Հայերեն


Հինգ տարի անց. պատերազմ, պարտություն և կորուստներ, որ կարող էին և չլինել. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.


Ուղիղ հինգ տարի առաջ նոյեմբերի 9-ի երեկոյան պարզ դարձավ, որ ՔՊ-ի ղեկավարն ու ՀՀ վարչապետի պաշտոնն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը գործնականում միանձնյա որոշում է ընդունել Ադրբեջանի և Ռուսաստանի հետ եռակողմ հայտարարություն ստորագրելու մասին: Եվ ստորագրեց այն: Այդ շրջանում Հայաստանում գրեթե բոլոր ոչ իշխանական ուժերն ու շրջանակները նշված փաստաթուղթը բնորոշեցին որպես «կապիտուլ յացիոն հայտարարություն»: Բայց հինգ տարի անց հասել ենք մի հանգրվանի, որ շատերն այսօր օբյեկտիվորեն խոսում են այն մասին, թե ներկա իրողությունների ստվերում այն՝ 2020-ի նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարությունը նույնիսկ ավելի նպաստավոր է թվում, քան, ասենք, ընթացիկ «խաղաղության օրակարգը»՝ իր փաշինյանական ու ալիևյան հավելվածներով:

Մեր թշնամու՝ Հայաստանն «առանց տանկերի», այսպես՝ ավտոզբոսանքով գրավելու մասին հիմա խոսող Ալիևի համար նոյեմբերի 9-ը տոն ու ցնծություն է, իսկ Հայաստանը պարտության տարած, Արցախը, որպես պետական կազմավորում ու որպես հայկական բնօրրան, աղետի մատնած Փաշինյանի ու ՔՊ-ի համար, կարելի է կարծել, «պարտությամբ հպարտանալու», «վերջապես ինքնիշխան լինելու» և նմանատիպ անհեթեթաբանություններով «փայլատակելու» հնարավորություն:

Առավել ևս հիմա արդիական են հարցադրումները, թե ինչո՞ւ բանը հասավ պատերազմի, ինչո՞ւ հայկական կողմն այդ պատերազմում պարտություն կրեց և ունեցավ նման ծանր կորուստներ: Ոչ պակաս կարևոր է նշված հարցերին առանց ավելորդ հույզերի, ինչպես ասվում է՝ սառը գլխով հստակ պատասխանելը:

Ինչո՞ւ բանը հասավ պատերազմի: Եթե խիստ հակիրճ, ապա 2020 թվականի պատերազմը ուղիղ հետևանքն էր 2018 թվականի մայիսից Նիկոլ Փաշինյանի ու նրա գլխավորած ՔՊ-ի վարած արտաքին արկածախնդիր և անպատասխանատու քաղաքականության: Դրա հիմնական դրսևորումները հետևյալն էին. հակառուսական, հակաիրանական, հակաչինական քայլեր, հայտարարություններ, գործողություններ: Ըստ էության՝ Հայաստանի անմիջական, բնական և հնարավոր դաշնակիցերի հետ հարաբերությունների եթե ոչ խզում, ապա առնվազն՝ թուլացում:

Բայց հիմնական պահը Արցախի հիմնախնդրի քաղաքական կարգավորման բանակցային գործընթացի տապալումն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության «տորպեդահարումն» էր: Փաշինյանը բանակցային գործընթացը նախ փոխարինեց Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ ուղիղ առնչությունների՝ լիներ դա, պատկերավոր ասած, Դուշանբեի վերելակում, թե անձնական հանձնակատարների միջոցով ծրարներ փոխանակելով կամ տարբեր գագաթաժողովների շրջանակում հանդիպումներով (օրինակ՝ Մյունխենում): Հիմնական պահն այն է, որ Փաշինյանը հայտարարեց, թե բանակցություններն սկսում է իր կետից («զրոյական կետից), որ ինքն իրավասու չէ Արցախը ներկայացնել, և պետք է փոխել բանակցությունների մասնակիցների ֆորմատը: Իսկ որ հիմնականն է՝ Փաշինյանը մերժեց 2019, ապա նաև 2020-ի առաջին կեսում ներկայացված կարգավորման առաջարկները (ԼՂՀ շուրջ եղած 5 շրջանների հանձնում, խաղաղապահ ուժերի տեղակայում, Արցախի կարգավիճակի վերջնական որոշում ու ճանաչում):

