Հայերեն


Երբ գործող հանքավայրերը սպառվեն, մեր սերունդների համար պետք է հանքահումքային հենք ապահովենք

Քաղաքականություն

Համաշխարհային տնտեսության մեջ կարևոր դերակատարում ունեցող  հանքարդյունաբերությունը և վերականգնվող էներգետիկան  երկրորդ տարին անընդմեջ կազմակերպվող Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումի առանցքային թեմաներից էին։ Թեմային թե ֆորումի քննարկումներում, թե առանձին հարցազրույցում անդրադարձան մասնակցիներն ու բանախոսները։ 

«Հայաստանի ներուժն ահռելի է»

Հայաստանի հանքարդյունաբերողների և մետալուրգների ասոցիացիայի նախագահ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը ֆորումի ընթացքում շեշտեց՝
«Հայաստանի ներուժն ահռելի է ինչպես հանքարդյունաբերության, այնպես էլ վերականգնվող էներգետիկայի ոլորտներում։ Պղնձի, մոլիբդենի և ոսկու պահանջարկը միայն աճելու է։ Ըստ կանխատեսումների՝ պղինձը նշանակությամբ կգերազանցի նույնիսկ նավթին։»

Նրա խոսքով, աշխարհում տնտեսական տեղաշարժ է ընթանում՝ նավթի դարաշրջանից դեպի պղնձի դարաշրջան։ Սա հայկական պղնձի ու մոլիբդենի արդյունահանման ոլորտում նոր հնարավորություն է բացում։

«Միայն այս երեք մետաղների՝ պղնձի, մոլիբդենի և ոսկու հաշվին, առաջիկա տարիներին Հայաստանը կարող է ունենալ 3 մլրդ դոլարից ավել արտահանում», – ընդգծում է Ջհանյանը։

Նա նաև հիշեցնում է՝ համաշխարհային գերտերությունները, այդ թվում՝ ԱՄՆ-ն, նույնպես պղնձի խտանյութ արտահանելով են փորձում բարելավել արտաքին առևտրի հաշվեկշիռը։

«Մեզ մնում է խելամտորեն օգտագործել մեր հնարավորությունները։ Եթե այս ուղղությամբ հետևողական քայլեր իրականացվեն, Հայաստանը կարող է ունենալ կայուն տնտեսություն և բարձր կենսամակարդակ ունեցող բնակչություն», – ասաց նա։

Ռազմավարական ուղղություն՝ ներդրումների ներգրավում և հանքավայրերի ուսումնասիրություն
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանը ներկայացրեց պետության տեսլականը՝ ուղղված հանքարդյունաբերության արդյունավետ կառավարմանը և ներդրումային միջավայրի բարելավմանը։

«Այս տարի մետաղական հանքավայրերի շահագործման նոր թույլտվություններ չեն տրվել։ Ունենք անհրաժեշտություն՝ կատարել երկրաբանական նոր ուսումնասիրություններ։ Սա ռազմավարական ուղղություն է։ Մեր նպատակն է՝ ստեղծել այնպիսի նախադրյալներ, որ միջազգային փորձ ունեցող կազմակերպությունները ներդրումներ կատարեն Հայաստանում», – ասաց Վարդանյանը։

Նա ընդգծեց, որ արդեն ընթանում են բանակցություններ տարբեր երկրների, այդ թվում՝ Չինաստանի և Իրանի հետ՝ պղնձաձուլարանի ստեղծման հնարավոր տարբերակների շուրջ։

Վարդանյանը նաև բարձրաձայնեց ոլորտի առջև ծառացած հիմնախնդիրները՝ Տեղեկատվության պակաս, տեղեկատվության անհասանելիություն, ԽՍՀՄ-ից ժառանգված պաշարների հաշվարկման հնացած համակարգ

Այս ամենի լուծման ճանապարհին ձեռնարկվել են մի շարք քայլեր՝
Նախաձեռնվել է թվայնացման լայնածավալ ծրագիր, որպեսզի օտարերկրյա ներդրողները հասանելիություն ունենան համապարփակ և արդիական տեղեկատվության նկատմամբ։
Աշխատանքներ են տարվում՝ Հայաստանն ընդգրկելու CRIRSCO միջազգային կոմիտեում, որի արդյունքում հայկական պաշարների հաշվարկներն ու հաշվետվությունները կլինեն համադրելի միջազգային չափորոշիչներին։
«Մեր ռազմավարությամբ նախատեսում ենք ստեղծել երկրաբանական ծառայություն, որը պատրաստ կլինի աշախատանքի`  մինչև 2027 թվականը։ Այս նախաձեռնության շրջանակում համագործակցում ենք ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ՝ վերցնելով նրանց մոդելները», – հավելեց Վարդանյանը։

Հանքարդյունաբերությունը, որպես տարածքային զարգացման հենք
Հանքարդյունաբերությունը միայն տնտեսության մի ճյուղ չէ․ այն ուղղակի ազդեցություն ունի մարզային զարգացման, աշխատատեղերի ստեղծման և ենթակառուցվածքների բարելավման վրա։ Ներդրողների մուտքն ու նոր հանքավայրերի զարգացումն այդ ազդեցությունն էլ ավելի կխորացնեն։Արտադրության շղթան երկարացնելը շահավետ է և  այն  լուրջ տնտեսական արժեք կարող է ստեղծել, ծրագիրը պաշարների գնահատման  և  տնտեսագիտական լուրջ  հաշվարկներ  է ենթադրում:

