Հայերեն


Հայաստանի 1000 խոշոր հարկատուները. ԶՊՄԿ-ն առաջին եռյակում է

Տնտեսություն

Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2025թ. հունվար-սեպտեմբեր ամիսների Հայաստանի 1,000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և տուրքերի ցուցանիշները։ Այդ մասին տեղեկանում ենք ՊԵԿ-ից։ Ընթացիկ տարվա 9 ամիսներին մուծվել է 1.439 տրլն դրամ հարկ։

Առաջատար տասնյակ

Հրապարակված ցուցանիշների համաձայն՝ Հայաստանի խոշոր հարկ վճարողների ցուցակը գլխավորում է Մոբայլ Սենթր Արթը՝ 52.5 մլրդ դրամ, ինչը 2024թ. համադրելի ցուցանիշից ավել է 3.37 մլրդ դրամով կամ 6.87%-ով։ 2024թ. հունվար-սեպտեմբերին ընկերությունը զբաղեցրել էր 2-ին հորիզոնականը։

Գրանդ Տոբակոն երկրորդ տեղում է՝ 45.94 մլրդ դրամով։ 2024թ. ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 6.16 մլրդ դրամով կամ 15.47%-ով։ 2024թ. հունվար-սեպտեմբերին ընկերությունը զբաղեցրել էր 3-րդ հորիզոնականը։

Երրորդ տեղում ԶՊՄԿ-ն է, որը վճարել է 36.17 մլրդ դրամ։ 2024թ. նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է անկում 47.48 մլրդ դրամով կամ 56.77%-ով։ 2024թ. հունվար-սեպտեմբերին ընկերությունը զբաղեցրել էր 1-ին հորիզոնականը։

Չորրորդ տեղում է  Գազպրոմ Արմենիան։ Ընկերության կողմից պետական բյուջե է վճարվել 34.89 մլրդ դրամ, ինչը 2024թ. 36.33 մլրդ դրամ ցուցանիշից պակաս է 1.45 մլրդ դրամով կամ 3.99%-ով։ 2024թ. հունվար-սեպտեմբերին ընկերությունը նույնպես 4-րդն էր։

Հինգերորդ հորիզոնականում է Արդշինբանկը՝ 31.89 մլրդ դրամ վճարված հարկերով։ 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 23.77 մլրդ դրամով կամ 292.39%-ով։ 2024թ. հունվար-սեպտեմբերին ընկերությունը զբաղեցրել էր 24-րդ հորիզոնականը։

Վեցերորդ տեղում է Ամերիաբանկը, որը պետական բյուջե է մուտքագրել 24.99 մլրդ դրամ։ Սա 2024թ. համադրելի ցուցանիշից ավել է 4.55 մլրդ դրամով կամ 22.28%-ով։ 2024թ. հունվար-սեպտեմբերին ընկերությունը զբաղեցրել էր 6-րդ հորիզոնականը։

Սի Փի Էս Էներջի Գրուպը յոթերորդ հորիզոնականում է՝ վճարելով 19 մլրդ դրամ։ 2024թ. նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է 1.38 մլրդ դրամ կամ 7.85% աճ։ 2024թ. հունվար-սեպտեմբերին ընկերությունը կրկին 7-րդ հորիզոնականում էր։

Ութերորդ տեղում է Ինտերնեյշնլ Մասիս Տաբակը, որը պետական բյուջե է մուտքագրել 18.19 մլրդ դրամ։ 2024թ. նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է աճ 4.69 մլրդ դրամով կամ 34.71%-ով։ 2024թ. հունվար-սեպտեմբերին ընկերությունը զբաղեցրել էր 12-րդ հորիզոնականը։

Իններորդ տեղում է Դիջիթեյնը, որը պետական բյուջե է մուտքագրել 16.7 մլրդ դրամ։ 2024թ. նույն ժամանակահատվածի համեմատ գրանցվել է աճ 78.35%-ով կամ 7.34 մլրդ դրամով։ 2024թ. հունվար-սեպտեմբերին ընկերությունը զբաղեցրել էր 20-րդ հորիզոնականը։

