Հայերեն


«Բոլոր ոլորտներում արժեք կամ եկամուտ ձևավորող բոլոր բաղադրիչների վրա Նիկոլ Փաշինյանի կառավարությունը թողել է բացասական ազդեցություն՝ նպաստելով աղքատության ավելացմանը». «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վիճակագրական կոմիտեի՝ գնաճի մասով պաշտոնական տվյալները տարակուսելի են հանրության համար։ Քաղաքացին սեփական գրպանի պարունակությամբ է զգում գնաճի չափը։ Սննդամթերքի շարունակական գնաճը ամենօրյա ռեժիմով նվազեցնում է նրա եկամուտները։ «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար, տնտեսագետ Նաիրի Սարգսյանն ասում է՝ երբ խոսում ենք գնաճի մասին, դա վերաբերում է 400 և ավելի ապրանքների ընդհանուր միջին գնին։

«Վստահաբար, դրա մեծ մասը Հայաստանի բնակչության կեսից ավելին ձեռք չի բերում, չի օգտվում դրանցից։ Հետևաբար՝ 3,5 տոկոսի շրջակայքում ընդհանուր գնաճն այն կեղծիքն է, որը յուրաքանչյուր ոք ամեն օր տեսնում է. այդքան չէ գնաճն իրականում։ Բարձր գնաճի են ենթարկվել թե՛ ներկրվող սառեցված, թե՛ Հայաստանում բուծվող ձկնամթերքը՝ 20ից 22 տոկոսով (ընդհանուր գումարային հաշվարկով), գնաճի են ենթարկվել կարագը՝ 13, մրգերը՝ 8, բանջարեղենը՝ 10 և ավելի, կարտոֆիլը՝ 47, շոկոլադեղենը՝ 13, սուրճ-թեյը՝ 15 տոկոսով (վերջինը գումարային հաշվարկով)։ Յուրաքանչյուրի պատճառները տարբեր են՝ սկսած ապաշնորհ կառավարումից վերջացրած ապաշնորհ կառավարման արդյունքում վաճառողների կամ տնտեսվարող սուբյեկտների անորոշություններով պայմանավորված։ Երբ կառավարությունն անընդհատ հարկադրույքների բարձրացում է իրականացնում, դա միանշանակ հանգեցնելու է գնաճի, այսինքն՝ 2025 թ. հունվարից սկսած հարկադրույքների բարձրացումները չէին կարող ուղղակի ազդեցություն չունենալ։ Երբ առևտրի դեպքում 5 տոկոս դրույքաչափը դառնում է 10 տոկոս, անկախ նվազեցումների չափից, հաշվարկ ունեինք, որ տրամաբանական հավելագնի պայմաններում առևտրի դեպքում հարկային բեռը մոտավորապես 33 տոկոսով ավելանում էր։ 33 տոկոսի ավելացումը տարբեր ապրանքների վաճառքների գնաճի վրա տարբեր կերպ կարող է ազդել։ Օրինակ՝ ներկրվող բանջարեղենի կամ մրգի վրա կարող է ազդել 50-ից մինչև 80 տոկոսի շրջանակներում և այսպես շարունակ։ Այսինքն՝ այն, ինչը խանութում տեսնում ենք, դրա մի մասը պայմանավորված է հարկային դրույքաչափերի բարձրացումով»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սարգսյանը։

Ընդգծում է՝ Հայաստանում սննդամթերքի ոլորտում պետական վերահսկողություն և ճիշտ մեսիջներ կառավարության կողմից չեն տրամադրվում։ «Օրինակ՝ սպառման շուկայի ծավալների հետ կապված. ներկրման կամ արտահանման սահմանափակումներ չեն կիրառվում, պայմանականորեն, կարտոֆիլ արտադրողը արտադրում է մի տարի որոշակի քանակի, շուկայում առաջանում է դեֆիցիտ, դեֆիցիտի պայմաններում գնաճի է ենթարկվում։ Ժողովուրդն ունի նման վարքագիծ, որ տեսնում է՝ կարտոֆիլի գինը ավելացավ, կամ հարևանը կարտոֆիլ ցանեց և լավ շահույթ ստացավ, հաջորդ տարի բոլորը սկսում են կարտոֆիլ ցանել։ Շուկան այդ պարագայում գերհագենում է, գերհագեցման պարագայում տեղի է ունենում գների նվազում։ Շատ դեպքերում ասում են, որ գների կարգավորման ֆունկցիոնալ պարտականությունն իրավական առումով դրված է Կենտրոնական բանկի վրա, բայց գիտական, ակադեմիական աշխարհում դեռևս որևէ մեկը չի հիմնավորել, որ Կենտրոնական բանկը կարողանում է ազդել գնաճի վրա կամ զսպել այն։ Նման բան ասում են և՛ պաշտոնյաները, և՛ տարբեր մասնագետներ, բայց դրանք ընդամենը միֆեր են, որոնք տարբեր դասագրքերում կարդացել և նույնությամբ արտաբերում են։ Կրկնում եմ՝ այդպիսի բան աշխարհում չի եղել, որ որևէ մեկը հիմնավորի։ Գնաճի հիմնական պատճառը հարկաբյուջետային քաղաքականությունն է, այսինքն՝ դա կառավարության գործողությունների տիրույթում է, երբ անընդհատ հարկերը բարձրացնում են, պետական ծախսերը կատարում են սխալ, անընդհատ անորոշություններ են ստեղծում տնտեսվարողների համար, շուկայի վերահսկողություն չեն իրականացնում, չեն պլանավորում, բնական է՝ սա պետք է հանգեցնի գնաճի»,-նշում է մեր զրուցակիցը։

Հայաստանում ամեն երրորդ երեխան աղքատության մեջ է ապրում։ Այս ցուցանիշը պարբերաբար հիշեցնում է իր մասին։ Մյուս կողմից՝ իրականացվող այս հարկաբյուջետային քաղաքականության «ջանքերով» աղքատությանը վերաբերող ցուցանիշներն էլ ավելի ահագնացող չե՞ն դառնալու։ 2018 թվականին իշխանության եկածներն ասում էին, թե պայքարելու են նաև աղքատության դեմ։ Ի՞նչ արվեց այս ուղղությամբ յոթ տարվա ընթացքում։ «2018 թվականից հետո աղքատության ավելացման քաղաքականություն է տարվել, բայց նվազեցման գեթ 1 գործողություն չի իրականացվել։ Սկսենք աշխատավարձերից։ Եթե տնտեսական զարգացում չկա, դրանից հետո չի առաջանում աշխատավարձերի բարձրացման ներուժ։ Եթե չի առաջանում բարձրացման ներուժ, նշանակում է՝ աշխատավարձերի բարձրացում տեղի չի ունենում։ Եթե վերլուծում ենք Հայաստանում աշխատավարձի կառուցվածքը, միջին աշխատավարձի բարձրացումը պայմանավորված է բացառապես պետական հատվածի շատ հավելավճարների տրամադրմամբ։ Նաև մի քանի ոլորտում՝ բանկային, ապահովագրական, կապի օպերատորներ, հանքարդյունաբերություն, գազ և էլեկտրաէներգիա, բարձր պաշտոնյաների, այսինքն՝ ղեկավար անձնակազմի բարձր աշխատավարձով պայմանավորված։

Որոշակի ժամանակահատվածում ՏՏ ոլորտում ղեկավար անձնակազմում՝ մենեջերների մակարդակում եղել է բարձր աշխատավարձ։ Մնացած ոլորտներում աշխատավարձի բարձրացում շատ չնչին է տեղի ունեցել, նույնիսկ շատ դեպքերում եղել է գնաճին ոչ համահունչ, այսինքն՝ նույնիսկ ինդեքսացիա չի ապահովել։ Աշխատավոր հատվածի համար աշխատավարձի բարձրացման ներուժը ոչնչացրել է կառավարությունը, միևնույն ժամանակ ամեն ինչ արել է հարկաբյուջետային քաղաքականությամբ գնաճը շատ ավելի բարձր տեմպով պահելու համար։ Հետևաբար, եկամտի բացակայության կամ չնչին աճի պայմաններում ծախսերի շարունակական ավելացումը հանգեցնում է