Հայերեն


«Ունենք չկառավարվող գնաճ, որը շահավետ և ձեռնտու է օրվա իշխանություններին». «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Պտուղ-բանջարեղեն, ծաղիկներ, խմիչք արտահանող տնտեսվարողները կա՛մ օրեր շարունակ մնում են սահմանին, կա՛մ էլ ձեռնունայն, առանց իրենց ապրանքները նպատակակետ հասցնելու վերադառնում են Հայաստան։ Ոմանք սա բնորոշում են որպես Ռուսաստանի վերաբերմունքի դրսևորում Հայաստանի իշխանությունների նկատմամբ, որոշներն էլ ասում են՝ համապատասխան գերատեսչությունները չեն կարողանում աշխատել ռուսական կողմի կառույցների հետ, և արդյունքում նման խնդիրներ են առաջանում։ Տնտեսագետ, «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանն ասում է՝ մենեջմենթի մեջ առաջնորդվում են մենեջերն է մեղավոր կամ դափնիները պատկանում են մենեջերին սկզբունքով։ «Եթե նույնիսկ սա քաղաքական էլեմենտ է պարունակում, ապա դա Հայաստանի մենեջմենթի խնդիրն է։ Հայաստանին ո՞վ է ասում օվկիանոս առանց առագաստի նավակով դուրս գա, և քամին որ ուղղությամբ փչի, այդ ուղղությամբ էլ շարժվի՝ չունենալով հստակ ռազմավարություն, ճանապարհային քարտեզ, նպատակներ։ Քաղաքական գործոնը կա, բայց ամեն դեպքում մենեջերն է մեղավոր։ Խնդիրները շատ ավելի խորքային են ու տարբեր։ Խնդիրներից մեկը Հայաստանում ներդրված՝ արտադրանքի QR կոդի համակարգի անհամապատասխանությունն է ԵԱՏՄ-ի շուկային։ Այնպիսի QR համակարգ են բերել, որ իդենտիֆիկացման խնդիր են ունենում շուկայում։ Հաջորդը մրցակցային խնդիր է։ Օրինակ՝ խմիչքների պարագայում Վրաստանի հետ ունենք մրցակցային խնդիրներ, Վրաստանն էլ է արտադրում նույն խմիչքները, ինչ Հայաստանը։ Մասնավորապես՝ ռուսական շուկայում ամրապնդվելու և իրենց արտադրանքի վաճառքի քանակն ավելացնելու խնդիր ունեն, դրա համար շատ հաճախ նաև վրացական կողմն է խնդիրներ առաջացնում, դա նորից մեր հայկական մենեջմենթի խնդիրն է։ Մյուսը քաղաքական խնդիրն է։ Այստեղ առաջ է գալիս ստանդարտի անհամապատասխանությունը, որովհետև ուղղակի ինքնանպատակ չեն արգելում կամ որևէ այլ խնդիր, խոչընդոտ ստեղծում։ Հիմքը կա, հայկական կողմը չի պահպանում ստանդարտի պահանջները, նրանք էլ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով՝ կա՛մ շահարկում են դա, կա՛մ չեն շահարկում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սարգսյանը։

Սա արտաքին ուղղությամբ առկա խնդիրներից առավել ցայտունն է։ Երկրի ներսում առկա խնդիրներից ամենացցունն օր օրի ահագնացող գնաճն է։

Բանջարեղենն ու միրգը շուկա է մուտք գործում բարձր գնով, նույն գնով վաճառվում մինչև սեզոնի փակումը։ Մեր զրուցակցի խոսքով, գնաճի մասով ունենք աղետալի պատկեր, այն է՝ չկառավարվող գնաճ, որը շահավետ և ձեռնտու է օրվա իշխանություններին։ «Խոսքը, մասնավորապես, լայն սպառման ապրանքների մասին է, որոնց պարագայում որքան գնաճը բարձր է, այնքան հավաքագրվող հարկերն ավելի շատ են։ Ինչո՞վ է դա իրենց ձեռնտու։ Բյուջեի կատարման խնդիր ունեն։ Տարեսկզբից անընդհատ բարձրաձայնում ենք, որ մոտավորապես 400 միլիարդի հավաքագրման