Հայերեն


Կրթությունը ոչ թե պիտի «մոդայիկ» լինի, այլ.... «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

1990-ականները Հայաստանի նորագույն պատմության ամենախորքային ու բարդ ժամանակաշրջաններից էին, որոնք բնութագրվում էին ոչ միայն պետականության վերակազմավորմամբ, սոցիալիստական համակարգից կապիտալիստական մոդելի անցման կտրուկ շրջադարձով, այլև խորքային մշակութային ու հոգեբանական վերաձևումներով։ Այդ տարիներին սեփականության վերաբաշխումը, տնտեսության ազատականացումը, շուկայական հարաբերությունների ներդրումը տեղի էին ունենում միանգամայն անկանխատեսելի ու անկայուն պայմաններում, երբ պետությունը դեռևս չուներ անհրաժեշտ կառավարման ինստիտուտներ, վերահսկողության մեխանիզմներ ու ռազմավարական ուղղություններ։

Գաղտնիք չէ, որ խորհրդային ժամանակաշրջանում, չնայած կոռուպցիային, փակ համակարգին ու այլ թերություններին, մեծապես հարգի էին կրթությունն ու գիտելիքը։ Եվ այդ 70 տարվա ընթացքում Հայաստանի գիտական ու մշակութային կյանքն աննախադեպ զարգացում ապրեց։ Սակայն անկախության վերականգնման անցումային փուլը հանգեցրեց նրան, որ սկսեցին խարխլվել գիտելիքի, կրթության առկա մոտեցումները և ինտելեկտուալ աշխատանքով սոցիալական առաջխաղացում ունենալու հենասյունը։ Այդ շրջանում ձևավորվող նոր բիզնես խավը հիմնականում առաջ էր եկել ոչ թե բարձրագույն կրթության, համակարգային աշխատանքի, նորարարությունների, կորպորատիվ մոդելների, միջազգային փորձի կամ տեխնոլոգիական ձեռներեցության արդյունքում, այլ ավելի շուտ նորաբաց ազատ շուկայում արագ ու չկարգավորված մեխանիզմներով տեղ գտնելու, իսկ հաճախ նաև ռեսուրսների մենաշնորհման, կիսաօրինական գործարքների, կապերի միջոցով սեփականություն կուտակելու և այդ ամենը բիզնեսի պիտակով հասարակությանը ներկայացնելու միջոցով։ Իհարկե, չանտեսելով գործարարության ջիղն ու հատկապես «ժամանակին համահունչ կողմնորոշվելու» ճկունությունը:

