Հայերեն


Մենք պատրաստ ենք իրենց հետ աշխատել, պակասող ստորագրությունները բերել, իսկ իմփիչմենթի նախաձեռնողներից ոմանք չափերն անցել են. Իշխան Սաղաթելյան

Քաղաքականություն

«Պատիվ ունեմ»-ի հետ քննարկմանը շատ պարզ հարցադրումներ ենք արել, հիմա, իհարկե, հարցերը ներկայացնում են իբրև պայմաններ ենք դրել, բայց շատ պարզ հարցադրումներ ենք արել։ Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ նորընտիր ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով իմփիչմենթի գործընթացին:

Նրա խոսքով՝ առաջին հարցը եղել է՝ արդյո՞ք պակասող երկու ստորագրությունը կա գործընթաց սկսելու համար։ «Մեր ընկերներն ասացին՝ այս պահին դեռ չունենք այդ երկու ստորագրությունը, բայց եթե ունենանք էլ, մենք այժմ չենք պլանավորում դա բերել խորհրդարանի օրակարգ, որովհետև մենք արդեն հայտարարել ենք և հիմա էլ վստահեցնում ենք, որ խորհրդարան կմտնենք 54 ստորագրություն ունենալու դեպքում։ Այս պարագայում մենք ի՞նչ ենք ասել, ասել ենք՝ լավ, իսկ փողոցային գործընթաց լինելո՞ւ է, թե՝ չէ և ի՞նչ ծրագիր կա։ Ասել են՝ լինելու է։ Հարցրել ենք՝ ե՞րբ է դա տեղի ունենալու, ի՞նչ ժամկետներում, հիմա՞ ենք անում, թե՝ աշնանը»,- ասաց նա:

Սաղաթելյանը պարզաբանեց, որ ընդ որում, չեն ասել՝ երբ եք անում: «Ասել ենք՝ ե՞րբ ենք անում, ու հստակ շեշտել ենք՝ փողոցային պայքարի և առաջիկա իմփիչմենթի գործընթացի բոլոր աշխատանքներում մենք պատրաստ ենք ամբողջությամբ ներգրավվենք այս հարցերում: Շատ կոնկրետություն չի եղել: Մենք հայտարարում ենք հրապարակային, որ 28 ստորագրությունը պատրաստ է ձեր ներկայացրած թեկնածուին առաջադրելու համար: Դուք կարող եք ցանկացած բանակցության գործընթացի ժամանակ հղում անել մեզ, որտեղ պետք է, մենք էլ ենք պատրաստ մասնակցել այդ բանակցություններին: Հայտարարեք, որ «Հայաստան» խմբակցության ստորագրությունները կան, ամբողջ ներուժը կենտրոնացնենք չորս անկախ պատգամավորի վրա, ընդ որում, մենք էլ ձեզ հետ, հատկապես եթե գնում ենք 54-ի հետևից»,- պարզաբանեց Սաղաթելյանը:

Նա նշեց, որ խոսակցություններից խուսափելու համար իրենց բոլոր պատգամավորների ստորագրությունները հրապարակվեցին և ընդ որում, բոլոր ստորագրողներն էլ տեղյակ են և համաձայն են, որ Դավիթ Համբարձումյանի թեկնածությամբ անվստահություն հանձնելու գործընթացի համար են ստորագրել: «Ասել ենք՝ քանի որ նաև հայտնի չէ, թե երբ է այս գործընթացը սկսվում, հրապարակային կան ստորագրությունները, մի՛ կենտրոնացեք մեզ վրա, եկեք մենք էլ ձեզ հետ աշխատենք պակասող ստորագրությունները բերելու համար: Դրանից հետո ինչի՞ ենք արժանացել։ Իմփիչմենթի նախաձեռնողներից որոշները չափը կորցրել են: Ի՞նչ են նշանակում այն ձևակերպումները, որոնք տալիս են Հայաստան խմբակցության պատգամավորներին: Այստեղ արդեն կոնկրետ հարցադրումներ կան՝ այս ասածների պատասխաններն ումի՞ց ենք ուզելու: Մեր գործընկերներն այս մակարդակով և այս ձևո՞վ են խոսում մեր հետ, շանտաժի այս լեզվով, և արդյոք ամենակարևորը, այսինքն այս մթնոլորտով ու այս իրավիճակով ենք ուզո՞ւմ այս գործընթացը հաջողի ու նման կե՞րպ ենք մոտենում այս գործընթացի հաջողությանը կամ արդյունքներին։ Սրանք հարցադրումներ են, որոնք արդեն առաջ են գալիս»,- ընդգծեց պատգամավորը:

