Հայերեն


Հայաստանի Հանրապետությունը շարունակում է հաստատակամորեն նվիրված լինել Հարավային Կովկասում կայուն խաղաղության և բարօրության առաջմղմանը. ՀՀ ԱԳՆ

Քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարարի ելույթը Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 134-րդ նստաշրջանում.

«Հարգելի՛ նախարար Բետել,

Ցանկանում եմ իմ անկեղծ գնահատանքը հայտնել Ձեզ և Լյուքսեմբուրգի նախագահությանն այս դժվարին ժամանակներում ցուցաբերած նվիրված առաջնորդության համար։

Հարգելի՛ գործընկերներ,

Այսօր մենք կանգնած ենք լուրջ մարտահրավերների առաջ։ Բազմակողմանիության քայքայումը, մարդու իրավունքների համակարգի թուլացումը, ժողովրդավարական արժեքների նահանջի մտահոգիչ միտումը և ժողովրդավարական հաստատությունների հանդեպ հասարակության աճող հիասթափությունն, ինչպես նաև հիբրիդային սպառնալիքները կազմում են այդ մարտահրավերների մի մասը։ Այս համատեքստում, ժողովրդավարական կառավարման հանդեպ վստահության վերականգնումը, դրա հիմնարար սկզբունքների ամրապնդումը և իմաստալից հարմարեցումն էական նշանակություն ունեն մեր ընդհանուր արժեքների պաշտպանության և առաջմղման համար։

Այստեղ կցանկանայի ընդգծել Գլխավոր քարտուղարի և նրա թիմի կողմից իրականացված արժեքավոր աշխատանքն՝ ուղղված Եվրոպայի համար «Նոր Ժողովրդավարական պակտի» մշակման և ներկայացման ուղղությամբ։

Հայաստանը վերահաստատում է իր ամուր աջակցությունն այս նախաձեռնությանը և պատրաստ է ակտիվորեն նպաստել նրա նպատակների իրագործմանը՝ ժողովրդավարությունը դարձնելու ավելի դիմակայուն, ներառական և ապագային պատրաստ։ Այս համատեքստում, ուրախ եմ նշել, որ իմ երկիրն առաջընթաց է գրանցել ժողովրդավարության հենասյուների ամրապնդման և տարբեր ինդեքսներում դիրքերի բարելավման ուղղությամբ, վերջերս՝ մամուլի ազատության հարցերում՝ իր ցուցանիշներով առաջատարը լինելով տարածաշրջանում:

Ժողովրդավարական հաշվետվողականության և իրավունքի գերակայության ապահովման համատեքստում մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի առանցքային դերակատարությանը, Դատարանի վճիռների, ինչպես նաև միջանկյալ միջոցների արդյունավետ կատարմանը՝ վերջինը հումանիտար հարցերի հասցեագրման իմաստով։ Դատարանի վերջնական վճիռների կատարման գործում շոշափելի առաջընթացի ապահովման միջոցով Հայաստանը հավատարիմ է մնում համապատասխան որոշումների հետևողական իրականացմանը:

Իմ երկիրը նաև ակտիվորեն ներգրավված է շրջակա միջավայրի խնդիրների արդյունավետ հաղթահարմանն ուղղված ջանքերում և կրկնապատկելու է իր ջանքերը՝ որպես ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP-17) նախագահող երկիր:

Հարգելի՛ գործընկերներ,

Աշխարհաքաղաքական լարվածության և անորոշության ներկա միջավայրում Հայաստանի Հանրապետությունը շարունակում է հաստատակամորեն նվիրված լինել Հարավային Կովկասում կայուն խաղաղության և բարօրության առաջմղմանը։ Ինչպես գիտեք, Հայաստանը և Ադրբեջանը հայտարարել են, որ Խաղաղության պայմանագրի նախագիծը համաձայնեցվել և վերջնականացվել է։ Ուշագրավ է, որ այսօրվա Նախարարական որոշումներից մեկով կրկին արձանագրվում է այս կարևոր հանգրվանը, և պայմանագրի շուտափույթ ստորագրման և վավերացման կոչ է արվում։ Վերահաստատում եմ Հայաստանի պատրաստակամությունն ընթանալու այս ճանապարհով առանց որևէ հապաղման։

