Հայերեն


Կառավարման փողոցային մակարդակն ու պետական ինստիտուտների լեգիտիմության կորուստը. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանում վերջին տարիների զարգացումների համատեքստում ավելի ու ավելի ակնհայտ է դառնում այն մտահոգիչ միտումը, որ երկրում ժողովրդավարության հաստատման հույսերն ու ակնկալիքներն իրենց տեղը զիջում են քաղաքական համակարգի կոռոզիայի և ժողովրդավարական ինստիտուտների նպատակային ապամոնտաժման վտանգավոր գործընթացին։ Եթե 2018 թվականին մեծ ոգևորություն էր տիրում, որի շրջանակներում հույսեր էին առաջացել, թե Հայաստանն ընթանալու է ժողովրդավարական ուղիով, ապա ժամանակի ընթացքում այդ ոգևորությունը շատ արագ փոխվեց հիասթափության։ Փաշինյանն իր պաշտոնավորման հենց սկզբից սկսեց ոտնահարել ժողովրդավարական ամենակարևոր սկզբունքները։ Նրա հրահանգով ու կոչով 2018 թվականի հոկտեմբերին շրջափակման ենթարկվեց Ազգային ժողովի շենքը՝ այն պայմաններում, երբ օրենսդիր մարմինը իշխանության լիովին անկախ ճյուղ է, իսկ նրա վրա ճնշումը՝ իշխանությունների տարանջատման սկզբունքի խախտում։ Դատական իշխանության ճյուղը ևս անմասն չմնաց ճնշումներից։ Փաշինյանի անմիջական հորդորով արգելափակվեցին դատարանների մուտքերը։ Բայց դա բավարար չէր, իշխանությունները նախաձեռնեցին կոնկետ ճնշումներ դատական իշխանությունը ներկայացնող անձանց նկատմամբ։ Հետապնդումներ սկսվեցին անկախ որոշումներ կայացնող դատավորների նկատմամբ, որոնք չէին առաջնորդվում գործադիրից եկող հրահանգներով։ Հատկապես լուրջ էր ՍԴ դատավորների կազմը փոխելու գործընթացը, որի շրջանակներում իշխանություններն անմասն չմնացին նաև սահմանադրական փոփոխությունների գործընթացից։

Եթե իր իշխանության գալու առաջին օրերին Փաշինյանը խոսում էր ստեղծված սուպերվարչապետական համակարգը վերացնելու, կառավարման մեխանիզմը հավասարակշռելու և նախագահի ինստիտուտին նոր լիազորություններով օժտելու անհրաժեշտության մասին, ապա իր պաշտոնավարման ընթացքում ոչ միայն մոռացավ այս մասին, այլև սկսեց նոր լծակներով օժտել գործադիր իշխանությանը, ավելի ստույգ՝ վարչապետին։

Եվ այս ամբողջ գործընթացը ուղեկցվում է ընդդիմադիրների նկատմամբ ճնշումներով։ Այն պարագայում, երբ երկրի ներսում քրեական ենթամշակույթը և հանցավոր միջավայրը նահանջելու միտումներ ցույց չեն տալիս, իսկ հանցագործությունների թիվն անընդհատ աճում է, իրավապահ մարմինների ուշքն ու միտքը ընդդիմադիրների դեմ «պայքարելն» է։ Այլ կերպ ասած՝ իրավապահ համակարգն, իր բուն գործառույթները թողած, դարձել է ընդդիմադիրների նկատմամբ ճնշումների գործիք։ Ճնշումները հատկապես ինտենսիվ բնույթ են ստանում նախընտրական և հետընտրական գործընթացների ժամանակ։ Եվ ականատես ենք լինում, որ այն գործիչները, որոնք իրենց անհամաձայնությունն են հայտնում իշխանությունների կողմից վարվող քաղաքականությանը ու կարևոր հայտ են ներկայացնում քաղաքականության մեջ, իսկույն հայտնվում են հետապնդումների թիրախում։ Իսկ գործերը, որոնք կարվում են, որպեսզի այդ մարդկանց հեղինակազրկեն, փակի տակ պահեն, մեկուսացնեն ու լռեցնեն, որպես կանոն, ի վերջո քանդվում են։

