներգրավված չէ շարասյան ղեկավար կամզը․
Չկա ամենակարևոր ապացույցը․
Ողբերգական վրաերթի օրը վարչապետի շարասյան մեքենաների միջև տեղի ունեցած հեռակապի զրույցի ձայնագրություններն անհետացած են․ ոստիկանությունը չի տրամադրել՝ պատճառաբանելով, թե տեխնիկական խոտանի պատճառով այն չի ձայնագրվել։ Իսկ ո՞վ է տեխնիկական խոտանի պատասխանատուն, ինչի հետևանքով է տեխնիկական խոտան գրանցվել, անիմաստ է հարցնել, որովհետև դա կենթադրի հավատալ ոստիկանության պատճառաբանությանը։
 
Ի՞նչ անհրաժեշտություն ուներ ձայնագրությունը․
Այն կտար մի շարք հարցերի պատասախաններ, գուցե և՛ վարորդին, և՛ շարասյան ղեկավար կազմին քրեական պատասխանատվության ենթարկելու հիմք հանդիսանար։
 
Խորհրդարանում պատասխանելով պատգամավորի հարցին, Փաշինյանն ասել էր․ «Դո՞ւք ունեք հիմք, որ ես որևէ միջամտություն եմ արել գործին կամ տուժող կողմն ունի հիմք, որ ես որևէ միջամտություն եմ արել: Ես ասում եմ՝ դա բացառված է»:
 
Միջամտությունները տարբեր կերպ են լինում՝ վարչապետին արջի ծառայություն մատուցելուց, մինչև ոչ անկախ իրավապահ համակարգ, որին ձեռնտու է գործը հասցնել մինչև վաղեմության ժամկետի ավարտը։ Իսկ այս կարծիքներն իրավունք ունեն գոյություն ունենալու, քանի դեռ մեղավորը չի պարզվել, անհրաժեշտ ապացույցներն անհետացած են․․․
 
Բացի Արման Նավասարդյանից, Փաշինյանին ուղեկցած շարասյան մյուս ղեկավարները դատարան չեն հասնի․ դատախազության այս որոշման հետ, որը հայտնել էր Աննա Վարդապետյանը, տուժողի իրավահաջորդները համաձայն չեն։
 
Անհամաձայնությունը հիմք ունի, ինչպե՞ս պետք է տրվեն հետևյալ հարցերի պատասխանները․
-Արդյո՞ք պատշաճ փակ էր խաչմերուկը, որպեսզի բացառեր Սոնա Մնացականյանի մուտքը վտանգավոր գոտի
-Արդյո՞ք ճիշտ է գործել տեսուչը
-Արդյո՞ք նորմայի սահմաններում էր արագությունը
-Ո՞վ է թելադրել մեքենայի արագությունը և այլ հարցեր․․․
 
Տուժողի իրավահաջորդները դժգոհ են նաև նախաքննությունից․ պատշաճ չեն հարցաքննվել ավտոշարասյան մյուս վարորդները և իրավասու պաշտոնատար անձինք, նրանց հարցեր չի տրվել գործով քննության առարկա հանդիսացող հանգամանքների մասին, օրինակ՝ ով ի՞նչ հրահանգ է տվել տվյալ պահին ընթացող մեքենաների արագության վերաբերյալ։
 
Սոնա Մնացականյանի մահվան գործն այլևս հանրային է, այն պետք է պահել ուշադրության կենտրոնում, երիտասարդ կնոջ կյանքը խլած վրաերթը պետք է քննության առարկա դառնա այնպես, որ ելքից հետո ոչ ոք արդարության համար կռիվ չտա։
 
