Հայերեն


Շքանշան՝ պարտության դիմաց. «Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցությունը քննադատել է իշխանությանը

Քաղաքականություն

Հայտարարության մեջ նշվում է, որ պետական պարգևների ինստիտուտը Հայաստանում կորցնում է իր իրական արժեքը, երբ պարգևները տրվում են ոչ թե աշխատանքի արդյունքի, այլ իշխանությանը հավատարիմ լինելու համար։

«Արտաքին քաղաքական ձախողումների, դիվանագիտական մեկուսացման և ազգային շահերի զիջումների պայմաններում նման պարգևատրումը ոչ թե գնահատում է ծառայությունը, այլ լոյալությունը՝ իշխանությանը»֊, ասված է հայտարարության մեջ։

Կուսակցությունը ընդգծում է, որ հատկապես մտահոգիչ է այն հանգամանքը, որ պարտված կամ ձախողված ռազմական հրամանատարները պարգևատրվում են գեներալական կոչումներով և շքանշաններով, այն դեպքում, երբ հասարակությունը դեռ չի վերականգնվել պատերազմական կորուստներից։

«Երբ պարտությունը պարգևատրվում է, պետությունն ինքն է խարխլում իր հիմքերը։ Սա խիստ հարված է բանակի ոգուն, իսկ ժողովրդի՝ արդարության նկատմամբ հավատին»,֊ նշված է կուսակցության հայտարարությունում։

Հիշելով, օրինակ, Արգիշտի Քյարամյանի դեպքը՝ կուսակցությունը շեշտում է, որ պետական անվտանգությունը բազմիցս կասկածի տակ դրած պաշտոնյան շարունակաբար ներկայացվել է որպես արժանի պետական գործիչ, ինչը «պետական արժեհամակարգի ամբողջական փլուզման վկայությունն է»։

«Շքանշանը պետք է խորհրդանշի ծառայության մաքրությունը, խիզախությունն ու նվիրումը Հայրենիքին, այլ ոչ թե պաշտոնական լոյալությունը կամ քաղաքական հաշվարկը։ Երբ պարգևը դառնում է իշխանական պրոպագանդայի գործիք, պետությունը կորցնում է իր արժանապատվությունը, բանակը՝ իր ոգին, ժողովուրդը՝ հավատը արդարության նկատմամբ»,֊ ընդգծում է կուսակցության վարչությունը։

Հայտարարության վերջում նշվում է, որ կուսակցությունը պատրաստվում է նախաձեռնություն սկսել՝ ուղղված պետական պարգևների ինստիտուտի վերարժևորմանը, որպեսզի ապագայում բացառվեն քաղաքական կամ անձնական հավատարիմների պարգևատրումները։