խնդիր են ունենալու։ Իրենց, այսպես ասած, նպատակն իրագործելու համար մի քիչ գնաճից «կտանեն», մի քիչ հարկային տեռորից «կտանեն», կհավաքագրեն, կփորձեն մեղմել 400 միլիարդի բացը։ Հասարակությունը մի քիչ կբողոքի թանկացումներից, որոշ ժամանակ հետո կադապտացվի. այդ տրամաբանությունով են առաջնորդվում և որևէ բան չեն կառավարում։ Ամենածանր գնաճին ականատես ենք լինելու փոխարժեքի փոփոխության դեպքում։ Ունենք դոլարի և եվրոյի արհեստական արժեք։ Իրական տնտեսավարության, ռազմավարական պլանի մշակման դեպքում դրամը պետք է շատ ավելի թուլանա։ Դա անխուսափելիորեն հանգեցնելու է նոր գնաճի։ Բիզնեսը մի հետաքրքիր հատկություն ունի. փոխարժեքի նվազման պարագայում սակագների նվազում կա՛մ չի անում, կա՛մ շատ չնչին է իրականացնում, բայց բարձրացման պարագայում, միանշանակ, նվազագույն համարժեք չափով արձագանքում է, նվազագույն իքս չափով բարձրացնում է։ Այսինքն, այս պահի դրությամբ ունենք ոչ միայն անկառավարելի գնաճ, այլ նաև ունենք հետագայում շեշտակի գնաճի մեծ ռիսկեր, որի սերմերը կառավարությունը հենց հիմա ցանում է»,-նշում է նա։

Արտահանման ոլորտում առկա անհաշվելի խնդիրներ, անկառավարելի գնաճ, սրան գումարվում է նաև գյուղատնտեսության ոլորտի անմխիթար վիճակը։ Կառավարությունը մեկը մյուսի հետևից տարաբնույթ ծրագրեր է իրականացնում այս ոլորտում, բայց անգամ պաշտոնական ցուցանիշներն են վկայում, որ ոլորտը, մեղմ ասած, լավ վիճակում չէ։ Տնտեսագետի խոսքով ևս, անցնող ամիսների ընթացքում գյուղոլորտում դրական փոփոխություններ չեն արձանագրվել։ «Ոլորտում անցնող ամիսների որոշակի աճը եղել է Իրանից ներմուծման և վերաարտահանման հաշվին։ Իրանը սահմանափակումների տակ է գտնվում, իրանական արտադրանքը համաշխարհային շուկայում հայտնվելու խնդիր ունի, և շատ են դեպքերը, երբ հայկական ծագման սերտիֆիկատով են արտահանումներն իրականացվում։ Գյուղատնտեսության ոլորտում նորմալ ծրագրեր չկան, չեմ ասում՝ լավ, խթանիչ, ընդամենն ասում եմ՝ նորմալ ծրագրեր չկան ու չեն էլ եղել, որքան էլ հակառակը պնդեն։ Խաղողագործության ոլորտում վարկերի տոկոսների սուբսիդավորման ծրագիր ներդրեցին, տրամադրում էին գործարաններին և ոչ թե խաղող արտադրողներին, ամբողջությամբ համակարգը ձախողեցին, որևէ կերպ խաղողագործությունը չխթանեցին, ավելին՝ նույնիսկ խաղող մշակողները չէին կարողանում վարկերի մայր գումարները փակել, այդպիսի խնդիրների առաջ էին կանգնած։ Անասնաբուծության ոլորտում կիրառեցին «խելացի անասնագոմեր» և այդպիսի մի քանի ծրագրեր, որոնց գումարի տրամադրման վերադարձելիությունն այնքան ոչ խելամիտ էին իրականացրել, որ որևէ մեկը չօգտվեց ծրագրերից։ Ջերմոցաշինության ծրագրեր իրականացրեցին, գյուղացիները չկարողացան օգտվել, օգտվեցին որոշ խոշոր ֆերմերներ։ Այնպես որ, իրենց իրականացրած գյուղատնտեսական ծրագրերը ոչ այլ ինչ են, քան պետական բյուջեի միջոցների վատնումներ։ Ուրիշ ձև չենք կարող դրանք բնութագրել»,-հավելում է մեր զրուցակիցը։

