Հայերեն


«Սպայկա»-ից հաստատում են՝ իրենց 100-ից ավելի բեռնատարներ Ռուսաստանում կանգնած են

Հասարակություն

Հայաստանի ամենախոշոր բեռնափոխադրող ընկերությունից՝ «Սպայկա»-ից այսօր պաշտոնապես հաստատեցին «Ազատության» տեղեկությունները, որ իրենց ավելի քան 100 բեռնատարների շարժը Ռուաստանում արդեն մի քանի օր է արգելափակված է: Ընկերության զարգացման գծով տնօրեն Կարեն Բաղդասարյանն «Ազատությանն» ասաց՝ իրենց իրավաբաններն արդեն Ռուսաստանում են, փորձում են պատճառները հասկանալ:

«Մեզ պաշտոնապես չեն տեղեկացրել՝ ինչ խնդիր է, հարցը նրա մեջ է, որ մեքենաները կանգնեցրել են և որևէ հիմք չեն ասել, չգիտենք, էդ մեքենաները ուղղակի որտեղ որ էդ պահին գտնվել են, իրենք կանգնեցրել են», - նշեց Բաղդասարյանը:

24 տարի առաջ հիմնադրված «Սպայկա» ընկերությունն ԱՊՀ և ԵԱՏՄ երկրներ բեռնափոխադրումներից բացի նաև սեփական այգիների բերքն է արտահանում: Ընկերության ներկայացուցիչն ասում է՝ այս տարիների ընթացքում առաջին անգամ են բախվել այսպիսի խնդրի: Բեռնատարներում եղած շուտ փչացող ապրանքը՝ գյուղմթերքը, ռուս իրավապահները թույլ են տվել տեղական այլ մեքենաներով հասցնել հասցեատերերին, բայց հենց «Սպայկա»-ի բեռնատարների շարժն արգելել են:

«Ռուսաստանի բոլոր քաղաքներում, որտեղ եղել են մեքենաները, մեկ-երկու օրվա մեջ բոլոր մեքենաները կանգնեցել են ու ասել են՝ «մեքենաները չեն շարժվելու, եթե մեջը բեռ ունեք, բեռները կարող եք ուրիշ մեքենաների մեջ տեղափոխել և տանել հասցնել հասցեատիրոջը: Ու վարորդները սպասում են հերթական հրահանգին և նաև օգնում են էդ մեքենաների մեջի բեռները հասցեատերերին հասցնելու կազմակերպչական գործերում», - ասաց «Սպայկա»-ի զարգացման գծով տնօրենը:

Ռուսական պաշտոնական ու լրատվական կայքերում դեռ ոչ մի տեղեկություն չկա, թե ինչու է հայկական ամենախոշոր արտահանող ընկերությունն այսպիսի խնդիրների բախվել մի երկրում, որտեղ տարիներ շարունակ ապրանք են տեղափոխել, համագործակցել առևտրային ամենախոշոր ցանցերի հետ: Լուռ են նաև Հայաստանի համապատասխան կառույցները:

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի խոսնակ Անուշ Հարությունյանը դեռ մի քանի օր առաջ էր «Ազատությանն » ասել՝ իրենք ստուգել ու բաց են թողել «Սպայկա»-ի բեռները, Ռուսաստանի գործընկեր կառույցից՝ «Ռոսսելխոզնադզոր»-ից էլ բեռի որակի մասին ահազանգ չեն ստացել: Տեսչականից պնդել էին՝ եթե անգամ խնդիր կա, ապա դա ՍԱՏՄ-ի հետ կապ չունի:

Լուռ է նաև Էկոնոմիկայի նախարարությունը, օրեր շարունակ նույն բանն են կրկնում՝ ասելիք չունեն: Ու չնայած կառույցից ստացած այս պատասխանի՝ «Սպայկա»-ի զարգացման գծով տնօրեն Կարեն Բաղդասարյանից հետաքրքրվեցինք՝ Հայաստանի պետական կառույցներից որևէ մեկին դիմե՞լ են գոնե աջակցություն ստանալու համար:

Բաղդասարյանը հայտնեց, որ դիմել են պատկան մարմնին՝ Էկոնոմիկայի նախարարությանը, տեղյակ են պահել, որ նման խնդիր կա: «Բայց քանի որ մենք ավել տեղեկություն չունենք, ուղղակի տեղեկացրել ենք», - հավելեց «Սպայկա»-ի ներկայացուցիչը, - «Տեղյակ ենք, որ իրենք էլ հետաքրքրվում են նաև էս հարցով, բայց դեռ իրենք էլ ավել տեղեկություն չունեն»:

Անցած շաբաթվա վերջին էլ Պետեկամուտների կոմիտեն էր հայտարարություն տարածել, թեև դրանում «Սպայկա»-ի անունը չէր հիշատակվում, այդուհանդերձ, կառույցից հորդորել էին արտահանումներն ապօրինի պատվիրատուների անվամբ չձևակերպել: ՊԵԿ-ից ճշտել չի հաջողվում՝ արդյոք սա վերաբերում է նաև «Սպայկա»-ին:

Ֆասթ Բանկը դարձել է «Արարատ» ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավորը Բերման են ենթարկվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության կին թեկնածու և մեր համակիրները. Գոհար Մելոյան Այս պահին «Ուժեղ Հայաստան»-ի 14 անդամ բերման են ենթարկվել. Յուրա Իվանյան Ջուր չի լինի մի քանի ժամ․ հասցեներ Leasing Expo-ում ԱրարատԲանկի հատուկ առաջարկը գրավել է հաճախորդների մեծ հետաքրքրությունը Ոչ թե զարդարանքի համար. Ինչի՞ համար են արևային վահանակների սպիտակ գծերը Ադրբեջանը Հայաստանի հետ խոսում է ուժի և թելադրանքի լեզվով․ Ավետիք ՔերոբյանԵրկրի իշխանությունը կենտրոնացել է մի խաբեբայի ձեռքում. Հրայր Կամենդատյան Հպարտ ենք, որ Սամվել Կարապետյանը Ադրբեջանի թիրախում է․ որևէ անհատ այնքան չի նպաստել Հայաստանի բարեկեցությանն ու պաշտպանությանը, որքան նա. Նարեկ Կարապետյան ՌԴ տիեզերական կարողությունների նման աճը կարող է էական ռիսկեր ստեղծել ԱՄՆ-ի անվտանգային, կոմունիկացիոն, նաև այլ բնույթի ռազմավարական նպատակների համար. Ա. ԶաքարյանՌուսաստանի հետ խզման գինը․ տնտեսությունից մինչև անվտանգություն Կրթությունն ու գիտությունը երկրի զարգացման առաջնահերթ ուղղություն համարելով՝ Սամվել Կարապետյանը տարիներ շարունակ հետևողականորեն աջակցել է ոլորտինՀին «բախման» նոր նրբերանգները. «Փաստ» Ձևականության գերակշռում, հանրային մասնակցության բացակայություն, խորքային ճգնաժամ. «Փաստ» «Ամեն ինչ անել, որ ընդդիմադիր մեր հայրենակիցները գնան ընտրատեղամաս, այդ պարագայում Նիկոլ Փաշինյանը շանս չի ունենա». «Փաստ» Օրակարգը կարևոր է, բայց ավելի կարևոր է փոխել հանրային տրամադրությունը. «Փաստ» Էներգետիկ անցումը դառնում է համակարգված. դերակատարները միավորվում են մեկ հարթակում. «Փաստ» Արդար մրցակցության սկզբունքի կոպիտ խախտում. «Փաստ» Ո՞ր կուսակցություններն են առաջիկա օրերին նախընտրական համագումար հրավիրելու. «Փաստ» Եվրոպացի լիդերները վերապահումով կաջակցե՞ն Փաշինյանին, թե՞ վարկանիշի հետ կռիվ չեն տա. «Փաստ» Փաշինյանի վտանգավոր խաղը․ Օրբանի սխալի կրկնությո՞ւն Իրավապահները հայտնաբերել