Հայերեն


Ի՞նչ վիճակում է կրիպտոոլորտը Հայաստանում. ուշացումները կարող են անշրջելիորեն հետ մղել երկիրը. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին տասնամյակում կրիպտոարժույթները դարձել են համաշխարհային տնտեսության և ֆինանսական համակարգերի այնպիսի դերակատար, որ այդ հանգամանքն այլևս հնարավոր չէ անտեսել։ Եթե սկզբնական շրջանում դրանք դիտվում էին որպես տեխնոլոգիական փորձարարություն կամ մարգինալ ակտիվ, ապա այսօր կրիպտոարժույթները ձևավորում են նոր տնտեսական ճարտարապետություն, որն ընդլայնում է փողի, արժեքի փոխանցման և ֆինանսական միջնորդության մասին դասական ընկալումները։

Ուստի, ապագայում ևս կանխատեսվում է կրիպտոարժույթների դերակատարության ընդլայնում։ Ու պատահական չէ, որ ապակենտրոնացած ֆինանսների ոլորտը գրավիչ է դարձել ոչ միայն բանկերի կամ տեխնոլոգիական ընկերությունների, այլև անգամ պետությունների համար, որոնք կրիպտոարժույթային պահուստներ են կուտակում։ Բնականաբար, Հայաստանը, ինչպես աշխարհի բազմաթիվ այլ երկրներ, կանգնած է այս նոր իրականությանը համարժեք արձագանքելու բարդ և բազմաշերտ մարտահրավերի առաջ։

Կրիպտոարժույթների առավելությունները բազմաթիվ են։ Դրանց միջոցով հնարավոր է ապահովել միջսահմանային արագ և էժան փոխանցումներ՝ շրջանցելով ավանդական բանկային համակարգի բյուրոկրատիան և վճարային խոչընդոտները։ Ավելին՝ դրանք բարձրացնում են ֆինանսական ներառականության մակարդակը՝ հնարավորություն տալով գլոբալ ֆինանսական շրջանառությանը մասնակցել այն համայնքներին, որոնք չունեն բանկային հաշիվներ կամ բախվում են սահմանափակումների։ Բացի այդ, կրիպտոարժույթները խթանում են ֆինանսական նորարարությունը՝ թույլ տալով ստեղծել նոր տեսակի պայմանագրեր, ակտիվների թվայնացում և ապակենտրոնացված ֆինանսական ծառայություններ։ Սա ֆինանսական ինդուստրիայի արմատական վերափոխման և ավելի ճկուն, բաց համակարգերի անցնելու ուղի է ստեղծում։

Սակայն այդ առավելություններին զուգահեռ զարգանում են նաև զգալի ռիսկեր։ Կրիպտոարժույթների անանունությունը, գաղտնիությունը և վերահսկողության բացակայությունը դրանք դարձնում են գրավիչ գործիք՝ փողերի լվացման, հարկերից խուսափելու, պատժամիջոցները շրջանցելու, թմրանյութերի շրջանառության, ահաբեկչության ֆինանսավորման և այլ ապօրինի գործունեության համար։

Գների բարձր տատանողականությունը, ինչը հատկապես բնորոշ է անկայուն թոկեններին, ստեղծում է ներդրումային ռիսկեր, որոնք կարող են վտանգել ոչ միայն անհատների ֆինանսական կայունությունը, այլ նաև ստեղծել համակարգային ռիսկեր տնտեսական ավելի լայն շերտերի համար, եթե դրանք զանգվածային կիրառություն ստանան առանց պատշաճ կարգավորման։

Մյուս կողմից էլ՝ կրիպտոարժույթների ստեղծումն ու գործառնությունը, որն ահռելի էներգետիկ պաշարներ է սպառում՝ մասնավորապես մայնինգի իրականացման գործընթացում, մտահոգություն է առաջացնում կայուն զարգացման և էկոլոգիական հետևանքների տեսանկյունից։ Հայաստանում կրիպտոմիջավայրը դեռևս ձևավորման փուլում է։ Վերջին տարիներին նկատվում է հետաքրքրության աճ՝ անհատական ներդրողների, տեխնոլոգիական ձեռնարկությունների և նույնիսկ ֆինանսական կազմակերպությունների կողմից։

