Հայերեն


Խնդիրը՝ հնարավորություն. անվճար կրթական ծրագիր ագրոոլորտի տնտեսվարողների համար

Հասարակություն

Ակբա բանկը, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկն ու IPC խորհրդատվական ընկերությունը համախմբել են գյուղատնտեսական ոլորտի փորձագետներին՝ քննարկելու կլիմայական փոփոխությունների ազդեցությունն ագրոոլորտում ու դրանց հաղթահարման ժամանակակից լուծումները։ Ներկայացվել են նորարարական մոտեցումներ՝ ագրոտնտեսությունների դիմակայունությունն ու արտադրողականությունը բարձրացնելու նպատակով։

Հայաստանի ագրոոլորտում ներգրավված գործարարների, ֆերմերների ու աշխատողների համար կլիմայական փոփոխությունների ռիսկերը հնարավորությունների վերածելու նպատակով Ակբա բանկն իր ոչ ֆինանսական ծառայությունների շրջանակում, ՎԶԵԲ-ի ու IPC խորհրդատվական ընկերության հետ համագործակցությամբ, գործարկել է կլիմայական ռիսկերի կառավարման վերաբերյալ առցանց դասընթաց, որը շուտով կհամալրվի ևս երկու կրթական մոդուլներով։ Ուսուցումն անվճար է և հասանելի է Ակբա բանկի ոչ ֆինանսական ծառայությունների sme.acba.am հարթակում. յուրաքանչյուր անձ հնարավորություն ունի գրանցվել sme.acba.am-ում և ծանոթանալ դասընթացին։

«Բոլոր մարտահրավերները, որոնք կան գյուղատնտեսության առջև, նաև բանկի առջև կանգնած մարտահրավերներ են։  Կլիմայական խնդիրները գլոբալ են, վերաբերում են բոլոր երկրներին։ Շատ կարևոր է, որ այս խնդիրը համարենք հնարավորություն և զարգացնենք ագրոոլորտը օգտվելով նորագույն տեխնոլոգիաներից ու իննովացիոն լուծումներից, որոնք այսօր առկա են»,- նշել է Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը։ 

«Ակբա բանկի, ՎԶԵԲ-ի ու IPC խորհրդատվական ընկերության հետ համագործակցությամբ ներդրված կրթական ծրագիրը հնարավորություն կտա ագրոոլորտում զբաղվող տնտեսվարողներին ավելի ճիշտ գյուղատնտեսություն վարել: Ոլորտում մարտահրավերները շատ են,  հիմնականում վերաբերում են գլոբալ տաքացմանը և եղանակային պայմանների փոփոխությանը։ Լինելով իրազեկ, գյուղատնտեսությամբ զբաղվող ցանկացած ֆերմեր կկարողանա ճիշտ դիրքավորում իրականացնել և ճիշտ ուղղությամբ պայքարել կլիմայական խնդիրների դեմ: Ուսուցման առաջին ծրագիրն արդեն տեղադրված է հարթակում, եկող տարվա ընթացքում կունենանք ուսուցման ևս երկու մոդուլ, որոնք կվերաբերեն կայուն գյուղատնտեսությանը։ Եկող տարվա սկզբին մենք կունենանք նաև բիզնես դասընթաց «Կայուն գյուղատնտեսություն» և «Կայուն ֆինանսներ» թեմաներով»,- նշել է Ակբա բանկի ՓՄՁ և կորպորատիվ բիզնեսի տնօրեն Նորիկ Նազարյանը։

«Ակբա բանկը մշտապես եղել է նորարար՝ ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում: Ընդամենը մի քանի շաբաթից համատեղ կներկայացնենք ևս մեկ նորարարական լուծում, որի մանրամասներն այժմ չեմ կարող բարձրաձայնել, բայց  մենք կլինենք առաջինը, որն այս լուծումը  հասանելի կդարձնի մարդկանց և բիզնեսների հատուկ խմբին: Եղանակային մարտահրավերները ավելանում են: Մենք պետք է հասկանանք, թե որոնք են առաջադեմ տեխնոլոգիաները և ինչպես կարող ենք այդ լուծումները ներդնել մեր գյուղատնտեսական բիզնեսներում՝ ավելի դիմակայուն դառնալու համար»,- նշել է ՎԶԵԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Գեորգի Ախալկացին։