են Էջմիածնի գլխավոր հրապարակում կրակnցներ արձակողին ու դեպքի մասնակիցներինԻսրայելի պաշտպանության բանակը վերջին 24 ժամում hարվածել է Հեզբnլլաhի ավելի քան 200 օբյեկտիԿիրանցի աշակերտները Ադրբեջանից 50 մետր հեռավորության վրա դասի են գնում, 30 մետր հեռավորության վրա ֆուտբոլ խաղում, խաղաղությունը սա է. Նիկոլ ՓաշինյանՊեկինը Իրանին զենք չի տրամադրել. Սի Ծինփինի պատասխանը՝ Դոնալդ Թրամփի նամակինԲրիտանիան Ուկրաինային կմատակարարի 120 հազար ԱԹՍ Ավելի վատ լինել չի կարող. Զելենսկին՝ Ուկրաինայում Patriot-ի hրթիռների դեֆիցիտի մասին Ի՞նչ կապ ունես դու ընդհանրապես սպորտի հետ Արայիկ Հարությունյան, ի՞նչ մարզական հետագիծ ունես․ Իվետա Տոնոյան Մենք արժանի էինք կիսաեզրափակչին․ երիտասարդ թիմ ունենք և շարունակելու ենք կատարելագործվել․ ՖլիկԱՄՆ-ը մոտ է Իրանի դեմ գործողության ավարտին. Թրամփ LVMH-ը հայտնում է վաճառքի դանդաղման մասին. Իրանի դեմ պատերազմը հետաձգել է շքեղության շուկայի վերականգնումը ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի հարաբերություններն անառnղջ են և տրшվմատիկ. Զախարովա Անհնար է հավատալ Իրանի nչնչացմանը. Լավրով Այս կառավարությունը ոչ պրոֆեսիոնալ է, ոչ էլ կոմպետենտ․ Ավետիք ՉալաբյանՀնարավոր է՝ Ռուսաստանը բարձրացնի գազի գինը․ Արմեն Մանվելյան«Իրենց դրամապանակի վրա են զգալու հետևանքները»․ ՌԴ-ից հնչած հայտարարությունների հետքերով Մալենան նոր լուսանկարներ է հրապարակել Արշակ Կարապետյանի ուղերձը` եզդիական համայնքի Մալակի Տաուսե տոնինԲրյուսելից Մոսկվա. արտաքին հավասարակշռության խախտման գինըՍպասվում են ճակատագրական ընտրություններ. հող տալով, ազգը չի կարա լավ ապրի. Արշակ Կարապետյան«Հայ վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուների և «Ծնվել եմ Արցախում» ծրագրի մասնակիցները հանդիպեցին աշխարհահռչակ դաշնակահար Լանգ Լանգի հետ «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի «Հայ վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուները կներկայանան հաշվետու համերգներով Իշխանությունները տապալել են կառավարումը թե՛ Հայաստանի մայրաքաղաքում, թե՛ ամբողջ հանրապետությունում. Էդմոն ՄարուքյանԱրդա՞ր է, որ նախարարներին 7-ական միլիոն պարգևավճար են տալիս, իսկ թոշակները բարձրացնում են 10000-ով. Հարցում Փաշինյանն ու Միրզոյանը չեն մեկնելու Անթալիա Սամվել Կարապետյանի 5 տնտեսական քայլերը. հարցում Վանաձորում ՔՊ-ն միտումնավոր մերժում է Հայկ Սարգսյանի բոլոր նախագծերը Խաղաղությունից ավելի մեծ խաղադրույքներ կան. ի՞նչ կնշանակի Իրանի սահմանին «ամերիկյան հետքը» Հայաստանի համար Զենքն անիմաստ է, եթե կա նահանջելու և հանձնելու քաղաքականություն․ Հրայր ԿամենդատյանՏԵՍԱՆՅՈւԹ․ Հյուսիս- Հարավի ճանապարհի պերճանքն ու թշվառությունը՝ 18 տարի. Ռուզաննա Ստեփանյան
Ամենադիտված