Տասնյակը եզրափակում է Սոֆթ Կոնստրակտը, որը մուծել է 16.28 մլրդ դրամ հարկ։ 2024թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 16.88%-ով կամ 2.35 մլրդ դրամով։ 2024թ. հունվար-սեպտեմբերին ընկերությունը զբաղեցրել էր 11-րդ հորիզոնականը։

Առաջին տասնյակում տեղ է զբաղեցրել մեկական ընկերություն էլեկտրոնիկայի վաճառքի և հանքարդյունաբերության ոլորտներից։ 2-ական ընկերությամբ ներկայացված են, բանկային, տեխնոլոգիաների, էներգակիրների և ծխախոտագործության ոլորտները։

Ընդհանուր ցուցանիշներ

Ընդհանուր առմամբ, առաջատար 10 հարկատուների կողմից 2025թ. հունվար-հունիս ամիսներին վճարվել է շուրջ 296.56 մլրդ դրամ հարկ, ինչը 2024թ. համադրելի ցուցանիշից պակաս է 6.78%-ով կամ 21.56 մլրդ դրամով (2024թ․ ցուցանիշը՝ 318.13 մլրդ դրամ)։

Առաջատար 100 հարկատուների կողմից վճարված հարկերի ծավալը կազմել է 823.18 մլրդ դրամ՝ +6.64% կամ 51.24 մլրդ դրամ, իսկ 1,000 խոշոր հարկատուների կողմից մուծված հարկերի ծավալը կազմել է 1,439.34 մլրդ դրամ՝ +116.13 մլրդ դրամ կամ 8.78%։

1000 խոշոր հարկատուների կողմից մուծված հարկերի շուրջ 20.6%-ը բաժին է ընկնում առաջին 10 ընկերությանը, իսկ առաջին հարյուրին՝ 57%։

Եթե մուծված հարկերի ծավալը ներկայացնենք ԱՄՆ դոլարով (ԿԲ փոխարժեքը 2025թ․ հոկտեմբերի 24-ի դրությամբ՝ 383.05 դրամ), ապա՝ Առաջատար տասնյակի կողմից մուծվել է շուրջ 774.22 մլն դոլար։ Առաջատար 100-ի կողմից՝ մոտ 2.15 մլրդ դոլար, իսկ 1,000-ի կողմից՝ շուրջ 3.76 մլրդ դոլար։

