Հայերեն


Անցած «7 տարվա» մասին հիշատակումն արդեն իսկ վախենալու է. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ասում են՝ եթե ծիծեռնակները ցածր են թռչում, ապա մեծ է հավանականությունը, որ քիչ անց անձրև կտեղա: Իսկ եթե քպականները կամ հենց քպապետ Փաշինյանը հիշում են Սահմանադրության մասին, ուրեմն նրանց տեղը բավականին նեղն է:

Չէ, Սահմանադրությանը հղում անող քպականը, առավել ևս՝ կարկառուն քպականն ինքնին զավեշտական պատկեր է: Դա նման է տեսարանի, երբ չսանրված, հնամաշ, պատառոտված ու խայտաբղետ կարկատված հանդերձով ու ցեխոտ, ծակ կոշիկներով մեկը «վեհապանծ» դատողություն է անում «բարձր մոդայի» մասին: Համաձայնեք, որ առնվազն ծիծաղելի է: Իսկը՝ կոմեդիա:

Բայց մենք դրա մեջ ենք ապրում: Իսկ, որ շատ ավելի տխուր է, մեր դեպքում դա տրագեդիա է: Ինչևէ...

Հայ առաքելական եկեղեցու դեմ արշավանք սկսած Նիկոլ Փաշինյանի ՔՊ կարկառուններից մեկը օրերս նման «միտք» է երկնել, թե «Կաթողիկոսին կընտրենք Սահմանադրության շրջանակներում, ինչպես մեր 7 տարիների գործողությունները»:

Էստեղ են ասել՝ թան էլ չէ, սոդայով վիսկի, իսկ եղանակային պայմաններից ելնելով՝ սառույցով օշարակ: Բայց փորձենք ավելի լուրջ, մանավանդ, որ քպականներն ու Փաշինյանը ամենևին էլ կատակ չեն անում:

Երբ Փաշինյանը կամ նրա ներկայացուցիչը հղում են անում իրենց իշխանավարման անցած 7 տարիներին ու ասում՝ վարվելու ենք՝ «ինչպես միշտ», ապա դա որպես չարագույժ սպառնալիք է հնչում: Սպառնալիք՝ հանրությանը, սպառնալիք՝ երկրին, ազգային արժեքներին ու դարավոր հաստատություններին:

Փաշինյանի ու ՔՊ-ի իշխանավարման անցած 7 տարին երկրի Սահմանադրության մի քանի կոպիտ ու աղաղակող ոտնահարումներ են եղել: Դե, ի թիվս այլ աղետաբեր երևույթների: Բավարար է հիշեցնել այն դրվագը, երբ 2018-ի հոկտեմբերին արդեն քանի ամիս որպես վարչապետ պաշտոնավարող Նիկոլ Փաշինյանը հրահրեց ու նախաձեռնեց հարձակում օրինական և սահմանադրական հիմքերով գործող Ազգային ժողովի վրա: Դա գործնականում բռնության գործադրում էր օրենսդիր մարմնի վրա՝ երկրի գործադիր իշխանության ու դրա ղեկավարի կողմից:

Դրանից հետո, մնալով անպատիժ, Նիկոլ Փաշինյանն ավելի ոգևորվեց, բնականաբար: Եվ արդեն 2019 թվականի մայիսին նախաձեռնեց ու հրահրեց բռնությամբ ուղեկցված հարձակում դատական իշխանության, այդ թվում՝ Սահմանադրական դատարանի վրա: Դա նմանապես Սահմանադրության, երկրի սահմանադրական կարգի կոպտագույն խախտում էր: Պատահական չէ, որ այն օրերին տեղի ունեցածը մի շարք քաղաքագետներ, իրավաբաններ ու մեկնաբաններ բնորոշեցին որպես Սահմանադրությամբ և օրենքներով չնախատեսված լիազորությունների յուրացում: Ու նման օրինակներն ու դրսևորումները քիչ չեն անցած 7 տարում: Կարելի է հիշել խայտառակ գաղտնալսված խոսակցությունը, որտեղ հստակ արձանագրվում էր, որ Նիկոլ Փաշինյանն ուղղակիորեն միջամտում է արդարադատության իրականացմանը:

Ավելին, հենց ինքն է հայտարարել. «Ինչի, կա՞ դատավոր, որ վարչապետի ասածը չանի… »: Դեռ չենք խոսում՝ «վնգստացող դատավորներ» գլուխգործոցի, ԲԴԽ ղեկավարներին պարահանդեսային ձեռնոցների նման փոխելու, անգամ՝ «sms»-ով գործից հանելու փաստերի մասին: Ավելին, երբ Փաշինյանը ցանկացել է ինչոր բան անել կամ ինչ-որ բան իր սրտով չի եղել, ուղիղ միջամտությամբ, ԱԺ-ում մեծամասնություն ունենալով՝ փոփոխություններ են կատարել Սահմանադրության մեջ (ինչ հնարավոր էր ոչ թե հանրաքվեով, այլ ԱԺով): Այսինքն, ոչ թե իրենք գործել են եղած Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան, այլ գործող Սահմանադրությունն ու օրենքներն են համապատասխանեցրել իրենց քմահաճույքներին ու նեղխմբակային շահերին:

Սա՛ է Սահմանադրության, սահմանադրականության և օրինականության մասին Փաշինյանի ու նրա ՔՊ-ի պատկերացումների ամբողջությունը: Ու, ընդհանրապես, Փաշինյանն ու ՔՊ-ն գործում են իրենց ներքին «սահմանադրությամբ»: Դա շատ փոքրիկ «սահմանադրություն» է, մի քանի տողանոց, այնպես որ, նույնիսկ կարելի է ամբողջությամբ այստեղ մեջբերել. «Փաշինյանը ՔՊ-ի ամեն ինչն է և նստած է վարչապետի բարձր աթոռին, ու բոլորը նրան ասում են՝ օ՜: Հայաստանում իշխանությունը պատկանում է Փաշինյանին, մի քիչ էլ՝ նրա մերձավորներին ու քպականներին: Փաշինյանը միշտ ճիշտ է, հատկապես, երբ ստում է: Իսկ եթե Փաշինյանը ճիշտ չէ, ապա դուք «նախկին» եք, «թալանչի», «կոռուպցիոներ», «ռևանշիստ», «ռսաստրուկ», «5-րդ շարասյուն»: Եվ վերջապես, եթե Փաշինյանը ճիշտ չէ, տես՝ նախորդ տողը»:

Իսկ եթե էլ ավելի լուրջ, ապա ՔՊ-ի տեղն իսկապես շատ նեղն է, եթե արդեն հիշել են իրենց կողմից անընդհատ ոտնահարված Սահմանադրության մասին:

Ու, առհասարակ, այդ ո՞ր 7 տարվա մասին է խոսքը: Խոսքն այն նույն 7 տարվա մասին է, երբ փաշինյանական իշխանության անձեռնահասության հետևանքով հազարավոր մարդիկ կորոնավիրուսի համաճարակի զոհ դարձան: Այն 7 տարվա մասին է, որի ընթացքում փաշինյանական իշխանությունը բանակցային գործընթացը «զրոյից» մղեց դեպի փակուղի, անպատասխանատու հայտարարություններով լեգիտիմացրեց թշնամիների ռազմական նկրտումները, իսկ որպես հետևանք՝ հազարավոր զինվորների ու սպաների մահվան մատնեց, Հայաստանն ու Արցախը կանգնեցրեց ահռելի տարածքային կորուստների փաստի առաջ, էլ ավելի՝ ուրացավ Արցախը, բերեց Արցախի հայաթափման, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության գերեվարման, հիմա էլ գործնականում նույն սպառնալիքների առաջ է կանգնեցրել բուն Հայաստանի Հանրապետությունը…

Իսկապես վախենալու է, երբ ինչ-որ բան անելու համար վկայակոչում են այդ «7 տարին»:

Մյուս հարցն ընդհանրապես նոնսենս է և հենց Սահմանադրության, սահմանադրական կարգի խախտում: Ի՞նչ են ասում: Ասում են. «Կաթողիկոսին կընտրենք Սահմանադրության շրջանակներում…»: Սա ասում է ԱԺ մեծամասնություն ունեցող, գործադիր իշխանություն ունեցող ՔՊ-ն, նույնն է, թե Նիկոլ Փաշինյանը: Ասում է, ու հենց դրանով իսկ խախտում Սահմանադրությունը:

Սկսենք նրանից, որ իշխանության ղեկին գտնվող (կամ չգտնվող) քաղաքական ուժերը չեն ընտրում Ամենայն հայոց կաթողիկոսին: Դա չափից ավելի լուրջ հարց է, որպեսզի վստահվի քաղաքական ուժերին, առավել ևս՝ ՔՊ-ի նման աղետաբեր ու արկածախնդրական քաղաքական խմբին: Բայց դա էլ մի կողմ. Հայաստանում, Սահմանադրության և օրենքների համաձայն, Եկեղեցին պետությունից անջատ է, անջա՛տ: Այսինքն՝ Եկեղեցին, բացի իր սահմանադրական հատուկ կարգավիճակից, ինքնավար, ինքնուրույն, իր ներքին կանոնադրությամբ և կարգերով առաջնորդվող հաստատություն է: Ու Փաշինյանը չէ, ամբողջ ՔՊ խմբակցությունն էլ լինի, չեն կաող փոխել եղած կարգը: Ավելին, նման բացահայտ փորձերն ու հայտարարություններն ուղղակիորեն սահմանադրական կարգի խախտման փաստ ու վկայություն են, որոնք ենթակա են համապատասխան քաղաքական ու իրավական գնահատականների՝ հետևանքներով հանդերձ:

Վերջապես, եթե քպականներն իրենց չհասկացողի տեղ են դրել, ապա ընդգծենք, որ Ամենայն հայոց կաթողիկոսին ընտրում են ոչ թե ՀՀ քաղաքացիները, այլ Հայ առաքելական սուրբ եկեղեցու բոլոր թեմերի, նվիրապետական աթոռների պատվիրակված ներկայացուցիչ-պատվիրակները, այդ թվում՝ աշխարհիկ դասի պատվիրակված ներկայացուցիչները:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Գտնվել են 11 միլիարդ ռուբլու գանձերով լցված փայտամածի մնացորդները Թրամփը խոսել է ՀԱՄԱՍ-ի նպատակների մասին Գոտկատեղի լայն շրջանագիծ ունեցող տարեց կանայք գտնվում են մահվան բարձր ռիսկի տակՇուրջ 600 կամավորների պարգևատրեցի և հայտնեցի խորին շնորհակալություն․ Մհեր Ավետիսյան«Կուկարտ-XVII» տիկնիկային և սինթետիկ թատրոնների միջազգային փառատոնում Խամաճիկների թատրոնն արժանացել է ոսկե մեդալիԱլեգրին՝ «Միլանի» գլխավոր նպատակի մասին Մակրոնը պետական այցով ժամանել է Մեծ Բրիտանիա Փաշինյանն ընդունել է Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կառավարիչների խորհրդի տարեկան հանդիպման մասնակիցներինԱմերիաբանկը` Tech Week Vanadzor-ի ֆինթեք գործընկեր «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները դատապարտյալի համար բերված սառնարանի թաքստոցից հայտնաբերել են մեծ քանակությամբ արգելված իրեր (տեսանյութ)Սոնա Ռուբենյանի և դստեր ֆոտոշարքը Ռուսաստանը բանակցությունների նոր փուլի ժամկետների է սպասում Ուկրաինայից. Պեսկով Գերմանիայի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Չինաստանի դեսպանին` գերմանական ինքնաթիռի վրա լազերային hարձակման առնչությամբԱռաջարկներ, հաշվարկներ և տեղեկատվություն 2025 թվականի հարկային եկամուտների վերաբերյալ․ Հրայր ԿամենդատյանԹբիլիսիի քաղաքապետի պաշտոնում ընդդիմությունն առաջարկել է առաջադրել Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի թեկնածությունը«Իգնայթ» ՍՊԸ-ն միանում է «Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրինՀԷՑ-ի զավթումը պետության զավթման ճանապարհին հերթական քայլերից է. Արմեն ՄանվելյանՌուսաստանը բանակցությունների նոր փուլի ժամկետների է սպասում Ուկրաինայից. Պեսկով Խիստ մտահոգիչ է վստահորդների իրավունքների պաշտպանությունը ստանձնելու նպատակով ներկայացած փաստաբանների մուտքի առումով խոչընդոտներ ստեղծելու պրակտիկան. ՄԻՊ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը խախտող շինծու հասկացությունները չեն համապատասխանում Իրանի դիրքորոշմանը. դեսպան Mantashyants Global Business Forum 2025-ը դարձավ Հայաստանի ամենամասշտաբային բիզնես հարթակը Միրզոյանն ու Հորդանանի փոխվարչապետը քննարկել են տարածաշրջանային հարցեր Փաշինյանի ռազմավարական գործընկերը Թուրքիան և Ադրբեջանն են. Ավետիք Չալաբյան «Հայաքվե» միավորումը պահանջում է, որ գլխավոր դատախազը քրեական գործ հարուցի իշխող կուսակցության կողմից Հայ առաքելական եկեղեցու դեմ ուղղված արշավի հետ կապված հանցագործությունների փաստերի վերաբերյալ Ճապոնիան տիեզերքից արևային էներգիայի 24 ժամյա ստացման ճանապարհին է Դատարկ ապարների լցակույտում աշխատանքը շարունակվում է՝ հզոր տեխնիկայով և կայուն ռիթմովՊարո՛ն Փաշինյան, նստեք Ձեր աթոռին և չփորձեք գրոհել եկեղեցու վրա․ Ավետիք ՉալաբյանԳազայում իսրայելական հարվածների հետևանքով 35 մարդ է մահացել Հայաստանում ժողովրդավարության քողի տակ բռնապետություն է հաստատվում․ Ավետիք Չալաբյան«ՀայաՔվեի» Գյումրիի տարածքային կառույցի գրասենյակում` պարբերական քննարկումներից ու հավաքներից մեկըԱրվեստագետները` Արցախ վերադարձի մասին «Հայաքվեն» պահանջում է քրեական գործ հարուցել ՔՊ-ի կողմից եկեղեցու դեմ հանցագործությունների փաստերի հիման վրաԻրանի հակահայկական երկրորդ քայլը Ռուսաստանում Հայաստանի դեսպանին զգուշացում են արել Փաշինյանն անձամբ է գրոհելո՞ւ Վեհարանը ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլն արդեն պլանավորված է. Թրամփ Գլխավոր դատախազի խայտառակումը խորհրդարանում Բիստրովը խոսել է Սպերցյանի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» հնարավոր տեղափոխության մասին «ՀայաՔվեն» հանցանքի մասին հաղորդում է ներկայացնում ՀՀ գլխավոր դատախազությունԻ՞նչ է լինում ամեն անգամ, երբ պարագլուխը հայտարարում է ինչ-որ բան «ազատագրելու» մասին. Դավիթ Սարգսյան«Այս կերպարը դարձավ իմ այցեքարտերից մեկը». Մկրտիչ Արզումանյանը՝ ռուսական բեմում «Հայաքվե»-ն Ալավերդի քաղաքում կազմակերպելու է «Ազատ ընտրությունների դերը ժողովրդավարական հասարակությունում» թեմայով անվճար դասընթաց Պետդեպարտամենտում քննարկվել են Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի իրավունքները. Օսկանյան ՔՊ–ականը սպառնում է «վիզ պոկել». նոր կադրեր ԱԺ–ի ծեծկռտուքից Քրիստոնեությունը վրեժ լուծելու գործիք դարձրած Նիկոլ Փաշինյանն առավոտ կանուխ շարունակում է «խաչակրաց արշավանքը». Աննա Կոստանյան«Բանակում» սերիալից հայտնի Էմիլ Գալստյանը շնորհավորել է մայրիկին ու կիսվել համատեղ լուսանկարով Ֆասթ Բանկն առաջարկում է FTN-ի գրավով ապահովված վարկային գիծԱկնկալում ենք, որ Հայաստանը կփոխի իր Սահմանադրության տեքստը. Ադրբեջանի նախագահի օգնական Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 69,23 դոլար Այն, ինչ կատարվել է կովկասագետ, վերլուծաբան Կարեն Իգիթյանի հետ, կատարվելու է ցանկացած հայի հետ, ով կփորձի ընդդիմադիրի դիրքերից հանդես գալ, չլռել․ Աննա Կոստանյան
Ամենադիտված