«Հիմա մեզ մոտ վիճակը երաշտային է, ինչը խնդրահարույց է, բայց հաջորդ 20-30 տարիներին ավելի դժվար է լինելու։ Ագրոէկոլոգիայի հաշվարկները մենք պետք է կատարենք 20-30 տարի առաջ նայելով: Մենք մեծ առավելություն ունենք մեր հարևան երկրներից շատերի համեմատ. ունենք դաշտավայր, նախալեռներ, լեռներ, այսինքն՝ բարձրացող գյուղատնտեսություն։ Այս գոտիականությունը մեզ հնարավորություն է տալիս, ճկունություն, դիմացկունություն։  Արտադրությունը մենք կարող ենք տեղափոխել ավելի բարձր գոտիներ, որտեղ ավելի հով է  և ջրի կարիք այդքան չկա։ Մենք այդ հնարավորությունն ունենք, իսկ դա եզակի է։ Մեր լեռները մեզ պաշտպանում են, հնարավորություն են տալիս»,- նշել է IPC խորհրդատվական ընկերության գյուղատնտեսական փորձագետ և զարգացման տնտեսագետ Արմեն Ասատրյանը։

Ակբա բանկը շարունակում է խթանել նորարարական գյուղատնտեսությունը, տեխնոլոգիական լուծումներն ու արժեշղթաների զարգացումը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

