Հայերեն


Ջրային ռեսուրսների կառավարման անարդյունավետությունը և տառապող Սևանա լիճը. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի ջրային ռեսուրսների ճգնաժամը դարձել է ոչ միայն բնապահպանական, այլև ռազմավարական, տնտեսական ու սոցիալ-քաղաքական կարևորագույն հարցերից մեկը, որի լուծումն անմիջականորեն առնչվում է երկրի երկարաժամկետ զարգացման, բնակչության կենսապահովման, գյուղատնտեսության, էներգետիկայի, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության հիմնախնդիրներին։ Ջրային կառավարման ոլորտում վերջին տարիներին առկա են խորքային կառուցվածքային և համակարգային խնդիրներ, որոնք պայմանավորված են ինչպես տեղական, այնպես էլ գլոբալ գործոններով՝ սկսած կլիմայական փոփոխություններից ու ջրային ռեսուրսների ոչ արդյունավետ օգտագործումից, մինչև կառավարման թերի մեխանիզմներ, իրավական ու ինստիտուցիոնալ անորոշություն և ռազմավարական պլանավորման բացակայություն։

Այս ամենի ֆոնին առանձնահատուկ զգայունություն ու լրջագույն ռիսկեր է ստեղծում Սևանա լճի էկոհամակարգի վիճակը և այնտեղից լրացուցիչ ջրառի անհրաժեշտությունը, ինչը պարբերաբար դառնում է հանրային, մասնագիտական ու քաղաքական լայն քննարկումների առարկա։ Հայաստանը, լինելով փոքր տարածքով և բարդ ռելիեֆով երկիր, ունի սահմանափակ ջրային ռեսուրսներ, որոնք անբաժանելիորեն կապված են ոչ միայն երկրի ներսում ձևավորվող մակերևութային ու ստորերկրյա ջրերի, այլև տարածաշրջանային հիդրոլոգիական ցանցի հետ։ Ջրի հիմնական պաշարները ձևավորվում են մթնոլորտային տեղումների, գարնանային ձնհալի, ինչպես նաև հարակից լեռնային գոտիների հոսքերի արդյունքում։ Սակայն վերջին տասնամյակներում կլիմայի տաքացման, տեղումների քանակի անկման և գարնանային հոսքերի կրճատման հետևանքով ջրային ռեսուրսների ընդհանուր ծավալը զգալիորեն նվազել է։ Այս միտումներն, ըստ մասնագիտական գնահատականների, առաջիկա տարիներին կարող են խորանալ, հատկապես եթե հաշվի առնենք նաև ջրի սպառման աճը գյուղատնտեսության, բնակչության, արդյունաբերության ու էներգետիկայի ոլորտներում։

Հայաստանում ջրային կառավարման ոլորտում ամենասկզբունքային խնդիրը համակարգային մոտեցման բացակայությունն է։ Ջրային ռեսուրսների պլանավորումը հաճախ իրականացվում է կարճաժամկետ և մասնատված լուծումներով՝ առանց երկարաժամկետ ռազմավարության, ինտեգրված կառավարման և էկոհամակարգային մոտեցումների։

Ջրային ռեսուրսների սպառման հիմնական ծավալը բաժին է ընկնում գյուղատնտեսությանը՝ իրականացվելով ոռոգման համակարգերի միջոցով, որոնք հաճախ ունեն խիստ ցածր արդյունավետություն, մեծ կորուստներ և ժամանակակից տեխնոլոգիաների պակաս։ Սրա արդյունքում ոչ միայն կորչում է ջրի զգալի մասը, այլև հաճախ տեղի է ունենում հողի աղակալում, բերրիության նվազում ու գյուղատնտեսության արտադրողականության անկում։ Ջրի ոչ արդյունավետ օգտագործումը խորանում է նաև քաղաքային տնտեսության, արդյունաբերության և էներգետիկայի ոլորտներում, որտեղ ջրի սպառման վերահսկողությունը, վերամշակման ու խնայողության մեխանիզմները հաճախ թերի են կամ բացակայում են։ Արդյունքում, ջրային ռեսուրսների սպառման և վերականգնման միջև առաջանում է բացասական բալանս, ինչը սպառնում է ոչ միայն ներկայիս, այլև ապագա սերունդների ջրային ապահովությանը։

