Հայերեն


Ներդրումներ երկրորդային շուկայում Superra-ի օգնությամբ, Կոնվերս Բանկի մասնակցությամբ

Հասարակություն

Ներդրումներ երկրորդային շուկայում. ինչո՞ւ և ինչպե՞ս առևտուր անել պարտատոմսերով ու բաժնետոմսերով

Այսօր ավելի շատ մարդիկ են սկսում մտածել ներդրումների մասին՝ որպես եկամտի այլընտրանքային աղբյուր կամ ապագայի ֆինանսական ապահովության հավելյալ բարձիկ։ Եթե Դուք էլ եք սկսել հետաքրքրվել այս ոլորտով, ուրեմն այս հոդվածը հենց Ձեզ համար է։

Այս հոդվածում կխոսենք մի կարևոր թեմայի մասին՝ ինչ է երկրորդային շուկան, ինչպես են պարտատոմսերն ու բաժնետոմսերը վաճառվում, և ինչ է պետք իմանալ նախքան այդ շուկա մուտք գործելը։

Երկրորդային շուկան՝ հասկանալի լեզվով

Պատկերացնենք, որ ընկերությունը թողարկում է բաժնետոմսեր կամ պարտատոմսեր՝ բիզնեսի զարգացման համար նոր միջոցներ ներգրավելով։ Առաջին ներդրողները գնում են դրանք հենց թողարկման պահին։ Սա կոչվում է առաջնային շուկա։

Այնուհետև, երբ այդ մարդիկ ցանկանում են վաճառել իրենց արժեթղթերն այլ ներդրողների, այս փոխանակումը տեղի է ունենում երկրորդային շուկայում։ Հենց այստեղ է սկսվում իրական առևտուրը․ գներն իջնում ու բարձրանում են, վաճառողներ ու գնորդներ հայտնվում են ամեն պահի։

Պարտատոմսեր կայունության կողմնակիցների համար

Պարտատոմսը կարելի է պատկերացնել որպես պայմանագիր. Դուք տալիս եք մեկին փող (ասենք՝ պետությանը կամ ընկերությանը), նա էլ պարտավորվում է որոշ ժամանակ անց այն վերադարձնել՝ ավելացնելով տոկոսային եկամուտ։

Եթե պարտատոմս եք գնում երկրորդային շուկայից, դա նշանակում է՝ այն գնում եք ոչ թե թողարկողից, այլ մեկ ուրիշ ներդրողից, ով արդեն ունի այդ պարտատոմսը և դրա որոշ քանակը պատրաստ է վաճառել։ Պարտատոմսի գինը կախված է բազմաթիվ գործոններից՝
- Տոկոսադրույքի (կուպոնի) չափից,
- Տնտեսական պայմաններից,
- Վարկային ռիսկերից։

Պարտատոմսերը համարվում են համեմատաբար կայուն ներդրումային գործիք, հատկապես, երբ դրանք թողարկված են պետության կամ մեծ կազմակերպությունների, ինչպես նաև վստահելի ապրանքանիշերի կամ խոստումնալից բիզնեսների կողմից։

Ինչո՞ւ առևտուր անել երկրորդային շուկայում

- Արագություն և շարժունակություն – կարող եք հեշտությամբ գնել կամ վաճառել,
- Դիվերսիֆիկացիա – միաժամանակ կարող եք ներդրում կատարել տարբեր ոլորտներում,
- Արդյունավետություն – եթե վերլուծությունը ճիշտ է, կարող եք գնել էժան ու վաճառել թանկ,
- Եկամտաբերություն – բաժնետոմսեր՝ գնի աճով, պարտատոմսեր՝ տոկոսային եկամուտով։

Ինչի՞ց սկսել

Եթե նոր եք այս աշխարհում, ահա մի քանի քայլ, որ կարող են օգնել՝
1. Սկսեք փոքր քայլերով։ Նախ ուսումնասիրեք շուկան, հնարավոր է փորձարկել վիրտուալ պորտֆելով։
2. Ընտրեք վստահելի բրոքեր կամ ներդրումային հարթակ (Հայաստանում՝ ԱմՔս, բանկերի հարթակներ կամ ներդրումային ընկերություններ)։
3. Սովորեք՝ ինչ է ռիսկը, եկամտաբերությունը և ինչպես կշռադատել տարբեր ներդրումային գործիքներ։
4. Մի սպասեք արագ հարստացման․ լավ ներդրումները արդյունք են համբերության, վերլուծության և մի քիչ հաջողության։

