Հայերեն


Գերմանիայի իշխանությունները ոստիկաններին թույլ կտան անօդաչու թռչող սարքեր խոցել

Աշխարհ

Գերմանիան ոստիկանությանը լիազորություններ կտրամադրի՝ ապօրինի-դրոնները խոցելու համար։ Կտրամադրվի այն դրոնների համար, որոնք նման են Եվրոպայում օդանավակայանների աշխատանքը խաթարողներին և որոնք եվրոպական որոշ առաջնորդներ կապում են «Ռուսաստանի կողմից սանձազերծված հիբրիդային պատերազմի» հետ, հայտնում է Reuters-ը։

Չորեքշաբթի օրը կաբինետի կողմից համաձայնեցված և խորհրդարանի հաստատմանը սպասող նոր օրենքը ոստիկանությանը հստակորեն լիազորում է ոչնչացնել Գերմանիայի օդային տարածքը խախտող անօդաչու թռչող սարքերը, այդ թվում՝ խոցել դրանք սուր սպառնալիքի կամ լուրջ վնասի դեպքում։

Անօդաչու թռչող սարքերը ոչնչացնելու համար հասանելի այլ մեթոդներից են լազերների կիրառումը կամ ազդանշանների խլացումը՝ կառավարման և նավիգացիոն ալիքները խզելու համար։ Նոր օրենքն ընդունվել է այն բանից հետո, երբ անցյալ ուրբաթ Մյունխենի օդանավակայանում՝ Գերմանիայի մեծությամբ երկրորդ օդանավակայանում, տասնյակ չվերթներ փոխել են ուղղությունը կամ չեղարկվել են, ինչի հետևանքով 10,000-ից ավելի ուղևոր հայտնվել է դժվար կացության մեջ՝ խախտումներ կատարող անօդաչու թռչող սարքերի հայտնաբերման պատճառով։

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ, ըստ իր կասկածների, անցյալ շաբաթավերջին Գերմանիայի վրայով թռած բազմաթիվ անօդաչու թռչող սարքերի ետևում Ռուսաստանն է եղել, սակայն դրանցից ոչ մեկը զինված չի եղել և ավելի շուտ հետախուզական թռիչքներ է իրականացրել։

ԵՄ առաջնորդները Ռուսաստանին իրենց մայրցամաքի անվտանգության համար գլխավոր սպառնալիք են համարում՝ 2022 թվականին Մոսկվայի կողմից Ուկրաինա լայնածավալ ներխուժումից և Կիևին ցուցաբերած աջակցությունից հետո։

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը անցյալ ամիս կոչ է արել ստեղծել այն, ինչ նա անվանել է «դրոնների պատ»։ Դա իրենից ներկայացնում է սենսորների և զենքերի ցանց՝ ներխուժող անօդաչու թռչող սարքերը հայտնաբերելու, հետևելու և չեզոքացնելու համար։ Այն ներդրվելու է Եվրոպայի արևելյան թևը պաշտպանելու համար: Սակայն ոմանք ասում են, որ վերջին միջադեպերին մասնակցած անօդաչու թռչող սարքերը կարող են նաև արձակված լինել ԵՄ տարածքից:

Նոր օրենքի շնորհիվ Գերմանիան միանում է եվրոպական այն երկրներին, որոնք վերջերս անվտանգության ուժերին լիազորել են ոչնչացնել իրենց օդային տարածքը խախտող անօդաչու թռչող սարքերը, ներառյալ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Լիտվան և Ռումինիան։

Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Ստեփանավանի ոլորաններում ցորենով բարձված «DAF»-ը կողաշրջվել է«Մեր ձևով» շարժման աջակցությամբ նկարիչների միությունում բացվեց Տարոն Մանուկյանի ցուցահանդեսը Ինչպես է «Մեր ձևով» շարժման անդամ, փաստաբան Ռուբեն Մխիթարյանը դուրս գալիս «Արթիկ» ՔԿՀ-իցԱյժմ արդեն փաստ է, որ Հայաստանում իրականացվում է «հեռախոսային արդարադատություն»․ Ռոբերտ Ամստերդամ Դոլարի փոխարժեքը աճել է. Եվրոն մի փոքր էժանացել է «Հայաստան-Արցախ» ՀԵՄ անդամները «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնության շրջանակներում քննարկում են ունեցել Արտաքին գործերի նախկին նախարար՝ Արա Այվազյանի հետՀիմա ի՞նչ, Հայկական ժամանակն այլևս խորհրդակցական սենյակի դե՞րն է կատարում. Ժաննա Ալեքսանյան 2025 թվականի աշնան լավագույն սմարթֆոնները. մոդելներ, որոնք արժանի են ձեր ուշադրությանըԻնչ պաշտոնի առաջարկով է Փաշինյանը Ռուբինյանին Էդմոն Մարուքյանի մոտ ուղարկել. «Ժողովուրդի հարցերը»Գույքահարկի ահազանգ․ Հրայր ԿամենդատյանՓոքր երկիր, խելացի տեխնիկա. Հայաստանի ռազմական արդյունաբերության ապագան. ՀայաՔվե հիմնասյուներ Իսրայելը կարող է ԱՄՆ-ից երաշխիքներ պահանջել Էր-Ռիադին F-35-ներ վաճառելու դեպքում․ Axios«Եթե ոչ Նիկոլը, ապա ով» հարցն այլևս գոյություն չունի. ընդդիմությունն ունի´ թեկնածուներ. Ավետիք Չալաբյան ԱՄՆ-ն դարձել է Չինաստանի առաջատար վարկառուն․ WP Հիմա պատեհ ժամանա՞կն է եկեղեցու դեմ այս պայքարը տանելու համար. Մենուա Սողոմոնյան Ռուսաստանում առաջարկել են պատիժ սահմանել ձրիակերության համար Ինչու՞ ընդդիմությունը պարտվեց Վաղարշապատում. մեկնաբանում է Էդմոն Մարուքյանը Ալկարասը վնասվածք է ստացել Ամփոփվել են Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային 20-րդ օլիմպիադայի արդյունքներըԻրանը չեղարկում է Հնդկաստանի հետ առանց վիզայի ռեժիմը Յունիբանկի VISA DIGITAL քարտերը դարձել են անվճարԲեռնատարն անցումից մի քանի մետր հեռավորության վրա վրшերթի է ենթարկել փողոցը չթույլատրվող հատվածով անցնող 73-ամյա կնոջըԿիևն արդեն ունի մշակված լուծումներ, որոնք ցանկանում է առաջարկել գործընկերներին. Զելենսկին՝ Ռուսաստանի հետ բանակցությունների վերսկսման մասինArca ազգային վճարային համակարգը, Բենք օֆ Ջորջիան և Ամերիաբանկը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիրԻրանը շատ լավ հարաբերություններ ունի Կասպյան տարածաշրջանի բոլոր երկրների հետ. ԱրաղչիՌուբեն Մխիթարյանն ազատ կարձակվի«Ծնունդդ շնորհավոր, իմ սեր». Միհրան Ծառուկյանի շնորհավորանքը՝ Արփի Գաբրիելյանի տարեդարձի առթիվ Տեսել ենք երկրի վիճակը, երբ էներգետիկ շրջափակում է լինում, հիմա նման ռիսկը կզրոյացվի․ ԶՊՄԿ փոխտնօրեն Չինաստանը 3000 մետր բարձրության վրա կառուցում է արևային վահանակների ցանց. The New York Times-ը բացատրել է դրա հիմնավորումըԻդրամը հեղինակավոր Ant International-ի կողմից պարգևատրվել է «Ավելին, քան վճարումներ» մրցանակով Կոնվերս Բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսեր Ֆասթ Բանկը թողարկել և տեղաբաշխում է 12 մլրդ ՀՀ դրամի արժեկտրոնային պարտատոմսերՎաղարշապատում «ՀայաՔվեն» ամենամեծաթիվն էր որպես դիտորդական առաքելություն. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվե» դիտորդական առաքելությունն այս պահին ամփոփում է Վաղարշապատի ՏԻՄ ընտրությունների քվեարկության հիմնական ընտրախախտումներըԸնտրողները դեռևս իրազեկվածության լուրջ պակաս ունեն. Արամ ՊետրոսյանԽնդիրը՝ հնարավորություն. անվճար կրթական ծրագիր ագրոոլորտի տնտեսվարողների համար Հակակոռուպցիոն դատարանի որոշումը եկավ ապացուցելու արդարադատության բացակայությունը Հայաստանի Հանրապետությունում. «Մեր ձևով»Իդրամի աջակցությամբ կայացավ STEM Acceleration Award 2025-ը 2 ամսով կալանքը երկարաձգելը սրիկայություն է. Ալեքսանյան Շարունակում ենք այցելել ՀՀ տարբեր համայնքներ՝ ծանոթանալու, արձանագրելու այնտեղ առկա խնդիրները, մշակելու դրանց լուծումները. Նաիրի Սարգսյան (տեսանյութ) Սամվել Կարապետյանի կալանքը 2 ամսով երկարաձգվել էԹե բա՝ Էջմիածնում «կրել» ենք նաև Սամվել Կարապետյանի ուժին․ Նարեկ Կարապետյան Հայ գերիները խոշտանգումների են ենթարկվում Բաքվում Հայ-ամերիկյան խմբերի նպատակը Ռուսաստանին դուրս մղելն է Ի՞նչ է սպասվում լիցենզիայից զրկված ՀԷՑ-ին ՔՊ-ն հետապնդումներ է սկսել Վաղարշապատի ընդդիմադիրների դեմ Մի՞թե սա թալան չէ․ Հրայր ԿամենդատյանԻնչպե՞ս հաղթել անհավասար պատերազմում. «ՀայաՔվե հիմնասյուներ»Team Group-ը ներկայացրեց էներգետիկ ոլորտի զարգացման իր լայնածավալ նախագծերը․ կայացավ Robust Armenia կոնֆերանսը
Ամենադիտված