Հայերեն


Վաղարշապատի ընտրությունները բացեցին իշխանության ճաքերը. սա վերջի սկիզբն է

Քաղաքականություն

Վաղարշապատի (Էջմիածնի) խոշորացված համայնքի ընտրությունների արդյունքները դարձան ոչ միայն տեղական քաղաքական կյանքի թերևս ամենախորհրդանշական դրվագներից մեկը, այլ նաև՝ 2026 թվականին սպասվող համապետական ընտրությունների ուրվագիծը։ Այն, ինչ տեղի ունեցավ Էջմիածնում, չի սահմանափակվում մեկ համայնքով. սա շատ ավելի խոր գործընթացի արտացոլումն է՝ վստահության ճգնաժամ «Քաղաքացիական պայմանագրի» նկատմամբ, իշխանական մեխանիզմների սպառվածություն և ընդդիմադիր դաշտում նոր հնարավորությունների բացում։

Քաղաքացիական Պայմանագիրը փաստացի պարտվեց հենց Էջմիածին քաղաքում։ Շատ ընտրատեղամասերում կուսակցությունն ստացավ զգալիորեն ավելի քիչ ձայներ, քան իր մրցակիցները։ Սա պարզ թվաբանական արդյունք չէ՝ սա երկար տարիների կուտակված դժգոհության արձագանքն է։ Նախկին քաղաքապետի գործունեությունը, համայնքային կառավարման նկատմամբ հիասթափությունը, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանի ընդհանուր քաղաքական վարքագիծը ձևավորեցին բացասական դաշտ, որը արտահայտվեց քվեաթերթիկներում։ Ավելի կարևոր է՝ ՔՊ-ն Էջմիածնում ստացավ ավելի քիչ քվե, քան 2021-ին։

Իշխանությունը կարողացավ ֆիքսել ընդհանուր հաղթանակ միայն Խոյ համայնքի և տասնյակ գյուղերի անեքսիայի հաշվին, որտեղ վարչական ռեսուրսը գործի էր դրված անթաքույց կոշտությամբ։ Դիտորդական խմբերը փաստագրեցին աննախադեպ թվով խախտումներ. ուղղորդված քվեարկություններ, ընտրացուցակների վրիպումներ, փոխադրումների կազմակերպում և փաստացի ճնշումներ։ Այս ամենը լրջորեն կասկածի տակ է դնում Արգիշտի Մեխակյանի հաղթանակի օրինականությունը, մանավանդ այն դեպքում, երբ թեկնածուն ոչ միայն պատերազմական անցյալով հերոսի որդի էր, այլև՝ ՔՊ պատմության ամենաուժեղ և «անբասիր» թեկնածուներից։ Եթե անգամ այդպիսի թեկնածուն չի կարողանում ստանալ 50+ ձայն առանց արհեստական մեխանիզմների, ապա սա իշխանության համար ահազանգ է, ոչ թե հաղթանակ։

Ոչ պակաս հատկանշական էր Փաշինյանի բացակայությունը քարոզարշավից։ Նա հասկանալով իր հսկայական հակառեյտինգը, խուսափեց անգամ մեկ անգամ հրապարակային աջակցել Մեխակյանին։ Սա քաղաքական վախ է, և ոչ թե մարտավարություն։ 2026 թվականին նա այլևս չի կարողանալու թաքնվել պատերազմի հերոսների կամ տեղական թեկնածուների հեղինակության հետևում։ Այս ընտրությունը՝ իր բոլոր կեղծված արդարացումներով, իրականում արձանագրում է իշխանական համակարգի բնական մաշվածությունը։ Սա վերջի սկիզբն է։

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, ամփոփելով արդյունքները, կարևոր մի դիտարկում է անում․ պետք չէ ընկնել իշխանության կողմից քարոզվող թեզերի ծուղակը, թե իբր այս պատկերն է լինելու նաև խորհրդարանական ընտրություններում։ Քաղաքացիական պայմանագիրն իր քարոզչական մեքենան ամբողջությամբ նետել է առաջ՝ հասարակությանը համոզելու, թե ընտրություններով փոփոխություն հնարավոր չէ, և որ իրենց հակաեկեղեցական գործողություններն իբր հասարակական աջակցություն ունեն։ Բայց տեղական ընտրություններն իրենց բնույթով երբեք չեն արտացոլում ազգային տրամադրությունների ամբողջական պատկերը։ Ավելին՝ այս քարոզարշավում իշխանությունն ու ընդդիմությունը եկեղեցու թեման ընդհանրապես չեն շոշափել։ Հետևաբար՝ փորձը կապել հակաեկեղեցական քաղաքականությանը՝ մանիպուլյացիա է։

