Հայերեն


90-ականների սկզբին այդ ամենը հասկանալի էր, իսկ հիմա՞.... «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Փաշինյանի կառավարության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը վերջին օրերին յուրօրինակ «վիճպետկոմի» դերում է: Մեկ էլ կտեսնեք՝ ֆեյսբուքյան էջում արված գրառմամբ հայտնեց հանրությանը, թե՝ իմացած լինեք, որ այսինչ օրերին Ռուսաստան է մտել ծիրան փոխադրող այսքան բեռնատար, մի այսքանն էլ ճանապարհին են, կամ ՝ Հայաստան է մտել հեղուկ գազով բեռնված այսքան մեքենա և այլն...

Սա ձեզ ոչինչ չի՞ հիշեցնում: Մեզ հիշեցնում է այն, ինչը անմոռանալի է, թերևս: Մասնավորապես հիշեցնում է ԽՍՀՄ փլուզմանը հաջորդած 1990-ականների սկզբի ծանր օրերն ու տարիները: Այն ժամանակ էլ լրատվամիջոցների հիմնական «առաջինէջային» լուրերն էին, թե՝ «Հայաստան է մտել ցորենով բեռնված այսքան վագոն...», «Երևան է հասել մազութով բեռնված այսքան ցիստեռն...», «Հայաստանի սահմանը հատել է ալ յուր տեղափոխող այսքան բեռնատար...», ու նման բաներ:

Հա, բայց դա, կրկնենք, ԽՍՀՄ փլուզմանն անմիջականորեն հաջորդած շրջանն էր. տասնամյակներով ձևավորված կոմունիկացիաների խաթարում ու խզում, պատերազմ, նոր ձևավորվող պետություն՝ նոր կապերով, նոր լոգիստիկայով: Եվ այն ժամանակների համար, հնարավոր է, նման տեղեկատվության հրատապությունն օբյեկտիվորեն օրինաչափ էր: Ավելին, որքան էլ ծանր, բայց իրավիճակն էլ էր օրինաչափ:

Ի վերջո, ժամանակի հետ, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից Արցախին պարտադրված պատերազմից հաղթանակով դուրս գալուց հետո աստիճանաբար սկսեցին կարգավորվել նաև լոգիստիկ հարցերը: Աստիճանաբար ձևավորվեցին բեռնափոխադրումային նոր հանգույցներ, ուղիներ, տարբերակներ: Հայաստանն սկսեց բեռնափոխադրումներ իրականացնել Վրաստանով՝ երկաթուղային, լաստանավային, ավտոմոբիլային տարբերակներով: Զուգահեռաբար, բեռնափոխադրումների որոշակի պայմաններ ու հոսք ապահովվեց Իրանով: Ու դա, ի դեպ, հենց այնպես կամ ինքնաբերաբար չկատարվեց: Այդ ամենը հնարավոր եղավ իրարահաջորդ կառավարությունների, դրանց ղեկավարների, ոլորտային նախարարների ու նախարարությունների հետևողական, շարունակական աշխատանքների շնորհիվ:

Ու կարևոր է ընդգծել, որ այդ ամենը տեղի ունեցավ ու իրականացվեց Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից չդադարող թշնամական վերաբերմունքի, Հայաստանի շրջափակման ու դրան նպատակաուղղված հակաքայլերի պայմաններում:

Փաստը մնում է փաստ՝ 20-25 տարի շարունակ ներկայի նման գլոբալ փոխադրումային խնդիրներ չեն եղել ո՛չ Վրաստանի, ո՛չ Ռուսաստանի, ո՛չ էլ Իրանի հետ կապված: Իհարկե, դրվագային ինչ-ինչ հարցեր ծագել են, լոկալ, փոքր, բայց արագորեն կարգավորվել են՝ «աշխատանքային, օպերատիվ ռեժիմում»:

Ու մեկ էլ՝ հո՛պ. երեկ գազ փոխադրող այսքան ավտո եկավ, այսօր ծիրան ու դամբուլ տանող այսքան ավտո գնաց, այն մյուս օրն էլ՝ կոնյակ տեղափոխող այսքան «գռուզավիկ»...

Խնդիրը այստեղ ոչ միայն այն է, որ մի ամբողջ կառավարության էկոնոմիկայի նախարարի հիմնական անելիքը դարձել է անցնողդարձող բեռնատարները հաշվելն ու դրա մասին հանրությանն «ավետելը», չնայած դա էլ է հարց: Բուն խնդիրն այն է, թե ինչու ենք հասել այս վիճակին, ինչու են Հայաստանի տնտեսվարողներն ու բեռնափոխադրումներ իրականացնող ընկերությունները, անհատները բախվել ու բախվում նման «արգելափակոցային» վիճակների ու պրոբլեմների:

Կարճ ասած՝ խնդիրն այն է, թե ինչու են այդ պրոբլեմները ծագել, ինչի հետևանքով են ծագել, ինչ առանցքային քայլեր են արվում, որպեսզի դրանք չլինեն կամ առնվազն լուծվեն արագ, «աշխատանքային ռեժիմով», ընդ որում՝ գլոբալ առումով, ոչ թե հատվածական լուծումներով: Թե չէ՝ բեռնատարները վիճակագիրներն էլ կարող են հաշվել:

Իսկ երբեևէ մտքներովդ չի անցե՞լ՝ գուցե բեռնափոխադրումների հետ կապված այդ խնդիրների ծագման «աղբյուրը» Փաշինյանի իշխանության որդեգրած աշխարհաքաղաքական «գլուխկոնծիներն» են ու կուլբիտնե՞րը: Մեկ, իբր, Եվրամիություն են գնում, մեկ, իբր ԵԱՏՄ-ից են կառչած: Մինչև կեսօր «արևմտամետ» են, հետմիջօրեին՝ «սթափ մոտեցմամբ», բայց հանրագումարում՝ «դեպի Թուրքիա», դեպի թուրքական ենթակայություն...

Այդ ամենի, նման վիճակի ու կրկնվող «ֆորսմաժորների» մեկ այլ պատճառ էլ այս կառավարության ու նրա ներկայացուցիչների ապաշնորհությունն է՝ սկսյալ սննդի անվտանգության տեսչության, էկոնոմիկայի նախարարության խայտառակ աշխատանքից մինչև արտաքին քաղաքականության ամլություն: Անգամ բարեկամական Վրաստանի, Իրանի հետ հասարակ հարցերը չեն կարողանում կարգավորել: Էլ ի՞նչ պահանջես այս մարդկանցից:

Սա՛ է հարցը: Իսկ բուն հարցն այն է, որ նման՝ աշխարհաքաղաքական «խաղեր տվող», իր անմիջական պարտականությունները թողած՝ փիարվելով զբաղվող իշխանությունն ու կառավարությունը ոնց որ չափից դուրս թանկ են արժենում բոլոր հարկատուների, ներառյալ՝ զանազան տնտեսվարողների, բեռնափոխադրողների, գյուղատնտեսությամբ զբաղվողների ու մնացած բոլորի գրպանին ու կյանքին:

Մի օր՝ ծաղկաբույծները, դրանից առաջ՝ կոնյակագործները, երրորդ օրը՝ գազ ներմուծողները: Միրգ աճեցնողներն ու արտահանողները «քաշվում» են անընդհատ: Վաղն էլ բենզին, ալ յուր, ցորեն ներկրողներն են նման վիճակների մեջ հայտնվելու:

Ու անխուսափելիորեն տրամաբանական հարց է ծագում. լավ, իսկ մեր ինչի՞ն է պետք նման կառավարությունը, որը պրոբլեմներից ու գլխացավանքներից զատ, այլ բան չի կարողանում ստեղծել: Հա, մեկ էլ ազգային կառույցները թիրախավորելով՝ հանրությանն ու երկիրը պահում է շարունակական լարվածության և հոգեբանական տեռորի ճիրաններում:

Ու այդ ամենը... մեր վճարած հարկերի հաշվին: Արժե խորհել նաև սրա մասին, մանավանդ, երբ բարձված բեռնատարով լռվել եք ինչ-որ տեղ՝ Հայաստանից Ռուսաստան կամ հակառակ ճանապարհին, կամ պարզապես երևանյան խցանման ճիրաններում «սպասման մեջ» եք:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Չեմ ավարտել կարիերաս Հայաստանի հավաքականում և հուսով եմ՝ դեռ կստանամ իմ հրավերը․ ՉանչարևիչՀորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար Պարտականություններն ամենօրյա ռեժիմով կատարման ենթակա են' և ոչ հայտարության մատերիալ․ Արշակ Կարապետյան Դիվանագիտական սխալ․ Հայաստանը հայտնվեց Ադրբեջանի աջակիցների ցանկումԱՄՆ-ը արդեն nչնչացրել է իրանական 42 ռազմանավ․ Թրամփ Իրանի վրա հшրձակումները կարող են վնասել տարածաշրջանային և համաշխարհային կայունությանը. Էրդողանը՝ ՍթարմերինՌուսաստանը կոչ է անում Թեհրանին և Բաքվին զերծ մնալ չմտածված քայլերից․ Զախարովա Փաշինյանի քաղաքականությունից հիասթափվածների թիվն աճում է․ Ավետիք Չալաբյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը սրտանց շնորհավորում է կանանց և աղջիկներինՍրտանց շնորհավորում եմ ձեր հրաշալի տոնը. Ավետիք ՉալաբյանԵրևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը Սրտանց շնորհավորում եմ ձեզ Մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա առթիվ. Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրենԴո՛ւք ընտանիքի հոգատար մայրեր եք, հավատարիմ, սիրելի ընկերներ եք ու արժանի եք լավագույնին. Գագիկ Ծառուկյան «Համահայկական ճակատ» շարժմանառաջնորդի շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա՝ մարտի 8-իկապակցությամբԱմռանը էժան էլեկտրաէներգիա, ձմռանը՝ թանկ. գների տատանումները խոչընդոտում են էներգետիկ նախագծերի իրականացմանըՄեր գեղեցկուհի կանանց և մայրերին լավագույն մաղթանքը խաղաղությունն է, որ ձեր սիրելի որդիները, սիրելի տղամարդիկ, հեռու լինեն պատերազմից, որ ձեր սրտերը երբեք չլցվեն ցավով․ Մհեր ԱվետիսյանZ սերնդի տղամարդիկ կարծում են, որ կանայք պետք է «ենթարկվեն» իրենց ամուսիններին Գիտնականները պարզել են, թե ինչու որոշ հիշողություններ չեն կարող «թափանցել» գիտակցության մեջԱՄԷ-ում հաշվել են Իրանից մեկ օրում արձակումների քանակը. առնվազն 16 բալիստիկ հրթիռ և 121 ԱԹՍ«Մեծ քաղաքականություն». Էպիզոդ առաջին Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է 22-ամյա տղայի մարմին Կոնսոլոդացիա՝ «Առաջարկ Հայաստանին» նախագծի շուրջ. դաշտը բյուրեղանում է Իրանն այլևս Մերձավոր Արևելքի բռնակալը չէ, այլ Մերձավոր Արևելքի պարտվողն է․ ԹրամփԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել էԳրեթե մերկ. Էմիլի Ռատակովսկին՝ Փարիզում կայացած Loewe-ի ցուցադրությանը «Ոչ Արևմտյան Ադրբեջանին» շարժումը ռեզոլյուցիա է ստորագրել. քաղաքական ուժերին բանաձեւ են առաջարկում Միջուկային զենքի տիրապետումը Կիևի ռեժիմի համար մոլուցք է․ Զախարովա «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով առաջարկվում է գրեթե կրկնակի նվազեցնել վարկերի տոկոսները. Նաիրի ՍարգսյանՔրիստոսի՝ աշխարհում ամենաբարձր արձանի կառուցմանը նվիրված ֆոտոցուցանդեսը Երևանում մեծ հաջողությունից հետո այժմ իր դռներն է բացել ԳյումրիումՍևան-Երևան ավտոճանապարհին «Toyota Camry»-ն բшխվել է «Shacman» մակնիշի բեռնատարին«Մեծ քաղաքականություն». անոնսԷդուարդ Սպերցյանը երկարաձգել է պայմանագիրը «Կրասնոդարի» հետ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է ԶՊՄԿ-ում երկարամյա աշխատանքային ուղի անցած կանանցՁորաղբյուրում բшխվել են «Chevrolet»-ն ու «Nissan»-ը. կան վիրшվորներ Մեծ բախում Իրանի շուրջ. Նախիջևանի միջադեպը և էներգետիկ պատերազմի մեկնարկըՄեր զինված ուժերը վրեժ կլուծեն ռազմական գործողությունների ընթացքում զոհված յուրաքանչյուր իրանցու համար․ Արաղչի«Հրապարակ»․ Որ հեռուստաընկերությունն ինչքան ռեյտինգ ունի Պետք է պայքարենք կիբերհանցագործությունների դեմ․ Հրայր Կամենդատյան.Մեկ անձի կողմից ջեռուցման վրա ծախսվող գումարը Հայաստանում կախված է մի քանի առանցքային գործոններից. Հրայր ԿամենդատյանՎարդան Ջհանյանը ղազախ գործընկերներին հրավիրել է մասնակցելու ամենամյա Armenian Mining Forum-ինԻշխանությունը ստում է. Հրայր ԿամենդատյանՊետք է ունենանք ազգային պետական շահը պաշտպանող թեկնածու․ Աննա ԿոստանյանԻշխանությունը երբ հրաժարական տա, բանտ են ընկնելու, ամենադաժան պատիժն են ստանալու. Արշակ Կարապետյան Չեխիայի Հանրապետությունում հարևանները արդեն կիսում են էլեկտրաէներգիան և խնայում «Քաղպայմանագիրը» շարունակելու է զտումները ընտրական ցուցակում Սադրանք «մոլոտովի կոկտեյլով» Մտահոգիչ միտումներ. Ամերիկյան հարցումների «մութ կողմը» Ինչ-որ մի շատ լավ տեղեկացված աղբյուր ինձ հուշում է, որ այս պահին իրական թվերը հետևյալն են. Արման ԱբովյանTRIPP. վստահության ճգնաժամ և անորոշ հեռանկարներ. Սուրեն Սուրենյանց Ծնողները ստիպված են լինելու ամեն օր երեխաներին այլ համայնքի դպրոց տանել․ Մենուա Սողոմոնյան
Ամենադիտված