Այն մասին, թե որտեղ է պետք փնտրել իրական դավաճաններին. ԱԱվետիք ՉալաբյանՌուսաստանից շարունակում են քննադատել Bauer Solar-ը ներկայացրել է նոր բարձր արդյունավետությամբ 480 Վտ հզորությամբ հետադարձ կապի արևային մոդուլ Սամվել Կարապետյանի բարեգործություններից մեկի մասին. Նարեկ ԿարապետյանԱնդրանիկ Թևանյանի ասուլիսն՝ ուղիղԹատրոնի ներկայիս տնօրեն Լիլիթ Պետրոսյանը շնորհակալագիր է շնորհել նախկին տնօրեն Սերյոժա Առաքելյանին Ինչպես կարող է մի մարդ փոխել մեր բոլորի ճակատագիրը. Նարեկ Կարապետյան Վանաձորում Փաշինյանի հանրահավաքը սակավամարդ էր Ամառը սկսվում է սառը սուրճից․ իսկ եթե այն նաև բոնուսնե՞ր է բերում․ Idram&IDBank Ապացույցներ չկան. ՌԴ վեց քաղաքացիներ կալանավորված են Հայաստանում՝ լրտեսության անհեթեթ մեղադրանքներով ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցի ասուլիսն` ուղիղ ՎՏԲ-Հայաստան Բանկը բարելավում է անշարժ գույքի գրավով վարկերի պայմանները ԱրարատԲանկը նվազեցրել է շուրջ 400 պարտաճանաչ ՓՄՁ հաճախորդների վարկերի տոկոսադրույքըՁեր մասնակցությամբ վերադարձնենք ներքին համերաշխությունը, վերջ դնենք ստորացմանը, քաղաքական հետապնդումների էջը թողենք անցյալում, ունենանք իրական մարդասիրություն. Արամ ՎարդևանյանԱռաջիկայում մեր պետության և ժողովրդի ապագայով մտահոգ մարդկանց գերխնդիրը պետք է լինի նոր քաղաքական էլիտաների ձևավորումը. Մհեր Ավետիսյան«ՀայաՔվեն»՝ «Ուժեղ Հայաստանի» կողքին․ ժամանակն է կառուցելու ուժեղ պետությունՇատ շուտով միասին սկսելու ենք նոր ճանապարհ՝ ավելի համախմբված և վստահ վաղվա օրվա նկատմամբ. Գագիկ ԾառուկյանԱդրբեջանը կոնկրետ քարտեզով չի ճանաչել Հայաստանը. Էդմոն ՄարուքյանՔՊ-Ի ԳԱՂՏՆԻ ՊԼԱՆԸ. թուրքերն ու ադրբեջանցիները Հայաստանում կդառնան հողի սեփականատեր. Ավետիք Չալաբյան«Երգ ու պարով պետություն չեն պահում». Սամվել Կարապետյանի կոշտ ուղերձը Ռիսկեր ու հակասություններ՝ հավասարակշռության բացակայության ֆոնին. «Փաստ» Հակաիրավական «բեսպրեդելն» ու արևմտյան փարիսեցիությունն՝ ընդդեմ հայ ժողովրդի. «Փաստ» «Ընտրական Սարդարապատի առաջ ենք կանգնած». «Փաստ» Ի՞նչ է թաքնված աղմուկի և ագրեսիվության տակ. «Փաստ» Մերժվածության համը. «Փաստ» Ի՞նչ որոշում կկայացնեն ԵԱՏՄ-ում Հայաստանի մասով. «Փաստ» Ի՞նչ է սպասվում հանցագործություն կոծկողներին իշխանափոխությունից հետո. «Փաստ» Ռեպրեսիաների ստվերում՝ ընտրական պայքարի նոր փուլը Ղազախստանում 35 սատկած փոկ են գտել Կասպից ծովի ափինՄարտի 1-ը տարիներ շարունակ վերածվել է նախընտրական շահարկման գործիքի. Էդմոն ՄարուքյանՆԱՏՕ-ն հետևում Է ՌԴ-ի միջուկային զnրավարժություններին․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Հունիսի 7-ին հաղթելու է հույսը, ոչ թե 8 տարվա հիասթափությունը. «Ուժեղ Հայաստան»Նոր տոնական օր՝ օրացույցում. հունիսի 23-ը կարող է դառնալ Հանրային ծառայողի օր Ամեն ինչ անում ենք, որ գաք ընտրության. վստահված անձանց թրեյնինգ Իջևանում․ Մենուա Սողոմոնյան«Մայր Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածելԵրևանում «Hyundai Santa FE»-ն բախվել է բաժանարար գոտում տեղադրված բետոնե պատնեշինԱռաջին կին նախագահը Հայաստանում. 300.000 ադրբեջանցիների ՀՀ մուտքի կանխարգելման օրինագիծ. Ինչու՞ է զայրացել Փաշինյանի շեֆը․ Սամվել ԿարապետյանՓաշինյանի նոր հանձնումների մասին հայտնի կլինի ընտրություններից հետո․ ինչ ստորագրելու էր՝ արդեն արել էԻնչո՞ւ է մարդու համար կարևոր, որ իր հայրենակիցը լավ ապրի. Նարեկ ԿարապետյանՊետական դավաճան Նիկոլն ինձ մեղադրում է դավաճանության մեջ. Անդրանիկ Թևանյան2027 թվականին Հայաստանը կներկայանա Կաննում 4 նոր ֆիլմով Ահազանգ․ «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ Լիլիթ Ղարաջյանը տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես է ՔՊ-ն Դավթաշենում վարչական ռեսուրս կիրառումՈւկրաինայում նախագահական ընտրություններ կարող են անցկացվել 2027 թվականին․ ՊոդոլյակՍահմանաադրության և Անկախության հռչակագրի մասին. Էդմոն ՄարուքյանՈւժեղ Հայաստանում հոգեկան խնդիրներ ունեցող մարդկանց արգելվելու է զբաղեցնել վարչապետի պաշտոն․ Նարեկ ԿարապետյանՇերը նշում է 80-ամյակը. դիետա, վարժություններ և գեղեցկության ներարկումներ, որոնք նրան ավելի երիտասարդ են պահում «Ուժեղ Հայաստան» դաշինքի քարոզարշավը` Երևանի Աջափնյակ վարչական շրջանում. «ՀայաՔվեի» անդամները ևս շրջում են Աջափնյակում Ապօրինի զենք-զինամթերք կամավոր հանձնելու դեպք է գրանցվել. ՆԳՆ Ոստիկանություն Անչափ զգացված և շնորհակալ եմ հղված շնորհավորանքի և գնահատանքի համար. Մհեր Ավետիսյան«Ոմանք արյան վրա կարիերա են անում․ այդպիսի կերպարներից է Անդրանիկ Քոչարյանը»․ Էդմոն Մարուքյան
Ամենադիտված