Հայաստանում գործում են բազմաթիվ բլոքչեյն նախագծեր, կրիպտոարժույթներով ծառայություններ առաջարկող ստարտափներ, ինչպես նաև ֆիզիկական և թվային հարթակներ, որոնք ապահովում են կրիպտոարժույթների գնում-վաճառք։ Սակայն այս միջավայրը դեռևս բաց է կանոնակարգման առումով և թերի՝ կառուցվածքային առումով, ինչը հանգեցնում է անորոշության, իրավական ռիսկերի և գործարար շրջանակներում վստահության պակասին։

Այս ֆոնին Հայաստանի Ազգային ժողովում ընդունված կրիպտոարժույթներին վերաբերող օրենքը նպատակ ուներ կարգավորել այս դաշտը՝ ներդնելով իրավական որոշակիություն, փողերի լվացման դեմ պայքարի նոր չափանիշներ և առավել կանխատեսելի խաղի կանոններ բիզնեսների ու ներդրողների համար։ Թեև օրենքի ընդունումը սկզբունքային առաջընթաց էր, այն առաջ բերեց մի շարք դժգոհություններ ոլորտի ներսում։ Դժգոհությունները հիմնականում վերաբերում են օրենքի՝ չափից ավելի ռեգուլ յացիոն բեռին, լիցենզավորման գործընթացի բարդությանը և բարձր ծախսերին, որոնք ոչ միայն կարող են դուրս մղել փոքր խաղացողներին շուկայից, այլև կասեցնել նորարարությունը։ Շատ ստարտափներ ահազանգում են, որ օրենքի պահանջները, որոնք նախատեսում են, օրինակ՝ խիստ համապատասխանություն, կարող են ի վերջո բերել այնպիսի ծանրաբեռնվածության, որ ոլորտի փոքր և միջին խաղացողները պարզապես կդադարեն գործունեություն ծավալել։

Միևնույն ժամանակ, կրիպտոարժույթների և բլոքչեյնի ոլորտում գործող ձեռնարկությունները շեշտում են, որ ՀՀ օրենսդրությունն այս փուլում դեռևս բավարար ձևով չի հաշվի առնում բլոքչեյնի էկոհամակարգի բազմազանությունը և զարգացող բնույթը։ Օրենքում բացակայում են, օրինակ՝ բլոքչեյնբազավորված ֆինանսական գործիքների կարգավորումը ապակենտրոնացված ֆինանսների (DeFi) տիրույթում, ինչպես նաև NFT-ների և թոկենիզացված ակտիվների իրավական կարգավիճակի մասին հստակ սահմանումներ։

Այս բացերը հանգեցնում են իրավական անորոշության, որը դժվարացնում է նորարարական արդյունքների մուտքը շուկա՝ խոչընդոտելով բլոքչեյն տեխնոլոգիաների ամբողջական պոտենցիալի իրացումը Հայաստանում։ Դրա հետ մեկտեղ կրիպտոոլորտի ներկայացուցիչները բողոքում են, որ իրենց ձայնը լսելի չէ, և նոր կարգավորումը նախատեսում է, որ բանկերի միջոցով են թվային արժույթներով գործառնություններն իրականացվելու այն դեպքում, որ կրիպտոարժույթները ստեղծվել են ֆինանսական անկախության, բանկային շրջանցումները խնայելու և ազատ շրջանառության համար։

Բացի այդ, հայկական կրիպտոմիջավայրում առկա է նաև կրթության և հանրային իրազեկվածության պակաս։ Շատերը, այդ թվում՝ պետական մարմիններում, դեռևս լիարժեք չեն պատկերացնում կրիպտոարժույթների, բլոքչեյնի և դրանց կիրառական հնարավորությունների էությունը։ Սա բարդացնում է այս ոլորտում տարվող քաղաքականության ուղղությունների ձևավորումը, ինչպես նաև ներդրողների պաշտպանությունը։ Հասարակական հարթակում հաճախ գերիշխում է կրիպտոարժույթների նկատմամբ վախերի և կանխակալ պատկերացումների մթնոլորտ, ինչը պայմանավորված է մասամբ աշխարհում տարածված խոշոր խարդախություններով և շուկայի բարձր տատանողականությամբ, իսկ մյուս կողմից էլ՝ կրիպտոլորտի հետ կապված գրագիտության ոչ բավարար մակարդակով։