Հասարակական ընկալման տեսանկյունից սա դարձավ վտանգավոր շրջադարձ, քանի որ հաջողության հասնելու մոդելը փոխվեց։ Ու այնպիսի պատկերացում ստեղծվեց, թե կրթությունն այլևս անհրաժեշտ չէ հաջողության համար։ Այսպես ասած՝ «անգրագետ միլիոնատերը» կամ «7-րդ դասարանի կրթությամբ բիզնես մագնատները» դարձան գրավիչ կերպար՝ հատկապես դպրոցահասակների ու երիտասարդների համար։ Բնականաբար, այս երևույթը լուրջ հարված էր հասցնում կրթության նկատմամբ ունեցած հասարակական վստահությանը՝ մի բան, որը մինչ այդ ընկալվում էր որպես սոցիալական վերելքի հիմնական ճանապարհը։ Խնդիրն առավել բարդացավ, երբ այս նոր կարծրատիպային մոդելները սկսեցին ամրապնդվել նաև մեդիայում, հանրային խոսքում և անգամ մշակույթում։ Նկարահանվեցին ֆիլմեր, սերիալներ, ստեղծվեցին հերոսներ, որոնք, զուրկ լինելով կրթությունից ու ինտելեկտուալ բարձր կարողություններից, ընդամենը «ճարպկությամբ» կամ զարտուղի ճանապարհով կարողանում էին հասնել հարստության, իշխանության կամ հանրային ճանաչման։ Տարբեր հրապարակային հարթակներում անգամ հնչում էին այնպիսի ուղերձներ, ըստ որոնց, «գլխավորը փողն է», իսկ կրթությունը՝ «ժամանակի անիմաստ կորուստ»։ Եթե 1990-ականները նշանավորվում էին արագ հարստանալու և հաջողության հասնելու կասկածելի մոդելներով, ապա տարիների ընթացքում ՝ 2000-ականներից սկսած, Հայաստանում ինստիտուտների կայացմանը զուգահեռ ձևավորվեց այլ պատկեր, որն աստիճանաբար սկսեց ազդել հանրային ընկալումների վրա։ Դա պայմանավորված էր մի շարք գործոններով, որոնցից առաջնայինը կարելի է համարել այն, որ հատկապես երկրորդ նախագահի պաշտոնավարման ժամանակ նոր մարդիկ սկսեցին բարձրանալ սոցիալական ու քաղաքական վերելակով, ու նրանց ձայնն ու դիրքը սկսեց վճռորոշ դառնալ տարբեր ոլորտներում՝ այդ թվում բիզնեսում, տնտեսությունում, քաղաքականության մեջ և քաղաքացիական հասարակությունում։ Սրանք այն մարդիկ էին, ովքեր բավական լավ կրթություն էին ստացել ոչ միայն հայաստանյան, այլև արտերկրի բուհերում։ Նրանց շնորհիվ հանրային դաշտ մուտք գործեցին արժեքաբանական այլ մոտեցումներ, թարմ մասնագիտական որակներ և կառավարման նոր մշակույթ։ Ու նրանց արձանագրած հաջողությունների օրինակը հանրային մտածողության մեջ որոշակի փոփոխությունների հանգեցրեց։ Չնայած օդիոզ դեմքերը շարունակում էին մնալ, սակայն նրանց քանական ու օրինակն այլևս վճռորոշ չէին։ Դեռահասներն ու երիտասարդներն արդեն սկսեցին մտածել, որ հաջողության հասնելու համար պետք է լավ կրթություն ստանալ ու մասնագիտական որակներ ձեռք բերել։ Արդյունքում, ճիշտ է՝ ոչ ամբողջապես, բայց առավելապես «անտառաճանաչ ու կիսագողական միլիոնատերի» գաղափարն արդեն արդիական չէր:

Վերջին յոթ տարվա ընթացքում իշխանություններն ամեն ինչ արեցին, որ կրթության հիմքերը ևս քանդեն, որ կրթության, կրթական համակարգի հանդեպ վստահությունը կոտրեն՝ սկսյալ նորմալ կրթություն կամ առնվազն փորձառություն չունեցողներին իշխանական բարձր պաշտոնների նշանակելուց մինչև «Ակադեմիական քաղաքի» ուտոպիստական ու բացարձակ չարդարացված գաղափարի ներդրում: Վերջին շրջանում արդեն չափազանց վտանգավոր մեկ այլ ծայրահեղություն է սկսում տարածվել։ Իշխանության ներկայացուցիչներ՝ ՔՊ ղեկավարի ու իր կնոջ ղեկավարությամբ, իրենց փիառի համար «Կրթվելը նորաձև է» շարժում են սկսել։ Առաջին հայացքից կարող է թվալ, թե դրանում ոչ մի արտառոց հանգամանք չկա, բայց դրա միջոցով տարվող քարոզչությունն ավելի վտանգավոր է, քան 90-ականների վիճակը։ Ինչո՞ւ է վտանգավոր:

Սկսենք դրա միջոցով փոխանցվող ուղերձից։ Նախ՝ կրթությունը ոչ թե նորաձևության ինչ-որ ատրիբուտ է, այլ ուղղակի անհրաժեշտություն։ Այսինքն, կրթությունը պարզապես չի կարող լինել «մոդայիկ»: Առավել ևս ներկայիս տեխնոլոգիական արագ զարգացման պայմաններում կրթությունը պետք է դիտվի ոչ թե նորաձև, այլ պահանջ ու հրամայական՝ հետ չընկնելու և լուսանցքում չմնալու համար, ինչպես նաև հաջողության հասնելու հիմնական գրավական։ Այնպես որ, ասելով, թե կրթությունն ընդամենը նորաձևություն է, դրանով արժեզրկվում է կրթական գործընթացի, կրթվելու, կրթության բուն նշանակությունը։

Թյուրընկալումներից խուսափելու համար այստեղ հատուկ շեշտենք, որ, ցավոք, կրթության բարձր մակարդակ ասելով՝ շատերը հասկանում են միայն բուհեր ավարտելը։ Այլ, մեղմ ասած, տարօրինակ մոտեցումներ ևս կան. օրինակ՝ Փաշինյանի պատկերացմամբ՝ կրթությունն ավելի շատ օտար լեզուների տիրպետելն է։ Բայց կրթության դիապազոնն ավելի լայն է՝ սկսյալ նոր հմտություններ կամ արհեստ սովորելու, տարբեր մասնագիտական ունակությունների տիրապետելու, առավել ևս՝ այդ ունակությունները զարգացնելու արդյունքում։ Կրթության մեկ այլ ուղղություն էլ կարող է վերաբերել մարդու աշխարհայացքի ու մտահորիզոնի ընդլայնմանը կամ փորձի կուտակմանը։

Մյուս կողմից էլ՝ «Կրթվելը նորաձև է» շարժումն իր բովանդակային իմաստով չի կարող նպաստել իրական կրթության նկատմամբ հետաքրքրությանը, քանի որ այն հակասական է առաջին հերթին այն իմաստով, թե դրան վերաբերվող շոուն ում կողմից է բերմականացվում, ինչպես են նրանք իրենց դրսևորում առօրյա կյանքում, իրենց աշխատանքում, էլ չենք խոսում կրթական մակարդակի մասին: Օրինակ՝ այս շարժման ռահվիրաներն ի՞նչ ուղերձներ են փոխանցում կրթության հետ կապված, երբ նույն Նիկոլ Փաշինյանն իր ելույթներում ոչ միայն աչքի է ընկնում անհավասարակշռությամբ, այլև փողոցային մակարդակի մեկնաբանություններով։ 

Մյուս կողմից՝ իշխանության սանդղակով մեծ արագությամբ սլանում և բարձր պաշտոններում են հայտնվում մարդիկ, որոնք ոչ միայն շատ հեռու են կառավարման ոլորտից, այլև երբեմն նույնիսկ բարձրագույն մասնագիտական կրթություն չունեն։ Կամ էլ մարդիկ իրենց մասնագիտական ուղղվածությամբ չեն աշխատում։ Եթե նկատել եք, կադրային քաղաքականության առումով երկրի ղեկավարության կողմից իրականացվող նշանակումների հարցում կրթական չափանիշն ընդհանրապես հաշվի չի առնվում, կարևորը կամակատար լինի, չհակաճառի և հոգով-սրտով ու բնավորությամբ լինի... քպական:

Հիմա իրական այս պատկերն ունենալով՝ երիտասարդների շրջանում ի՞նչ մոտեցումներ կարող են առաջանալ։ Որ լավ կրթության փոխարեն ավելի լավ է լինել հարմարվողակա՞ն, քծնո՞ղ, սեփական կարծիքը չունեցո՞ղ, մի խոսքով՝ «կարկառուն» քպականներից մեկի խոսքերով՝ շարքային «ուսապա՞րկ»: Էլ ինչո՞ւ ջանք ու եռանդ ծախսել, կրթվել, եթե մի «փափուկ պաշտոն», մի մանդատ ստանալուց հետո կարելի է և ուղղակի դիպլոմ ձեռք գցել: Հետո էլ ամբիոններից ու էկրաններից մյուսներին դաս տալ: Իսկ գուցե ամբողջ նպատակը հենց սա՞ է...

