Հայերեն


Տնտեսական աճի մեխանիզմները և «ստեղծարար ոչնչացումը». «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

2025 թվականի տնտեսագիտության Նոբել յան մրցանակը շնորհվել է Ջոել Մոկիրին, Ֆիլիպ Ագիոնին և Պիտեր Հաուիթին` տնտեսական աճի և զարգացման շարժիչ ուժերի ըմբռնման գործում հիմնարար ներդրումների և տնտեսական աճը խթանող նորարարությունների վերլուծության համար: Ջոել Մոկիրին, Ֆիլիպ Ագիոնը և Պիտեր Հաուիթին գտնում են, որ տնտեսական աճը զուտ ռեսուրսների կուտակում չէ, այլ առաջին հերթին՝ տեխնոլոգիական առաջընթացի և նորարարության արդյունք: Նրանց աշխատանքները ցույց են տվել, որ աճը կարող է կայուն լինել և անվերջ շարունակվել, եթե առկա են նորարարության համար արդյունավետ պայմաններ։ Առանձնահատուկ նշանակություն է ունեցել Ագիոնի և Հաուիթի կողմից «ստեղծարար ոչնչացման» տեսության մշակումը։ Նրանց եզրակացությունն այն է, որ տնտեսական համակարգի աճող փոփոխությունները և արտադրողականության բարձրացումը պահանջում են, որ նոր, ավելի արդյունավետ տեխնոլոգիաներն ու ընկերությունները մշտապես փոխարինեն հներին, ինչը համարվում է աճի առանցքային և անխուսափելի մեխանիզմ: Շումպետերի՝ դեռ անցած դարի սկզբին ձևակերպած միտքը պարզ, բայց հեղափոխական էր. իրական առաջընթացը պահանջում է ոչ միայն ստեղծում, այլ նաև ոչնչացում։ Հինը պետք է զիջի իր տեղը նորին, որպեսզի շարժումը չկանգնի։ Այդ ոչնչացումը չի նշանակում կորուստ, այլ վերափոխում։ Ագիոնը ու Հաուիթին ցույց տվեցին, որ այս գործընթացը կարելի է հաշվարկել, կանխատեսել և կառավարել՝ որպես աճի կենսական մեխանիզմ։ Նրանք ապացուցեցին, որ աճը դինամիկ համակարգ է՝ անընդհատ փոփոխության մեջ։ Նորարարությունը մղում է մրցակցությանը, մրցակցությունը՝ ոչնչացմանը, իսկ ոչնչացումը՝ նորարարությանը։ Սա փակ շրջան չէ, այլ բաց պարբերաշրջան, որը պահում է զարգացման շարժումը և արդյունավետ ուղղությունը։ Բայց եթե որևէ օղակ դադարում է գործել, համակարգը լճանում է։

Մոկիրի աշխատանքի կարևորությունն այն է, որ տեխնոլոգիական առաջընթացը կախված է ավելի լայն սոցիալական և ինստիտուցիոնալ միջավայրից: Մոկիրին պատմական վերլուծությունների միջոցով ցույց է տվել, թե որ պայմաններում են հասարակությունները դառնում բաց նոր գիտելիքի և դրա կիրառման նկատմամբ, ինչը կենսական նշանակություն ունի երկարաժամկետ տնտեսական զարգացման համար։ Մոկիրի բացատրությամբ, երկար դարեր մարդկությունը ապրում էր առանց գիտելիքի և փորձի միավորման։ Գիտնականները մտածում էին առանց արտադրելու, իսկ արհեստավորները արտադրում էին առանց հասկանալու։ Միայն այն ժամանակ, երբ տեսական և գործնական աշխարհայացքները և պատկերացումները միացան, սկսվեց իրական առաջընթացը։ Այս միավորումը, որը նա անվանում է «արդյունաբերական լուսավորություն», փոխեց ոչ միայն արտադրությունը, այլև հասարակության մտածողությունը. փոփոխությունը սկսեց ընկալվել ոչ թե որպես վտանգ, այլ որպես հնարավորություն։