Երկրում կա աշխատատեղերի խնդիր, շրջաններում գործ չկա․ Նարեկ Կարապետյան Առաջարկում ենք Իրանի հետ ստեղծել խոշոր էներգետիկ համակարգ․ Նարեկ Կարապետյան Պետք է լուծենք բնակարանային խնդիրները, որ հնարավոր լինի խթանել մեծ ընտանիքների ձևավորումը․ ԿարապետյանՀայաստանը տարեկան աղքատանում է 4 միլիարդ դոլարով․ Նարեկ ԿարապետյանՋերմուկի մոտակայքում օկուպացված տարածքները թողնելու են Ադրբեջանի վերահսկողության տակ․ Ավետիք ՔերոբյանԳեղեցկության սրահներ, փոքր կրպակներ, հացի փռեր, ձեր հարկերը լինելու են 0%. Նարեկ Կարապետյան Առաջին քայլով ստեղծելու ենք 300 հազար նոր աշխատատեղ Հայաստանում. Սամվել Կարապետյանի 5 տնտեսական քայլերը Երբ դատարկագլուխները խոսում են «գլուխներից» «Ազատություն քաղբանտարկյալ Արամ Քոչարյանին». ակցիա՝ Էջմիածնում Հնդկաստանը պատասխանում է Ադրբեջանի սադրանքներին Գումարելիների տեղափոխությունից գումարը չի փոխվում Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագրի շնորհանդեսը (ուղիղ) Եպիսկոպոսաց ժողովը կանեն Ավստրիայում Արցախի օկուպացիայից հետո Ադրբեջանը պահանջներ է ներկայացնում ՀՀ տարածքների նկատմամբ․ Աննա ԿոստանյանՈրտեղ արևային վահանակները բացարձակապես հարմար չեն տեղադրման համար. Մասնագետները նշել են 5 պատճառ Պետք է գործենք խելամիտ, չեզոք և շահախնդիր, այլ ոչ թե` զգայական, միամիտ կամ ճակատագրական սխալներով պայմանավորված. Արշակ Կարապետյան Ազատվե՛ք ձեր միջի ատելությունից, դա շատ հեշտ է անել. «Փաստ» Հեղուկ գազի շոկը՝ առկա վիճակի «լակմուսի թուղթ». «Փաստ» Քաղբանտարկյալների կյանքը վտանգի տակ․ դիտավորյալ ստեղծվող անմարդկային պայմաններ` այլախոհների համարՏնտեսական ճգնաժամի ֆոնին՝ նոր քաղաքական խաղացող․ «Մեր Ձևովը» ընդդեմ գործող իշխանությանԲրատիսլավայից հնչած պահանջը․ միջազգային արձագանք Հայ Առաքելական Եկեղեցու դեմ ճնշումներին Օրավուր հարստացող պաշտոնյաներն ու հազիվ ծայրը ծայրին հասցնող «հպարտ քաղաքացիները». «Փաստ» Ժողովուրդը միշտ ապացուցել է՝ հասարակության հոսանքը իշխանությունները չեն կարող շրջել. «Փաստ» «Հայաստանի գործող իշխանությունների վարած քաղաքականությունը սպասարկում է թուրք - ադրբեջանական շահերը. միակ նպատակը իշխանությունը պահելն է». «Փաստ» Ո՞վ կգլխավորի փորձառու կուսակցությունն, ու ի՞նչ հավակնություններ ունի նա. «Փաստ» Բրատիսլավայում ձևավորվել է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության միջազգային ճակատը. «Փաստ» Իշխանություններն ամեն կերպ խոչընդոտել են «Մենք կանք» միջոցառման անցկացմանը. «Փաստ» 2018-ից առաջ մի կոպեկ չունեին, հիմա ուզում են «բիրդան աղա» դառնալ, այս մարդիկ քանդում են երկիրը․ Հրայր Կամենդատյան Ալիևի պահանջն է կատարվել. Մարուքյանը՝ «Թրիփփ»-ի շրջանակային փաստաթղթի մասին2016-ին Արցախը հայկական էր․ Հայաստանը ուներ մարտունակ բանակ և ուժեղ դիվանագիտություն․ Հենրիխ ԴանիելյանՎաղը մենք ցույց կտանք, թե ինչպես է փոխվելու բոլորիս կյանքը Հայաստանում․ Նարեկ ԿարապետյանՆարեկ Սամսոնյանը 11 օր է, ինչ հրաժարվել է սննդից․ Մենուա ՍողոմոնյանՍտրատեգիական խնդիրների լուծումը և պոպուլիզմը․ Վահե ՀովհաննիսյանՍամվել Կարապետյանի գործը զուտ քաղաքական է, իսկ այսպիսի անօրինությունները ձեռնտու են միայն Հայաստանի թշնամիներին․ Ռոբերտ ԱմստերդամԱրմեն Փամբուխչյանը հանդիպել է Թբիլիսիի քաղաքապետի առաջին տեղակալ Գեորգի Թկեմալաձեի հետ ՀԷՑ ՓԲ ընկերությունը 2016 թ.-ին կառավարումը Տաշիր խմբի կողմից ստանձնելու պահին, աշխատել է վնասով և ունեցել է 34 մլրդ ՀՀ դրամ կուտակված վնաս ՀԷՑ-ը պարտվում է դատարաններում. աշխատանքից ազատումներ՝ առանց վերաբերելի հիմքերիՀայաստանի պետական պարտքը 2025-ի վերջի դրությամբ 14.5 միլիարդ դոլար է․ Էդմոն Մարուքյան Վաղը Հաջիևը կարող է Սյունիքով Նախիջևան անցնել, ու ոչ ոք չի հարցնի՝ ի՞նչ ես տանում․ Սողոմոնյան Պատահական չէ, որ Թրամփը քարոզարշավի ժամանակ առաջնորդվում էր «Նախևառաջ Միացյալ Նահանգներն են», «Ամերիկան դարձյալ դարձնենք հզոր» կարգախոսներով. Մհեր Ավետիսյան Ըստ իշխանությունների՝ պետք է ենթարկվենք թուրք-ադրբեջանական տանդեմի բոլոր պահանջներին․Ավետիք ՉալաբյանՀանդես ենք եկել թոշակների ավելացման և ինդեքսավորման նախաձեռնությամբ․ Հրայր ԿամենդատյանCMSI-ի ստանդարտների ներդրումը կարող է նպաստել Հայաստանի հանքարդյունաբերական ոլորտի միջազգային մրցունակության բարձրացմանըՍամվել Կարապետյանի քաղաքական ուժը կկոչվի «Ուժեղ Հայաստան» Մհեր Ավետիսյանը՝ Գրենլանդիայի շուրջ տեղի ունեցող գործընթացների մասինՓաշինյանը ոչ թե վերադարձրել, այլ փոխանակել է հայ գերիներին սիրիացի վարձկանների հետ․ Մենուա Սողոմոնյան ԱՄՆ-ն ուզում է վերցնել Գրենլանդիան, սա հարված է միջազգային հարաբերություններին․ ինչ է տեղի ունենում. Էդմոն ՄարուքյանՑիվիլ թալանի մասին. Էդմոն Մարուքյան. (տեսանյութ) Այդ մարդիկ բանտարկյալ են, որովհետև պաշտպանում են մեր բոլորի իրավունքները․ Արսեն ԳրիգորյանՊահանջում ենք ձեռնարկել անհապաղ միջոցներ` Նարեկ Սամսոնյանի առողջական վիճակը կարգավորելու համար. «ՀայաՔվե»
Ամենադիտված