Օրվա իշխանություններն իրենց գործողություններով ցույց են տալիս, որ թքած ունեն ինչպես օրենքների, այնպես էլ Սահմանադրության վրա։ Նրանք պետությունը դարձրել են իրենց «դուքյանը». ինչպես ցանկանում են, այնպես էլ վարվում են՝ առանց մտածելու հետագա հետևանքների մասին։

Կարճ ասած՝ անցում ենք կատարում միահեծան իշխանության, որը ճանապարհ է բացում բռնապետության հաստատման համար։ Բայց այսօրվա իշխող խմբակը չունի ո՛չ թափ, ո՛չ ռեսուրսներ, ո՛չ էլ բավարար խելք նույնիսկ բռնապետություն հաստատելու համար։ Ավելի շատ գործ ունենք փողոցային, խուլիգանական մակարդակի կառավարման հետ։ Դրա համար էլ Հայաստանում քաղաքականությունն իջեցվել է փողոցային աստիճանի, երբ գռեհկաբանությունը և կենցաղային մակարդակի, պրիմիտիվ երևույթները դարձել են ներքին քաղաքականության ոչ միայն անբաժանելի մասը, այլև շարժիչ ուժը։

Իշխանության այս մոդելը երկարաժամկետ կտրվածքով բերում է ոչ միայն ժողովրդավարության կազմաքանդման, այլ նաև պետական ինստիտուտների լեգիտիմության կորստի, քաղաքական ցնցումների խորացման և սոցիալական բևեռացման վտանգի։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Էդուարդ Սպերցյանը երկարաձգել է պայմանագիրը «Կրասնոդարի» հետ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է ԶՊՄԿ-ում երկարամյա աշխատանքային ուղի անցած կանանցՁորաղբյուրում բшխվել են «Chevrolet»-ն ու «Nissan»-ը. կան վիրшվորներ Մեծ բախում Իրանի շուրջ. Նախիջևանի միջադեպը և էներգետիկ պատերազմի մեկնարկըՄեր զինված ուժերը վրեժ կլուծեն ռազմական գործողությունների ընթացքում զոհված յուրաքանչյուր իրանցու համար․ Արաղչի«Հրապարակ»․ Որ հեռուստաընկերությունն ինչքան ռեյտինգ ունի Պետք է պայքարենք կիբերհանցագործությունների դեմ․ Հրայր Կամենդատյան.Մեկ անձի կողմից ջեռուցման վրա ծախսվող գումարը Հայաստանում կախված է մի քանի առանցքային գործոններից. Հրայր Կամենդատյան«Ոչ Արևմտյան Ադրբեջանին» շարժումը ռեզոլյուցիա է ստորագրել. քաղաքական ուժերին բանաձեւ են առաջարկում Վարդան Ջհանյանը ղազախ գործընկերներին հրավիրել է մասնակցելու ամենամյա Armenian Mining Forum-ինԻշխանությունը ստում է. Հրայր ԿամենդատյանՊետք է ունենանք ազգային պետական շահը պաշտպանող թեկնածու․ Աննա ԿոստանյանԻշխանությունը երբ հրաժարական տա, բանտ են ընկնելու, ամենադաժան պատիժն են ստանալու. Արշակ Կարապետյան Չեխիայի Հանրապետությունում հարևանները արդեն կիսում են էլեկտրաէներգիան և խնայում «Քաղպայմանագիրը» շարունակելու է զտումները ընտրական ցուցակում Սադրանք «մոլոտովի կոկտեյլով» Մտահոգիչ միտումներ. Ամերիկյան հարցումների «մութ կողմը» Ինչ-որ մի շատ լավ տեղեկացված աղբյուր ինձ հուշում է, որ այս պահին իրական թվերը հետևյալն են. Արման ԱբովյանTRIPP. վստահության ճգնաժամ և անորոշ հեռանկարներ. Սուրեն Սուրենյանց Ծնողները ստիպված են