Գիտելիքը, սակայն, ինքնին բավարար չէ։ Այն պահանջում է միջավայր՝ հարցնելու, սխալվելու և փորձարկելու ազատություն։ Մոկիրին դա անվանում է «լուսավորված միջավայր». այն հասարակությունները, որտեղ գիտելիքը պաշտպանված է, իսկ մտածողությունը՝ ազատ, ի վերջո դառնում են զարգացած։

Նշված հեղինակների աշխատանքները հստակ ուղեցույցներ են առաջարկում քաղաքականություն մշակողների համար: Նրանց տեսությունները ցույց են տալիս, որ կառավարությունները պետք է խթանեն մրցակցությունը, պաշտպանեն մտավոր սեփականությունը և ներդրումներ կատարեն կրթության և հետազոտությունների մեջ, այլ ոչ թե պարզապես կենտրոնանան միայն ֆիզիկական կապիտալի կուտակման վրա: Ջոել Մոկիրին, Ֆիլիպ Ագիոնը և Պիտեր Հաուիթին, ըստ էության, փոխել են տնտեսական աճի մասին մեր պատկերացումները՝ ապացուցելով, որ նորարարությունը դրա շարժիչ ուժն է, և որ այն պահանջում է դինամիկ գործընթաց՝ ստեղծարար ոչնչացում, որն աջակցվում է ճիշտ և արդյունավետ ինստիտուտների կողմից: Նրանք մշակել են հիմնավոր մաթեմատիկական մոդելներ, որոնք ցույց են տալիս, թե ինչպես են նորարարությունները և նոր ապրանքներն ու արտադրական մեթոդները շարունակաբար փոխարինում հնին՝ ստեղծելով առաջընթացի անվերջ պարբերաշրջան, որն էլ հիմք է հանդիսանում կենսամակարդակի բարձրացման համար: Ջոել Մոկիրին, Ֆիլիպ Ագիոնը և Պիտեր Հաուիթին հանգել են այն եզրակացության, որ տնտեսական աճը չի կարելի ընդունել որպես կանխատեսելի երևույթ, և ցույց են տալիս, որ մենք պետք է տեղյակ լինենք այն գործոններին և անորոշություններին, որոնք սպառնում են շարունակական աճին, և հակազդենք դրանց: Նրանց աշխատանքն օգնում է տնտեսագետներին և քաղաքականություն մշակողներին՝ ավելի լավ հասկանալ տնտեսական առաջընթացի արմատները:

Մոկիրի, Ագիոնի և Հաուիթի գաղափարները կարևոր ուղենիշ են նաև Հայաստանի համար։ Դրանք ցույց են տալիս, որ իրական առաջընթացը հնարավոր չէ պարզապես նոր սարքավորումներ և տեխնոլոգիաներ ներմուծելով։ Պետք է զարգացնել սեփական նորարարական հմտությունները, ստեղծել գիտելիքի և արտադրության միավորված միջավայր։ «Գիտելիքը չի բաշխվում, այն աճում է, երբ կիսվում է». այս սկզբունքը պետք է դառնա նաև տնտեսական քաղաքականության հիմք։