Եվ կարծես մեր տնտեսությունը փրկողը, այն ոտքի կանգնեցնողը պետք է դառնա Հայաստանով անցնող «Թրամփի ուղին»։ Կառավարության անդամները և Նիկոլ Փաշինյանը ոչ մեկ անգամ են խոսել այս ճանապարհից իրենց տնտեսական սպասելիքների մասին։ «Երբևէ չի կարելի վարձակալության վճարներից լուրջ տնտեսական օգուտներ ակնկալել։ Ճանապարհի գործարկման պարագայում, որը դեռևս ավելի շատ անորոշություններ ունի, քան որոշակիություններ, մենք, շատ մեղմ բնութագրումով, վարձավճար ստացողի դերում ենք լինելու, ուրիշ ոչ մի բան։ Այդ ճանապարհը ավելի շատ տնտեսական պոտենցիալ ստեղծում է Թուրքիայի համար, մոտավորապես՝ Թուրքիայի տնտեսությունը կրկնապատկելու առումով, և Ադրբեջանի համար։ Հաստատ պարզ է մեկ բան՝ մեր թշնամիների կամ հակառակորդների տնտեսությունն այն հաստատ զարգացնելու է, իսկ մեր տնտեսության մասով, եթե ունենա դրական ազդեցություն, ապա այն լինելու է շատ չնչին։ Սա արդեն իսկ նշանակում է, որ այդ ճանապարհի գործարկումը Հայաստանի համար տնտեսապես արդյունավետ չէ, որովհետև եթե նախադրյալ ես ստեղծում քո հակառակորդի տնտեսությունը շատ ավելի արագ զարգացնելու համար, քան քոնը, բնականաբար, դա շեշտակիորեն և միանգամից ազդեցություն է թողնելու քո արդյունաբերության վրա։ Այսինքն՝ մոռանում ենք Հայաստանում գյուղատնտեսության, արդյունաբերության մասին և միայն սպասարկու բիզնեսի կառուցմամբ ենք զբաղվում։ Դրանք կլինեն ակումբներ, ռեստորաններ, սրճարաններ, հյուրանոցներ և այսպիսի նմանատիպ գործունեության տեսակներ։ Եվ, իհարկե, այս հարցում առաջնայինն անվտանգային գործոնն է»,-եզրափակում է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության անդամ Նաիրի Սարգսյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Քրեական օրենսգիրքը՝ մահակ Փաշինյանի ձեռքում «Ուժեղ Հայաստանը» քարոզարշավ է իրականացնում Արագածավանում․ ուղիղ «Ուժեղ Հայաստան» և «ՀայաՔվե»․ կհզորացնենք և կծաղկեցնենք մեր հայրենիքըԿարևո՛ր. Հերթական աղմկահարույց գաղտնալսումը. Ուժեղ ՀայաստանԿարբեցի արժանապատիվ տիկին Սուսաննայի խոսքը պարտավորեցնում է անել ավելին. Նարեկ Կարապետյան «Արևմտյան Ադրբեջանի» նարատիվը՝ լակմուսի թուղթ է Այն մասին, թե որտեղ է պետք փնտրել իրական դավաճաններին. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից շարունակում են քննադատել Bauer Solar-ը ներկայացրել է նոր բարձր արդյունավետությամբ 480 Վտ հզորությամբ հետադարձ կապի արևային մոդուլ Սամվել Կարապետյանի բարեգործություններից մեկի մասին. Նարեկ ԿարապետյանԱնդրանիկ Թևանյանի ասուլիսն՝ ուղիղԹատրոնի ներկայիս տնօրեն Լիլիթ Պետրոսյանը շնորհակալագիր է շնորհել նախկին տնօրեն Սերյոժա Առաքելյանին Ինչպես կարող է մի մարդ փոխել մեր բոլորի ճակատագիրը. Նարեկ Կարապետյան Վանաձորում Փաշինյանի հանրահավաքը սակավամարդ էր Ամառը սկսվում է սառը սուրճից․ իսկ եթե այն նաև բոնուսնե՞ր է բերում․ Idram&IDBank Ապացույցներ չկան. ՌԴ վեց քաղաքացիներ կալանավորված են Հայաստանում՝ լրտեսության անհեթեթ մեղադրանքներով ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցի ասուլիսն` ուղիղ ՎՏԲ-Հայաստան Բանկը բարելավում է անշարժ գույքի գրավով վարկերի