Փաշինյանի այս մերժողական, իբր «ուլտրա-հայրենասիրական», ձևական «ոչմիթիզական» մոտեցումը 2019-2021 թվականներին կամ դրանց միջակայքում դարձավ գործելակերպ, այդ թվում՝ բուն 44-օրյա պատերազմի շրջանում:

Ավելին, 2019 թվականի օգոստոսին Համահայկական խաղերի բացման առթիվ հենց Ստեփանակերտում հրավիրված հանրահավաքում Փաշինյանը հայտարարեց. «Արցախը Հայաստան է, և՝ վերջ»: Դրանով նա ոչ միայն հազարավոր մեր հայրենակիցներից միանգամայն ընկալելի հույզեր գողացավ, այլև գործնականում «գնդակահարեց» բանակցային գործընթացը: Դրանից անմիջապես օգտվեցին թե՛ Բաքուն, թե՛ Անկարան, որոնք հետևողականորեն մղվում էին ռազմական ագրեսիայի՝ Հայաստանի ու Արցախի դեմ՝ «Հայկական հարցը» մեկընդմիշտ փակելու իրենց ռազմավարական անփոփոխ ծրագրին համահունչ:

Գործնականում, Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն ունեին բոլոր հնարավորությունները՝ պատերազմական ընթացքից խուսափելու, խնդիրը խաղաղ կարգավորելու համար, բայց արեցին ամեն ինչ, որ բանը հասնի պատերազմի: Եվ հասան: Ավելին, հիմա արդեն հանրահայտ է, որ բուն պատերազմի նախաշեմին անտեսվեցին ՀԱՊԿ-ի առաջարկությունը՝ համատեղ զորավարժությունների հետ կապված, և նախազգուշացումները՝ սպասվող պատերազմի բնույթի վերաբերյալ: Անտեսվեցին ՀՀ ԳՇ վերլուծությունն ու զգուշացումները՝ միաժամանակ Ադրբեջանին և Թուրքիային դիմակայելու գործնական անհնարինության մասին:

Իսկ արդեն բուն պատերազմի կառավարումը ՀՀ իշխանությունը, ի դեմս Փաշինյանի ու նրա մերձավոր շրջապատի, իրականացրեցին որքան հնարավոր է՝ վատ, անտաղանդ, սխալ: Կարելի է կարծել, որ ամեն ինչ արվեց... հանուն պարտության:

Միակ ուղղությունը, որտեղ հաջողեցին Փաշինյանն ու նրա թիմը... քարոզչությունն էր: Գրեթե 44 օր շարունակ ոչ միայն Հայաստանի հանրությունը, այլև ամբողջ հայությունը պահվեց խստագույն տեղեկատվական բլոկադայի ու բացարձակ անտեղյակության մեջ, կերակրվեց «հաղթելու ենք, զգետնեցինք, գյոռբագյոռ արեցինք» ու նմանատիպ ստերով:

Հիմա արդեն հայտնի է, որ 2020 թվականի հոկտեմբերի 19-ին ՌԴ նախագահ Վ.Պուտինի միջնորդությամբ հնարավոր էր կանգնեցնել հայկական զինուժի համար արդեն իսկ աննպաստ ընթացող պատերազմը: Հայտնի է նմանապես, որ հաջողվել էր Ալիևին համոզել (որքան էլ դա դժվար պետք է լիներ, քանի որ շահեկան դիրքում գտնվողին դյուրին չէ համոզել, որ կանգ առնի), բայց պատերազմը դադարեցնելու առաջարկը մերժել է Փաշինյանը: Հոկտեմբերի 19-ի դրությամբ մենք դեռ 5000 զոհ չունեինք, դեռ Շուշին չէր հայտնվել թշնամական վերահսկողության տակ, դեռ, դեռ...