Հաշվի առնելով վերը նշվածը՝ Հայաստանի կրիպտոմիջավայրը բարելավելու համար անհրաժեշտ են մի շարք համապարփակ և համակարգային քայլեր։ Նախ՝ օրենքի կիրառման մեխանիզմները պետք է վերանայվեն այնպես, որ չկասեցնեն նորարարությունը և չվախեցնեն ստարտափներին ու ներդրողներին։ Հարկավոր է ներդնել ռիսկերի վրա հիմնված մոտեցում՝ տարբերակելով համակարգային կարևորություն ունեցող կրիպտոծառայություններն ու փոքր նորարարական նախագծերը, որոնք պետք է ունենան ավելի ճկուն ռեգուլ յացիոն պահանջներ։ Այս առումով անհրաժեշտ է ստեղծել մասնագիտական աշխատանքային խմբեր, որոնք պարբերաբար կգնահատեն օրենսդրական պահանջների արդիականությունը և կառաջարկեն փոփոխություններ։

Հայաստանն ունի ահռելի պոտենցիալ՝ ինտելեկտուալ ներուժի տեսքով, կրիպտոլորտի և ապակենտրոնացված ֆինանսական համակարգի ընձեռած հնարավորություններն իր տնտեսական զարգացմանը ծառայեցնելու համար։ Բայց ժամանակի գործոնն այս հարցում վճռորոշ է։ Տեխնոլոգիական աշխարհում ուշացումները կարող են անշրջելիորեն հետ մղել երկիրը։ Ուստի, եթե ցանկանում ենք ունենալ մրցունակ և վստահելի կրիպտոմիջավայր, անհրաժեշտ է սկսել հետևողական, բաց և գործընկերային աշխատանք՝ ոլորտի բոլոր դերակատարների միջև։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ucom-ի աջակցությամբ ArmDrone համայնքը FPV դրոնների անվճար դասընթացներ է անցկացնում Եվրախորհրդարանի այս պատվիրակությունների հետ սկսված շփումները կշարունակվեն, կմշակվեն և կիրականացվեն մի շարք համատեղ ծրագրեր«ՀայաՔվեն» ունի մեծ ինտելեկտուալ ներուժ և վերլուծական միտք․ Ատոմ ՄխիթարյանՖասթ Բանկը դարձել է «Արարատ» ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավորը Բերման են ենթարկվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության կին թեկնածու և մեր համակիրները. Գոհար Մելոյան Այս պահին «Ուժեղ Հայաստան»-ի 14 անդամ բերման են ենթարկվել. Յուրա Իվանյան Ջուր չի լինի մի քանի ժամ․ հասցեներ Leasing Expo-ում ԱրարատԲանկի հատուկ առաջարկը գրավել է հաճախորդների մեծ հետաքրքրությունը Ոչ թե զարդարանքի համար. Ինչի՞ համար են արևային վահանակների սպիտակ գծերը Ադրբեջանը Հայաստանի հետ խոսում է ուժի և թելադրանքի լեզվով․ Ավետիք ՔերոբյանԵրկրի իշխանությունը կենտրոնացել է մի խաբեբայի ձեռքում. Հրայր Կամենդատյան Հպարտ ենք, որ Սամվել Կարապետյանը Ադրբեջանի թիրախում է․ որևէ անհատ այնքան չի նպաստել Հայաստանի բարեկեցությանն ու պաշտպանությանը, որքան նա. Նարեկ Կարապետյան ՌԴ տիեզերական կարողությունների նման աճը կարող է էական ռիսկեր ստեղծել ԱՄՆ-ի անվտանգային, կոմունիկացիոն, նաև այլ բնույթի ռազմավարական նպատակների համար. Ա. ԶաքարյանՌուսաստանի հետ խզման գինը․ տնտեսությունից մինչև անվտանգություն Կրթությունն ու գիտությունը երկրի զարգացման առաջնահերթ ուղղություն համարելով՝ Սամվել Կարապետյանը տարիներ շարունակ հետևողականորեն աջակցել է ոլորտինՀին «բախման» նոր նրբերանգները. «Փաստ» Ձևականության գերակշռում, հանրային մասնակցության բացակայություն, խորքային ճգնաժամ. «Փաստ» «Ամեն ինչ անել, որ ընդդիմադիր մեր հայրենակիցները