Հայերեն


Կրթության էութաբանական հիմքերը. ո՞ւր ենք գնում. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեխան կանգնած է գրասեղանի առաջ՝ ձեռքին մատիտ, աչքերը լի նոր գիտելիքի հանդեպ հետաքրքրությամբ: Ուսուցիչը կողքին է՝ ոչ միայն բացատրելով դասը, այլ նաև զրույցի և հարցերի միջոցով կապ ստեղծելով իրական կյանքի հետ։ Այդ պահը, երբ աշակերտը սկսում է զգալ գիտելիքի ու իր ներքին աշխարհի կապը, հենց կրթության իսկական իմաստն է։ Ուսուցիչը դառնում է ուղեցույց՝ ձևավորելով աշակերտի մտածողությունը, վերաբերմունքը և արժեքային կողմնորոշումը։

Կրթությունը գիտելիքի փոխանցում չէ միայն. այն մարդու էության ձևավորման ընթացք է։ Հին մտածողներն ասում էին, որ կյանքը առանց ինքնաքննության չարժե ապրել: Կրթությունը պետք է սովորեցնի մարդուն մտածել, հասկանալ իր գործողությունների իմաստը և ձգտել հոգևոր հասունության։ Այս իմաստով կրթությունը հոգու առաջնորդությունն է դեպի իդեալների ճանաչում ու ինքնաճանաչում։ Էութաբանորեն կրթությունը տեխնիկական գործընթաց չէ, այլ ինքնաճանաչման և ստեղծագործ մտքի զարգացման ուղի։ Գիտելիքը պետք է ծառայի մարդու ներքին աճին, ոչ միայն մասնագիտական հմտություններին։ Ըստ էության, կրթության արժեքը որոշվում է ոչ թե գիտելիքի քանակով, այլ մտածելու կարողությամբ։

Հոգեռեալիզմը հիշեցնում է, որ կրթությունը միաժամանակ հոգևոր և նյութական գործընթաց է. այն ձևավորում է ամբողջական մարդ՝ բանականությամբ ու բարությամբ առաջնորդվող։ Ուսուցիչը դառնում է ուղեցույց՝ բացելով դուռը, որի միջով աշակերտը պետք է քայլի ինքնուրույն։ Եթե մարդը ստեղծված է Աստծո պատկերով, ապա կրթության նպատակը այդ պատկերի վերականգնումն է՝ հոգևոր հիմքի և ստեղծագործ մտքի միջոցով։

Այսօր ճգնաժամ ապրող մեր կրթական համակարգը կտրված է իր էութաբանական արմատներից։ Գիտելիքը դարձել է գնահատման միավոր, ոչ թե արժեք։ Արդյունքում ձևավորվում է տեղեկացված, բայց ոչ իմաստուն սերունդ՝ տեխնիկական հմտություններով, սակայն առանց ներքին ուղղության։ Իրական կրթությունը պետք է ձևավորի մտածողություն, հոգևոր հիմք և ինքնաճանաչողություն՝ միավորելով բանականն ու հոգևոր զարգացումը։

Կրթությունը յուրաքանչյուր ժողովրդի հոգևոր և քաղաքակրթական հիմքն է։ Երբ հարցնում ենք՝ ինչ է կրթությունը, իրականում հարցնում ենք՝ ով է մարդը և ինչի համար է ապրում։ Էութաբանությունը սովորեցնում է դիտարկել կրթությունը՝ որպես էության ձևավորման ընթացք, իսկ հոգեռեալիզմը՝ որպես հոգևոր ու ֆիզիկական իրականությունների միասնություն։ Այս երկու մոտեցումների համադրությամբ կրթությունը դառնում է մարդու ամբողջական ձևավորման, ինքնագործունեության և ինքնության ճանաչման ուղի։