Բայց Փաշինյանը մերժել էր՝ իբր, որ իրեն դավաճան չասեն: Իբր ինքը «մինչև վերջ կռիվ տվող է»: Իսկ իրականում այդ հերթական արկածախնդրությունը էլ ավելի մեծ կորուստներ արժեցավ Արցախին, Հայաստանին ու հայությանը: Ամենից ծանրը՝ մարդկային կորուստներ արժեցավ:

Դա չխանգարեց, որ նոյեմբերի 9-ից հետո Փաշինյանը փիարվի, թե «կյանքեր է փրկել», բայց հոկտեմբերի 19-ից հետո, ասենք՝ նաև դեռ պատերազմից առաջ նա առանց վարանելու գնաց հազարավոր կյանքեր կործանելու ճանապարհով: Իսկ հետո կանգնեց ու հայտարարեց, թե «ամեն դեպքում նույնն էր լինելու, բայց առանց զոհերի...»:

Մեծ հաշվով, ինչպես պատերազմը, այնպես էլ պարտությունն ու կրած ծանր կորուստները շատ ավելի ցավալի են նաև այն գիտակցումից, որ այդ ամենը կարող էր և չլինել: Կարող էր չլինել, եթե չլիներ փաշինյանական իշխանությունը՝ իր արկածախնդրությամբ, անպատասխանատվությամբ, ու նաև՝ պրոֆեսիոնալ անպիտանելիությամբ: Սրանք՝ շատ մեղմ ասած:

Այնպես որ, նրանք, ովքեր շատ են սիրում հպարտանալ պարտությամբ, ովքեր շատ են ուզում նորանոր կորուստներ ունենալ, կարող են շարունակել կառչած մնալ Փաշինյանի ստերից ու կտերից, «կրուտիտներից» ու մանիպուլ յացիաներից: Բայց պետք է գոնե հասկանալ, որ պարտության ու աղետի քայլող խորհրդանիշին կառչելով՝ անհնար է ունենալ խաղաղություն, անվտանգություն և ապահով ապագա:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ  