Սուրենյանցի գնահատմամբ, Վաղարշապատում ընդդիմությունը շատ մոտ էր լրջագույն հաջողության։ Եթե ընդդիմադիր ուժերը լինեին ավելի կուռ, ավելի կազմակերպված և չընկնեին իշխանության ներքաղաքական թակարդների մեջ, այսօր պատկերն ամբողջությամբ կարող էր այլ լինել։ Եվ հենց սա է գլխավոր եզրահանգումը․ իշխանության «նախկին–ներկա» կեղծ բաժանումը այլևս չի աշխատում։ ՔՊ-ն դա գիտակցում է և դրա համար է անցնում տոտալ վարչական ռեսուրսի և ճնշումների ճանապարհին։

Քարոզարշավի վերջին օրը ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանի հայտարարությունը միայն հաստատեց այս մտահոգությունը։ Նա բաց տեքստով փաստեց, որ իշխանությունն այլևս չի կարողանում իրական մրցակցության պայմաններում հաղթել և ամբողջ քաղաքական ռազմավարությունը կառուցում է հին, արհեստական հակադրության վրա։ Բայց եթե մինչև 2026 թվականը ձևավորվի առողջ, ուժեղ, արժանահավատ ընդդիմադիր հարթակ, ապա ՔՊ-ն կորցնում է իր միակ «հաղթաթուղթը»։

Վաղարշապատի ընտրությունները ցույց տվեցին, որ հանրությունը հոգնել է իշխանության կոշտ մանիպուլյացիաներից, և որ իշխանության ընկալումը փոխվում է ոչ թե «նախկին–ներկա» հարթությամբ, այլ՝ բովանդակային քաղաքականության պահանջով։ Մարդը ուզում է տեսնել առաջարկ, տեսնել ապագա, տեսնել լուծումներ, այլ ոչ թե հռետորաբանություն։

2026 թվականի ընտրություններին Հայաստանի քաղաքացին ակնկալելու է ոչ թե պատրանքներ, այլ ծրագրեր։ Ոչ թե մեղադրանքներ, այլ պատասխանատվություն։ Եվ Վաղարշապատը դարձավ դրա առաջին, բայց շատ կարևոր ազդակներից մեկը։

