Հայերեն


Պետությունը դարձրել են գործիք. ՀԷՑ-ը, Կարապետյանը և հակաեկեղեցական վենդետան

Քաղաքականություն

Գործող իշխանությունների կողմից «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի լիցենզիայի չեղարկումը Հայաստանի քաղաքական ու տնտեսական գործընթացներում դարձավ հերթական վտանգավոր սահմանագիծ։ Ոչ թե ճգնաժամը հաղթահարելու քայլ, այլ դեպի մենաշնորհված և վերահսկողությունից դուրս եկող կառավարման մոդելի անցում։ Եթե մինչ իշխանությունների միջամտությունը ՀԷՑ-ում բիզնես գործընթացները հստակ ու կայուն էին, ապա քաղաքական նշանակությամբ կառավարումը բերեց խնդիրների աճի, խուճապի և արհեստականորեն ներկայացվող «ճգնաժամի» կառուցմանը։ Ճգնաժամ, որը ձևավորվեց հենց իշխանության կողմից նշանակված ղեկավարների ձեռքով։

ՀԾԿՀ նիստը, ըստ ոլորտի մասնագետների, ընդամենը ձևականություն էր. որոշումները ընդունվել էին նախապես, իսկ լիցենզիայի չեղարկումը իրականում գույքի բռնագրավում է՝ հակասող թե՛ Սահմանադրությանը, թե՛ միջազգային պարտավորություններին։ Էներգետիկայի նման բարդ ոլորտը չի կարող կարգավորվել մեկ պաշտոնյայի կամայական որոշումներով, և կոլեգիալ կառավարման ապամոնտաժումը վտանգում է պետության կառավարման ողջ համակարգը։

Այս գործընթացի քաղաքականացումն առավել ակնհայտ դարձավ Սամվել Կարապետյանի նկատմամբ շարունակվող ճնշումների ֆոնին։ Նրա կալանքի ժամկետը կրկին երկարացվեց՝ ևս երկու ամսով։ Սա արդեն բացահայտ ճնշում է ոչ միայն Կարապետյանի, այլև նրա ընտանիքի, նրա կողմից հիմնադիր բարեգործական ծրագրերի և «Մեր Ձևով» շարժման վրա։ Բոլոր նշանները ցույց են տալիս, որ իշխանությունն ունի մեկ նպատակ՝ տնտեսական և հասարակական ուժի կենտրոնները լիովին ենթարկել իր վերահսկողությանը։

Այս ամենը մեկ բան է ցույց տալիս՝ Հայաստանը ժողովրդավարական ուղուց շեղվել է։ Կենտրոնացված իշխանություն, ուժային մեթոդներ, քաղաքական և տնտեսական հակառակորդների մեկուսացում. երկիրը արագ քայլերով գնում է դեպի բացարձակ իշխանություն, որտեղ երկխոսությունն ու բազմակարծությունը փոխարինվում են հարկադրանքով ու հանդիմանությամբ։

Նույն վարքագիծը շարունակվում է նաև քաղաքական դաշտում։ Վաղարշապատի համայնքային ընտրությունների ավարտից հետո իշխանությունը դա ներկայացնում է որպես «կանաչ լույս» Հայ Առաքելական եկեղեցու դեմ պայքարը խորացնելու համար։ ԱԺ նախկին պատգամավոր Անի Սամսոնյանի դիտարկմամբ՝ սա ոչ թե ժողովրդի կամքի արտահայտում էր, այլ դրա հերթական խեղաթյուրումը.

«ՔՊ-ին ձայն չեն տվել եկեղեցու դեմ պայքարը խթանելու համար։ Սակայն Փաշինյանը այս արդյունքները մեկնաբանում է այնպես, ինչպես իրեն է հարմար։ Ակնհայտ է, որ Վաղարշապատում ՔՊ-ն չի հաղթել, իշխանություն է դարձել խոշորացված Խոյ համայնքի և հարակից գյուղերի միավորման հաշվին։ Այնուամենայնիվ, այս արդյունքը ներկայացվում է որպես մանդատ՝ եկեղեցու դեմ նոր հարձակում սկսելու համար»,— ասում է Սամսոնյանը։

Այս մոտեցումը, ըստ նրա, ժողովրդավարության այլասերում է, երբ ժողովրդի քվեն օգտագործվում է ոչ թե հանրային, այլ իշխանության շահերին ծառայեցնելու նպատակով։ Իսկ երկրում ստեղծված քաոսը՝ շինծու դատավարությունները, նոր ձերբակալությունները, տնտեսական անկումը, միայն ամրապնդում են այս պատկերը։

ՀԷՑ-ի լիցենզիայի չեղարկումը, ըստ Սամսոնյանի, հարված է ոչ միայն ընկերությանը, այլև Հայաստանի ներդրումային վարկանիշին.