Այս համատեքստում առանցքային նշանակություն ունի Սևանա լճի խնդիրը, որն իր նշանակությամբ և էկոհամակարգային դերակատարությամբ եզակի է ամբողջ տարածաշրջանի համար։ Սևանա լիճը Հայաստանի քաղցրահամ ջրերի հիմնական պաշարն է՝ ապահովելով երկրի խմելու ջրի, ոռոգման, ձկնաբուծության, էներգետիկայի և տուրիզմի կարիքները, ինչպես նաև հանդիսանալով կենսաբազմազանության ու բնական լանդշաֆտների պահպանման առանցքային օջախ։ Սակայն վերջին տասնամյակներում լճի ջրային ռեժիմը խիստ խախտվել է՝ պայմանավորված ինչպես բնական, այնպես էլ մարդածին գործոններով։ Սևանից տարիներ շարունակ իրականացվող ջրառը՝ ոռոգման, էներգետիկ կամ այլ կարիքների համար, հանգեցրել է ջրային հավասարակշռության խախտման, էկոլոգիական ռեժիմի փոփոխության և կենսաբազմազանության կորստի։ Իսկ կլիմայական փոփոխությունների ու տեղումների կրճատման ֆոնին Սևանից ջրառի անհրաժեշտությունը դարձել է ավելի ցավոտ ու հակասական հարց։ Ջրային պաշարների սակավության և ոռոգման համակարգերի անարդյունավետության պատճառով կառավարությունը որոշել է Սևանա լճից լրացուցիչ 30 մլն խորանարդ մետր ջրառ իրականացնել, որի արդյունքում ջրառի ընդհանուր ծավալը կազմելու է 200 մլն խորանարդ մետր, ինչն ահռելի քանակություն է։

Թեև այս որոշումը ներկայացվում է որպես ժամանակավոր և անհրաժեշտությունից թելադրված քայլ՝ գյուղատնտեսական սեզոնի և էներգետիկ համակարգի կայունության ապահովման նպատակով, իրականում պարունակում է լրջագույն էկոլոգիական և սոցիալ-տնտեսական ռիսկեր։

Սևանա լճի մակարդակի նվազեցումը ոչ միայն սպառնում է լճի էկոհամակարգի վերականգնման երկարաժամկետ ծրագրերին, այլև կարող է առաջացնել շղթայական բացասական հետևանքներ՝ կապված ջրի որակի հետագա վատացման, կենսաբազմազանության կորստի, տուրիզմի եկամուտների նվազման, ինչպես նաև տարածաշրջանային էկոլոգիական հավասարակշռության խախտման հետ։

Լճից լրացուցիչ ջրառի էկոլոգիական հետևանքները բազմաշերտ են։ Առաջին հերթին՝ ջրի մակարդակի իջեցումը խաթարում է լճի բնական ինքնամաքրման մեխանիզմները, խթանում է էվտրոֆացման գործընթացները, նպաստում է ջրիմուռների և այլ վնասակար օրգանիզմների զանգվածային աճին, ինչը կարող է հանգեցնել ջրի թթվածնային ռեժիմի խախտման, ձկնատեսակների զանգվածային անկման և լճի կենսաբազմազանության կորստի։ Երկրորդ հանգամանքը ջրի մակարդակի իջեցումն է, որը հանգեցնում է ափամերձ տարածքների չորացման, հողերի աղակալման և բնական լանդշաֆտների ապակայունացման։