աղքատության։ Հաջորդ հատվածը թոշակառուներն են։ Օրինակ՝ 2000 դրամ թոշակի բարձրացում է տեղի ունենում, սոցիալական նպաստի բարձրացում կա՛մ տեղի չի ունենում, կա՛մ ևս 2000 դրամով է տեղի ունենում, բայց նրանց ամսական ծախսերն ավելանում են նվազագույնը 50 տոկոսով։ Նման մի հաշվարկ ունեիք, որ Նիկոլ Փաշինյանի կառավարման տարիներին բրինձը, բուսական յուղը, կարագը և այլն 50 տոկոսից ավելի համընդհանուր համախառն գնաճի են ենթարկվել, բայց թոշակը և նպաստն ավելացել են ընդամենը 2000 դրամով»,-հավելում է նա։

Այնուհետև անդրադառնում է իշխանության կողմից սահմանված և աղքատությանը նպաստող առարկայական և միջնորդավորված ծախսերին։ «Բոլորի համար գույքահարկը բարձրացրեցին։ 42 տոկոսից ավելի աղքատություն ունեցող երկրում այդպիսի բեռ սահմանելն անամոթություն է։ Տրանսպորտի սակագինը բարձրացրեցին, հիմա էլ մարզերում են այդ գործընթացը սկսել։ Կարմիր գծերը՝ մի կողմ։ Աղբի վճարը թանկացրեցին, ակցիզային հարկը պարբերաբար բարձրացրեցին։ Բոլոր տեսակի այսպիսի հարկային ավելացումները հանգեցրեցին տվյալ ոլորտի ապրանքների սակագների բարձրացման։ Օրինակ՝ մրգօղու ինքնարժեքը, այդ թվում՝ ակցիզային հարկի հետ միասին, կարող էր լինել 1000 դրամ, այժմ 1 լիտրի համար ակցիզային հարկի դրույքաչափը 3800 դրամ է։ Բանկային տոկոսադրույքների շարունակական ավելացում տեղի ունեցավ, որն, իհարկե, նորից աղքատացնելու է հասարակությանը, որովհետև սպառողական վարկերը, օրինակ՝ տրամադրում են 24 տոկոսով, վարկային կազմակերպությունների կամ բանկերի տարբեր ժամանակներում տարբեր ծրագրերով փաստացի տոկոսադրույքը հասնում է մինչև 30 տոկոսի։ Մարդը 30 տոկոսն իր աշխատավարձով, եկամուտով չի կարողանում սպասարկել, դրա համար էլ նորից աղքատությունը խորանում է։ Երիտասարդ ընտանիքները ցանկանում են բնակարաններ ձեռք բերել, և եթե նրա կառավարման ժամանակահատվածի սկզբում հնարավոր էր 10,5-11 տոկոսով հիփոթեքային վարկ ստանալ, հիմա տոկոսադրույքը 14 է, այսինքն՝ նույնիսկ երկարաժամկետ վարկերի տոկոսադրույքներն են բարձրացել։ Բարձրացել են բիզնես վարկերի տոկոսադրույքները, որն էլ, ըստ էության, պետք է ապրանքների սակագնի վրա ազդեցություն թողնի։ Բոլոր ոլորտներում արժեք կամ եկամուտ ձևավորող բոլոր բաղադրիչների վրա Նիկոլ Փաշինյանի կառավարությունը թողել է բացասական ազդեցություն, որով նպաստել է աղքատության ավելացմանը»,-ընդգծում է տնտեսագետը։

Սարգսյանը գործողությունների մի շղթա է ձևակերպել՝ գնաճ, որը հանգեցնում է աղքատացման՝ աշխատավարձերի չբարձրացման պարագայում, սա էլ իր հերթին հանգեցնում է արտագաղթի և երկրի դատարկման։ Դեռևս 2018 թվականին այս գործողությունները կատարողներին անփորձ էին որակում, հետո սկսեցին հղում անել նրանց տգիտությանը, բայց հատկապես 44-օրյա պատերազմից հետո քաղաքացիների մեծամասնությունը իշխանության կողմից կատարվող բոլոր քայլերում դիտավորություն նկատեց։ Մեր զրուցակիցը փիլիսոփայական հայտնի խոսքն է մեջբերում՝ եթե ցանկանում եք երկիրը քանդել, իշխանության ղեկը վստահեք տգետներին։ «Սա, իհարկե, Հայաստանի ապամոնտաժման գործարկված ծրագիր է։ Այս մարդիկ, այո՛, դիտավորյալ կատարում են այդ հանցագործությունը, բայց շատ են նաև դեպքերը, որ առանց հասկանալու են անում։ Միշտ խուսափում եմ վիրավորանքներ հասցնելուց, չեմ կարող իջնել այդ մակարդակի, վիրավորել Նիկոլ Փաշինյանին ինչ-որ բառով, որը նրա իրական էությունը նկարագրի։ Նրա իրական էությունն այնքան կեղտոտ, ցածր ու վատն է, որ այդպիսի բառ չեմ կարող հնչեցնել։ Բայց մի բառ էի ինձ համար գտել, որը որոշակի չափով մի քիչ բնութագրում էր։ Միշտ ասում էի՝ տգետ են սրանք։ 7 տարի հետո կառավարության նիստի ժամանակ նա ասաց, որ իրենք տգետ են։ Սա այն միակ բառն է, որը լեգալ և լեգիտիմ իրավունք է տալիս բոլորիս օգտագործելու, որովհետև նա էլ է, այսպես ասած, ընդունում, որ տգետ է։ Նա գնում է որոշակի ծրագիր իրականացնելու՝ դրսից պարտադրված, թե նրան թելադրված, թողնենք այդ ձևական կողմը, թե ինչպես է տեղի ունենում, շատ բաներ նրանք տգիտությունից ելնելով են իրականացնում»,-եզրափակում է Նաիրի Սարգսյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն իր գործառույթների շրջանակում գործադրում է առավելագույն ջանքեր՝ արտակարգ իրավիճակի հետևանքները հնարավորինս արագ վերացնելու համար Թուրք-ադրբեջանական տանդեմի ագրեսիվ մտադրությունները չեն անհետացել և Իրանի հնարավոր թուլացմանը կհետևի Հայաստանի վրա ճնշման ակտիվացումը. "Կամուրջ" քաղաքացիական նախաձեռնությունՊատրաստ ենք համաձայնագրի, որը կկանխի միջուկային զենքի ստեղծումը, բայց եթե համաձայնագրի նպատակն է զրկել Իրանին միջուկային իրավունքներից, պատրաստ չենք. ԱրաղչիԱրթիկ համայնքում ուժեղ պտտահողմ է տեղի ունեցել. վնասները՝ ֆոտոշարքով Թրամփը կնոջ հետ հետևել է ԱՄՆ բանակի 250-ամյակին նվիրված շքերթին (լուսանկարներ) ԱՄՆ-ում Թրամփի քաղաքականության դեմ ցույցի ժամանակ կրակոցներ են հնչել Մեկնարկել է ակումբային ԱԱ-ն․ «Ինտեր Մայամի»-ն ու «Ալ Ահլի»-ն չպարզեցին հաղթողին Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև Ինժեներները զարմացրել են բոլորին. ահա, թե ինչից են նրանք պատրաստվում լուսնային բազայի համար արևային վահանակներ պատրաստելՀորոսկոպ. 2025 թվականի հունիս ամսվա տրամադրությունը՝ բոլոր նշանների համար Կրակոցներ՝ «Ուրարտու» ռեստորանի բակում, կա վիրավոր Փաշինյանն անհավատ է, դրա համար էլ գրոհում է մեր եկեղեցին. քաղաքացի Լափամանից չհեռանալու համար սրանք պատրաստ են ամեն տեսակի պիղծ քայլերի. Արմեն Մանվելյան Տարածաշրջանում իրավիճակն անասելի անհանգստացնող է եւ կարելի է աղետալի անվանել. «Հայաստան-Արցախ» ՀԵՄՎանաձորի շենքերից մեկի բակում մոր ու որդու մարմիններ են հայտնաբերել Իսրայելին պետք է կանգնեցնել տարածաշրջանի անվտանգության համար․ Էրդողան Դատապարտում ենք Իսրայելի ռազմական գործողությունները․ Լավրովը՝ Արաղչիին Թրամփը դեռևս նպատակադրված է Իրանի միջուկային ծրագրի