Ռիսկեր՝ համընդհանուր առողջապահական ապահովագրության ներդրման ճանապարհին. «Փաստ» Օրուելյան «իրականությունը»՝ գործունեության ծրագիր. «Փաստ» «Այս գործընթացներն արդեն իսկ ազդել են մեր ներդրումային գրավչության վրա». «Փաստ» Այս ամենն, ի վերջո, կարող է հանգեցնել քաղաքացիական բախումների. «Փաստ» Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ. «Փաստ» Քանիսի՞ն կարող են բանտ նստեցնել. «Փաստ» Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ. «Փաստ» Շարունակենք կառուցել , ստեղծել աշխատանքի տեղ և միավորել մարդկանց. Նարեկ ԿարապետյանԵՄ-ն պետք է անհապաղ դադարեցնի իր ֆինանսական աջակցությունը Հայաստանի կառավարությանը. Ռոբերտ ԱմստերդամԵս էլ ունեմ առաջարկ, թե ինչպես սկսել Կառավարության նիստերը․ Վահե ԴարբինյանՌիո մոլի բացումը 90-ականներից ավերակ մնացած տարածքը բարեկարգելուց ու այնտեղ տնտեսական գործունեության հնարավորություն ստեղծելուց բացի, նաև 500 աշխատատեղ ապահովեց․ Մարիաննա Ղահրամանյան«Եթե ճիշտ աշխատենք, ՔՊ-ն վերընտրվելու շանսեր չի ունենա». Ռոբերտ ՔոչարյանՏեղի է ունեցել «Պրազյանը» ֆիլմի պրեմիերան Եկեղեցին մնացել է միակ ազգային հենարանը, դրա համար էլ այսօր այն ենթարկվում է գրոհի․ Արմեն ՄանվելյանIDBank-ը մասնակցել է Տնօրենների հայկական ինստիտուտի 10-րդ տարեդարձին նվիրված համաժողովինԵրկրաշարժ Հայաստանում Ծափերով վերջին հրաժեշտը տվեցին հայտնի բժիշկ Արտավազդ Սահակյանին Միջազգային կառույցներ ու դեսպանատների ներկայացուցիչներ,ու՞ր եք,ինչու՞ չեք դատապարտում այս բարբարոսական հարձակումը Միհրան Հակոբյանի նկատմամբ. Շարմազանով AxelMondrian-ը 2025թ ընթացքում արժանացել է երեք միջազգային հեղինակավոր մրցանակների՝ բրենդինգի, հանրային կապերի (PR) և կոմերցիոն ֆիլմերի արտադրության ոլորտներում«Հայաստան-Արցախ-Սփյուռք» 16-րդ մրցանակաբաշխությունն ընտրել է տարվա լավագույններին Անհանդուրժելի է կենսաթոշակառուների խնդիրները ուրանալը․ Հրայր ԿամենդատյանԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը աջակցում է ավելի քան 7000 դիմորդ ու 900 շրջանավարտ ունեցող ծրագրին Թոշակառուները սոված են, քանի որ պետությունը ֆինանսավորում է ռեպրեսիվ համակարգը․ Ավետիք Չալաբյան Անտեսված գիտություն, ձախողված պետություն․ ինչպե՞ս կառավարել գիտությունըUcom-ը խթանում է տիեզերական ճարտարագիտության ուսուցումը Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ գեղեցիկ փաթեթավորմամբ Փաշինյանը նոր օյիններ է մոգոնում եկեղեցու դեմ Փաշինյանը Բաքվից նավթ ու բենզին է ուզում գնել ԱրարատԲանկը ճանաչվել է 2025թ․ լավագույն ենթապահառու բանկ՝ ըստ Global Finance ամսագրիՉինաստանը բացել է էներգիայի պահեստավորման հսկայական կենտրոն Իմ առաջարկն է բոլորին. անենք միասնական գործ՝ բոլոր հնարավոր եղանակներով բացատրենք ժողովրդին՝ ինչի´ մասին են այս ընտրությունները. Վահե Հովհաննիսյան Խոստացված աշխատատեղերի փոխարեն՝ աճող աղքատություն ու թանկացումԵկեղեցու շուրջ թեման խայծ է, որպեսզի հանրությունը մոռանա սոցիալական հարցերը. Հրայր ԿամենդատյանՎաշինգտոնյան հուշագրի վտանգները․ ուր է գնում Հայաստանը իշխանությունների քաղաքական քայլերի հետևանքով Եկեղեցու անկախության դեմ նոր հարված․ իշխանությունը փորձում է ձևավորել վերահսկվող հոգևոր իշխանություն Գ. Ծառուկյանի հազարից ավելի թիմակից Գյումրիում հարգանքի տուրք մատուցեցին երկրաշարժի զոհերի հիշատակին«Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամները այցելել են Գյումրի հարգանքի տուրք մատուցելու 1988-ի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակինՇնորհակալություն եմ հայտնում մեր խիզախ ընկեր Անահիտ Ղազարյանին, և կոչ անում եկեղեցու բոլոր նվիրյալ զավակներին հետևելու նրա օրինակին. Ավետիք ՉալաբյանՄոհամեդ Սալահը հայտարարություն է արել Լավ և վատ լուրեր կան. Էդմոն ՄարուքյանՏավուշի դպրոցներից մեկի հետնամասում 4-րդ դասարանի աշակերտները բռնnւթյшն են ենթարկել իրենց համադասարանցուն․ 10-ամյա երեխան տեղափոխվել է հիվանդանոցՆախավերջին M դասի կրկնակի արեգակնային բռնկում է տեղի ունեցել Ազգային ժողովի մոտ բախվել են նախագահի աշխատակազմում հաշվառված համարանիշերով «Renault»-ը և «Honda»-ն․ կա տուժածՄի մարդը չի կարող պառակտել մեզ երկարաժամկետ, հակառակության վերջը պետք է դրվի Հայաստանում․ Նարեկ Կարապետյան Գյումրիի ռեպետիցիան` Մայր տաճարը զավթելուց առաջ. Էդմոն Մարուքյան Թրամփը մեդալներ է հանձնել Ստալոնեին, Kiss ռոք խմբին և Գեյնորին «Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը Սուրբ Սարգիս եկեղեցում մասնակցել է Սուրբ և անմահ պատարագիՀավայան կղզիներում գտնվող Կիլաուեա հրաբուխը ժայթքել է Ռուսաստանը բազմաթիվ պատճառներ ունի` ոչ մեկին չվստահելու․ Թուրքիայի ԱԳ նախարար «Անդառնալի կորստի և մեր ժողովրդի միասնության խորհրդանիշ»․ Աբրահամ Հովեյանը՝ Սպիտակի երկրաշարժի մասին
Ամենադիտված