«Տարիներ հետո, երբ գործող հանքավայրերը սպառվեն, մեր սերունդների համար պետք է հանքահումքային հենք ապահովենք», – շեշտեց փոխնախարարը:

Հայաստանում  հանքարդյունաբերությունը կարող է ծառայել որպես տնտեսական զարգացման շարժիչ ուժ։ Մինչդեռ ժամանակակից մարտահրավերները պահանջում են ոչ միայն խորը վերլուծություն, այլև՝ համարձակ ռազմավարական գործողություններ. խելամիտ կառավարում, միջազգային ստանդարտների ներդրում, ներդրողների ներգրավում և երկարաժամկետ համագործակցություն:

 

Բարձր մակարդակի միջազգային ֆորումում, որը ուսումնասիրում է Եվրոպայի առավել բացահայտված տարածաշրջանների ռազմավարական, անվտանգության եւ դիմակայունության մարտահրավերները․ Էդմոն Մարուքյան 50 տարի անկողնուն գամված առաջին կարգի հաշմանդամ կնոջը պետությունը «բարեկեցիկ» է ճանաչել. Իրինա ՅոլյանՊարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Սեպտեմբերի 8-ին և 9-ին Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԻսրայելի անվտանգության կաբինետը քննարկել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակըՀոբարձի գյուղում հրազենային միջադեպի հետևանքով 30-ամյա տղամարդ է վիրավորվելԵԱԶԲ․ Հայաստանում գնաճը օգոստոսին կազմել է 4,4%Հեղափոխականների իշխանությունը շուտով չի կարողանալու վճարել ռեպրեսիվ ապարատի աշխատավարձերը. Հրայր ԿամենդատյանՀայկական նոր դիվանագիտության դեմքը․ կեղտոտ կոշիկներ, ճմռթված կոստյում. Հրայր ԿամենդատյանՄիլիոնների փոխհատուցման պահանջ ԵՊՀ-ին. ընդդիմադիր հայացքներով դասախոսը շահել է դատարանումԱդրբեջանը կա և հավերժ լինելու է մեզ թշնամի պետություն. պետք է սա միշտ հիշել. Արմեն ՄանվելյանԹբիլիսիի տրամվայի գիծը կկառուցի թուրքական «EYE» ընկերությունըՈւգոչուկվու Իվուն պատրաստ կլինի սեպտեմբերյան հավաքինՀայկ Մելիքյանը Կատովիցեում բացեց 5-րդ Հայկական մշակույթի փառատոնըԱդրբեջանը սկսել է Սոթքի ոսկու հանքում պայթեցման աշխատանքներԿասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՈւիթքոֆը հայտարարել է Մոսկվայում և Կիևում բանակցություններից հետո գրանցված առաջընթացի մասինԱնկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառումներ Երևանում և մարզերումՆիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ ԴանիելյանՀրշեջ-փրկարարները մարել են «Երևանյան» լճին հարակից ձորում բռնկված հրդեհըԹուրքիան ու Ադրբեջանը համատեղ ռազմածովային ԱԹՍ-ների արտադրություն են սկսումԵրևան-Երասխ ավտոճանապարհին «Opel»-ը վրաերթի է ենթարկել 75-ամյա հեծանվորդին․ վերջինս տեղում մահացել էԱրամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ ՄուրսիաՄասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել էՄանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուներըԱրամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին«Համահայկական Ճակատ» կուսակցության համար 5 հերթական համագումարը Ադրբեջանի հետ միակողմանի սահմանազատման արդյունքում տուժելու են բոլոր քաղաքացիները. Ավետիք Չալաբյան Ադրբեջանը կա և հավերժ լինելու է մեզ թշնամի պետություն. պետք է սա միշտ հիշել. Արմեն Մանվելյան Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգացման առանցք Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ ԱկոպյանՀայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան Հարություն Հարությունյան. «Իշխանությունը ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու մտադրություն չունի, իսկ օրենքն ընդունել է՝ հանրաքվեն կանխելու համար»Քաղաքականությամբ զբաղվելու համար պետք է զբաղվել գիտությամբ, պետք է ուսումնասիրել քաղաքական միտքը. Մհեր ԱվետիսյանԿարո՞ղ ենք արդյոք ինքներս ապահովել մեր հացի պահանջարկը Փաշինյանի սուտը բացահայտված է. Ուժեղ Հայաստան Ժողովուրդը որևէ մանդատ չի տվել իշխանությանը, որ Արցախի հարցը փակված համարի. Մենուա ՍողոմոնյանԿարեն Դեմիրճյանին հիշում ենք ոչ միայն որպես անցյալի ղեկավար. Մհեր ԱվետիսյանՀիմա ասում են բա մեզ պե՞տք էր Տիգրանաշենը՝ «դժգույն, դժբախտ», մեկ ա էնտեղ մեզ են ընտրել, ինչ ուզենք, կանենք, ասեք, կանենք. Աննա ԿոստանյանԿառավարության ծրագրով նախատեսված «հոգևոր անվտանգության» դրույթները սկսել են կենսագործվել. Մենուա ՍողոմոնյանՄենք այստեղ ենք՝ Հայաստանին փոփոխություն բերելու համար Կոռնիձորի վարչական ղեկավարը հերքում է. անգամ կրակոց չկա
Ամենադիտված