Հայերեն


Համաձայնագրի ստորագրումը կամ տեղի չի ունենա, կամ պարունակում է այնպիսի ռիսկային դրույթներ, որոնց հրապարակայնացումը կբերի ներհասարակական ճգնաժամի. Արմեն Հովասափյան

Blog
Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
 
Շուրջ երկու ամիս է՝ Նիկոլ ը չի խոսում «խաղաղության համաձայնագրից», որի շուրջ ամիսներ շարունակ «մենախոսում» էր՝ առանց իրական բովանդակություն բացահայտելու։
 
Այն համաձայնագրից, որի մասին ասում էր՝ «համաձայնագրի տեքստն ամբողջությամբ պատրաստ է և ցանկացած պահի պատրաստ եմ ստորգրել». այսօր լռություն է՝ ճնշող, մերկացնող լռություն։
 
ԱԺ-ում 8 օր տևած քառօրյայի ընթացքում խոսեցին ու արեցին ամեն ինչ՝ առանց որևէ հղումի այդ «թիվ մեկ» թեմային։
 
Ո՛չ մի հստակություն, ո՛չ մի բաց խոսք, ո՛չ մի քաղաքական արդարացում։
 
Ասեմ՝ Նիկոլի լռության քաղաքական գինը բարձր է, բովանդակությունը՝ մաշված։
 
Որքան էլ փորձել է խաղալ «խաղաղության ռահվիրա»-ի դերը, այժմ պարզ է՝ համաձայնագրի ստորագրումը կամ տեղի չի ունենա, կամ պարունակում է այնպիսի ռիսկային դրույթներ, որոնց հրապարակայնացումը կբերի ներհասարակական ճգնաժամի։ Այն այլևս չի ծառայում քաղաքական շահերին։ Նիկոլը լռում է, որովհետև արդեն բան չունի շահելու՝ միայն կորցնելու։
 
Լռության երկրորդ դրվագը կապված է պատասխանատվության վախի հետ: Երբ համաձայնագիրն ինչ-որ փուլում դառնա կոնկրետ փաստաթուղթ, դրան հաջորդելու են կոնկրետ հարցեր ու «գետնի վրա» կյանքի կոչելու գործողություններ: Այս դեպքում, ահա, Նիկոլն ընտրում է ժամանակ շահելու և քաղաքական դիսկուրսը այլ թեմաների վրա շեղելու ճանապարհը։ Սա նրա սովորական մարտավարությունն է՝ հերթական ճգնաժամն ապրելու հույսով, մինչև ժողովուրդը «հոգնի» հարցից։
 
Մինչ այդ՝ Նիկոլի «կռուտիտների» ֆոնին դրսում՝ այլ իրողություն է, մասնավորապես, Տիրանայում Ալիևը , հրապարակավ ստորացնելուց բացի, դարձյալ առաջ քաշեց նախապայմաններ՝ Սահմանադրության և պետական խորհրդանիշների փոփոխություն։
 
Այս լռությունը վկայում է մի ճշմարտության մասին՝ քաղաքական ուղեգիծը կոլապսի մեջ է։
 
Ոչ թե խաղաղություն է կառուցվում, այլ դիվանագիտական թմբիր։
 
Այլևս դժվար է հավատալ ոչ միայն Նիկոլի խոսքին, այլև՝ լռությանը, որովհետև նույնիսկ լռությունը դառնում է քաղաքական հաշվարկի մի մաս: Ըստ էության՝ այսօր երկիրը հասել է պետականության մայրամուտին, որի համար առկա են բոլոր նախապայմանները:
 
