Հայերեն


Հավատքի ճնշման վտանգավոր սահմանը

Քաղաքականություն

Արևմտյան մամուլը վերջապես արձագանքեց այն, ինչի մասին Հայաստանում վաղուց էին խոսում․ Հայ Առաքելական Եկեղեցին դարձել է քաղաքական ճնշման թիրախ։ Բրիտանական Daily Express պարբերականը գրում է, որ աշխարհի ամենահին քրիստոնեական երկրում՝ Հայաստանում, կրոնական ազատությունը գտնվում է լուրջ վտանգի տակ։ Նշվում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձել է հեռացնել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին, բանտարկել մի շարք հոգևորականների և սահմանափակել եկեղեցու դերը հասարակական կյանքում։

Բրիտանական խորհրդարանի ներկայացուցիչ լորդ Ջեքսոնը հատուկ ընդգծել է․ «Խորապես անհանգստացնող է, որ աշխարհի ամենահին քրիստոնեական երկրում հավատացյալներին բանտարկում են իրենց հավատքը պաշտպանելու համար։ Քրիստոնյաները պետք է ազատ լինեն իրենց հավատքը ապրելու մեջ՝ առանց ձերբակալության կամ սպառնալիքի»։

Հայ Առաքելական Եկեղեցին շարունակում է մնալ հայ ժողովրդի միավորող ուժը․ Հայաստանի բնակչության շուրջ 97 տոկոսը իրեն նույնացնում է եկեղեցու հետ։ Սա վկայում է, որ ժողովրդի հոգևոր ինքնությունը չի կարող փոխվել ոչ քարոզչությամբ, ոչ էլ քաղաքական ճնշմամբ։

Սակայն այս գործընթացը սահմանափակված չէ միայն հոգևորականների դեմ ուղղված քայլերով։ Հոգևոր արժեքներին աջակցող և եկեղեցուն սատարող մարդկանց նկատմամբ ևս իրականացվում են բացահայտ ճնշումներ։ Այդ համատեքստում առանձնահատուկ խորհրդանշական է բարերար Սամվել Կարապետյանի դեպքը։ Տարիներ շարունակ նա եղել է Հայ Առաքելական Եկեղեցու, ազգային կրթական և մշակութային ծրագրերի գլխավոր հովանավորներից մեկը։ Նրա աջակցությամբ կառուցվել ու վերանորոգվել են տասնյակ եկեղեցիներ, դպրոցներ և մշակութային կենտրոններ։

Այսօր Սամվել Կարապետյանը արդեն մի քանի ամիս է՝ անազատության մեջ է։ Արևմտյան զեկույցներում նրա կալանավորումը ներկայացվում է ոչ թե որպես սովորական քրեական գործ, այլ որպես քաղաքական հաշվեհարդարի դրսևորում՝ ուղղված եկեղեցուն և ազգային արժեքներին աջակցող խավի դեմ։ Սա այն եզակի դեպքերից է, երբ բարերարությունը՝ հոգևոր ժառանգության պահպանման նպատակով, ներկայացվում է որպես «մեղք» իշխանության աչքում։

Ակնհայտ է, որ իշխանության նպատակն է թուլացնել այն բոլոր կենտրոնները, որոնք ձևավորում են հասարակական ինքնուրույն մտածողություն և ազգային համախմբում։ Հետևաբար, ճնշումները գործադրվում են ոչ միայն հոգևորականների, այլև գործարարների, համայնքային ղեկավարների և հասարակական գործիչների նկատմամբ, որոնք մնում են եկեղեցու կողքին։

Հայաստանում այսօր տեղի ունեցողը սովորական վեճ չէ եկեղեցու և պետության միջև։ Սա խորքային պայքար է՝ հավատքի և գաղափարական դատարկության միջև։ Երբ պետությունը պատերազմ է հայտարարում իր ժողովրդի հոգևոր հիմքերին ու նրա պաշտպաններին, այն կորցնում է իր բարոյական լեգիտիմությունը։