լինելու ամեն օր երեխաներին այլ համայնքի դպրոց տանել․ Մենուա ՍողոմոնյանԱդրբեջանը Հայաստանին ներքաշո՞ւմ է Իրանի դեմ պատերազմ Այն մասին, թե ինչ բարիկադ է առաջացել այս ընտրությունների ընթացքում, և նրա որ կողմում ենք գտնվում մենք. Ավետիք ՉալաբյանԴպրոց փակելը հարված է գյուղի ապագային․ Լիլիթ ԱրզումանյանՊահանջում ենք բարձրացնել թոշակները 50 տոկոսով. Հրայր ԿամենդատյանԿթույլատրե՞ն իրական մրցակցություն․ Նարեկ Կարապետյանը վստահ է՝ հիմնական ընդդիմությանը չեն կարող արգելել մասնակցել ընտրություններին Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի բնակարանային հեղափոխությունը մեկնարկում է. Նարեկ ԿարապետյանՈւժի քաղաքականության վերադարձի վտանգն ու աշխարհակարգային տրամաբանության վերափոխումը. «Փաստ» Հատվածական որոշումներն ու քայլերը ոչինչ չեն փոխում. «Փաստ» «Դպրոցների փակման այս ամբողջ գործընթացը կապված է ծախսերի հետ. այդ ուսուցիչների 90 տոկոսից ավելին կորցնելու է իր աշխատանքը». «Փաստ» Գյուղացին պետք է վաճառի իր բերքը հենց գյուղում․ «Ուժեղ Հայաստան»-ը առաջարկում է ստեղծել մթերման կայանների համազգային ցանց Ինչպես միշտ. ասում են մի բան, անում՝ ճիշտ հակառակը. «Փաստ» Ինչո՞ւ է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը խուսափում պատասխանել հարցերին. «Փաստ» Մի ձեռքով տալիս են, մյուսով վերցնում. «Փաստ» «Թվեր կրակելու» մեկնարկը տրված է. որտե՞ղ են արվել հարցումները. «Փաստ» Ռուսական էներգակիրների պահանջարկը զգալիորեն աճել է Իրանում պшտերազմի պատճառով. ՊեսկովՌուսաստանն Իրանին է փոխանցում հետախnւզական տվյալներ Մերձավոր Արևելքում ԱՄՆ nւժերի մասին․ The Washington PostՔաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times Մերձավորարևելյան դաժան հրաձգարանի ֆոնին՝ ավելի ու ավելի ծիածաղելի է դառնում Ադրբեջանի վիճակը. Արտակ ԶաքարյանՆոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային ընտրանու՝ արտերկրից հրավիրված ֆուտբոլիստների ցանկը«Երբ սովորում ենք գնահատել փոքր պահերը, կյանքը դառնում է ավելի թեթև ու լուսավոր». Քրիստինա ԵղոյանՀիբրիդային «սոցիոլոգիա». Արեգնազ ՄանուկյանՀունգարիան կասեցրել է դեպի Ուկրաինա կարևոր բեռների տարանցումը․ Օրբան Օրեցօր նոր մարդիկ, նոր կառույցներ, նոր շրջանակներ են միանում «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությանը․ Իվետա ՏոնոյանԱրդարությունը միշտ հաղթում է․ Լևոն ՍարգիսովՊրեմիերա. Արկադի Դումիկյան-«Մանկության սեր» 8 տարվա անլրջություն. մենք արժանի ենք ուժեղ առաջնորդի․ Նարեկ Կարապետյան«Ո՛չ Արևմտյան Ադրբեջանին» շարժումը կազմակերպել է «Խաղաղության մոդելներ. երաշխավորված խաղաղությո՞ւն, թե՞ Արևմտյան Ադրբեջան» թեմայով կոնֆերանս (տեսանյութ) Արժանապատիվ ծերություն․ պահանջում ենք բարձրացնել թոշակները 50 տոկոսով․ Հրայր Կամենդատյան
Ամենադիտված