Հարգելի՛ գործընկերներ,

Կրկին շնորհավորելով Լյուքսեմբուրգին գերազանց նախագահության համար, լավագույն մաղթանքներն եմ հղում Մալթայի մեր գործընկերներին։ Ես վերահաստատում եմ մեր կուռ աջակցությունն ու պատրաստակամությունը՝ շարունակելու համագործակցությունը մեր ընդհանուր նպատակների իրագործման ուղղությամբ։

Շնորհակալություն»:

Վանաձորում կասեցվել է ալրային հրուշակեղենի արտադրամասի արտադրական գործունեությունըԵրկիր մոլորակի միջազգային օրը․ Idram&IDBankԵլենա Վարդանյանը նշում է ծննդյան 42-ամյակը Բացահայտում. որ ազգին է իրավունք տրվել Հայաստանում պետգույք գնել․ Նարեկ Կարապետյան«Նոր գործընկեր» վարկի նկատմամբ պահանջարկը ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդների շրջանում շարունակում է աճել Ուսումնավարժական թռիչքի ժամանակ կnրծանվել է Թուրքիայի ՊՆ-ին պատկանող ուղղաթիռըԻրանը ուզում է, որ Հորմուզի նեղուցը բաց լինի, և իրենք կարողանան օրական 500 միլիոն դոլար աշխատել. ԹրամփԻ՞նչը ստիպեց Հայաստանի ԱԳՆ-ին՝ այդպես ջերմագին շնորհավորել Իսրայելին անկախության օրվա առթիվ. Վահե ՀովհաննիսյանԻսրայելը hարվածել է Լիբանանի բնակավայրերից մեկին. կա մեկ զnh Եվրամիության 26 երկիր պատրաստ է աջակցել Վրաստանի դեմ պատժամիջոցների կիրառմանը. Կալաս«Կենտրոն» հեռուստաընկերությունն ուղիղ հեռարձակում կապահովի Ծիծեռնակաբերդից. Բեթղեհեմ ԱրաբյանՀասարակությունը հիասթափված է և չի ստանում իրեն հուզող հարցերի պատասխանը․ Մենուա ՍողոմոնյանՀերթական ապտակը Փաշինյանին` միջազգային կազմակերպություններից Մենք ենք լուծելու Հայաստանի Հանրապետության անվտանգության հարցը առանց վնասելու մեր ինքնիշխանությանը. Արշակ ԿարապետյանԱրծվաշենի, Բաքվի, Սումգայիթի, Շահումյանի, Կիրովաբադի հայերի վերադարձի հարցը ինչի՞ չես դեմ տալիս. Արշակ ԿարապետյանԴիտորդականի փոխարեն հիբրիդային առաքելություն կլինի Ադրբեջանը ոչնչացրել է Արցախի Մայր տաճարը, իսկ ՀՀ իշխանությունները լուռ են Գյուղերում դպրոցների փակումը ունի ավելի շատ բացասական, քան դրական կողմեր․ Ատոմ ՄխիթարյանԱրևային էներգետիկան առաջին անգամ դարձել է համաշխարհային էներգաաճի առաջատարը Մարդկանց ուղարկում էին ռազմադաշտ, երբ պարտությունն արդեն արձանագրված էր․ Հրայր ԿամենդատյանՓորձում են ոչնչացնել մեր մշակույթը, հոգեկերտվածքը, դարավոր արժեքները․ Արսեն ԳրիգորյանՄեր նպատակն է շահավետ հարաբերություններ կառուցել ուժային բոլոր կենտրոնների հետ․ Ավետիք Չալաբյան«Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակը և մյուս փաստաթղթերը ներկայացվեց ԿԸՀԲնության հանդեպ հոգատար վերաբերմունքը սկսել ենք մեզնից. Team-ն արժանացել է ISO 14001:2015 հավաստագրիԴաշինքի օգտահաշվի անվանումն է «Ուժեղ Հայաստան». ԿԸՀ-ն բավարարել է Գոհար Մելոյանի դիմումը ՈւՂԻՂ. «Ուժեղ Հայաստանը» ԿԸՀ է ներկայացնում իր ընտրական ցուցակը Դատարկ տարածքներից դեպի աշխատատեղերի ստեղծում. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Շատ շուտով փոփոխությունները գալիս են Սամվել Կարապետյանի հետ. Ալիկ ԱլեքսանյանFIP-ը կոպիտ սխալ է թույլ տվել, Ծառուկյանը ճիշտ է ասել. դոկտոր պրոֆեսորը բացատրում է հաշվարկի ձևը 18 արդարների գործով գալիք դատական նիստին քննարկվելիք կարևոր հարցը՝ արդյո՞ք կփոխվի Բագրատ Սրբազանի խափանման միջոցըUcom-ը հայտարարում է ածխածնային հետքի կառավարման ծրագրի մեկնարկի մասին Մենք ենք լուծելու Հայաստանի Հանրապետության անվտանգության հարցը` առանց վնասելու մեր ինքնիշխանությանը. Արշակ Կարապետյան Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում տնտեսական առումով հնարավորությունների մասին դեռ խոսք անգամ լինել չի կարող․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ) Փաշինյանն արդեն անկեղծ է՝ ցույց է տվել իր երկրի հակառակ կողմը. մեծ է ճգնաժամի հավանականությունը. Աննա Կոստանյան Ուժեղ պետություն հնարավոր է կառուցել միայն համախմբված հասարակության և պրոֆեսիոնալ կառավարման միջոցով. Նարեկ ՄանթաշյանԻսրայելցի զինվորի կողմից կոտրված Խաչը վերականգնվեց, իսկ Ադրբեջանը մեր եկեղեցիները հողին է հավասարեցնում, և Հայաստանից՝ ոչ մի արձագանք. Էդմոն ՄարուքյանԷս «կռվում» բոլորի ճակատագիրն է որոշվում, այդ թվում՝ նրանց, ովքեր առաջին հայացքից միայն «թամաշա» են անում. Վահե Հովհաննիսյան Արտաքին ցուցադրությո՞ւն, թե ընտրական հաշվարկ․ երևանյան գագաթնաժողովի քաղաքական գինը Ահա թուրքական պարտքի նոր հաշվարկը. Հրայր ԿամենդատյանՄեր անվտանգության երաշխավոր ադրբեջանցիներն ավերել են Ստեփանակերտի Սբ Աստվածամոր Հովանի եկեղեցին, սակայն ադրբեջանական բենզինն էժան է լիտրը 30-40 դրամով. Մ. ՍողոմոնյանՔաղաքական դաշտի նոր բևեռը․ «Ուժեղ Հայաստան»-ի արագ աճն ու վերաձևվող ընտրական տրամաբանությունը Հայաստանը պատրաստ է ընդլայնել Իսրայելի հետ կապերը. ՀՀ ԱԳՆ Շնորհավորում եմ մեր հաղթանակած մարզիկներին և նրանց մարզիչներին և սրտատրոփ սպասում մեր մյուս մարզիկների մրցելույթներին ու նոր հաղթանակներին․ Գագիկ ԾառուկյանԿրակոցներ Թեոթիուականի բուրգերի մոտ. զբոսաշրջիկ է մահացել, կան վիրավորներ 15.000.000$ է Սամվել Կարապետյանը փոխանցել հայ ուսանողներին կրթաթոշակների համար. Նարեկ ԿարապետյանԻսրայելը վերացրել է Իրանի կողմից uպառնացnղ միջnւկային Հոլnքnuտի վտանգը. ՆեթանյահուԱդրբեջանական օկուպացիոն վարչակազմը Ստեփանակերտում nչնչացրել է Սուրբ Աստվածամոր Հովանու եկեղեցին․ հայտարարությունՆիկոլ Փաշինյանը մի ժամանակ աստվածաբան էր, հետո՝ երաժիշտ, հիմա էլ կարծես ֆինանսական վերլուծաբան է դարձել. Նարեկ ԿարապետյանԻրանում ԱՄՆ-ի և Իսրայելի hարվածների հետևանքով վնաuվել է 138 հազար քաղաքացիական օբյեկտՀայտնի արգելքի պատճառով Սամվել Կարապետյանի հետ չէի հանդիպել շուրջ 10 ամիս․ Գոհար Ղումաշյան
Ամենադիտված