Հայերեն


Ի՞նչ վիճակում է կրիպտոոլորտը Հայաստանում. ուշացումները կարող են անշրջելիորեն հետ մղել երկիրը. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին տասնամյակում կրիպտոարժույթները դարձել են համաշխարհային տնտեսության և ֆինանսական համակարգերի այնպիսի դերակատար, որ այդ հանգամանքն այլևս հնարավոր չէ անտեսել։ Եթե սկզբնական շրջանում դրանք դիտվում էին որպես տեխնոլոգիական փորձարարություն կամ մարգինալ ակտիվ, ապա այսօր կրիպտոարժույթները ձևավորում են նոր տնտեսական ճարտարապետություն, որն ընդլայնում է փողի, արժեքի փոխանցման և ֆինանսական միջնորդության մասին դասական ընկալումները։

Ուստի, ապագայում ևս կանխատեսվում է կրիպտոարժույթների դերակատարության ընդլայնում։ Ու պատահական չէ, որ ապակենտրոնացած ֆինանսների ոլորտը գրավիչ է դարձել ոչ միայն բանկերի կամ տեխնոլոգիական ընկերությունների, այլև անգամ պետությունների համար, որոնք կրիպտոարժույթային պահուստներ են կուտակում։ Բնականաբար, Հայաստանը, ինչպես աշխարհի բազմաթիվ այլ երկրներ, կանգնած է այս նոր իրականությանը համարժեք արձագանքելու բարդ և բազմաշերտ մարտահրավերի առաջ։

Կրիպտոարժույթների առավելությունները բազմաթիվ են։ Դրանց միջոցով հնարավոր է ապահովել միջսահմանային արագ և էժան փոխանցումներ՝ շրջանցելով ավանդական բանկային համակարգի բյուրոկրատիան և վճարային խոչընդոտները։ Ավելին՝ դրանք բարձրացնում են ֆինանսական ներառականության մակարդակը՝ հնարավորություն տալով գլոբալ ֆինանսական շրջանառությանը մասնակցել այն համայնքներին, որոնք չունեն բանկային հաշիվներ կամ բախվում են սահմանափակումների։ Բացի այդ, կրիպտոարժույթները խթանում են ֆինանսական նորարարությունը՝ թույլ տալով ստեղծել նոր տեսակի պայմանագրեր, ակտիվների թվայնացում և ապակենտրոնացված ֆինանսական ծառայություններ։ Սա ֆինանսական ինդուստրիայի արմատական վերափոխման և ավելի ճկուն, բաց համակարգերի անցնելու ուղի է ստեղծում։

Սակայն այդ առավելություններին զուգահեռ զարգանում են նաև զգալի ռիսկեր։ Կրիպտոարժույթների անանունությունը, գաղտնիությունը և վերահսկողության բացակայությունը դրանք դարձնում են գրավիչ գործիք՝ փողերի լվացման, հարկերից խուսափելու, պատժամիջոցները շրջանցելու, թմրանյութերի շրջանառության, ահաբեկչության ֆինանսավորման և այլ ապօրինի գործունեության համար։

Գների բարձր տատանողականությունը, ինչը հատկապես բնորոշ է անկայուն թոկեններին, ստեղծում է ներդրումային ռիսկեր, որոնք կարող են վտանգել ոչ միայն անհատների ֆինանսական կայունությունը, այլ նաև ստեղծել համակարգային ռիսկեր տնտեսական ավելի լայն շերտերի համար, եթե դրանք զանգվածային կիրառություն ստանան առանց պատշաճ կարգավորման։

Մյուս կողմից էլ՝ կրիպտոարժույթների ստեղծումն ու գործառնությունը, որն ահռելի էներգետիկ պաշարներ է սպառում՝ մասնավորապես մայնինգի իրականացման գործընթացում, մտահոգություն է առաջացնում կայուն զարգացման և էկոլոգիական հետևանքների տեսանկյունից։ Հայաստանում կրիպտոմիջավայրը դեռևս ձևավորման փուլում է։ Վերջին տարիներին նկատվում է հետաքրքրության աճ՝ անհատական ներդրողների, տեխնոլոգիական ձեռնարկությունների և նույնիսկ ֆինանսական կազմակերպությունների կողմից։