գնան ընտրատեղամաս, այդ պարագայում Նիկոլ Փաշինյանը շանս չի ունենա». «Փաստ» Օրակարգը կարևոր է, բայց ավելի կարևոր է փոխել հանրային տրամադրությունը. «Փաստ» Էներգետիկ անցումը դառնում է համակարգված. դերակատարները միավորվում են մեկ հարթակում. «Փաստ» Արդար մրցակցության սկզբունքի կոպիտ խախտում. «Փաստ» Ո՞ր կուսակցություններն են առաջիկա օրերին նախընտրական համագումար հրավիրելու. «Փաստ» Եվրոպացի լիդերները վերապահումով կաջակցե՞ն Փաշինյանին, թե՞ վարկանիշի հետ կռիվ չեն տա. «Փաստ» Փաշինյանի վտանգավոր խաղը․ Օրբանի սխալի կրկնությո՞ւն Իրավապահները հայտնաբերել են Էջմիածնի գլխավոր հրապարակում կրակnցներ արձակողին ու դեպքի մասնակիցներինԻսրայելի պաշտպանության բանակը վերջին 24 ժամում hարվածել է Հեզբnլլաhի ավելի քան 200 օբյեկտիԿիրանցի աշակերտները Ադրբեջանից 50 մետր հեռավորության վրա դասի են գնում, 30 մետր հեռավորության վրա ֆուտբոլ խաղում, խաղաղությունը սա է. Նիկոլ ՓաշինյանՊեկինը Իրանին զենք չի տրամադրել. Սի Ծինփինի պատասխանը՝ Դոնալդ Թրամփի նամակինԲրիտանիան Ուկրաինային կմատակարարի 120 հազար ԱԹՍ Ավելի վատ լինել չի կարող. Զելենսկին՝ Ուկրաինայում Patriot-ի hրթիռների դեֆիցիտի մասին Ի՞նչ կապ ունես դու ընդհանրապես սպորտի հետ Արայիկ Հարությունյան, ի՞նչ մարզական հետագիծ ունես․ Իվետա Տոնոյան Մենք արժանի էինք կիսաեզրափակչին․ երիտասարդ թիմ ունենք և շարունակելու ենք կատարելագործվել․ ՖլիկԱՄՆ-ը մոտ է Իրանի դեմ գործողության ավարտին. Թրամփ LVMH-ը հայտնում է վաճառքի դանդաղման մասին. Իրանի դեմ պատերազմը հետաձգել է շքեղության շուկայի վերականգնումը ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի հարաբերություններն անառnղջ են և տրшվմատիկ. Զախարովա Անհնար է հավատալ Իրանի nչնչացմանը. Լավրով Այս կառավարությունը ոչ պրոֆեսիոնալ է, ոչ էլ կոմպետենտ․ Ավետիք ՉալաբյանՀնարավոր է՝ Ռուսաստանը բարձրացնի գազի գինը․ Արմեն Մանվելյան«Իրենց դրամապանակի վրա են զգալու հետևանքները»․ ՌԴ-ից հնչած հայտարարությունների հետքերով Մալենան նոր լուսանկարներ է հրապարակել Արշակ Կարապետյանի ուղերձը` եզդիական համայնքի Մալակի Տաուսե տոնինԲրյուսելից Մոսկվա. արտաքին հավասարակշռության խախտման գինըՍպասվում են ճակատագրական ընտրություններ. հող տալով, ազգը չի կարա լավ ապրի. Արշակ Կարապետյան«Հայ վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուների և «Ծնվել եմ Արցախում» ծրագրի մասնակիցները հանդիպեցին աշխարհահռչակ դաշնակահար Լանգ Լանգի հետ «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի «Հայ վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուները կներկայանան հաշվետու համերգներով Իշխանությունները տապալել են կառավարումը թե՛ Հայաստանի մայրաքաղաքում, թե՛ ամբողջ հանրապետությունում. Էդմոն ՄարուքյանԱրդա՞ր է, որ նախարարներին 7-ական միլիոն պարգևավճար են տալիս, իսկ թոշակները բարձրացնում են 10000-ով. Հարցում Փաշինյանն ու Միրզոյանը չեն մեկնելու Անթալիա Սամվել Կարապետյանի 5 տնտեսական քայլերը. հարցում Վանաձորում ՔՊ-ն միտումնավոր մերժում է Հայկ Սարգսյանի բոլոր նախագծերը
Ամենադիտված