ՀՀ Խոշոր հարկատուներ. 2025թ. հունվար-սեպտեմբեր

Search
No ՀՎՀՀ Անվանում Տեղակայում Հազ. ՀՀԴ
1 01850138 ՄՈԲԱՅԼ ՍԵՆԹՐ ԱՐԹ ԵՐԵՎԱՆ 52,496,867
2 02216066 ԳՐԱՆԴ ՏՈԲԱԿՈ ԵՐԵՎԱՆ 45,943,380
3 09400818 ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏ ՍՅՈՒՆԻՔ 36,171,155
4 00046317 ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ ԵՐԵՎԱՆ 34,884,746
5 02566492 ԱՐԴՇԻՆԲԱՆԿ ԵՐԵՎԱՆ 31,895,253
6 02502212 ԱՄԵՐԻԱԲԱՆԿ ԵՐԵՎԱՆ 24,991,483
7 02847546 ՍԻ ՓԻ ԷՍ ԷՆԵՐՋԻ ԳՐՈՒՊ ԵՐԵՎԱՆ 19,004,335
8 04215053 ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ ՄԱՍԻՍ ՏԱԲԱԿ ԱՐԱՐԱՏ 18,192,967
9 02627448 ԴԻՋԻԹԵՅՆ ԵՐԵՎԱՆ 16,701,947
10 02629813 ՍՈՖԹ ԿՈՆՍՏՐԱԿՏ ԵՐԵՎԱՆ 16,282,461
11 00454054 ՖԻԼԻՊ ՄՈՐՐԻՍ ԱՐՄԵՆԻԱ ԵՐԵՎԱՆ 15,664,883
12 01282006 ՍԻԹԻ ԵՐԵՎԱՆ 15,082,747
13 01551651 ՎԻՎԱ ԱՐՄԵՆԻԱ ԵՐԵՎԱՆ 14,366,675
14 01829451 ՓՐԻԹԻ ՈՒԵՅ ԵՐԵՎԱՆ 13,205,377
15 02562664 ԱՐՄԵՆԻԱ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐ ԵՐԵՎԱՆ 12,850,973
16 09416902 ԿԱՊԱՆԻ ԼԵՌՆԱՀԱՐՍՏԱՑՄԱՆ ԿՈՄԲԻՆԱՏ ՍՅՈՒՆԻՔ 12,482,395
17 02700773 ԹԵՂՈՒՏ ԼՈՌԻ 11,863,320
18 01520882 ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ ԵՐԵՎԱՆ 11,718,541
19 02520007 ԱԿԲԱ ԲԱՆԿ ԵՐԵՎԱՆ 11,253,411
20 00159949 ԿԱԲԱՐԿՈ ԵՐԵՎԱՆ 11,037,774
Թուրքիայի հետ սահմանի բացումը մեր տնտեսության համար դրական է, բայց պետք է ուշադիր լինենք, որ 100 տոկոսով չենթարկվենք իրենց ազդեցությանը. Նարեկ Կարապետյան «Գործող վարչախումբը ներգրավված է դեղերի բիզնեսի մեջ». Հրանտ Բագրատյանը կասկածներ ունի Նավթամթերքից մինչև թռչնամիս․ Նարեկ Կարապետյանը ներկայացրեց գործարանների կառուցման ծրագիրը Ինչ գործարաններ պիտի կառուցվեն Հայաստանում ու ինչուԴեղորայքի գինը կիջեցվի, տատիկների, պապիկների կյանքը կփոխվի․ Կարապետյան Երկրում կա աշխատատեղերի խնդիր, շրջաններում գործ չկա․ Նարեկ Կարապետյան Առաջարկում ենք Իրանի հետ ստեղծել խոշոր էներգետիկ համակարգ․ Նարեկ Կարապետյան Պետք է լուծենք բնակարանային խնդիրները, որ հնարավոր լինի խթանել մեծ ընտանիքների ձևավորումը․ ԿարապետյանՀայաստանը տարեկան աղքատանում է 4 միլիարդ դոլարով․ Նարեկ ԿարապետյանՋերմուկի մոտակայքում օկուպացված տարածքները թողնելու են Ադրբեջանի վերահսկողության տակ․ Ավետիք ՔերոբյանԳեղեցկության սրահներ, փոքր կրպակներ, հացի փռեր, ձեր հարկերը լինելու են 0%. Նարեկ Կարապետյան Առաջին քայլով ստեղծելու ենք 300 հազար նոր աշխատատեղ Հայաստանում. Սամվել Կարապետյանի 5 տնտեսական քայլերը Երբ դատարկագլուխները խոսում են «գլուխներից» «Ազատություն քաղբանտարկյալ Արամ Քոչարյանին». ակցիա՝ Էջմիածնում Հնդկաստանը պատասխանում է Ադրբեջանի սադրանքներին Գումարելիների տեղափոխությունից գումարը չի փոխվում Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագրի շնորհանդեսը (ուղիղ) Եպիսկոպոսաց ժողովը կանեն Ավստրիայում Արցախի օկուպացիայից հետո Ադրբեջանը պահանջներ է ներկայացնում ՀՀ տարածքների նկատմամբ․ Աննա ԿոստանյանՈրտեղ արևային վահանակները բացարձակապես հարմար չեն տեղադրման համար. Մասնագետները նշել են 5 պատճառ Պետք է գործենք խելամիտ, չեզոք և շահախնդիր, այլ ոչ թե` զգայական, միամիտ կամ ճակատագրական սխալներով պայմանավորված. Արշակ Կարապետյան Ազատվե՛ք ձեր միջի ատելությունից, դա շատ հեշտ է անել. «Փաստ» Հեղուկ գազի շոկը՝ առկա վիճակի «լակմուսի թուղթ». «Փաստ» Քաղբանտարկյալների կյանքը վտանգի տակ․ դիտավորյալ ստեղծվող անմարդկային պայմաններ` այլախոհների համարՏնտեսական ճգնաժամի ֆոնին՝ նոր քաղաքական խաղացող․ «Մեր Ձևովը» ընդդեմ գործող իշխանությանԲրատիսլավայից հնչած պահանջը․ միջազգային արձագանք Հայ Առաքելական Եկեղեցու դեմ ճնշումներին Օրավուր հարստացող պաշտոնյաներն ու հազիվ ծայրը ծայրին հասցնող «հպարտ քաղաքացիները». «Փաստ» Ժողովուրդը միշտ ապացուցել է՝ հասարակության հոսանքը իշխանությունները չեն կարող շրջել. «Փաստ» «Հայաստանի գործող իշխանությունների վարած քաղաքականությունը սպասարկում է թուրք - ադրբեջանական շահերը. միակ նպատակը իշխանությունը պահելն է». «Փաստ» Ո՞վ կգլխավորի փորձառու կուսակցությունն, ու ի՞նչ հավակնություններ ունի նա. «Փաստ» Բրատիսլավայում ձևավորվել է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության միջազգային ճակատը. «Փաստ» Իշխանություններն ամեն կերպ խոչընդոտել են «Մենք կանք» միջոցառման անցկացմանը. «Փաստ» 2018-ից առաջ մի կոպեկ չունեին, հիմա ուզում են «բիրդան աղա» դառնալ, այս մարդիկ քանդում են երկիրը․ Հրայր Կամենդատյան Ալիևի պահանջն է կատարվել. Մարուքյանը՝ «Թրիփփ»-ի շրջանակային փաստաթղթի մասին2016-ին Արցախը հայկական էր․ Հայաստանը ուներ մարտունակ բանակ և ուժեղ դիվանագիտություն․ Հենրիխ ԴանիելյանՎաղը մենք ցույց կտանք, թե ինչպես է փոխվելու բոլորիս կյանքը Հայաստանում․ Նարեկ ԿարապետյանՆարեկ Սամսոնյանը 11 օր է, ինչ հրաժարվել է սննդից․ Մենուա ՍողոմոնյանՍտրատեգիական խնդիրների լուծումը և պոպուլիզմը․ Վահե ՀովհաննիսյանՍամվել Կարապետյանի գործը զուտ քաղաքական է, իսկ այսպիսի անօրինությունները ձեռնտու են միայն Հայաստանի թշնամիներին․ Ռոբերտ ԱմստերդամԱրմեն Փամբուխչյանը հանդիպել է Թբիլիսիի քաղաքապետի առաջին տեղակալ Գեորգի Թկեմալաձեի հետ ՀԷՑ ՓԲ ընկերությունը 2016 թ.-ին կառավարումը Տաշիր խմբի կողմից ստանձնելու պահին, աշխատել է վնասով և ունեցել է 34 մլրդ ՀՀ դրամ կուտակված վնաս ՀԷՑ-ը պարտվում է դատարաններում. աշխատանքից ազատումներ՝ առանց վերաբերելի հիմքերիՀայաստանի պետական պարտքը 2025-ի վերջի դրությամբ 14.5 միլիարդ դոլար է․ Էդմոն Մարուքյան Վաղը Հաջիևը կարող է Սյունիքով Նախիջևան անցնել, ու ոչ ոք չի հարցնի՝ ի՞նչ ես տանում․ Սողոմոնյան Պատահական չէ, որ Թրամփը քարոզարշավի ժամանակ առաջնորդվում էր «Նախևառաջ Միացյալ Նահանգներն են», «Ամերիկան դարձյալ դարձնենք հզոր» կարգախոսներով. Մհեր Ավետիսյան Ըստ իշխանությունների՝ պետք է ենթարկվենք թուրք-ադրբեջանական տանդեմի բոլոր պահանջներին․Ավետիք ՉալաբյանՀանդես ենք եկել թոշակների ավելացման և ինդեքսավորման նախաձեռնությամբ․ Հրայր ԿամենդատյանCMSI-ի ստանդարտների ներդրումը կարող է նպաստել Հայաստանի հանքարդյունաբերական ոլորտի միջազգային մրցունակության բարձրացմանըՍամվել Կարապետյանի քաղաքական ուժը կկոչվի «Ուժեղ Հայաստան» Մհեր Ավետիսյանը՝ Գրենլանդիայի շուրջ տեղի ունեցող գործընթացների մասին
Ամենադիտված