Հայաստանում գործում են բազմաթիվ բլոքչեյն նախագծեր, կրիպտոարժույթներով ծառայություններ առաջարկող ստարտափներ, ինչպես նաև ֆիզիկական և թվային հարթակներ, որոնք ապահովում են կրիպտոարժույթների գնում-վաճառք։ Սակայն այս միջավայրը դեռևս բաց է կանոնակարգման առումով և թերի՝ կառուցվածքային առումով, ինչը հանգեցնում է անորոշության, իրավական ռիսկերի և գործարար շրջանակներում վստահության պակասին։

Այս ֆոնին Հայաստանի Ազգային ժողովում ընդունված կրիպտոարժույթներին վերաբերող օրենքը նպատակ ուներ կարգավորել այս դաշտը՝ ներդնելով իրավական որոշակիություն, փողերի լվացման դեմ պայքարի նոր չափանիշներ և առավել կանխատեսելի խաղի կանոններ բիզնեսների ու ներդրողների համար։ Թեև օրենքի ընդունումը սկզբունքային առաջընթաց էր, այն առաջ բերեց մի շարք դժգոհություններ ոլորտի ներսում։ Դժգոհությունները հիմնականում վերաբերում են օրենքի՝ չափից ավելի ռեգուլ յացիոն բեռին, լիցենզավորման գործընթացի բարդությանը և բարձր ծախսերին, որոնք ոչ միայն կարող են դուրս մղել փոքր խաղացողներին շուկայից, այլև կասեցնել նորարարությունը։ Շատ ստարտափներ ահազանգում են, որ օրենքի պահանջները, որոնք նախատեսում են, օրինակ՝ խիստ համապատասխանություն, կարող են ի վերջո բերել այնպիսի ծանրաբեռնվածության, որ ոլորտի փոքր և միջին խաղացողները պարզապես կդադարեն գործունեություն ծավալել։

Միևնույն ժամանակ, կրիպտոարժույթների և բլոքչեյնի ոլորտում գործող ձեռնարկությունները շեշտում են, որ ՀՀ օրենսդրությունն այս փուլում դեռևս բավարար ձևով չի հաշվի առնում բլոքչեյնի էկոհամակարգի բազմազանությունը և զարգացող բնույթը։ Օրենքում բացակայում են, օրինակ՝ բլոքչեյնբազավորված ֆինանսական գործիքների կարգավորումը ապակենտրոնացված ֆինանսների (DeFi) տիրույթում, ինչպես նաև NFT-ների և թոկենիզացված ակտիվների իրավական կարգավիճակի մասին հստակ սահմանումներ։

Այս բացերը հանգեցնում են իրավական անորոշության, որը դժվարացնում է նորարարական արդյունքների մուտքը շուկա՝ խոչընդոտելով բլոքչեյն տեխնոլոգիաների ամբողջական պոտենցիալի իրացումը Հայաստանում։ Դրա հետ մեկտեղ կրիպտոոլորտի ներկայացուցիչները բողոքում են, որ իրենց ձայնը լսելի չէ, և նոր կարգավորումը նախատեսում է, որ բանկերի միջոցով են թվային արժույթներով գործառնություններն իրականացվելու այն դեպքում, որ կրիպտոարժույթները ստեղծվել են ֆինանսական անկախության, բանկային շրջանցումները խնայելու և ազատ շրջանառության համար։

Բացի այդ, հայկական կրիպտոմիջավայրում առկա է նաև կրթության և հանրային իրազեկվածության պակաս։ Շատերը, այդ թվում՝ պետական մարմիններում, դեռևս լիարժեք չեն պատկերացնում կրիպտոարժույթների, բլոքչեյնի և դրանց կիրառական հնարավորությունների էությունը։ Սա բարդացնում է այս ոլորտում տարվող քաղաքականության ուղղությունների ձևավորումը, ինչպես նաև ներդրողների պաշտպանությունը։ Հասարակական հարթակում հաճախ գերիշխում է կրիպտոարժույթների նկատմամբ վախերի և կանխակալ պատկերացումների մթնոլորտ, ինչը պայմանավորված է մասամբ աշխարհում տարածված խոշոր խարդախություններով և շուկայի բարձր տատանողականությամբ, իսկ մյուս կողմից էլ՝ կրիպտոլորտի հետ կապված գրագիտության ոչ բավարար մակարդակով։