Superra հավելվածը ստեղծվել է հենց երկրորդային շուկայում առևտուր անելու համար։

Այն ստեղծվել է ոչ թե խոշոր ներդրողների, օրինակ՝ ներդրումային ընկերություն, բանկ, ներդրումային ֆոնդ, այլ քաղաքացիների՝ ֆիզիկական անձանց համար։

Superra-ն ազատականացնում, բացում է երկրորդային շուկան ներդրողների համար՝ հնարավորություն տալով հասանելիություն ունենալ երկրորդային շուկային, որտեղ ոչ միայն պետական պարտատոմսերն են, այլև մասնավորի կողմից թողարկված արժեթղթերը։

Superra-ն բացառիկ ֆինտեք ստարտափ է, որն արժեթղթերի երկրորդական շուկայում առևտուրը պարզեցնում է և հասանելի դարձնում ֆիզիկական անձանց համար։ Superra-ի բանկային գործընկերը Կոնվերս Բանկն է․ Բանկ, որը հանդիսանալով մի շարք կազմակերպությունների արժեթղթերի թողարկող՝ կարևորում է հայկական իրականությունում արժեթղթերի շուկայի զարգացումը։

Superra հավելվածի գործընկեր Կոնվերս Բանկը հանդիսանում է նաև Superra-ի միջոցով գնվող և վաճառվող արժեթղթերի բրոքերային հաշիվների թղթակիցը։

Հաջորդ հոդվածում կբացատրենք բաժնետոմսի և պարտատոմսի տարբերությունը, ինչպես նաև կծանոթացնենք, թե ինչպես է աշխատում Superra հավելվածը։

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

 