Հայաստանի կրթական համակարգը, ինչպես շատ երկրներում, աստիճանաբար հեռացել է այս հիմքերից։ Գիտելիքը դարձել է շուկայական պահանջարկի գործիք, ոչ թե հոգևոր զարգացման միջոց։ Այս իրավիճակում կրթությունը հաճախ կորցնում է իր նպատակը՝ ձևավորել մարդ, ով գիտի ոչ միայն «ինչ անել», այլև «ինչու անել»։ Ուստի, կրթական բարեփոխումների հիմքում պետք է լինի էութաբանական վերաիմաստավորումը՝ կրթությունը դարձնելով հոգևոր և մարդկային կատարելության ճանապարհ։

Մասնագիտական կրթությունը պետք է դիտարկել ոչ միայն աշխատանքի շուկայի, այլև մարդու ինքնաիրացման տեսանկյունից։ Այն պետք է միավորի երեք առանցք՝ գիտելիք՝ որպես բանական հիմք, հմտություն՝ որպես գործնական կարողություն, և արժեք՝ որպես հոգևոր ուղղություն։ Միայն այս համադրությամբ մասնագիտական կրթությունը դառնում է ոչ թե պարզապես տնտեսական, այլ քաղաքակրթական ներդրում։ Կարևոր է նաև, որ մեր կրթությունը հնարավորություն տա աշխարհի հետ հաղորդակցվելու գիտական, կրթական և մշակութային ոլորտներում։ Դա ենթադրում է տարբեր երկրների հետ միջազգային հարթակներում գիտական համագործակցության հմտությունների ընդլայնում, կարողություն ընդգրկվելու միջազգային գիտական ծրագրերում, մասնակցելու ակադեմիական փոխանակումներին և համատեղ հետազոտությունների իրականացմանը։ Մեր կրթությունը պետք է համահունչ լինի համաշխարհային կրթության միտումներին՝ պահպանելով արդիականություն և նորարարական մոտեցումներ, միաժամանակ ամրապնդելով ազգային ինքնությունը, մշակութային և հոգևոր արժեքները։

Աշխարհի հաջողված կրթական համակարգերը ցույց են տալիս, որ կրթությունը արդյունավետ է միայն այն ժամանակ, երբ կառուցված է արժեքների վրա։ Ֆինլանդիայում այն հիմնված է վստահության ու համագործակցության վրա, Ճապոնիայում՝ կարգապահության և հանրային պատասխանատվության, Գերմանիայում՝ տեսության և պրակտիկայի միասնության, Կորեայում՝ ազգային ինքնության և նորարարության համադրության վրա։

Հայաստանում ճգնաժամային վիճակում գտնվող կրթությունը պետք է վերադառնա իր էութաբանական հիմքերին՝ մարդու հոգևոր և մտավոր ձևավորմանը։ Բարեփոխումների հաջողությունը հնարավոր է միայն այն դեպքում, երբ վերականգնվի ուսուցչի հեղինակությունը, գիտելիքի իմաստը և կրթության արժեքային բովանդակությունը։ Միայն այդպես կրթությունը կդառնա ինքնաճանաչման, ազատության և ստեղծագործության աղբյուր։

Մեր կրթության ապագան կախված է նրանից, թե որքան կկարողանանք վերագտնել նրա էութաբանական արմատները՝ միավորելով ազգային ինքնությունը, գիտական առաջընթացը և հոգևոր խորությունը։ Կրթությունը պետք է ձևավորի ոչ միայն գիտելիք, այլև բարություն, ստեղծագործություն և ծառայություն՝ դառնալով պետականության ու հասարակության ամուր հիմքը։ Կրթությունը մեր գոյաձևն է, և այն, թե ինչ ու ինչպես ենք սովորեցնում, որոշում է, թե ով ենք դառնալու որպես ժողովուրդ։ Վերադառնալով կրթության էությանը՝ դեպի մարդու հոգևոր զարգացումը, մենք կարող ենք փոխել ոչ միայն կրթական համակարգը, այլև մեր ապագան։

ՌՈԼԱՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ,
Տնտեսագիտության թեկնածու

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում 

Պետք է լուծենք բնակարանային խնդիրները, որ հնարավոր լինի խթանել մեծ ընտանիքների ձևավորումը․ ԿարապետյանՀայաստանը տարեկան աղքատանում է 4 միլիարդ դոլարով․ Նարեկ ԿարապետյանՋերմուկի մոտակայքում օկուպացված տարածքները թողնելու են Ադրբեջանի վերահսկողության տակ․ Ավետիք ՔերոբյանԳեղեցկության սրահներ, փոքր կրպակներ, հացի փռեր, ձեր հարկերը լինելու են 0%. Նարեկ Կարապետյան Առաջին քայլով ստեղծելու ենք 300 հազար նոր աշխատատեղ Հայաստանում. Սամվել Կարապետյանի 5 տնտեսական քայլերը Երբ դատարկագլուխները խոսում են «գլուխներից» «Ազատություն քաղբանտարկյալ Արամ Քոչարյանին». ակցիա՝ Էջմիածնում Հնդկաստանը պատասխանում է Ադրբեջանի սադրանքներին Գումարելիների տեղափոխությունից գումարը չի փոխվում Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագրի շնորհանդեսը (ուղիղ) Եպիսկոպոսաց ժողովը կանեն Ավստրիայում Արցախի օկուպացիայից հետո Ադրբեջանը պահանջներ է ներկայացնում ՀՀ տարածքների նկատմամբ․ Աննա ԿոստանյանՈրտեղ արևային վահանակները բացարձակապես հարմար չեն տեղադրման համար. Մասնագետները նշել են 5 պատճառ Պետք է գործենք խելամիտ, չեզոք և շահախնդիր, այլ ոչ թե` զգայական, միամիտ կամ ճակատագրական սխալներով պայմանավորված. Արշակ Կարապետյան Ազատվե՛ք ձեր միջի ատելությունից, դա շատ հեշտ է անել. «Փաստ» Հեղուկ գազի շոկը՝ առկա վիճակի «լակմուսի թուղթ». «Փաստ» Քաղբանտարկյալների կյանքը վտանգի տակ․ դիտավորյալ ստեղծվող անմարդկային պայմաններ` այլախոհների համարՏնտեսական ճգնաժամի ֆոնին՝ նոր քաղաքական խաղացող․ «Մեր Ձևովը» ընդդեմ գործող իշխանությանԲրատիսլավայից հնչած պահանջը․ միջազգային արձագանք Հայ Առաքելական Եկեղեցու դեմ ճնշումներին Օրավուր հարստացող պաշտոնյաներն ու հազիվ ծայրը ծայրին հասցնող «հպարտ քաղաքացիները». «Փաստ» Ժողովուրդը միշտ ապացուցել է՝ հասարակության հոսանքը իշխանությունները չեն կարող շրջել. «Փաստ» «Հայաստանի գործող իշխանությունների վարած քաղաքականությունը սպասարկում է թուրք - ադրբեջանական շահերը. միակ նպատակը իշխանությունը պահելն է». «Փաստ» Ո՞վ կգլխավորի փորձառու կուսակցությունն, ու ի՞նչ հավակնություններ ունի նա. «Փաստ» Բրատիսլավայում ձևավորվել է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության միջազգային ճակատը. «Փաստ» Իշխանություններն ամեն կերպ խոչընդոտել են «Մենք կանք» միջոցառման անցկացմանը. «Փաստ» 2018-ից առաջ մի կոպեկ չունեին, հիմա ուզում են «բիրդան աղա» դառնալ, այս