Եկեղեցու դեմ պայքարը, ի վերջո, ժողովրդի դեմ պայքար է։ Իսկ երբ իշխանությունը հարվածում է այն մարդկանց, ովքեր իրենց գործով և հավատքով կառուցում են պետությունը՝ ինչպես Սամվել Կարապետյանը, դա նշանակում է, որ պատերազմ է հայտարարված ոչ թե անհատներին, այլ՝ ազգային ինքնությանը։

Առաջարկում ենք Իրանի հետ ստեղծել խոշոր էներգետիկ համակարգ․ Նարեկ Կարապետյան Պետք է լուծենք բնակարանային խնդիրները, որ հնարավոր լինի խթանել մեծ ընտանիքների ձևավորումը․ ԿարապետյանՀայաստանը տարեկան աղքատանում է 4 միլիարդ դոլարով․ Նարեկ ԿարապետյանՋերմուկի մոտակայքում օկուպացված տարածքները թողնելու են Ադրբեջանի վերահսկողության տակ․ Ավետիք ՔերոբյանԳեղեցկության սրահներ, փոքր կրպակներ, հացի փռեր, ձեր հարկերը լինելու են 0%. Նարեկ Կարապետյան Առաջին քայլով ստեղծելու ենք 300 հազար նոր աշխատատեղ Հայաստանում. Սամվել Կարապետյանի 5 տնտեսական քայլերը Երբ դատարկագլուխները խոսում են «գլուխներից» «Ազատություն քաղբանտարկյալ Արամ Քոչարյանին». ակցիա՝ Էջմիածնում Հնդկաստանը պատասխանում է Ադրբեջանի սադրանքներին Գումարելիների տեղափոխությունից գումարը չի փոխվում Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագրի շնորհանդեսը (ուղիղ) Եպիսկոպոսաց ժողովը կանեն Ավստրիայում Արցախի օկուպացիայից հետո Ադրբեջանը պահանջներ է ներկայացնում ՀՀ տարածքների նկատմամբ․ Աննա ԿոստանյանՈրտեղ արևային վահանակները բացարձակապես հարմար չեն տեղադրման համար. Մասնագետները նշել են 5 պատճառ Պետք է գործենք խելամիտ, չեզոք և շահախնդիր, այլ ոչ թե` զգայական, միամիտ կամ ճակատագրական սխալներով պայմանավորված. Արշակ Կարապետյան Ազատվե՛ք ձեր միջի ատելությունից, դա շատ հեշտ է անել. «Փաստ» Հեղուկ գազի շոկը՝ առկա վիճակի «լակմուսի թուղթ». «Փաստ» Քաղբանտարկյալների կյանքը վտանգի տակ․ դիտավորյալ ստեղծվող անմարդկային պայմաններ` այլախոհների համարՏնտեսական ճգնաժամի ֆոնին՝ նոր քաղաքական խաղացող․ «Մեր Ձևովը» ընդդեմ գործող իշխանությանԲրատիսլավայից հնչած պահանջը․ միջազգային արձագանք Հայ Առաքելական Եկեղեցու դեմ ճնշումներին Օրավուր հարստացող պաշտոնյաներն ու հազիվ ծայրը ծայրին հասցնող «հպարտ քաղաքացիները». «Փաստ» Ժողովուրդը միշտ ապացուցել է՝ հասարակության հոսանքը իշխանությունները չեն կարող շրջել. «Փաստ» «Հայաստանի գործող իշխանությունների վարած քաղաքականությունը սպասարկում է թուրք - ադրբեջանական շահերը. միակ նպատակը իշխանությունը պահելն է». «Փաստ» Ո՞վ կգլխավորի փորձառու կուսակցությունն, ու ի՞նչ հավակնություններ ունի նա. «Փաստ» Բրատիսլավայում ձևավորվել է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության միջազգային ճակատը. «Փաստ» Իշխանություններն ամեն կերպ խոչընդոտել են «Մենք կանք» միջոցառման անցկացմանը. «Փաստ» 2018-ից առաջ մի կոպեկ չունեին, հիմա ուզում են «բիրդան աղա» դառնալ, այս մարդիկ քանդում են երկիրը․ Հրայր Կամենդատյան Ալիևի պահանջն է կատարվել. Մարուքյանը՝ «Թրիփփ»-ի շրջանակային փաստաթղթի մասին2016-ին Արցախը հայկական էր․ Հայաստանը ուներ մարտունակ բանակ և ուժեղ դիվանագիտություն․ Հենրիխ ԴանիելյանՎաղը մենք ցույց կտանք, թե ինչպես է փոխվելու բոլորիս կյանքը Հայաստանում․ Նարեկ ԿարապետյանՆարեկ Սամսոնյանը 11 օր է, ինչ հրաժարվել է սննդից․ Մենուա ՍողոմոնյանՍտրատեգիական խնդիրների լուծումը և պոպուլիզմը․ Վահե ՀովհաննիսյանՍամվել Կարապետյանի գործը զուտ քաղաքական է, իսկ այսպիսի անօրինությունները ձեռնտու են միայն Հայաստանի թշնամիներին․ Ռոբերտ ԱմստերդամԱրմեն Փամբուխչյանը հանդիպել է Թբիլիսիի քաղաքապետի առաջին տեղակալ Գեորգի Թկեմալաձեի հետ ՀԷՑ ՓԲ ընկերությունը 2016 թ.-ին կառավարումը Տաշիր խմբի կողմից ստանձնելու պահին, աշխատել է վնասով և ունեցել է 34 մլրդ ՀՀ դրամ կուտակված վնաս ՀԷՑ-ը պարտվում է դատարաններում. աշխատանքից ազատումներ՝ առանց վերաբերելի հիմքերիՀայաստանի պետական պարտքը 2025-ի վերջի դրությամբ 14.5 միլիարդ դոլար է․ Էդմոն Մարուքյան Վաղը Հաջիևը կարող է Սյունիքով Նախիջևան անցնել, ու ոչ ոք չի հարցնի՝ ի՞նչ ես տանում․ Սողոմոնյան Պատահական չէ, որ Թրամփը քարոզարշավի ժամանակ առաջնորդվում էր «Նախևառաջ Միացյալ Նահանգներն են», «Ամերիկան դարձյալ դարձնենք հզոր» կարգախոսներով. Մհեր Ավետիսյան Ըստ իշխանությունների՝ պետք է ենթարկվենք թուրք-ադրբեջանական տանդեմի բոլոր պահանջներին․Ավետիք ՉալաբյանՀանդես ենք եկել թոշակների ավելացման և ինդեքսավորման նախաձեռնությամբ․ Հրայր ԿամենդատյանCMSI-ի ստանդարտների ներդրումը կարող է նպաստել Հայաստանի հանքարդյունաբերական ոլորտի միջազգային մրցունակության բարձրացմանըՍամվել Կարապետյանի քաղաքական ուժը կկոչվի «Ուժեղ Հայաստան» Մհեր Ավետիսյանը՝ Գրենլանդիայի շուրջ տեղի ունեցող գործընթացների մասինՓաշինյանը ոչ թե վերադարձրել, այլ փոխանակել է հայ գերիներին սիրիացի վարձկանների հետ․ Մենուա Սողոմոնյան ԱՄՆ-ն ուզում է վերցնել Գրենլանդիան, սա հարված է միջազգային հարաբերություններին․ ինչ է տեղի ունենում. Էդմոն ՄարուքյանՑիվիլ թալանի մասին. Էդմոն Մարուքյան. (տեսանյութ) Այդ մարդիկ բանտարկյալ են, որովհետև պաշտպանում են մեր բոլորի իրավունքները․ Արսեն ԳրիգորյանՊահանջում ենք ձեռնարկել անհապաղ միջոցներ` Նարեկ Սամսոնյանի առողջական վիճակը կարգավորելու համար. «ՀայաՔվե»«Մեր ձևով» շարժումը օգնում է տաղանդավոր երիտասարդներին հայրենիքում կայանալու և հաջողելու համար
Ամենադիտված