Հայերեն


Իսկ գուցե ամենամեծ անարդարությունն այլ տեղ է պետք փնտրել. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին շրջանում քպական տարատրամաչափ «կարկառուններ» ու այլ սատելիտ-քարոզիչներ անասելի ակտիվացել են: Ընդ որում, ակտիվացել են ագրեսիվության առումով: Այս հանգամանքին տարբեր փորձագետներ ու լրատվամիջոցներ անդրադարձել են՝ նշելով նման պատկերի պատճառները: Այնպես որ, այդ առումով առանձնապես նոր բան չկա:

Չի կարելի ասել, որ քպական «կարկառունների» նշյալ դրսևորումներն առանձնահատուկ ինչ-որ նորություն են պարունակում բովանդակային առումով, բայց, ամեն պարագայում, բավականին հետաքրքիր պատկեր է ձևավորվում, երբ դրանք ի մի ես բերում և դիտարկում բաղադրության շերտային նրբերանգներն ու այդ ամենի ջղագրգիռ տոնայնությունը: Ի՞նչ են ասում, ավելի ճիշտ՝ ինչի՞ մասին են աղմկում քպական քարոզիչները՝ միմյանց հերթ չտալով: Ի դեպ, այդ միմյանց հերթ չտալն էլ է հատկանշական հանգամանք: Արդեն շատերն են նկատում, որ քպականները յուրօրինակ մրցակցության մեջ են, որպեսզի Փաշինյանին ցույց տան, թե իրենք որքան նվիրված ու հավատարիմ են իրենց շեֆին, թե ինչ լավ կատարող են: Բայց սա՝ իսկապես ի միջի այլոց:

Գալով բուն խնդրին՝ նկատենք, որ գործ ունենք «գողն առաջինն է գոռում՝ բռնեք գողին» ժողովրդական ասացվածքի յուրատեսակ քաղաքական «մատուցման» հետ: Տեսեք, Փաշինյանը, իր քպականներից մեկի միջոցով ասում է, որ, օրինակ՝ հասարակության մեջ անարդարության զգացողություն կա, քանի որ «նախկինները» պատժված չեն, ազատության մեջ են և այդպես շարունակ: Մյուսն էլ ասում է, թե իրենք, այսինքն՝ Փաշինյանն ու նրա ՔՊ-ն, թույլ չեն տա կործանել պետությունը: Մեկ ուրիշն ավելի է ոգևորվում, թե՝ չենք թողնի քանդել երկիրը: Այս «երգչախմբի» չորրորդ շարքն էլ զլում է, թե իրենք թույլ չեն տա, որ Հայաստանը զրկվի ինքնիշխանությունից և այլն, և այլն: Արդեն հասկանալի էլ չէ, թե ում են ձեռք առնում՝ հասարակությա՞նը, թե՞ իրենք իրենց:

Պետությունը կործանելու, երկիրը քանդելու և մնացյալ մեղադրանքների մասին. ախր ովքեր ինչից են խոսում: Հայկական երկու պետականություններից մեկը՝ Արցախը, կործանած, Արցախը հայաթափության հասցրած Փաշինյանն ու քպականները խոսում են այն մասին, թե թույլ չեն տա կործանել, քանդել երկիրը: Հայաստանը գոյաբանական սպառնալիքների տակ դրածներն ասում են, թե թույլ չեն տա քանդել երկիրը:

Հիմա գանք անարդարության զգացողությանը: Բավական է պարզապես առանց թիկնապահի, առանց նախօրոք կազմակերպելու և հանդիպման մասնակիցներին «ընտրելու», դուրս գալ փողոց, «մարդամեջ», ու կարելի կլինի համոզվել, թե ինչ է մտածում հասարակությունը: Իսկ հասարակության մեծ մասն իրականում համարում է, որ ամենամեծ անարդարությունն այն է, որ Փաշինյանն ու ՔՊ-ն շարունակում են մնալ իշխանություն: Այո, ընդդիմադիրներից ևս կա դժգոհություն, բայց այդ դժգոհության բովանդակությունը կապ չունի նրա հետ, ինչ փորձում են ներկայացնել քպականները: Մարդկանց մեծ մասի դժգոհությունն ընդդիմությունից այն է, որ մինչև հիմա չեն կարողացել հեռացնել իշխանությունից Նիկոլ Փաշինյանին ու ՔՊ-ին:

Այո, որքան էլ ցավալի լինի վերջիններիս համար, մեր հանրության մեծ մասը, այդ թվում՝ ժամանակին Փաշինյանին ու ՔՊ-ին ձայն տվողները, պահանջում են նրանց հեռացնել իշխանությունից, ըստ այդմ՝ փրկել երկիրն ու պետությունը վերջնական քանդումից:

Այսինքն, հայ ժողովրդի գերակշիռ մեծամասնությունը (ոչ վիրտուալ իրականության իբր նիկոլականներն ու ֆեյքերը) անարդարություն, անգամ անսահման մեծ անարդարություն են համարում, որ ազգի, ժողովրդի, պետության գլխին այսքան աղետներ, հազարավոր զոհեր ու կորուստներ բերածները ոչ միայն շարունակում են լինել իշխանություն, այլև շարունակում են խայտառակ որոշումներ ընդունել, շարունակում են պետական բյուջեի ու ժողովրդի հաշվին ճոխ ու շվայտ կյանք վարել, շարունակում են երկիրը տանել կործանման: Բայց այս ամենի մեջ ամենահատկանշական հանգամանքն այն է, որ բոլոր այն հարցադրումները, բոլոր այն մեղադրանքները, որոնք անխուսափելիորեն պետք է ներկայացվեն ու ներկայացվում են, հասցեագրվում են իրենց՝ Փաշինյանին ու ՔՊ-ին, նրանք մեխանիկորեն շրջում են ու վերաուղղում ընդդիմադիրներին: Սա նոր մարտավարություն չէ, բայց վերջերս ավելի ու ավելի հաճախ է կիրառվում: Այսինքն, ինչպես ֆուտբոլում են ասում, լավագույն պաշտպանությունը հարձակումն է:

Բայց առանց գնդակ հարձակումները բացարձակ հաջողության գրավական չեն, առավել ևս, որ գնդակն անընդհատ «մրցակցի» մոտ է: Մյուս կողմից՝ սա ֆուտբոլ չէ, ու եթե նույնիսկ, օրինակ՝ «նախկինները» կամ Տիգրան Մեծը ինչինչ սխալներ են արել, դա բացարձակ չի «ջրում» հարցը, թե կոնկրետ ինչեր է արել Փաշինյանը, ինչեր են արել, ինչ աղետների մեջ են երկիրը գցել նա ու իր թիմակիցները, ու չի ազատում պատասխանատվությունից...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայ վիրտուոզները․ տաղանդի ճանապարհը դեպի մեծ բեմԽայտառակություն էր, երբ Հայաստանը ներկայացնող թիվ մեկ պաշտոնատար անձը շնորհակալություն հայտնեց հայ ժողովրդի թիվ մեկ ախոյանին ու մարդասպանին. Արմեն ԱշոտյանԴիտորդներին ճնշելու են. Փաշինյանի նոր մտահղացումը Թրամփի երկիմաստ գրառումը. Զենք՝ Ադրբեջանին, էներգիա՝ Հայաստանին Փաշինյանը կատարում է ադրբեջանցի ոստիկանի գործառույթ․ Հովհաննես ԻշխանյանՔննչական կոմիտեն պետք է գործադիր իշխանությունից անկախ լինի․ Ավետիք ՉալաբյանՆովոանենկայի շրջանային հիվանդանոցը տարեկան կխնայի մոտ 800,000 լեյ շնորհիվ արևային էներգիայիԸնտրական վերահսկողության նոր կանոնները՝ ժողովրդավարության նահանջի՞ հաշվինՍոցիալական «անապատացման», ներքին ճգնաժամերի անդառնալի հետևանքների վտանգները. «Փաստ» Անընդհատ «լավն է» ասելով՝ իսկապես լավն է դառնո՞ւմ. «Փաստ» «Հանուն հիշողության և կեղծ օրակարգի դեմ»Իշխանության պարագայում ամեն ինչ հասկանալի է, իսկ ի՞նչ կարող է անել ընդդիմությունը. «Փաստ» «Այս իշխանությունը ոչ մի աղերս չունի հայկականության, հայ ազգի, մեր պետության շահերի հետ». «Փաստ» Այն, ինչ անում է Եկեղեցին, բխում է միայն ու միայն հայ ժողովրդի ու հայոց պետականության շահերից. «Փաստ» Մեծ ավանտյուրա. ի՞նչ է սպասվում ԱՄՆ-ի 74 տոկոս մասնաբաժնին. «Փաստ» Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը. «Փաստ» Իշխանություններին պետք չեն ո՛չ օբյեկտիվ դիտորդներ, ո՛չ արդար ընտրություններ. «Փաստ» Միսը կարող է անսպասելի դեր խաղալ մարդկանց երկարակեցության հարցում. հետազոտությունԻշխանության զգալի մասն ապրում է պալատներում, ունեն տասնյակ ծառաներ ու ճաշ եփողներ. Հրայր Կամենդատյան Առաջիկա 100 տարվա ընթացքում Հունգարիան չի թույլատրի Ուկրաինային անդամակցել ԵՄ-ին. ՕրբանԱրմավիրի մարզի պարեկները հայտնաբերել են կեղծ վարորդական վկայականով երթևեկող վարորդների«Եթե իմ կյանքում չլիներ «Ֆուլ Հաուս»-ը, չգիտեմ՝ հիմա կզբաղվեի իմ սիրած գործով, թե՝ ոչ». Գոռ ՀակոբյանՊուտինը, որը սկսել է այս պատերшզմը, ոչ միայն դեռևս ազատության մեջ է, այլ նաև շարունակում է պայքшրել իր սառեցված փողերի համար. ԶելենսկիԽնդիրները ի հայտ են գալու ընտրություններից հետո․ Էդմոն ՄարուքյանԵՄ-ն զինատեuակ կգնի Արկտիկայում ռազմակшն գործողությունների համար. Ուրսուլա ֆոն դեր Լեյեն«Օսկար–2026»-ի անվանակարգերը հայտարարվել են. հաղթանակներ, անհաջողություններ և մեծ անակնկալներ Այաթոլլան արդեն հազարավոր մարդկանց է uպանել և Եվրոպան նույնիսկ չի փորձել արձագանքել. ԶելենսկիԱշխարհը հոգնել է թափթփnւկ ծաղրածnւներից, պարո´ն Զելենսկի. Իրանի արտգործնախարարԱրկադի Դումիկյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել Կարլոս Ալկարասը դուրս է եկել «Australian Open»-ի 4-րդ շրջան Մինչև 2% քեշբեք IDBank-ի Mastercard-ով և ArCa քարտովԻրավիճակը կառավարելի է. առաջիկայում սպասվում են կադրային էական փոփոխություններ. ՊԵԿ նախագահ 2018թ. մայիսի 8-ից առայսօր մաքսատուրքից ազատման 438 արտոնություն է տրվել 310 ընկերության․ Փաշինյան«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության էքսպրոպրիացիայի (սեփականազրկման) վերաբերյալ ներդրումային վեճի քննության համար ձևավորված արբիտրաժային կազմը հաստատել է արտակարգ արբիտրի որոշման պարտադիր ուժըԵնթադրե՞նք, որ 74%-ը վաճառքի կամ աճուրդի առարկա է. Արշակ Կարապետյան20000 կամավոր․ Ամենաարագ աճող ուժը Հայաստանում. «Մեր ձևով» ժողովրդական շարժումԱդրբեջանը զինվում է, մեզանից էլ հատուկ անցման ռեժիմ պահանջում․ Մենուա ՍողոմոնյանԿներկայացնեմ Հայաստանի տնտեսությունը ուժեղացնելու 5 քայլերը. Նարեկ Կարապետյան«Հանրապետությունը» կգնա միայնակ Արբիտրաժային կազմը մերժել է Հայաստանի այն փաստարկները, ըստ որոնց՝ ՀԷՑ-ին վերաբերող վեճի նկատմամբ արտակարգ արբիտրաժի ընթացակարգի կիրառումը իրավաչափ չէՔաղաքական ռեժիմը Հայաստանի համար վտանգավոր գործընթաց է սկսել․ Արմեն ՄանվելյանՀՀ իշխանությունները ամբողջությամբ բացում են երկիրը թշնամու առջև և հրաժարվում ազգային ու պետական արժեքներից․ Էդմոն Մարուքյան Ընտրություններին համապատասխան վերաբերմունք ենք դրսևորելու իշխանությունների հանդեպ․ Հրայր ԿամենդատյանՄեր ձևովը հերքում է Կառավարության տարածած լուրը ՀԷՑ-ի վերաբերյալՊարգևավճարը չունի վերին շեմ, իրավական սահմանափակումները բացակայում են․ Արեգ ՍավգուլյանՊատմական շրջադարձ ԵՄ-ում. Քամու և արևի էներգիան առաջ են անցել հանածո վառելիքիցՌուսաստանը կոշտացնում է հռետորաբանությունը Հայաստանի հասցեին «Մարզաշխարհը հանուն առողջ սերնդի» նախաձեռնությանը միացել են հազարավոր մարզիկներ (տեսանյութ) Հանրային դաշինք. Միահեծան իշխանությունը բացառելու նախաձեռնությունԱՄՆ-ին մարտահրավեր է նետված՝ հատկապես Չինաստանի կողմից. ՆԱՏՕ-ն անախրոնիզմ է դարձել. Սողոմոնյան
Ամենադիտված