ՀԷՑ-ի լիցենզիայի չեղարկումը՝ սեփականության ուժային զավթման վտանգավոր նախադեպ Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Ստեփանավանի ոլորաններում ցորենով բարձված «DAF»-ը կողաշրջվել է«Մեր ձևով» շարժման աջակցությամբ նկարիչների միությունում բացվեց Տարոն Մանուկյանի ցուցահանդեսը Ինչպես է «Մեր ձևով» շարժման անդամ, փաստաբան Ռուբեն Մխիթարյանը դուրս գալիս «Արթիկ» ՔԿՀ-իցԱյժմ արդեն փաստ է, որ Հայաստանում իրականացվում է «հեռախոսային արդարադատություն»․ Ռոբերտ Ամստերդամ Դոլարի փոխարժեքը աճել է. Եվրոն մի փոքր էժանացել է «Հայաստան-Արցախ» ՀԵՄ անդամները «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնության շրջանակներում քննարկում են ունեցել Արտաքին գործերի նախկին նախարար՝ Արա Այվազյանի հետՀիմա ի՞նչ, Հայկական ժամանակն այլևս խորհրդակցական սենյակի դե՞րն է կատարում. Ժաննա Ալեքսանյան 2025 թվականի աշնան լավագույն սմարթֆոնները. մոդելներ, որոնք արժանի են ձեր ուշադրությանըԻնչ պաշտոնի առաջարկով է Փաշինյանը Ռուբինյանին Էդմոն Մարուքյանի մոտ ուղարկել. «Ժողովուրդի հարցերը»Գույքահարկի ահազանգ․ Հրայր ԿամենդատյանՓոքր երկիր, խելացի տեխնիկա. Հայաստանի ռազմական արդյունաբերության ապագան. ՀայաՔվե հիմնասյուներ Իսրայելը կարող է ԱՄՆ-ից երաշխիքներ պահանջել Էր-Ռիադին F-35-ներ վաճառելու դեպքում․ Axios«Եթե ոչ Նիկոլը, ապա ով» հարցն այլևս գոյություն չունի. ընդդիմությունն ունի´ թեկնածուներ. Ավետիք Չալաբյան ԱՄՆ-ն դարձել է Չինաստանի առաջատար վարկառուն․ WP Հիմա պատեհ ժամանա՞կն է եկեղեցու դեմ այս պայքարը տանելու համար. Մենուա Սողոմոնյան Ռուսաստանում առաջարկել են պատիժ սահմանել ձրիակերության համար Ինչու՞ ընդդիմությունը պարտվեց Վաղարշապատում. մեկնաբանում է Էդմոն Մարուքյանը Ալկարասը վնասվածք է ստացել Ամփոփվել են Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային 20-րդ օլիմպիադայի արդյունքներըԻրանը չեղարկում է Հնդկաստանի հետ առանց վիզայի ռեժիմը Յունիբանկի VISA DIGITAL քարտերը դարձել են անվճարԲեռնատարն անցումից մի քանի մետր հեռավորության վրա վրшերթի է ենթարկել փողոցը չթույլատրվող հատվածով անցնող 73-ամյա կնոջըԿիևն արդեն ունի մշակված լուծումներ, որոնք ցանկանում է առաջարկել գործընկերներին. Զելենսկին՝ Ռուսաստանի հետ բանակցությունների վերսկսման մասինArca ազգային վճարային համակարգը, Բենք օֆ Ջորջիան և Ամերիաբանկը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիրԻրանը շատ լավ հարաբերություններ ունի Կասպյան տարածաշրջանի բոլոր երկրների հետ. ԱրաղչիՌուբեն Մխիթարյանն ազատ կարձակվի«Ծնունդդ շնորհավոր, իմ սեր». Միհրան Ծառուկյանի շնորհավորանքը՝ Արփի Գաբրիելյանի տարեդարձի առթիվ Տեսել ենք երկրի վիճակը, երբ էներգետիկ շրջափակում է լինում, հիմա նման ռիսկը կզրոյացվի․ ԶՊՄԿ փոխտնօրեն Չինաստանը 3000 մետր բարձրության վրա կառուցում է արևային վահանակների ցանց. The New York Times-ը բացատրել է դրա հիմնավորումըԻդրամը հեղինակավոր Ant International-ի կողմից պարգևատրվել է «Ավելին, քան վճարումներ» մրցանակով Կոնվերս Բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսեր Ֆասթ Բանկը թողարկել և տեղաբաշխում է 12 մլրդ ՀՀ դրամի արժեկտրոնային պարտատոմսերՎաղարշապատում «ՀայաՔվեն» ամենամեծաթիվն էր որպես դիտորդական առաքելություն. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվե» դիտորդական առաքելությունն այս պահին ամփոփում է Վաղարշապատի ՏԻՄ ընտրությունների քվեարկության հիմնական ընտրախախտումներըԸնտրողները դեռևս իրազեկվածության լուրջ պակաս ունեն. Արամ ՊետրոսյանԽնդիրը՝ հնարավորություն. անվճար կրթական ծրագիր ագրոոլորտի տնտեսվարողների համար Հակակոռուպցիոն դատարանի որոշումը եկավ ապացուցելու արդարադատության բացակայությունը Հայաստանի Հանրապետությունում. «Մեր ձևով»Իդրամի աջակցությամբ կայացավ STEM Acceleration Award 2025-ը 2 ամսով կալանքը երկարաձգելը սրիկայություն է. Ալեքսանյան Շարունակում ենք այցելել ՀՀ տարբեր համայնքներ՝ ծանոթանալու, արձանագրելու այնտեղ առկա խնդիրները, մշակելու դրանց լուծումները. Նաիրի Սարգսյան (տեսանյութ) Սամվել Կարապետյանի կալանքը 2 ամսով երկարաձգվել էԹե բա՝ Էջմիածնում «կրել» ենք նաև Սամվել Կարապետյանի ուժին․ Նարեկ Կարապետյան Հայ գերիները խոշտանգումների են ենթարկվում Բաքվում Հայ-ամերիկյան խմբերի նպատակը Ռուսաստանին դուրս մղելն է Ի՞նչ է սպասվում լիցենզիայից զրկված ՀԷՑ-ին ՔՊ-ն հետապնդումներ է սկսել Վաղարշապատի ընդդիմադիրների դեմ Մի՞թե սա թալան չէ․ Հրայր ԿամենդատյանԻնչպե՞ս հաղթել անհավասար պատերազմում. «ՀայաՔվե հիմնասյուներ»
Ամենադիտված