Սևանի մակարդակի անկումը կարող է ունենալ նաև սոցիալ-տնտեսական հետևանքներ՝ ազդելով ձկնաբուծության, տուրիզմի, տեղական համայնքների եկամուտների ու զբաղվածության վրա։ Չեն բացառվում նաև առողջապահական ռիսկերը՝ ջրի որակի վատթարացման, խմելու ջրի պաշարների սահմանափակման և հիվանդությունների տարածման տեսանկյունից։ Բացի այդ, լրացուցիչ ջրառը կարող է խաթարել լճի երկարաժամկետ վերականգնման պետական և միջազգային ծրագրերը, որոնց նպատակն է վերականգնել Սևանի բնական մակարդակը, բարձրացնել ջրի որակը և ապահովել էկոհամակարգերի կայուն զարգացումը։ Փաստորեն, ջրառի ավելացումը կվտանգի այդ ծրագրերի արդյունավետությունը՝ հետաձգելով լճի էկոլոգիական վերականգնումը, ինչն էլ իր հերթին կարող է նվազեցնել միջազգային գործընկերների վստահությունը, սահմանափակել ֆինանսական աջակցությունը և դառնալ լրացուցիչ ճնշման գործոն ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտաքին հարաբերություններում։

Այս իրավիճակում Հայաստանի ջրային կառավարման խնդիրները պահանջում են համակարգային, երկարաժամկետ և գիտականորեն հիմնավորված մոտեցում։ Անհրաժեշտ է ձևավորել ազգային մակարդակի ջրային ռազմավարություն, որտեղ առաջնահերթություն կտրվի ջրի խնայողության, արդիականացման և վերականգնման մեխանիզմներին, նորարարական տեխնոլոգիաների ներդրմանը, հանրային իրազեկվածության բարձրացմանը և պետական վերահսկողության ուժեղացմանը։ Սևանա լիճը պետք է դիտարկվի ոչ թե որպես ժամանակավոր խնդիրների լուծման օբյեկտ, այլ որպես ազգային կարևորության ռազմավարական պաշար, որի պահպանությունը և վերականգնումը պետք է դառնան պետական քաղաքականության առանցքը։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Վանաձորի լիճը պետք է բարեկարգել՝ պահպանելով այն որպես լողալու և նավակ վարելու համար նախատեսված հանգստյան գոտի․ Էդմոն ՄարուքյանՀեղափոխություն արևային վահանակների արտադրության մեջ. Ապագայի տեխնոլոգիան բացում է նոր հորիզոններ Սիցիլիա դարձած երկիր․ մեկ շաբաթում՝ երեք աղմկահարույց հրաձգություն, զոհ և վիրավորներ․ Մարիաննա ՂահրամանյանՍուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում նախօրեին հարյուրավոր հավատացյալներ՝ Ծառուկյան ընտանիքի անդամների հետ համատեղ աղոթք են հնչեցրել․ Իվետա ՏոնոյանԳարգառի հոգսերը. աշխատատեղ չկա, գյուղտեխնիկա չկա, երեխաներն էլ խաղալու տեղ չունեն. Նարեկ Կարապետյան «Համահայկական ճակատ» շարժման անդամ Աննա Ղուկասյանի գրառումը Գնդապետ Արտակ Ղազարյանի մասինՊայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտՀնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտԱմառային զորակոչը շարունակվում է. «Զինուժ»-ի անդրադարձըԱՄՆ-ի հարվածների վերսկսումից ի վեր Իրանում 50 մարդ է զոհվելԱրգենտինայի նախագահը վախենում է խանգարել թիմին, դրա համար հրաժարվել է մեկնել ԱԱ-2026-ի եզրափակչինՎանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին բախվել են 2 «Opel»-ներըWildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասինՌուսաստանը պատրաստ է տրանսպորտային հարցերում օգնել Երևանին և Բաքվին. ԼավրովԾովասարում բախվել