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Գևորգ Պապոյան-ը որոշել է անդրադառնալ իր և Նարեկ Կարապետյանի միջև մոտ մեկ տարի առաջ կայացած աշխատանքային հանդիպմանը. Ալիկ ԱլեքսանյանՆարեկ Սամսոնյանի, Վազգեն Սաղաթելյանի և մյուս քաղաքական բանտարկյալների շուրջ տեղի ունեցողը վառ վկայությունն է Հայաստանում իրավակարգի ամբողջական և վերջնական փլուզման. Դավիթ ՂազինյանԵրկրի ղեկավարությունը պետք է ոչ թե գնա քահանաների հետ կռվի, այլ պետք է զբաղվի երկրի տնտեսությամբ, մարդկանց կյանքը մի փոքր ավելի լավ դարձնելով. Նարեկ Կարապետյան«Փոքր բիզնեսը Հայաստանում չպետք է հարկվի»,-այս մասին Մալաթիա-Սեբաստիա համայնքում հայտարարել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ ԿարապետյանըԱյնպես, ինչպես նկարում են բյուջեի եկամտային մասը, այնպես էլ՝ տնտեսական այլ ցուցանիշներ. Նաիրի ՍարգսյանՎերացրեք աղքատությունը նոր մտածեք պարգևավճարների մասին. Նարեկ ԿարապետյանՄենք կա՛նք ու կլինե՛նք. Ավետիք ՉալաբյանԻնչպե՞ս է առաջացել կյանքը Երկրի վրա. նոր փորձերը հաստատում են «ՌՆԹ աշխարհի» հիպոթեզըԵՄ-ն մտադիր է կասեցնել ԱՄՆ-ի հետ առևտրային համաձայնագրի հաստատումը Թրամփի սպառնալիքներից հետո. BloombergՄակրոնը պատասխանել է Թրամփին. ոչ մի վախեցում կամ սպառնալիք չի ազդի մեզ վրա ոչ Ուկրաինայում, ոչ ԳրենլանդիայումԱՄՆ-ն սիրիական բանակից պահանջել է դադարեցնել առաջխաղացումը քրդերի հսկողության տակ գտնվող տարածքներում«Հայաստան» խմբակցության պատգամավորների հանդիպումը Ներքին Գետաշեն համայնքումԵրկու իրականություն Ինդոնեզիայում ռադարներից անհետացել է 11 ուղևորով ինքնաթիռը HBO-ն մշակում է «Գահերի խաղը» նոր սերիալ. Արյա Ստարկը կճամփորդի Վեստերոսից այն կողմԱրագածոտնում դպրոցի բակում 9–ամյա տղաներ են վիճել. նրանցից մեկը տեղափոխվել է հիվանդանոցԹրամփ, Գրենլանդիա, ՆԱՏՕ․ աշխարհակարգը փլուզվում է, իսկ ինչով ենք զբաղված մենք Նեթանյահուն համոզում էր Թրամփին չհարվածել Իրանին՝ պաշտպանվելուն անպատրաստ լինելու պատճառով. WPՍամվել Կարապետյանն ԱԱԾ մեկուսարանից տեղափոխվել է տուն. այս պահի դրությամբ նրա նկատմամբ կրկին կիրառվեց տնային կալшնքը. փաստաբան Հորոսկոպ. ինչ կբերի 2026 թվականի առաջին Նորալուսինը Երևանում բшխվել են «Toyota Land Cruiser Prado», «BMW», «Kia», «Ford» և «Газель» մակնիշի ավտոմեքենաներըՋերմուկում վիճшբանել են 42-ամյա հացթուխը և 2 անչափահասներ ՈՒՂԻՂ. Սամվել Կարապետյանը տուն է վերադառնում ԱԱԾ-ից Կտեսնենք, երբ ժամանակը գա․ Ծառուկյանը պատասխանել է Փիմբլեթին Լողացող