հարցը լուծել բանակցությունների սեղանի շուրջ․ Պենտագոնի ղեկավարՆա պատմություն է կերտում և մեծ ազդեցություն ունի թիմի վրա. Սուարեսը՝ Յամալի մասինՁևավորվել է Արցախի իրավունքների պաշտպանության խորհրդի Մասիսի թիմըԱդրբեջանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ. Բայրամովը՝ Արաղչիին Իսրայելի և Իրանի միջև հակամարտության սրումը կարող է բացասաբար անդրադառնալ Ուկրաինայի վրա․ ԶելենսկիՌԴ–ն Ուկրաինային է փոխանցել ևս 1,200 զինծառայողի մարմին Իրանը հայտարարում է, որ խոցել է Իսրայելի ռազմաօդային ուժերի ևս մեկ F-35 Ամերիկայի Սան Անտոնիո քաղաքում խոշոր ջրհեղեղ է տեղի ունեցել ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջորդ փուլը դեռևս չի չեղարկվել. Իրանի ԱԳՆ «Ժաննան շատ լավ է պատրաստում, հումորով է, չես հոգնում իրենից». Գարիկ Մարտիրոսյանը՝ կնոջ մասինՌուսական «Ռոսատոմ»-ը կղեկավարի կոնսորցիումը, որը կառուցելու է Ղազախստանի առաջին ատոմակայանըՀնդկաստանի Ահմադաբադում Air India-ի ինքնաթիռի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 274-իՄխիթարյանն ու NFL-ի աստղը փոխանակվել են մարզաշապիկներով Հայաստանի հանքերի դեմ հայ բնապահպան ակտիվիստների հետ հավասար պայքարում է նաև Ադրբեջանը Իրաքի ԱԳ նախարարը դատապարտել է Իսրայելի hարձակումը Իրանի վրա Հետամուտ ենք լինելու, որ Փաշինյանը պատժվի իր արարքների համար. Ավետիք ՉալաբյանԽաղաղություն ամեն գնով` նշանակում է զիջել ամեն ինչ. Մենուա ՍողոմոնյանՄի sms էլ «Շիշ բռնողը» կստանա Ինչո՞ւ են Փաշինյանին հապշտապ Անկարա կանչել Փաշինյանը եվրաինտեգրումը պահում է որպես խաղաթուղթ՝ շանտաժ անելու համար Մերձավոր Արևելքին նոր արհավիրքներ են սպասվում. ի՞նչ է անում Հայաստանը Եթե Երևանից ընդամենը 300 կմ հեռավորությամբ Թավրիզում ռումբեր են պայթում, մենք այս ամենից ևս անմասն չենք կարող մնալ․ Ավետիք Չալաբյան Հարձակումը եկեղեցու վրա նաև փորձ է կանխարգելելու հրապարակներում կատարվելիք գործողությունները. Բագրատ Սրբազան Չոր շրջաններում գյուղատնտեսական արևային վահանակները որոշակի առավելություններ ունեն«Փորձում են ոչնչացնել Եկեղեցին, բայց կբախվեն նրան ու կփշրվեն. սա Նիկոլի վերջն է, իր պարտությունը, օրհասը». «Փաստ» Ի՞նչ է կատարվում մեր շուրջը, և ինչո՞վ են զբաղված Հայաստանի իշխանությունները. «Փաստ» Անցած «7 տարվա» մասին հիշատակումն արդեն իսկ վախենալու է. «Փաստ» Ի՞նչ չեն կարողանում «կիսել» քպականները. «Փաստ» «Գալու է պահը, և մենք այսօրվա ղեկավարության հետ շատ կոշտ ենք լինելու». «Փաստ» Հայաստանի համար այսօր կարևոր է չտրվել արտաքին խաղացողների քաղաքական մանիպուլյացիաներին. «Փաստ» Ինչո՞ւ յոթ տարի անց «հիշեցին» Հովիկ Աբրահամյանին. «Փաստ» 500 մլն դոլար ներդրումային մեգանախագիծ. ինչի՞ մասին է խոսքը. «Փաստ» Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շարունակելու գազագողությունը, եւ ինչու է լռում ՊԵԿ-ը՝ երբ ոտնահարվում են իր խոշոր հարկատուի շահերը
Ամենադիտված