են համագյուղացիների վարած «Opel Astra»-ն և «Opel Zafira»-ն․ կան վիրավորներԱվետիք Չալաբյանի դեմ հարուցել էին խայտառակ, ամբողջությամբ ապօրինի մի գործ, որ չես կարող անտարբեր անցնել. ԱլեքսանյանՖԻՖԱ-ն չի պլանավորում ծխի պատճառով հետաձգել ԱԱ եզրափակիչըՖրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ԿԳՄՍՆ-ի ոսկե մեդալովԿոտայքի մարզից աղիքային վարակի ախտանշաններով արդեն 13 պարցիենտ է բուժում ստանում․ ԱՆՀնդկաստանը ուղեծիր է դուրս բերել իր առաջին մասնավոր մշակված հրթիռըՀայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարումԸնկերությունները կապարակնքելը վատ պրակտիկա է. Հրայր ԿամենդատյանTrust Way. վստահելի լոգիստիկ գործընկեր՝ ավելի քան 250 գործընկերոջ համար Ընդդիմությունն այսօր պետք է կատարի «քաղաքական զսպաշապիկի» դեր. Արեգ ՍավգուլյանԳաղափարը չի կարելի մոռանալ, իսկ հավատը՝ կոտրել. Ցոլակ ԱկոպյանՀայաստանն ունի թույլ իշխանություն, և բոլորը հօգուտ իրենց փորձում են դա ծառայեցնել. Արմեն ՄանվելյանՀայ ժողովուրդն առաջինն ինքն իրեն և իր պետությունը պետք է սիրի և գնահատի. Արսեն ԳրիգորյանՌուսաստանուոմ երկարացրել են պերովսկիտային արևային վահանակի կյանքի տևողությունը. 1800 ժամ աշխատանք և 99% արդյունավետություն ԶՊՄԿ-ն հերթական անգամ նշեց ոլորտի գլխավոր մասնագիտական տոնը՝ Հանքագործի և մետալուրգի օրը«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ «Այսօրվանից պետք է պատրաստվեն հնարավոր զարգացումներին». «Փաստ» Երբ խոսակցությունների ծավալը գրեթե միշտ գերազանցում է իրականում կատարվող գործի ծավալին. «Փաստ» Եղել են նաև երեխաների մահվան դեպքեր. ի՞նչ գործնական, կիրառական նշանակություն կարող է ունենալ ատենախոսությունը. «Փաստ» Սեփականության իրավունքի «ռեքվիեմը»՝ կանխատեսելի ծանր հետևանքներով. «Փաստ» Ազգային ինքնության հետևողական ջնջումը շարունակվում է. «Փաստ» Մինչ Բաքուն փորձում է «մաքրել արյան հետքերը», Երևանը լռում է. «Փաստ» Կոտրելով «ընտրական սինդրոմը». երբ քաղաքացուն չեն մոռանում քվեարկությունից հետո. «Փաստ» Գեղարքունիքի մարզում սկսվել է անասնակերի բերքահավաքըՀուլիսի 20-ին, 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելու հարյուրավոր հասցեներումՔամու ուժգնացում, կարկուտ․ ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԹրամփը ներկա կլինի ԱԱ եզրափակչինՈւժեղ կարկուտ է տեղացել Շիրակի մարզում․ նախրապանը սարերում է եղել և բավականին ծանր վնաuվածքներ է ստացել7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Մեքսիկայի ափերի մոտՎարկային և քրեական համաներում՝ հանուն սոցիալական արդարության․ Հրայր ԿամենդատյանՀայտնի է՝ երբ կհրապարակվեն բուհերի ընդունելության արդյունքներըԿենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°CՈւժեղ կարկուտ է տեղում ԼանջիկումՁկան և ձկնամթերքի արտահանման նպատակով «TRACES» համակարգում գրանցումն անժամկետ է․ ՍԱՏՄՀրանտ-Լեոն Ռանոսը կարիերան կշարունակի իսպանական ակումբումԽոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են ուսումնական «Toyota Corolla»-ն, «Nissan»-ը, «Լադա»-ն և «FAW» բեռնատարը
Ամենադիտված