արևային վահանակները համաշխարհային աճի միտում ունեն, սակայն գիտնականները նշել են դրանց վտանգներըՖիդանն իզուր չի ուրախացել, սյուրպրիզի առաջ ենք կանգնելու, ԱՄՆ-ն իր փայաբաժնից տալու է Անկարային․ Արմեն Մանվելյան Սպիտակ տունը հրապարակել Գազայի հատվածում Խաղաղության խորհրդի կազմը Այսօր մենք կանգնած ենք «Նաիրիտի» լռած պատերի առջև, բայց այս լռությունը ճչացող է․ Հրայր ԿամենդատյանԱյս կառավարության` ինքն իրեն միլիարդավոր պարգևավճարներ բաժանելու գործելաոճը վաղուց դարձել է սոցիալական անհավասարության ու բևեռացման աղաղակող փաստ․ Մարիաննա ՂահրամանյանԱդրբեջանական բենզինի որակը կասկածելի է․Գոհար ԴավթյանԺունիորը չի համապատասխանում «Ռեալի» արժեքներին. Կիկե Սանչես Ես դա ասում եմ վճռականորեն և հստակ․ Ամերիկայի նպատակը Իրանին կnւլ տալն է․ ԽամենեիՈւժեղ առաջնորդությունը ջերմությունը կվերադարձնի հայկական ընտանիքներ․ «Մեր ձևով»Ես այն եվրոպացի քաղաքական գործիչներից չեմ, ով մի օր Պուտինին կանվանի Հիտլեր․ ՖիցոBalenciaga x Manolo Blahnik. 2026 թվականի Pre-fall սեզոնի շքեղ համագործակցությունը «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնության անդամների հանդիպումը Արմավիրի մարզի՝ Արմավիր քաղաքի և հարակից գյուղական համայնքների բնակիչների հետՍիրիայում քրդերենը ճանաչվել է ազգային լեզու Հայաստանի տնտեսական զարգացման ընթացքը թևակոխում է վստահության նոր փուլ․ Նիկոլ ՓաշինյանՎրաստանում ֆաշիստական խմբավորումների 16 անդամներ են ձերբակալվել, որոնք կանգնած են մի շարք դաժան ծեծի դեպքերի հետևումՌուսաստանը մինչև 50 աստիճանի հասնող անոմալ սառնամանիքների է բախվել Վինտաժային շրթներկերը կրկին նորաձև են Թույլ ղեկավարություն, որի գինը վճարում է քաղաքացին․ «Մեր ձևով»Կրիկետի Աշխարհի գավաթակիր Հարբհաջան Սինգհը ինստագրամի իր բազմամիլիոն հետևորդների հետ կիսվել է Հատիս լեռան գագաթին կառուցվող, աշխարհում ամենաբարձր Հիսուս Քրիստոսի արձանի լուսանկարովԼեհաստանում մաքսանենգ ապրանք պարունակող օդապարիկներ են հայտնաբերվել․ դրանք ենթադրաբար, ժամանել են Բելառուսից2025-ի ամենաբարձր վարձատրությամբ մարզիկների տասնյակը Արթնացե՛ք, քանի դեռ ձեր խիղճը վերջնականապես չի մահացել․ Հրայր ԿամենդատյանԱրդարադատության միջազգային դատարանը հաստատել է արցախցիների վերադարձի իրավունքը․ Ավետիք ՉալաբյանԹուրքիան փորձում է ՀՀ բնակչության համբերությունը Սոլովյովը, թալանչիների պարգևավճարները, Կրեմլն ու Հայաստանը․ Էդմոն ՄարուքյանՓաշինյանը նոր շոու է ցանկանում «Մարտի 1»-ի գործով
Ամենադիտված