Ձմեռային արկածները շարունակվում են Myler-ում․ Idram&IDBankԱրարատԲանկի աջակցությամբ նոր ձևաչափով կկայանա ԿարդաLove 5-րդ հոբելյանական փառատոնը Գործող ռեժիմը կախվածության մեջ է Բաքվից և Անկարայից․ Արմեն ՄանվելյանՀամապարփակ անվտանգության հայեցակարգը թույլ կտա բանակը դարձնել խաղաղության երաշխիք․ Մենուա ՍողոմոնյանՓաշինյանը չարաշահելու է «խաղաղության» խոսույթը Վենսը հայտնվել է քննադատության ներքո՝ գրառումը ջնջելու համար Փաշինյան-եկեղեցի հակամարտությունը նոր փուլ է մտնում Հայաստանը 2025-ին գերազանցել է էներգետիկ սպասումները Ucom-ի ծառայությունների դիմաց այսուհետ կարելի է վճարումներ կատարել IDBank-ի հավելվածի միջոցով Մի դրամի ուժը՝ Մաթեմիկ հասարակական կազմակերպությանը Նիկոլ Փաշինյանին շահավետ չէ եկեղեցու հարցի արագ հանգուցալուծումը. Նաիրի Սարգսյան Այսօր մեր կարևորագույն խնդիրներից մեկը ինքնության հարցն է․ Արեգ ՍավգուլյանՓաշինյանը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին համեմատում է ծայրահեղական իսլամի հետ. Էդմոն Մարուքյան «Միջանցք» կա, փոխադարձություն չկա. ի՞նչ է շահում Հայաստանը. Վահե Հովհաննիսյան Ես համարում եմ, որ մեր հողերը հանձնելու դիմաց ինքը կաշառք է ստացել. Արշակ ԿարապետյանԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աջակցությամբ Կապանի ԲԿ-ում 10 բարձրորակ մասնագետ է աշխատում«ՀայաՔվեն» Գյումրիում բացեց արդեն երկրորդ տարածքային գրասենյակըՀրապարակա՛վ պաշտպանել Հայաստանի բարեկամ Իրանին․ ահա՛ Հայաստանի իշխանության այսօրվա անելիքը. Խաչիկ ԱսրյանԲռնաճնշումներ Վաղարշապատում. տեղի են ունենում խուզարկություններ և ձերբակալություններ. Սևակ Խաչատրյան Վենսի տարածաշրջան այցը ֆիքսվեց ու կհիշվի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր կատարած այցի տհաճ դրվագով՝ գրառում անելու, այն ջնջելու և անչափ տհաճ խմբագրումով կրկին տեղադրելու հանգամանքով․ Աբրահամյան Fun Fruit ընկերությունը «Gulfood 2026» ցուցահանդեսին ներկայացրել է իր մրգերը 18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա փետրվարի 12-ինՄիայնակ բնակվող յուրաքանչյուր տարեց պետք է ունենա հարկային արտոնություն. Հրայր ԿամենդատյանՈրն է մեր և Փաշինյանի պատկերացրած խաղաղության իրական տարբերությունը. Ավետիք ՉալաբյանՔաղաքացիները Վենսին կոչ են արել պաշտպանել քրիստոնյաներին բռնապետությունից Երևանում Վենսին բողոքներ են փոխանցվել անլար ցանցով` wi-fi-ով ՀՀ որոշ շրջաններում ձյուն է տեղում Ուգոչուկվու Իվուն վիրահատվել է Մի անհանգստացի Փաշինյան, քո աշխատավարձը 1 դրամ չի լինի, բայց հաջորդ Վարչապետինը կլինի. Նարեկ ԿարապետյանՀայաստանում կխստացվի վարորդական իրավունքից զրկելու գործընթացը Կանադան մտադիր Է 10 հազար Բրաունինգի ատրճանակ փոխանցել Ուկրաինային․ Ottawa CitizenԱՄՆ-ը Լեհաստանին է մատակարարել Abrams տանկերի նորագույն տարբերակի խմբաքանակըՎենսը եկավ Հայաստան 9 միլիարդի գործարք կնքեց ու գնաց. Արթուր ՄիքայելյանՀարսնացուն՝ Birkenstocks-ով. 1300 դոլար արժողությամբ դիզայներական կոշիկները համացանցը բաժանել են երկու ճամբարի«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն այսօր հանդիպում է ունեցել կենսաթոշակային տարիքի քաղաքացիների հետՍկսել են վճարել մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստը Կրեմլը Թուրքիային հիշեցրել է միջուկային uպառազինnւթյան չտարածման ռեժիմի մասին Խաբել, խաբել, սենց էլ խաբել․ Ալիկ ԱլեքսանյանԱՄՆ-ի փոխնախագահ Ջեյ Դի Վենսը միակ բարձրաստճան ամերիկացին չէ, որի խոսքերը Փաշինյանի հետ հանդիպմանը «պատահաբար» սխալ են թարգմանվել․ Մարիաննա ՂահրամանյանԴավաճանության 8 անսպասելի նշանները Թրամփը պահանջել է ԱՄՆ-ն և Կանադան միացնող կամրջի կեսի սեփականությունը Մի քանի եվրոպացի գործընկերոջ առաջարկել եմ վերսկսել երկխոսությունը Ռուսաստանի հետ․ ՄակրոնԱՄՆ-ի արտաքին քաղաքականության տրամաբանության վերաբերյալ իմ զրույցի անոնսը ԱՄՆ-ում ՀՀ նախկին դեսպան Գրիգոր Հովհաննիսյանի հետ․ Մենուա ՍողոմանյանԻ վերջո, մարդիկ պետք է իմանան իրականությունը․8 տարի տևած կեղծիքի ժամանակաշրջանը ավարտվելու է ՇՈւՏՈՎ․ Արեգա ՀովսեփյանԲա թե 9 մլրդ ներդրում. Լենա Մաթևոսյան Մոսկվան մտադիր է շարունակել հանդես գալ որպես Հայաստանի էներգետիկ անվտանգության երաշխավոր․ ՌԴ փոխարտգործնախարարՍտախոսությունը ամենավատ բան ա, որ պաշտոնյան կարող է ունենալ, բայց Նիկոլ Փաշինյանի թիմը պաշտոն բառի հերը անիծել ա․ Գառնիկ ԴավթյանՌաֆինյան նշել է, թե ինչից կախվածություն ունի Յամալը Հայտարարագրման օրենքը շպրտել աղբարկղը. ավտորիտարիզմը պետք է մերժվի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ-ում կստեղծվեն բազմաթիվ աշխատատեղեր պարոն Վենսի այցից հետո, եթե Հայաստանը կարողանա վճարել. Աշոտ Մարկոսյան
Ամենադիտված