Մեր երկիրը փոքր շուկա ունի, սահմանափակ բնական ռեսուրսներ, բայց ունի ամենաթանկ պաշարը՝ մարդկային կապիտալ և միտք։ Եթե Հայաստանը կարողանա ձևավորել գիտելիքի և նորարարության վրա հիմնված տնտեսություն, այն կդառնա ոչ թե հետևորդ, այլ նախաձեռնող։ Այս առումով պետք է ներդրում անել ոչ միայն բարձրագույն կրթության, այլև գործնական գիտելիքի փոխանցման մեջ՝ ապահովելով գիտության և բիզնեսի համագործակցություն։ Պետք է ապահովվի «ստեղծարար ոչնչացման» կառավարմամբ սոցիալական հավասարակշռություն։ Նորարարությունը միշտ առաջացնում է հաղթողներ և պարտվողներ։ Նոր տեխնոլոգիաները կարող են դուրս մղել հին մասնագիտությունները, և այդ փոփոխությունները չպետք է ընկալվեն որպես աղետ։ Պետությունը պետք է ստեղծի վերապատրաստման և սոցիալական ապահովության համակարգեր, որպեսզի մարդիկ կարողանան հարմարվել փոփոխություններին։ Այս գաղափարները ձևավորում են քաղաքականության մի նոր հայեցակարգ, որտեղ տնտեսական աճը ոչ թե պարզապես արդյունք է, այլ գործընթաց՝ հիմնված գիտելիքի շրջանառության, ստեղծարարության և սոցիալական հավասարակշռության վրա։ Ներկայում Հայաստանում նորարարական միջավայրի զարգացմանը խանգարում են պետական կառավարման ճկունության պակասը, գիտության ֆինանսավորման ցածր մակարդակը և տեխնոլոգիական քաղաքականության բացակայությունը։ Ընդ որում, ստեղծարար ոչնչացումը պահանջում է ոչ միայն տնտեսական, այլ նաև մշակութային վերափոխում՝ պետական և մասնավոր հատվածներում մտածողության ազատականացում և ճկունություն, սխալվելու նկատմամբ հանդուրժողականություն և համագործակցության հոգեբանություն։ Այս համատեքստում Հայաստանը պետք է ունենա երեք հիմնական քաղաքական ուղղություն. առաջինը՝ նորարարությանն ուղղված պետական ռազմավարություն, որը կապում է գիտությունը և արտադրությունը, երկրորդը՝ մարդկային կապիտալի զարգացում՝ կրթության և տեխնոլոգիական վերապատրաստման միջոցով, և երրորդը՝ միջազգային արտաքին արդյունավետ հարաբերություններ՝ գիտելիքի և փորձի ազատ փոխանակման պայմաններում։ Այս ամենը միասին կարող է Հայաստանը դարձնել փոքր, բայց բարձր մտավոր հենք ունեցող նորարարական տնտեսություն՝ հիմնված ստեղծարար մտքի, տեխնոլոգիական ճկունության և հասարակական վստահության վրա։

ՌՈԼԱՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
Տնտեսագիտության թեկնածու