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում 

Խնայվում է 927 խորանարդ մետր ջուր. Կանադայում ստեղծվել է ցրտադիմացկուն լողացող արևային էլեկտրակայանՕգոստոսի 18-ին, 20-ին, 21-ին և 24-ին գազ չի լինելու․ հասցեներՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինՕգոստոսի 17-ին, 18-ին, 19-ին, 20-ին, 21-ին, 24-ին և 25-ին լույս չի լինելուՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԱնկարան չի ձգտում անդամակցել ԵՄ-ին. ԷրդողանԽոշոր ավտովթար է տեղի ունեցել․ հարազատ եղբայրները տեղափոխվել են հիվանդանոցՏիգրան Կիրակոսյանը հաղթանակով է սկսել ելույթը Սերբիայի Լոզնիցա քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունումՋրառատ գյուղում էլեկտրական լարը պոկվել և ընկել է Երևան-Գյումրի գնացքի վագոնի տանիքին․ հրդեհ է բռնկվել«Երկու օրից զինվորի մայր եմ լինելու». Արաքսյա Մելիքյանը լուսանկար է հրապարակելՄարոկկոյում ձերբակալվել են տասնյակ անօրինական միգրանտներ՝ Սեուտա հասնելու փորձի ժամանակՉի կարելի ունեզրկումով կառուցել տնտեսություն․ մարդկանց հնարավորություն տալով է միայն հնարավոր կառուցել մեծ տնտեսություն․ Նարեկ ԿարապետյանԳիտե՞ք` որքան էին տների գները Լիբանանում մինչև ճգնաժամը. Հայաստանից անգամներով շատ. Նարեկ ԿարապետյանՎարդենիսի ոստիկանները թմրանյութ և զենք-զինամթերք են հայտնաբերել․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել էՀովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը կտրվեն Դիլիջանում՝ հագեցած և բազմաբովանդակ ծրագրովՋրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափՖրանսիան մերժեց երեխաների համար սոցցանցերի արգելքի մասին օրենքըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի երրորդ տուրում «Արարատ-Արմենիան» հաղթեց «Վանին»Վանաձորում խնջույքից հետո 6 մարդ հոսպիտալացվել է՝ աղիքային վարակի ախտորոշմամբՌուսաստանի ԱԳՆ-ն պարզաբանումներ է պահանջել ԱՄՆ-ից և Թուրքիայից՝ Կիևին զենք մատակարարելու վերաբերյալԱզգային ժողովում էթիկայի հանձնաժողով ստեղծելը մոտավորապես նույնն է, թե բռնապետը խոսի ժողովրդավարության մասին. Աննա ԿոստանյանՓաշինյանի ընտրած ճանապարհը տանում է փակուղի՝ Հայաստանի կործանման․ Ավետիք Չալաբյան«Հողագործը պետք է վերադառնա հողին». գյուղի դատարկումն ու հողերի անապատացումը՝ ազգային անվտանգության սպառնալիք. Հրայր Կամենդատյան«Հանրային դաշինքը» օգոստոսի 23-ին հանրային քննարկում կանցկացնի՝ քաղաքական հետապնդումների թեմայովՄենուա Սողոմոնյանի և Դավիթ Սարգսյանի ուղերձը Բովաքարի Սիսի բերդի բարձունքիցԱվետիք Չալաբյանի տրամադրությունը բարձր է և շատ մարտական. Աննա Կոստանյան«Ծիծեռնակի հավատի կենացը»՝ Դվինում. ֆիլմ՝ բռնագաղթած ընտանիքների մասինԱվետիք Չալաբյանը նվիրյալ հայ է, ով պայքարում է իր երկրի և ժողովրդի համար. Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանին արգելում են իր երեխաների, ընտանիքի անդամների հետ տեսակցել. Անահիտ ԱդամյանԱնապատում Չինաստանը կառուցել է «Արևային էներգիայի մեծ պատ» Քննչական կոմիտեն ամեն օր հատում է բոլոր հնարավոր կարմիր գծերը. Դավիթ ՍարգսյանԿապանի օրը․ պատմություն, աշխատանք և զարգացման նոր հնարավորություններԿարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել օգոստոսի 15-ից 19-ինԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻրանի ԱԳՆ․ ԱՄՆ-ի հարվածները հանգեցրել են Պարսից ծոցի ափերի նավթային աղտոտմանԱդրբեջանում 4,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելՈւժեղ քամու հետևանքով Երևանում հաստաբուն ծառը արմատից պոկվել ու փակել է 3 երթևեկելի գոտիՄեծ Բրիտանիայում ռեկորդային թվով բնական հրդեհներ են գրանցվելՏիգրան Մեծի պողոտայում շինարարական կառուցատարրեր են փլուզվել․ վնասվել է 4 ավտոմեքենա, տուժածներ չկանԻնչպե՞ս կարող ես տխրել, երբ տեսնես, որ «յան» ազգանունով մարդ տնտեսական հաջողություն է ունեցել. Նարեկ ԿարապետյանՀայաստանը գտնվում է թուրքական երկու պետությունների միջև՝ աճող վտանգի պայմաններում․ Ավետիք ՉալաբյանԱվետիք Չալաբյանի մասին․ «Ցանկացած պետություն կերազի այդպիսի քաղաքացի ունենալ»Ի՞նչ է կատարվում գյուղերում․ Նարեկ ԿարապետյանԱդրբեջանը չի կատարում ՄԻԵԴ-ի վճիռները Զինված ուժերում մահվան դեպքերը չեն կարող դառնալ հերթական վիճակագրությունը, բայց ցավոք, դարձել են. Մարիաննա ՂահրամանյանՄալաթիա-Սեբաստիայում թալանել են 10-ից ավելի ավտոմեքենաԽորվաթիայում բնական հրդեհներից ավելի քան 40 մարդ է տուժելԽոշոր ավտովթար՝ Երևանում, մեքենաներ են բախվել․ կան վիրավորներՎիրավոր արծիվը հայտնվել էր Գորիսի բնակչի այգում․ փրկարարները նրան վերադարձրել են բնություն
Ամենադիտված