Հաշվի առնելով վերը նշվածը՝ Հայաստանի կրիպտոմիջավայրը բարելավելու համար անհրաժեշտ են մի շարք համապարփակ և համակարգային քայլեր։ Նախ՝ օրենքի կիրառման մեխանիզմները պետք է վերանայվեն այնպես, որ չկասեցնեն նորարարությունը և չվախեցնեն ստարտափներին ու ներդրողներին։ Հարկավոր է ներդնել ռիսկերի վրա հիմնված մոտեցում՝ տարբերակելով համակարգային կարևորություն ունեցող կրիպտոծառայություններն ու փոքր նորարարական նախագծերը, որոնք պետք է ունենան ավելի ճկուն ռեգուլ յացիոն պահանջներ։ Այս առումով անհրաժեշտ է ստեղծել մասնագիտական աշխատանքային խմբեր, որոնք պարբերաբար կգնահատեն օրենսդրական պահանջների արդիականությունը և կառաջարկեն փոփոխություններ։

Հայաստանն ունի ահռելի պոտենցիալ՝ ինտելեկտուալ ներուժի տեսքով, կրիպտոլորտի և ապակենտրոնացված ֆինանսական համակարգի ընձեռած հնարավորություններն իր տնտեսական զարգացմանը ծառայեցնելու համար։ Բայց ժամանակի գործոնն այս հարցում վճռորոշ է։ Տեխնոլոգիական աշխարհում ուշացումները կարող են անշրջելիորեն հետ մղել երկիրը։ Ուստի, եթե ցանկանում ենք ունենալ մրցունակ և վստահելի կրիպտոմիջավայր, անհրաժեշտ է սկսել հետևողական, բաց և գործընկերային աշխատանք՝ ոլորտի բոլոր դերակատարների միջև։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մարդիկ իրենց գումարները ծախսելու են բարեկեցության, ոչ թե նարկոտիկներ օգտագործելու կամ խաղամոլությամբ զբաղվելու վրա. Կարապետյան (Տեսանյութ)Սրանց համար մեկ սկզբունք կա. ոնց անեն 300 հազար ադրբեջանցի բերեն, տեղավորեն. Սամվել ԿարապետյանՊարտվել չի նշանակում լինել սխալ. Ալիևի հայտարարության մասին․ Էդմոն Մարուքյան6,9 մլրդ ամն դոլարի սուտը․ Հրայր ԿամենդատյանՈւղիղ. «Հայաստան» դաշինքի անդամները Դիլիջանում ենՀաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը լսում է գյուղերի խնդիրներն ու առաջարկում լուծումներԳագիկ Ծառուկյանը բացառել է Նիկոլ Փաշինյանի հետ կոալիցիա կազմելու հնարավորությունը«Համահայկական ճակատ» կուսակցության ներկայացուցիչ, ԶՈւ պահեստազորի գնդապետ Արտյոմ Սիմոնյանի գրառումըՓոփոխությունը բերել ենք Ագարակ. Փոփոխություն հնարավոր է միայն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ. Նարեկ ԿարապետյանՄինչև ընտրությունների օրը ընդդիմադիր դաշտում համախմբումը կարող է շարունակվել․ Ավետիք ՉալաբյանԱգարակն ընտրում է փոփոխությունը․ փոփոխություն հնարավոր է միա՛յն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետԵկեղեցին մեկ այցով խուճապի մատնեց իշխանությանը Փոփոխութան քարոզարշավը Մեղրիում է. փոփոխություն հնարավոր է միա՛յն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետԳագիկ Ծառուկյանը՝ Հայաստանի ազգային շահի և Էմանուել Մակրոնի մասինԿրթական համակարգի կազմաքանդումը լուռ ցեղասպանություն է․ Ատոմ Մխիթարյան«Հայաքվեի» աջակցությամբ նկարահանված «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմն ընդգրկվել է «ՄԷԿ ԿԱԴՐ» միջազգային ֆիլմերի փառատոնի «Կինո առանց սահմանի» մրցութային անվանակարգի ծրագրումԱգարակն ընտրում է