մարդիկ քանդում են երկիրը․ Հրայր Կամենդատյան Ալիևի պահանջն է կատարվել. Մարուքյանը՝ «Թրիփփ»-ի շրջանակային փաստաթղթի մասին2016-ին Արցախը հայկական էր․ Հայաստանը ուներ մարտունակ բանակ և ուժեղ դիվանագիտություն․ Հենրիխ ԴանիելյանՎաղը մենք ցույց կտանք, թե ինչպես է փոխվելու բոլորիս կյանքը Հայաստանում․ Նարեկ ԿարապետյանՆարեկ Սամսոնյանը 11 օր է, ինչ հրաժարվել է սննդից․ Մենուա ՍողոմոնյանՍտրատեգիական խնդիրների լուծումը և պոպուլիզմը․ Վահե ՀովհաննիսյանՍամվել Կարապետյանի գործը զուտ քաղաքական է, իսկ այսպիսի անօրինությունները ձեռնտու են միայն Հայաստանի թշնամիներին․ Ռոբերտ ԱմստերդամԱրմեն Փամբուխչյանը հանդիպել է Թբիլիսիի քաղաքապետի առաջին տեղակալ Գեորգի Թկեմալաձեի հետ ՀԷՑ ՓԲ ընկերությունը 2016 թ.-ին կառավարումը Տաշիր խմբի կողմից ստանձնելու պահին, աշխատել է վնասով և ունեցել է 34 մլրդ ՀՀ դրամ կուտակված վնաս ՀԷՑ-ը պարտվում է դատարաններում. աշխատանքից ազատումներ՝ առանց վերաբերելի հիմքերիՀայաստանի պետական պարտքը 2025-ի վերջի դրությամբ 14.5 միլիարդ դոլար է․ Էդմոն Մարուքյան Վաղը Հաջիևը կարող է Սյունիքով Նախիջևան անցնել, ու ոչ ոք չի հարցնի՝ ի՞նչ ես տանում․ Սողոմոնյան Պատահական չէ, որ Թրամփը քարոզարշավի ժամանակ առաջնորդվում էր «Նախևառաջ Միացյալ Նահանգներն են», «Ամերիկան դարձյալ դարձնենք հզոր» կարգախոսներով. Մհեր Ավետիսյան Ըստ իշխանությունների՝ պետք է ենթարկվենք թուրք-ադրբեջանական տանդեմի բոլոր պահանջներին․Ավետիք ՉալաբյանՀանդես ենք եկել թոշակների ավելացման և ինդեքսավորման նախաձեռնությամբ․ Հրայր ԿամենդատյանCMSI-ի ստանդարտների ներդրումը կարող է նպաստել Հայաստանի հանքարդյունաբերական ոլորտի միջազգային մրցունակության բարձրացմանըՍամվել Կարապետյանի քաղաքական ուժը կկոչվի «Ուժեղ Հայաստան» Մհեր Ավետիսյանը՝ Գրենլանդիայի շուրջ տեղի ունեցող գործընթացների մասինՓաշինյանը ոչ թե վերադարձրել, այլ փոխանակել է հայ գերիներին սիրիացի վարձկանների հետ․ Մենուա Սողոմոնյան ԱՄՆ-ն ուզում է վերցնել Գրենլանդիան, սա հարված է միջազգային հարաբերություններին․ ինչ է տեղի ունենում. Էդմոն ՄարուքյանՑիվիլ թալանի մասին. Էդմոն Մարուքյան. (տեսանյութ) Այդ մարդիկ բանտարկյալ են, որովհետև պաշտպանում են մեր բոլորի իրավունքները․ Արսեն ԳրիգորյանՊահանջում ենք ձեռնարկել անհապաղ միջոցներ` Նարեկ Սամսոնյանի առողջական վիճակը կարգավորելու համար. «ՀայաՔվե»«Մեր ձևով» շարժումը օգնում է տաղանդավոր երիտասարդներին հայրենիքում կայանալու և հաջողելու համարԴու չես կարող երեսուն տարի մի ձև ապրել, դրանից հետո տասը տարի՝ ուրիշ ձև. Նարեկ Կարապետյան
Ամենադիտված