«Հանուն մարդու իրավունքերի» քաղաքացիական նախաձեռնություն
 
Ինչով են Սամվել Կարապետյանի առաջարկած քայլերը տարբերվում Փաշինյանի խոստումներից, որովհետև Սամվել Կարապետյանն ինչ ասում՝ անում է. Նարեկ Կարապետյան (Տեսանյութ)Թուրքիայի հետ սահմանի բացումը մեր տնտեսության համար դրական է, բայց պետք է ուշադիր լինենք, որ 100 տոկոսով չենթարկվենք իրենց ազդեցությանը. Նարեկ Կարապետյան «Գործող վարչախումբը ներգրավված է դեղերի բիզնեսի մեջ». Հրանտ Բագրատյանը կասկածներ ունի Նավթամթերքից մինչև թռչնամիս․ Նարեկ Կարապետյանը ներկայացրեց գործարանների կառուցման ծրագիրը Ինչ գործարաններ պիտի կառուցվեն Հայաստանում ու ինչուԴեղորայքի գինը կիջեցվի, տատիկների, պապիկների կյանքը կփոխվի․ Կարապետյան Երկրում կա աշխատատեղերի խնդիր, շրջաններում գործ չկա․ Նարեկ Կարապետյան Առաջարկում ենք Իրանի հետ ստեղծել խոշոր էներգետիկ համակարգ․ Նարեկ Կարապետյան Պետք է լուծենք բնակարանային խնդիրները, որ հնարավոր լինի խթանել մեծ ընտանիքների ձևավորումը․ ԿարապետյանՀայաստանը տարեկան աղքատանում է 4 միլիարդ դոլարով․ Նարեկ ԿարապետյանՋերմուկի մոտակայքում օկուպացված տարածքները թողնելու են Ադրբեջանի վերահսկողության տակ․ Ավետիք ՔերոբյանԳեղեցկության սրահներ, փոքր կրպակներ, հացի փռեր, ձեր հարկերը լինելու են 0%. Նարեկ Կարապետյան Առաջին քայլով ստեղծելու ենք 300 հազար նոր աշխատատեղ Հայաստանում. Սամվել Կարապետյանի 5 տնտեսական քայլերը Երբ դատարկագլուխները խոսում են «գլուխներից» «Ազատություն քաղբանտարկյալ Արամ Քոչարյանին». ակցիա՝ Էջմիածնում Հնդկաստանը պատասխանում է Ադրբեջանի սադրանքներին Գումարելիների տեղափոխությունից գումարը չի փոխվում Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագրի շնորհանդեսը (ուղիղ) Եպիսկոպոսաց ժողովը կանեն Ավստրիայում Արցախի օկուպացիայից հետո Ադրբեջանը պահանջներ է ներկայացնում ՀՀ տարածքների նկատմամբ․ Աննա ԿոստանյանՈրտեղ արևային վահանակները բացարձակապես հարմար չեն տեղադրման համար. Մասնագետները նշել են 5 պատճառ Պետք է գործենք խելամիտ, չեզոք և շահախնդիր, այլ ոչ թե` զգայական, միամիտ կամ ճակատագրական սխալներով պայմանավորված. Արշակ Կարապետյան Ազատվե՛ք ձեր միջի ատելությունից, դա շատ հեշտ է անել. «Փաստ» Հեղուկ գազի շոկը՝ առկա վիճակի «լակմուսի թուղթ». «Փաստ» Քաղբանտարկյալների կյանքը վտանգի տակ․ դիտավորյալ ստեղծվող անմարդկային պայմաններ` այլախոհների համարՏնտեսական ճգնաժամի ֆոնին՝ նոր քաղաքական խաղացող․ «Մեր Ձևովը» ընդդեմ գործող իշխանությանԲրատիսլավայից հնչած պահանջը․ միջազգային արձագանք Հայ Առաքելական Եկեղեցու դեմ ճնշումներին Օրավուր հարստացող պաշտոնյաներն ու հազիվ ծայրը ծայրին հասցնող «հպարտ քաղաքացիները». «Փաստ» Ժողովուրդը միշտ ապացուցել է՝ հասարակության հոսանքը իշխանությունները չեն կարող շրջել. «Փաստ» «Հայաստանի գործող իշխանությունների վարած քաղաքականությունը սպասարկում է թուրք - ադրբեջանական շահերը. միակ նպատակը իշխանությունը պահելն է». «Փաստ» Ո՞վ կգլխավորի փորձառու կուսակցությունն, ու ի՞նչ հավակնություններ ունի նա. «Փաստ» Բրատիսլավայում ձևավորվել է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության միջազգային ճակատը. «Փաստ» Իշխանություններն ամեն կերպ խոչընդոտել են «Մենք կանք» միջոցառման անցկացմանը. «Փաստ» 2018-ից առաջ մի կոպեկ չունեին, հիմա ուզում են «բիրդան աղա» դառնալ, այս մարդիկ քանդում են երկիրը․ Հրայր Կամենդատյան Ալիևի պահանջն է կատարվել. Մարուքյանը՝ «Թրիփփ»-ի շրջանակային փաստաթղթի մասին2016-ին Արցախը հայկական էր․ Հայաստանը ուներ մարտունակ բանակ և ուժեղ դիվանագիտություն․ Հենրիխ ԴանիելյանՎաղը մենք ցույց կտանք, թե ինչպես է փոխվելու բոլորիս կյանքը Հայաստանում․ Նարեկ ԿարապետյանՆարեկ Սամսոնյանը 11 օր է, ինչ հրաժարվել է սննդից․ Մենուա ՍողոմոնյանՍտրատեգիական խնդիրների լուծումը և պոպուլիզմը․ Վահե ՀովհաննիսյանՍամվել Կարապետյանի գործը զուտ քաղաքական է, իսկ այսպիսի անօրինությունները ձեռնտու են միայն Հայաստանի թշնամիներին․ Ռոբերտ ԱմստերդամԱրմեն Փամբուխչյանը հանդիպել է Թբիլիսիի քաղաքապետի առաջին տեղակալ Գեորգի Թկեմալաձեի հետ ՀԷՑ ՓԲ ընկերությունը 2016 թ.-ին կառավարումը Տաշիր խմբի կողմից ստանձնելու պահին, աշխատել է վնասով և ունեցել է 34 մլրդ ՀՀ դրամ կուտակված վնաս ՀԷՑ-ը պարտվում է դատարաններում. աշխատանքից ազատումներ՝ առանց վերաբերելի հիմքերիՀայաստանի պետական պարտքը 2025-ի վերջի դրությամբ 14.5 միլիարդ դոլար է․ Էդմոն Մարուքյան Վաղը Հաջիևը կարող է Սյունիքով Նախիջևան անցնել, ու ոչ ոք չի հարցնի՝ ի՞նչ ես տանում․ Սողոմոնյան Պատահական չէ, որ Թրամփը քարոզարշավի ժամանակ առաջնորդվում էր «Նախևառաջ Միացյալ Նահանգներն են», «Ամերիկան դարձյալ դարձնենք հզոր» կարգախոսներով. Մհեր Ավետիսյան Ըստ իշխանությունների՝ պետք է ենթարկվենք թուրք-ադրբեջանական տանդեմի բոլոր պահանջներին․Ավետիք ՉալաբյանՀանդես ենք եկել թոշակների ավելացման և ինդեքսավորման նախաձեռնությամբ․ Հրայր ԿամենդատյանCMSI-ի ստանդարտների ներդրումը կարող է նպաստել Հայաստանի հանքարդյունաբերական ոլորտի միջազգային մրցունակության բարձրացմանըՍամվել Կարապետյանի քաղաքական ուժը կկոչվի «Ուժեղ Հայաստան»
Ամենադիտված