«Սա քաղաքական որոշում է և ուղղված է բացառապես ՀԷՑ-ի խլման գործընթացին։ Այդպես չէ, որ ներդրողը այսօր կարող է վստահությամբ գալ Հայաստան՝ տեսնելով, թե ինչպես են վերաբերվում խոշոր ներդրումներ արած բիզնեսներին։ Կարապետյանը, ամենայն հավանականությամբ, չի ազատվի կալանքից մինչև ընտրությունները։ Սա կարող է երկակի ազդեցություն ունենալ՝ ուժեղացնել «Մեր ձևով» շարժման պայքարը և միաժամանակ վախեցնել այն մարդկանց, ովքեր հանգիստ չեն զգում իշխանության ճնշման պայմաններում»։

Այս ամենը մեկ ընդհանուր եզր ունի. Հայաստանում պետական կառավարման համակարգը վերածվում է ուժի դաշտի, որտեղ օրենքը զիջում է քաղաքական շահին, իսկ քաղաքացին՝ իշխանության կամքին։ Ենթակառուցվածքների ոլորտում խոշոր բռնագրավում, եկեղեցու ներսում քաղաքական միջամտություն, տնտեսական վենդետտա՝ մեկ ընդհանուր սցենարի տարբեր դրվագներ են։

Եվ եթե այս ընթացքը չկանգնեցվի, ապա Հայաստանն անխուսափելիորեն կհայտնվի միակենտրոն կառավարման փակուղում՝ առանց ժողովրդավարական զսպումների ու հակակշիռների։