փոփոխությունը. Ուժեղ Հայաստան Սպառնալի՞ք, թե՞ զգուշացում Մոսկվայից Քպ քարոզչություն VS Իրականություն. Նարեկ Կարապետյան Փաշինյանն արդեն անկեղծ է՝ ցույց է տվել իր երկրի հակառակ կողմը. մեծ է ճգնաժամի հավանականությունը. Աննա Կոստանյան Սկսում ենք այն քարոզարշավը, որը կազատագրի հայ ժողովրդին․ Ցոլակ ԱկոպյանԿոչ եմ անում բոլորին գնալ ընտրությունների և աջակցել Սամվել Կարապետյանին․ Լիլիա ՀարությունյանԱդրբեջանը բացահայտ աջակցություն է ցուցաբերում Նիկոլ Փաշինյանին Քանդում են բանակն այնպես, ինչպես հարվածում են երկրին, Եկեղեցուն և արժեքներին․ Գրիգոր ԳրիգորյանԱշխատավարձի խնդիր չի լինելու, բնակարանների պակաս չի լինելու. Նարեկ ԿարապետյանՀայաստանի իշխանություններից որևէ մեկը քաջություն կունենա՞ ու Ալիևին կհարցնի․ ինչպե՞ս է նա պատկերացնում մեր ժողովուրդը պետք է հարգի իրեն. ՄարուքյանՓոփոխության օրակարգը հասավ Մեղրի. լուսանկարներԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Բյուրեղավանում էՄիացել եմ «Հանրապետություն» կուսակցության թիմին և առաջադրվել որպես պատգամավորի թեկնածու․ Ռոման Մուրադյան Նիկոլ Փաշինյանը ձախողել է այս ռեֆորմը. Էդմոն ՄարուքյանՆարեկ Կարապետյանը ներկայացնում է Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագրերըԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Չարենցավանում էՔՊ-ի ստերը և նախորդ ընտրարշավից չիրականացրած խոստումները. Արեն Ապիկյան Քարոզարշավի այս փուլում Իլհամ Ալիևն անուղղակիորեն ասում է. ովքեր սիրում են ՔՊ-ին և Նիկոլին՝ սիրում են նաև Ադրբեջանը. Արտակ Զաքարյան Շրջայց Ագարակում. փոփոխություն հնարավոր է միա՛յն հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ. «Ուժեղ Հայաստան» Մեր նպատակը խաղաղ, բարգավաճ և բարեկեցիկ Հայաստան կառուցելն է՝ հանուն մեր ժողովրդի արժանապատիվ ապագայի. Գագիկ ԾառուկյանՀրանտ Հակոբյանն ընտրվել է AmCham Հայաստանի խորհրդի անդամ «Ուժեղ Հայաստան»-ի թիմը Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում է ԲՀԿ նախընտրական քարոզարշավը Գագիկ Ծառուկյանը շարունակում է Հրազդանում և հարակից տարածքներումՀանքարդյունաբերություն և զբոսաշրջություն․ հակասություն թե համադրությունMövenpick-ը գալիս է ՀայաստանՈւղիղ. «Լուսավոր Հայաստան»-ը Երևանի կենտրոնում նախընտրական քարոզարշավ է անցկացնումԻնչու է պետք Երաշխավորված Խաղաղություն. Նարեկ ԿարապետյանEADaily․ Արդյոք ԵՄ-ում հայկական արտադրանքի ապագան կախված է ԵԱՏՄ բյուջեից «Ավելորդ» արև. Ինչո՞ւ են Եվրոպայում էլեկտրաէներգիայի գները դառնում բացասական Իշխանությունը, «կեղծ հիբրիդային պատերազմի» վտանգի պատրվակով, եվրոպական կառույցներին ազդեցության մեծ հնարավորություններ է տալիս. ԿոստանյանԱղքատության մակարդակը երկրում չի փոխվել, երկրի բնակչության 22 % աղքատ է. Հրայր ԿամենդատյանՈւղիղ եթերում ուտելու մասին. Մենուա ՍողոմոնյանՈւժեղ Հայաստանն անհնար է առանց ուժեղ Սյունիքի, իսկ Սյունիքի սիրտը Գորիսն է. Ա. ՉալաբյանԸնտրություն չկա. պետք է դադարեցնել ընտրարշավը. Մհեր Ավետիսյան
Ամենադիտված