Փաշինյանը կատարում է ադրբեջանցի ոստիկանի գործառույթ․ Հովհաննես ԻշխանյանՔննչական կոմիտեն պետք է գործադիր իշխանությունից անկախ լինի․ Ավետիք ՉալաբյանՆովոանենկայի շրջանային հիվանդանոցը տարեկան կխնայի մոտ 800,000 լեյ շնորհիվ արևային էներգիայիԸնտրական վերահսկողության նոր կանոնները՝ ժողովրդավարության նահանջի՞ հաշվինՍոցիալական «անապատացման», ներքին ճգնաժամերի անդառնալի հետևանքների վտանգները. «Փաստ» Անընդհատ «լավն է» ասելով՝ իսկապես լավն է դառնո՞ւմ. «Փաստ» «Հանուն հիշողության և կեղծ օրակարգի դեմ»Իշխանության պարագայում ամեն ինչ հասկանալի է, իսկ ի՞նչ կարող է անել ընդդիմությունը. «Փաստ» «Այս իշխանությունը ոչ մի աղերս չունի հայկականության, հայ ազգի, մեր պետության շահերի հետ». «Փաստ» Այն, ինչ անում է Եկեղեցին, բխում է միայն ու միայն հայ ժողովրդի ու հայոց պետականության շահերից. «Փաստ» Մեծ ավանտյուրա. ի՞նչ է սպասվում ԱՄՆ-ի 74 տոկոս մասնաբաժնին. «Փաստ» Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը. «Փաստ» Իշխանություններին պետք չեն ո՛չ օբյեկտիվ դիտորդներ, ո՛չ արդար ընտրություններ. «Փաստ» Միսը կարող է անսպասելի դեր խաղալ մարդկանց երկարակեցության հարցում. հետազոտությունԻշխանության զգալի մասն ապրում է պալատներում, ունեն տասնյակ ծառաներ ու ճաշ եփողներ. Հրայր Կամենդատյան Առաջիկա 100 տարվա ընթացքում Հունգարիան չի թույլատրի Ուկրաինային անդամակցել ԵՄ-ին. ՕրբանԱրմավիրի մարզի պարեկները հայտնաբերել են կեղծ վարորդական վկայականով երթևեկող վարորդների«Եթե իմ կյանքում չլիներ «Ֆուլ Հաուս»-ը, չգիտեմ՝ հիմա կզբաղվեի իմ սիրած գործով, թե՝ ոչ». Գոռ ՀակոբյանՊուտինը, որը սկսել է այս պատերшզմը, ոչ միայն դեռևս ազատության մեջ է, այլ նաև շարունակում է պայքшրել իր սառեցված փողերի համար. ԶելենսկիԽնդիրները ի հայտ են գալու ընտրություններից հետո․ Էդմոն ՄարուքյանԵՄ-ն զինատեuակ կգնի Արկտիկայում ռազմակшն գործողությունների համար. Ուրսուլա ֆոն դեր Լեյեն«Օսկար–2026»-ի անվանակարգերը հայտարարվել են. հաղթանակներ, անհաջողություններ և մեծ անակնկալներ Այաթոլլան արդեն հազարավոր մարդկանց է uպանել և Եվրոպան նույնիսկ չի փորձել արձագանքել. ԶելենսկիԱշխարհը հոգնել է թափթփnւկ ծաղրածnւներից, պարո´ն Զելենսկի. Իրանի արտգործնախարարԱրկադի Դումիկյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել Կարլոս Ալկարասը դուրս է եկել «Australian Open»-ի 4-րդ շրջան Մինչև 2% քեշբեք IDBank-ի Mastercard-ով և ArCa քարտովԻրավիճակը կառավարելի է. առաջիկայում սպասվում են կադրային էական փոփոխություններ. ՊԵԿ նախագահ 2018թ. մայիսի 8-ից առայսօր մաքսատուրքից ազատման 438 արտոնություն է տրվել 310 ընկերության․ Փաշինյան«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության էքսպրոպրիացիայի (սեփականազրկման) վերաբերյալ ներդրումային վեճի քննության համար ձևավորված արբիտրաժային կազմը հաստատել է արտակարգ արբիտրի որոշման պարտադիր ուժըԵնթադրե՞նք, որ 74%-ը վաճառքի կամ աճուրդի առարկա է. Արշակ Կարապետյան20000 կամավոր․ Ամենաարագ աճող ուժը Հայաստանում. «Մեր ձևով» ժողովրդական շարժումԱդրբեջանը զինվում է, մեզանից էլ հատուկ անցման ռեժիմ պահանջում․ Մենուա ՍողոմոնյանԿներկայացնեմ Հայաստանի տնտեսությունը ուժեղացնելու 5 քայլերը. Նարեկ Կարապետյան«Հանրապետությունը» կգնա միայնակ Արբիտրաժային կազմը մերժել է Հայաստանի այն փաստարկները, ըստ որոնց՝ ՀԷՑ-ին վերաբերող վեճի նկատմամբ արտակարգ արբիտրաժի ընթացակարգի կիրառումը իրավաչափ չէՔաղաքական ռեժիմը Հայաստանի համար վտանգավոր գործընթաց է սկսել․ Արմեն ՄանվելյանՀՀ իշխանությունները ամբողջությամբ բացում են երկիրը թշնամու առջև և հրաժարվում ազգային ու պետական արժեքներից․ Էդմոն Մարուքյան Ընտրություններին համապատասխան վերաբերմունք ենք դրսևորելու իշխանությունների հանդեպ․ Հրայր ԿամենդատյանՄեր ձևովը հերքում է Կառավարության տարածած լուրը ՀԷՑ-ի վերաբերյալՊարգևավճարը չունի վերին շեմ, իրավական սահմանափակումները բացակայում են․ Արեգ ՍավգուլյանՊատմական շրջադարձ ԵՄ-ում. Քամու և արևի էներգիան առաջ են անցել հանածո վառելիքիցՌուսաստանը կոշտացնում է հռետորաբանությունը Հայաստանի հասցեին «Մարզաշխարհը հանուն առողջ սերնդի» նախաձեռնությանը միացել են հազարավոր մարզիկներ (տեսանյութ) Հանրային դաշինք. Միահեծան իշխանությունը բացառելու նախաձեռնությունԱՄՆ-ին մարտահրավեր է նետված՝ հատկապես Չինաստանի կողմից. ՆԱՏՕ-ն անախրոնիզմ է դարձել. Սողոմոնյան Տիկին Թագուհի Ասլանյանի հետ զրուցել ենք հետվճարի շուրջ իշխանական խարդախությունից. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե ինչպիսի իշխանափոխություն է պետք Հայաստանում՝ բացառելու բռնատիրական համակարգի հերթական վերարտադրությունըԹուրքիան բաց տեքստով հաստատեց միջամտությունը Հայաստանի ընտրություններին«Մեր Ձևով»-ը՝ իշխանության կոկորդին
Ամենադիտված