Հայերեն


Սուրբ Մատրոնա Մոսկվացու մասունքը բերվել է Հայաստան

Հասարակություն

Սուրբ Մատրոնայի մասունքը Հայաստանում է: Ռուսական կայսրության խորքերից՝ «գլուբինկայից», Մոսկվա եկած Մատրոնա Նիկոնովան, լինելով կույր, տեսնում էր ապագան և բժշկում էր մարդկանց՝ նույնիսկ ամենաանհույս հիվանդներին: Նա կանխատեսել է Ռուսական կայսրության փլուզումը, հեղափոխությունն ու քաղաքացիական պատերազմը, Երկրորդ համաշխարհային պատերազմն ու Ռուսաստանի չպարտվելը, Ստալինի մահը, Գորբաչովի չստացված «պերեստրոյկան» և այլ հայտնի իրադարձություններ, բուժել է հազարավոր մարդկանց: Երանելի Մատրոնա Մոսկվացին գիշերուզօր ընդունում էր հավատացյալներին, օգնում և մխիթարում նրանց:

Իր աստվածահաճո գործերի համար Մատրոնա Մոսկվացին Ռուս ուղղափառ եկեղեցու կողմից դասվել է սրբերի շարքին: Ռուս հոգևորականների խոսքով՝ սուրբ Մատրոնային սիրում և մեծարում են նաև Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդները:

Կիրակի օրը՝ մայիսի 11-ին, Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի օրհնությամբ, սուրբ Մատրոնա Մոսկվացու մասունքներից մի մասնիկ բերվեց Ռուս ուղղափառ եկեղեցու Երևանյան-Հայաստանյան թեմ: Մասունքի տեղափոխման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ Երևանի Սուրբ Աստվածածին ռուսական եկեղեցում: Պատարագի և աղոթքի արարողությունը Սուրբ Մատրոնայի մասունքի մոտ առաջնորդում էր Երևանյան-Հայաստանյան թեմի ժամանակավոր կառավարիչ Աքսիյ արքեպիսկոպոս Պոդոլսկին:

Ռուս հոգևորականի խոսքով՝ սուրբ Մատրոնային սիրում և մեծարում են ոչ միայն Ռուս ուղղափառ եկեղեցու հավատացյալնները, այդ թվում՝ ազգությամբ հայ ուղղափառները, այլև Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդները:

Մոսկվայից ժամանած արքեպիսկոպոսը պատմում է Սուրբ Մատրոնայի հրաշագործությունների մասին՝ բացատրելով, թե ինչու է նա այդպիսի մեծ ժողովրդականություն վայելում ամբողջ Ռուսաստանում և նույնիսկ Դաշնության սահմաններից դուրս: Մոսկվայի Սուրբ Կույսերի վանքի մոտ, որտեղ ամփոփված են Մատրոնա Մոսկվացու մասունքները, մշտապես մարդկանց հսկայական հերթեր են գոյանում, մարդկանց հոսքն այստեղ երբեք չի դադարում: Դեռ վաղ առավոտից մենաստանի հարակից տարածքում սովորաբար ասեղ գցելու տեղ չի լինում: Հատուկ այդ նպատակով մենաստանին կից կառուցվել է «Պոկրովսկի» հյուրանոցը, իսկ Տագանսկի փողոցում գտնվող մենաստանն օրական ունենում է ավելի քան 10 հազար այցելու: Ռուսաստանի տարբեր մարզերից, արտասահմանից հավատավոր մարդիկ գալիս են՝ հաղորդակից լինելու սրբի մասունքներին և նրա սրբապատկերին: Բոլորի ձեռքին ծաղիկներ են լինում: Նրանք այդ ծաղիկները դնում են ջրով լի ամանի մեջ: Հետո ծաղիկները հատուկ ծիսակարգով օրհնվում են  և թերթիկների տեսքով վերադարձվում այցելուներին: Դրանք օգտագործվում են բուժիչ նպատակներով: Աքսիյ արքեպիսկոպոսն ասում է, որ Սուրբ Մատրոնայի մասունքների մոտ աղոթելու են գալիս նույնիսկ այնպիսի մարդիկ, ովքեր հազվադեպ են եկեղեցի մտնում:

Հոգևորականն ընդգծում է՝ այսօր էլ Սուրբ Մատրոնան լսում է մարդկանց աղոթքները և օգնում նրանց կյանքի տարբեր իրավիճակներում: Այժմ Ռուս ուղղափառ եկեղեցին ստեղծել է այդ հնարավորությունը նաև Հայաստանում իր հետևորդների և բոլոր հավատացյալների համար: Ահա թե ինչու Սուրբ Մատրոնայի մասունքի մի մասնիկը Հայաստան բերելը մեծ ոգևորություն էր առաջացրել ռուս ուղղափառ համայնքի շրջանում:

Վաղ առավոտից հավատացյալները հավաքվել էին եկեղեցում՝ դիմավորելու սրբադասված Մատրոնա Մոսկվացու մասունքը: Շուտով նրանց միացավ նաև Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Եկեղեցու ղողանջների ներքո՝ ոսկեզօծ պատյանի մեջ դրված մասունքը հանդիսավոր կերպով ներս բերվեց:

Պատարագը սկսվեց Սուրբ Զատկի աղոթքով ու շարականով. «Քրիստոս հարություն առավ մեռելներից, Իր մահով մահին հաղթեց և Իր հարությամբ մեզ կյանք պարգևեց»:

Պատարագն ընթանում է Ուղղափառ եկեղեցու ծիսակարգի բոլոր կանոններով: Ծիսակատարության առաջին մասը ընծայումն է, որի ընթացքում պատրաստվում են Հացն ու Գինին, որոնք հետո քահանայի աղոթքներով կվերածվեն Քրիստոսի Մարմնի և Արյան: Սկսվում է աղոթքը ողջերի ու մեռյալների համար: Սարկավագը «Ալելուիայի» հնչյունների ներքո հանդիսավոր կերպով ներս է բերում սեղանապետական Ավետարանը, աղոթքներն ու շարականները շարունակվում են մի քանի ժամ: Եկեղեցին լցված է խնկի բույրով:

Տաճարի ճարտարապետությունն ու ներքին հարդարանքը տպավորիչ են: Եկեղեցին ռուսական է, բայց պատերին աչք են զարնում նաև հայկական երանգները: Եկեղեցու ճակատային մասում երեք որմնանկար կա. կենտրոնում սրբապատկերը գրառված է հունարենով, ձախ կողմում Ալեքսանդր Նեվսկին է, իսկ աջ կողմում պատկերված է Սուրբ Գրիգոր Լուսավորիչը՝ հայերեն գրությամբ: Նույն գաղափարն օգտագործվել է նաև եկեղեցու ներսում: Պատկերակալի կենտրոնում Սուրբ Երրորդության պատկերն է, որը, ինչպես եկեղեցու սպասավորներն են պատմում, համացանցի օգտատերերը կնքել են «Հայկական երրորդություն» անունով, քանի որ Սուրբ Երրորդության թիկունքում պատկերված լեռը, ծառը և տունը ակնհայտ հայկական երանգներ ունեն: Լեռը բիբլիական Արարատն է, ծառը ոճազարդված է ծիրանի ծառի ոճով, իսկ տունը պատկերված է հայկական ուղղափառ եկեղեցիների տարրերով:

Պատկերակալի ամբողջ աջ մասը հայերեն գրություններով է: Այստեղ Քրիստոսի կողքին պատկերված են Հայ առաքելական եկեղեցու այն սրբերը, որոնք ընդհանուր են նաև ուղղափառ եկեղեցու համար, այդ թվում՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, Սուրբ Մեսրոպ Մաշտոցը, Հռիփսիմյանց կույսերը և մյուս հայտնի սրբերը: Եկեղեցու սրբապատկերների մեջ իր ուրույն տեղն ունի նաև Սուրբ Մատրոնայի սրբապատկերը:

Իսկ այդ ընթացքում պատարագը շարունակվում է: Եկեղեցու ներսում հավաքված ուղղափառ հավատացյալները հոգևորականների հետ հավասար աղոթում են. Աստվածաշնչի նրանց իմացությունը, քրիստոնեական խոնարհությունն ու խորը հավատքը միայն հիացմունք է առաջացնում: Նրանց մեջ կան շատ հայեր: Ուշադրություն է գրավում հատկապես ծնկաչոք աղոթող՝ հայկական զինվորական համազգեստով այս տարեց մարդը: Քրիստոնեական տարբեր եկեղեցիների միջև բաժանումներն ու տարանջատումները աստիճանաբար ջնջվում են Սուրբ Աստվածածնի տաճարի ներսում, և արդեն այդքան էլ էական չէ՝ հայ առաքելական ես, թե ռուս ուղղափառ. Աստված մեկ է բոլորի համար և Նա հավասարապես սիրում է բոլորիս. սա է պատարագիչ հոգևորականի գլխավոր քարոզը: Սուրբ հաղորդությունից հետո Աքսիյ արքեպիսկոպոսը քարոզխոսությամբ դիմեց ժողովրդին՝ շնորհավորելով բոլորին Սուրբ Զատկի լուսավոր տոնի կապակցությամբ:

«Զատկի գիշերը ամենակարևոր գիշերն է յուրաքանչյուր քրիստոնյայի կյանքում»,- ընդգծում է բարձրաստիճան հոգևորականը, - «քանի որ այդ գիշեր Աստված հնարավորություն է մեզ տալիս միշտ լինելու Իր հետ»:

«Մի պահ խորհեք այդ մասին», - շարունակում է արքեպիսկոպոսը, - «որ Հին Կտակարանում, մինչև Փրկչի խաչելությունն ու հարությունը, բոլոր բարեպաշտպները մահից հետո հայտնվում էին դժոխքում, բայց լրիվ այլ բան է տեղի ունենում նոր ժամանակներում՝ շնորհիվ Քրիստոսի զոհաբերության»: Նաև ընդգծում է՝ մեզնից յուրաքանչյուրը կարող է վճռել աշխարհի ճակատագիրը, եթե հետևի Աստծո պատվիրաններին:

Սուրբ Մատրոնայի մասունքը Հայաստանում է լինելու մինչև հուլիսի 1-ը: Այս ընթացքում այն հանգրվանելու է Երևանի, Վանաձորի, Գյումրիի, Պրիվոլնոյեի, Դիմիտրովի ռուսական եկեղեցիներում:

Վերջում մասունքը կրկին բերվելու է Քանաքեռի Սուրբ Աստվածածին ռուսական եկեղեցի, որտեղ նախատեսվում է մասունքը Ռուսաստան վերադարձնելուց առաջ եկեղեցական հանդիսավոր արարողություն իրականացնել:

Մատրոնա Մոսկվացին ծնվել 1881 թվակաինի նոյեմբերի 22-ին՝ Տուլայի նահանգի Սեբինո գյուղում, և մահացել է 1952 թվականի մայիսի 2-ին՝ Մոսկվայի շրջանում: 1999 թվականին Ռուս ուղղափառ եկեղեցին Մատրոնա Մոսկվացուն դասել է սրբերի շարքը՝ նրա մասունքները համարելով սրբություն: Սուրբ Մատրոնայի օրը Ռուսաստանում նշվում է մարտի 8-ին:

«Արևմտյան Ադրբեջանի» նարատիվը՝ լակմուսի թուղթ է Այն մասին, թե որտեղ է պետք փնտրել իրական դավաճաններին. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից շարունակում են քննադատել Bauer Solar-ը ներկայացրել է նոր բարձր արդյունավետությամբ 480 Վտ հզորությամբ հետադարձ կապի արևային մոդուլ Սամվել Կարապետյանի բարեգործություններից մեկի մասին. Նարեկ ԿարապետյանԱնդրանիկ Թևանյանի ասուլիսն՝ ուղիղԹատրոնի ներկայիս տնօրեն Լիլիթ Պետրոսյանը շնորհակալագիր է շնորհել նախկին տնօրեն Սերյոժա Առաքելյանին Ինչպես կարող է մի մարդ փոխել մեր բոլորի ճակատագիրը. Նարեկ Կարապետյան Վանաձորում Փաշինյանի հանրահավաքը սակավամարդ էր Ամառը սկսվում է սառը սուրճից․ իսկ եթե այն նաև բոնուսնե՞ր է բերում․ Idram&IDBank Ապացույցներ չկան. ՌԴ վեց քաղաքացիներ կալանավորված են Հայաստանում՝ լրտեսության անհեթեթ մեղադրանքներով ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցի ասուլիսն` ուղիղ ՎՏԲ-Հայաստան Բանկը բարելավում է անշարժ գույքի գրավով վարկերի պայմանները ԱրարատԲանկը նվազեցրել է շուրջ 400 պարտաճանաչ ՓՄՁ հաճախորդների վարկերի տոկոսադրույքըՁեր մասնակցությամբ վերադարձնենք ներքին համերաշխությունը, վերջ դնենք ստորացմանը, քաղաքական հետապնդումների էջը թողենք անցյալում, ունենանք իրական մարդասիրություն. Արամ ՎարդևանյանԱռաջիկայում մեր պետության և ժողովրդի ապագայով մտահոգ մարդկանց գերխնդիրը պետք է լինի նոր քաղաքական էլիտաների ձևավորումը. Մհեր Ավետիսյան«ՀայաՔվեն»՝ «Ուժեղ Հայաստանի» կողքին․ ժամանակն է կառուցելու ուժեղ պետությունՇատ շուտով միասին սկսելու ենք նոր ճանապարհ՝ ավելի համախմբված և վստահ վաղվա օրվա նկատմամբ. Գագիկ ԾառուկյանԱդրբեջանը կոնկրետ քարտեզով չի ճանաչել Հայաստանը. Էդմոն ՄարուքյանՔՊ-Ի ԳԱՂՏՆԻ ՊԼԱՆԸ. թուրքերն ու ադրբեջանցիները Հայաստանում կդառնան հողի սեփականատեր. Ավետիք Չալաբյան«Երգ ու պարով պետություն չեն պահում». Սամվել Կարապետյանի կոշտ ուղերձը Ռիսկեր ու հակասություններ՝ հավասարակշռության բացակայության ֆոնին. «Փաստ» Հակաիրավական «բեսպրեդելն» ու արևմտյան փարիսեցիությունն՝ ընդդեմ հայ ժողովրդի. «Փաստ» «Ընտրական Սարդարապատի առաջ ենք կանգնած». «Փաստ» Ի՞նչ է թաքնված աղմուկի և ագրեսիվության տակ. «Փաստ» Մերժվածության համը. «Փաստ» Ի՞նչ որոշում կկայացնեն ԵԱՏՄ-ում Հայաստանի մասով. «Փաստ» Ի՞նչ է սպասվում հանցագործություն կոծկողներին իշխանափոխությունից հետո. «Փաստ» Ռեպրեսիաների ստվերում՝ ընտրական պայքարի նոր փուլը Ղազախստանում 35 սատկած փոկ են գտել Կասպից ծովի ափինՄարտի 1-ը տարիներ շարունակ վերածվել է նախընտրական շահարկման գործիքի. Էդմոն ՄարուքյանՆԱՏՕ-ն հետևում Է ՌԴ-ի միջուկային զnրավարժություններին․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Հունիսի 7-ին հաղթելու է հույսը, ոչ թե 8 տարվա հիասթափությունը. «Ուժեղ Հայաստան»Նոր տոնական օր՝ օրացույցում. հունիսի 23-ը կարող է դառնալ Հանրային ծառայողի օր Ամեն ինչ անում ենք, որ գաք ընտրության. վստահված անձանց թրեյնինգ Իջևանում․ Մենուա Սողոմոնյան«Մայր Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածելԵրևանում «Hyundai Santa FE»-ն բախվել է բաժանարար գոտում տեղադրված բետոնե պատնեշինԱռաջին կին նախագահը Հայաստանում. 300.000 ադրբեջանցիների ՀՀ մուտքի կանխարգելման օրինագիծ. Ինչու՞ է զայրացել Փաշինյանի շեֆը․ Սամվել ԿարապետյանՓաշինյանի նոր հանձնումների մասին հայտնի կլինի ընտրություններից հետո․ ինչ ստորագրելու էր՝ արդեն արել էԻնչո՞ւ է մարդու համար կարևոր, որ իր հայրենակիցը լավ ապրի. Նարեկ ԿարապետյանՊետական դավաճան Նիկոլն ինձ մեղադրում է դավաճանության մեջ. Անդրանիկ Թևանյան2027 թվականին Հայաստանը կներկայանա Կաննում 4 նոր ֆիլմով Ահազանգ․ «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ Լիլիթ Ղարաջյանը տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես է ՔՊ-ն Դավթաշենում վարչական ռեսուրս կիրառումՈւկրաինայում նախագահական ընտրություններ կարող են անցկացվել 2027 թվականին․ ՊոդոլյակՍահմանաադրության և Անկախության հռչակագրի մասին. Էդմոն ՄարուքյանՈւժեղ Հայաստանում հոգեկան խնդիրներ ունեցող մարդկանց արգելվելու է զբաղեցնել վարչապետի պաշտոն․ Նարեկ ԿարապետյանՇերը նշում է 80-ամյակը. դիետա, վարժություններ և գեղեցկության ներարկումներ, որոնք նրան ավելի երիտասարդ են պահում «Ուժեղ Հայաստան» դաշինքի քարոզարշավը` Երևանի Աջափնյակ վարչական շրջանում. «ՀայաՔվեի» անդամները ևս շրջում են Աջափնյակում Ապօրինի զենք-զինամթերք կամավոր հանձնելու դեպք է գրանցվել. ՆԳՆ Ոստիկանություն Անչափ զգացված և շնորհակալ եմ հղված շնորհավորանքի և գնահատանքի համար. Մհեր Ավետիսյան
Ամենադիտված