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում    

Ստեփանավանի ոլորաններում ցորենով բարձված «DAF»-ը կողաշրջվել է«Մեր ձևով» շարժման աջակցությամբ նկարիչների միությունում բացվեց Տարոն Մանուկյանի ցուցահանդեսը Ինչպես է «Մեր ձևով» շարժման անդամ, փաստաբան Ռուբեն Մխիթարյանը դուրս գալիս «Արթիկ» ՔԿՀ-իցԱյժմ արդեն փաստ է, որ Հայաստանում իրականացվում է «հեռախոսային արդարադատություն»․ Ռոբերտ Ամստերդամ Դոլարի փոխարժեքը աճել է. Եվրոն մի փոքր էժանացել է «Հայաստան-Արցախ» ՀԵՄ անդամները «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնության շրջանակներում քննարկում են ունեցել Արտաքին գործերի նախկին նախարար՝ Արա Այվազյանի հետՀիմա ի՞նչ, Հայկական ժամանակն այլևս խորհրդակցական սենյակի դե՞րն է կատարում. Ժաննա Ալեքսանյան 2025 թվականի աշնան լավագույն սմարթֆոնները. մոդելներ, որոնք արժանի են ձեր ուշադրությանըԻնչ պաշտոնի առաջարկով է Փաշինյանը Ռուբինյանին Էդմոն Մարուքյանի մոտ ուղարկել. «Ժողովուրդի հարցերը»Գույքահարկի ահազանգ․ Հրայր ԿամենդատյանՓոքր երկիր, խելացի տեխնիկա. Հայաստանի ռազմական արդյունաբերության ապագան. ՀայաՔվե հիմնասյուներ Իսրայելը կարող է ԱՄՆ-ից երաշխիքներ պահանջել Էր-Ռիադին F-35-ներ վաճառելու դեպքում․ Axios«Եթե ոչ Նիկոլը, ապա ով» հարցն այլևս գոյություն չունի. ընդդիմությունն ունի´ թեկնածուներ. Ավետիք Չալաբյան ԱՄՆ-ն դարձել է Չինաստանի առաջատար վարկառուն․ WP Հիմա պատեհ ժամանա՞կն է եկեղեցու դեմ այս պայքարը տանելու համար. Մենուա Սողոմոնյան Ռուսաստանում առաջարկել են պատիժ սահմանել ձրիակերության համար Ինչու՞ ընդդիմությունը պարտվեց Վաղարշապատում. մեկնաբանում է Էդմոն Մարուքյանը Ալկարասը վնասվածք է ստացել Ամփոփվել են Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային 20-րդ օլիմպիադայի արդյունքներըԻրանը չեղարկում է Հնդկաստանի հետ առանց վիզայի ռեժիմը Յունիբանկի VISA DIGITAL քարտերը դարձել են անվճարԲեռնատարն անցումից մի քանի մետր հեռավորության վրա վրшերթի է ենթարկել փողոցը չթույլատրվող հատվածով անցնող 73-ամյա կնոջըԿիևն արդեն ունի մշակված լուծումներ, որոնք ցանկանում է առաջարկել գործընկերներին. Զելենսկին՝ Ռուսաստանի հետ բանակցությունների վերսկսման մասինArca ազգային վճարային համակարգը, Բենք օֆ Ջորջիան և Ամերիաբանկը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիրԻրանը շատ լավ հարաբերություններ ունի Կասպյան տարածաշրջանի բոլոր երկրների հետ. ԱրաղչիՌուբեն Մխիթարյանն ազատ կարձակվի«Ծնունդդ շնորհավոր, իմ սեր». Միհրան Ծառուկյանի շնորհավորանքը՝ Արփի Գաբրիելյանի տարեդարձի առթիվ Տեսել ենք երկրի վիճակը, երբ էներգետիկ շրջափակում է լինում, հիմա նման ռիսկը կզրոյացվի․ ԶՊՄԿ փոխտնօրեն Չինաստանը 3000 մետր բարձրության վրա կառուցում է արևային վահանակների ցանց. The New York Times-ը բացատրել է դրա հիմնավորումըԻդրամը հեղինակավոր Ant International-ի կողմից պարգևատրվել է «Ավելին, քան վճարումներ» մրցանակով Կոնվերս Բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսեր Ֆասթ Բանկը թողարկել և տեղաբաշխում է 12 մլրդ ՀՀ դրամի արժեկտրոնային պարտատոմսերՎաղարշապատում «ՀայաՔվեն» ամենամեծաթիվն էր որպես դիտորդական առաքելություն. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվե» դիտորդական առաքելությունն այս պահին ամփոփում է Վաղարշապատի ՏԻՄ ընտրությունների քվեարկության հիմնական ընտրախախտումներըԸնտրողները դեռևս իրազեկվածության լուրջ պակաս ունեն. Արամ ՊետրոսյանԽնդիրը՝ հնարավորություն. անվճար կրթական ծրագիր ագրոոլորտի տնտեսվարողների համար Հակակոռուպցիոն դատարանի որոշումը եկավ ապացուցելու արդարադատության բացակայությունը Հայաստանի Հանրապետությունում. «Մեր ձևով»Իդրամի աջակցությամբ կայացավ STEM Acceleration Award 2025-ը 2 ամսով կալանքը երկարաձգելը սրիկայություն է. Ալեքսանյան Շարունակում ենք այցելել ՀՀ տարբեր համայնքներ՝ ծանոթանալու, արձանագրելու այնտեղ առկա խնդիրները, մշակելու դրանց լուծումները. Նաիրի Սարգսյան (տեսանյութ) Սամվել Կարապետյանի կալանքը 2 ամսով երկարաձգվել էԹե բա՝ Էջմիածնում «կրել» ենք նաև Սամվել Կարապետյանի ուժին․ Նարեկ Կարապետյան Հայ գերիները խոշտանգումների են ենթարկվում Բաքվում Հայ-ամերիկյան խմբերի նպատակը Ռուսաստանին դուրս մղելն է Ի՞նչ է սպասվում լիցենզիայից զրկված ՀԷՑ-ին ՔՊ-ն հետապնդումներ է սկսել Վաղարշապատի ընդդիմադիրների դեմ Մի՞թե սա թալան չէ․ Հրայր ԿամենդատյանԻնչպե՞ս հաղթել անհավասար պատերազմում. «ՀայաՔվե հիմնասյուներ»Team Group-ը ներկայացրեց էներգետիկ ոլորտի զարգացման իր լայնածավալ նախագծերը․ կայացավ Robust Armenia կոնֆերանսը Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր
Ամենադիտված