Եվրամիությունը նոր առաքելություն է ուղարկում՝ ընդդեմ Ռուսաստանի Փաշինյանի ու TRIPP-ի ճակատագրերը խիստ շաղկապված են Ucom-ի աջակցությամբ ArmDrone համայնքը FPV դրոնների անվճար դասընթացներ է անցկացնում Եվրախորհրդարանի այս պատվիրակությունների հետ սկսված շփումները կշարունակվեն, կմշակվեն և կիրականացվեն մի շարք համատեղ ծրագրեր«ՀայաՔվեն» ունի մեծ ինտելեկտուալ ներուժ և վերլուծական միտք․ Ատոմ ՄխիթարյանՖասթ Բանկը դարձել է «Արարատ» ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավորը Բերման են ենթարկվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության կին թեկնածու և մեր համակիրները. Գոհար Մելոյան Այս պահին «Ուժեղ Հայաստան»-ի 14 անդամ բերման են ենթարկվել. Յուրա Իվանյան Ջուր չի լինի մի քանի ժամ․ հասցեներ Leasing Expo-ում ԱրարատԲանկի հատուկ առաջարկը գրավել է հաճախորդների մեծ հետաքրքրությունը Ոչ թե զարդարանքի համար. Ինչի՞ համար են արևային վահանակների սպիտակ գծերը Ադրբեջանը Հայաստանի հետ խոսում է ուժի և թելադրանքի լեզվով․ Ավետիք ՔերոբյանԵրկրի իշխանությունը կենտրոնացել է մի խաբեբայի ձեռքում. Հրայր Կամենդատյան Հպարտ ենք, որ Սամվել Կարապետյանը Ադրբեջանի թիրախում է․ որևէ անհատ այնքան չի նպաստել Հայաստանի բարեկեցությանն ու պաշտպանությանը, որքան նա. Նարեկ Կարապետյան ՌԴ տիեզերական կարողությունների նման աճը կարող է էական ռիսկեր ստեղծել ԱՄՆ-ի անվտանգային, կոմունիկացիոն, նաև այլ բնույթի ռազմավարական նպատակների համար. Ա. ԶաքարյանՌուսաստանի հետ խզման գինը․ տնտեսությունից մինչև անվտանգություն Կրթությունն ու գիտությունը երկրի զարգացման առաջնահերթ ուղղություն համարելով՝ Սամվել Կարապետյանը տարիներ շարունակ հետևողականորեն աջակցել է ոլորտինՀին «բախման» նոր նրբերանգները. «Փաստ» Ձևականության գերակշռում, հանրային մասնակցության բացակայություն, խորքային ճգնաժամ. «Փաստ» «Ամեն ինչ անել, որ ընդդիմադիր մեր հայրենակիցները գնան ընտրատեղամաս, այդ պարագայում Նիկոլ Փաշինյանը շանս չի ունենա». «Փաստ» Օրակարգը կարևոր է, բայց ավելի կարևոր է փոխել հանրային տրամադրությունը. «Փաստ» Էներգետիկ անցումը դառնում է համակարգված. դերակատարները միավորվում են մեկ հարթակում. «Փաստ» Արդար մրցակցության սկզբունքի կոպիտ խախտում. «Փաստ» Ո՞ր կուսակցություններն են առաջիկա օրերին նախընտրական համագումար հրավիրելու. «Փաստ» Եվրոպացի լիդերները վերապահումով կաջակցե՞ն Փաշինյանին, թե՞ վարկանիշի հետ կռիվ չեն տա. «Փաստ» Փաշինյանի վտանգավոր խաղը․ Օրբանի սխալի կրկնությո՞ւն Իրավապահները հայտնաբերել են Էջմիածնի գլխավոր հրապարակում կրակnցներ արձակողին ու դեպքի մասնակիցներինԻսրայելի պաշտպանության բանակը վերջին 24 ժամում hարվածել է Հեզբnլլաhի ավելի քան 200 օբյեկտիԿիրանցի աշակերտները Ադրբեջանից 50 մետր հեռավորության վրա դասի են գնում, 30 մետր հեռավորության վրա ֆուտբոլ խաղում, խաղաղությունը սա է. Նիկոլ ՓաշինյանՊեկինը Իրանին զենք չի տրամադրել. Սի Ծինփինի պատասխանը՝ Դոնալդ Թրամփի նամակինԲրիտանիան Ուկրաինային կմատակարարի 120 հազար ԱԹՍ Ավելի վատ լինել չի կարող. Զելենսկին՝ Ուկրաինայում Patriot-ի hրթիռների դեֆիցիտի մասին Ի՞նչ կապ ունես դու ընդհանրապես սպորտի հետ Արայիկ Հարությունյան, ի՞նչ մարզական հետագիծ ունես․ Իվետա Տոնոյան Մենք արժանի էինք կիսաեզրափակչին․ երիտասարդ թիմ ունենք և շարունակելու ենք կատարելագործվել․ ՖլիկԱՄՆ-ը մոտ է Իրանի դեմ գործողության ավարտին. Թրամփ LVMH-ը հայտնում է վաճառքի դանդաղման մասին. Իրանի դեմ պատերազմը հետաձգել է շքեղության շուկայի վերականգնումը ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի հարաբերություններն անառnղջ են և տրшվմատիկ. Զախարովա Անհնար է հավատալ Իրանի nչնչացմանը. Լավրով Այս կառավարությունը ոչ պրոֆեսիոնալ է, ոչ էլ կոմպետենտ․ Ավետիք ՉալաբյանՀնարավոր է՝ Ռուսաստանը բարձրացնի գազի գինը․ Արմեն Մանվելյան«Իրենց դրամապանակի վրա են զգալու հետևանքները»․ ՌԴ-ից հնչած հայտարարությունների հետքերով Մալենան նոր լուսանկարներ է հրապարակել Արշակ Կարապետյանի ուղերձը` եզդիական համայնքի Մալակի Տաուսե տոնինԲրյուսելից Մոսկվա. արտաքին հավասարակշռության խախտման գինըՍպասվում են ճակատագրական ընտրություններ. հող տալով, ազգը չի կարա լավ ապրի. Արշակ Կարապետյան«Հայ վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուների և «Ծնվել եմ Արցախում» ծրագրի մասնակիցները հանդիպեցին աշխարհահռչակ դաշնակահար Լանգ Լանգի հետ «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի «Հայ վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուները կներկայանան հաշվետու համերգներով Իշխանությունները տապալել են կառավարումը թե՛ Հայաստանի մայրաքաղաքում, թե՛ ամբողջ հանրապետությունում. Էդմոն ՄարուքյանԱրդա՞ր է, որ նախարարներին 7-ական միլիոն պարգևավճար են տալիս, իսկ թոշակները բարձրացնում են 10000-ով. Հարցում Փաշինյանն ու Միրզոյանը չեն մեկնելու Անթալիա
Ամենադիտված