պայմանները ԱրարատԲանկը նվազեցրել է շուրջ 400 պարտաճանաչ ՓՄՁ հաճախորդների վարկերի տոկոսադրույքըՁեր մասնակցությամբ վերադարձնենք ներքին համերաշխությունը, վերջ դնենք ստորացմանը, քաղաքական հետապնդումների էջը թողենք անցյալում, ունենանք իրական մարդասիրություն. Արամ ՎարդևանյանԱռաջիկայում մեր պետության և ժողովրդի ապագայով մտահոգ մարդկանց գերխնդիրը պետք է լինի նոր քաղաքական էլիտաների ձևավորումը. Մհեր Ավետիսյան«ՀայաՔվեն»՝ «Ուժեղ Հայաստանի» կողքին․ ժամանակն է կառուցելու ուժեղ պետությունՇատ շուտով միասին սկսելու ենք նոր ճանապարհ՝ ավելի համախմբված և վստահ վաղվա օրվա նկատմամբ. Գագիկ ԾառուկյանԱդրբեջանը կոնկրետ քարտեզով չի ճանաչել Հայաստանը. Էդմոն ՄարուքյանՔՊ-Ի ԳԱՂՏՆԻ ՊԼԱՆԸ. թուրքերն ու ադրբեջանցիները Հայաստանում կդառնան հողի սեփականատեր. Ավետիք Չալաբյան«Երգ ու պարով պետություն չեն պահում». Սամվել Կարապետյանի կոշտ ուղերձը Ռիսկեր ու հակասություններ՝ հավասարակշռության բացակայության ֆոնին. «Փաստ» Հակաիրավական «բեսպրեդելն» ու արևմտյան փարիսեցիությունն՝ ընդդեմ հայ ժողովրդի. «Փաստ» «Ընտրական Սարդարապատի առաջ ենք կանգնած». «Փաստ» Ի՞նչ է թաքնված աղմուկի և ագրեսիվության տակ. «Փաստ» Մերժվածության համը. «Փաստ» Ի՞նչ որոշում կկայացնեն ԵԱՏՄ-ում Հայաստանի մասով. «Փաստ» Ի՞նչ է սպասվում հանցագործություն կոծկողներին իշխանափոխությունից հետո. «Փաստ» Ռեպրեսիաների ստվերում՝ ընտրական պայքարի նոր փուլը Ղազախստանում 35 սատկած փոկ են գտել Կասպից ծովի ափինՄարտի 1-ը տարիներ շարունակ վերածվել է նախընտրական շահարկման գործիքի. Էդմոն ՄարուքյանՆԱՏՕ-ն հետևում Է ՌԴ-ի միջուկային զnրավարժություններին․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Հունիսի 7-ին հաղթելու է հույսը, ոչ թե 8 տարվա հիասթափությունը. «Ուժեղ Հայաստան»Նոր տոնական օր՝ օրացույցում. հունիսի 23-ը կարող է դառնալ Հանրային ծառայողի օր Ամեն ինչ անում ենք, որ գաք ընտրության. վստահված անձանց թրեյնինգ Իջևանում․ Մենուա Սողոմոնյան«Մայր Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածելԵրևանում «Hyundai Santa FE»-ն բախվել է բաժանարար գոտում տեղադրված բետոնե պատնեշինԱռաջին կին նախագահը Հայաստանում. 300.000 ադրբեջանցիների ՀՀ մուտքի կանխարգելման օրինագիծ. Ինչու՞ է զայրացել Փաշինյանի շեֆը․ Սամվել ԿարապետյանՓաշինյանի նոր հանձնումների մասին հայտնի կլինի ընտրություններից հետո․ ինչ ստորագրելու էր՝ արդեն արել էԻնչո՞ւ է մարդու համար կարևոր, որ իր հայրենակիցը լավ ապրի. Նարեկ ԿարապետյանՊետական դավաճան Նիկոլն ինձ մեղադրում է դավաճանության մեջ. Անդրանիկ Թևանյան2027 թվականին Հայաստանը կներկայանա Կաննում 4 նոր ֆիլմով Ահազանգ․ «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ Լիլիթ Ղարաջյանը տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես է ՔՊ-ն Դավթաշենում վարչական ռեսուրս կիրառումՈւկրաինայում նախագահական ընտրություններ կարող են անցկացվել 2027 թվականին․ ՊոդոլյակՍահմանաադրության և Անկախության հռչակագրի մասին. Էդմոն Մարուքյան
Ամենադիտված