Հայերեն


Չեն հասկանում, թե ինչ կեղտաջրի մեջ են փորձում «մաքրվել». «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Եվ այսպես, ՔՊ կրոնա-քաղաքական աղանդին հաջողվեց Հայ առաքելական սուրբ եկեղեցին բաժանել երկու մասի։ Ամեն դեպքում, այն երկու մասի է բաժանվում, եթե նույնիսկ մյուս Նվիրապետական Աթոռներում էլ գտնվեն տեսակետներ հայտնողներ։

Այդ երկու մասից հիմնականը բաղկացած է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին նվիրյալ և հավատարմության սրբազան ուխտը պահող ու անկոտրում հոգևորականներից՝ հայկական էությամբ բարեպաշտ իր հետևորդներով, որը, բնականաբար, մեծամասնություն է կազմում։ Այդ սրբազան մասը կոչվում է Սուրբ Էջմիածնականներ, իսկ երկրորդ մասը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին դավաճանած և իրենց հավատարմության սրբազան ուխտը դրժած որոշ կարգալույծ և որոշ գործող հոգևորականներն են՝ հայկական էությունից կտրված, հայկական ազգանուններով իրենց աղանդավորներով ու հերձվածներով հանդերձ, որը, հուսով եմ, երբեք մեծամասնություն չի կազմի: Այդ սրբապիղծ մասը կոչվում է «փաշազադեականներ»։ Շատ տհաճ է ինձ համար այս ամենը արձանագրելը, ես միշտ դեմ եմ եղել և հիմա էլ դեմ եմ հայ հասարակության պառակտումներին, սակայն վարակը չտարածվելու նպատակով հասարակությունը պետք է կարողանա տարբերակել, թե ով ում է ծառայում, և ով ինչ նպատակ է հետապնդում։

2025 թվականի նոյեմբերի 30-ին ևս մեկ ոչ կանոնական պատարագ տեղի ունեցավ, այս անգամ՝ Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում, այնտեղ, որտեղ ամենաքիչն էինք սպասում։ Այն պահին, երբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ողորմությունն ու ճշմարտությունը իրար հանդիպեցին, և արդարությունն ու խաղաղությունը միմյանց ողջույններ փոխանցեցին, Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում պղծությունն ու դավաճանությունը իրար հանդիպեցին, ու պառակտումն ու պատերազմը իրար ձեռք սեղմեցին։ Հերթական եկեղեցին պղծվեց, ու այդպես ինչքա՞ն պետք է հանդուրժենք, ես չգիտեմ, բայց հույս ունեմ, որ հայ ազգի առաջնորդությունը ստանձնելու հավակնություն ունեցող ընտրյալ հայորդիները գիտեն։ Աշխարհի առաջ մենք կորցնում ենք մեր հարգանքն ու ակնածանքը։ Պետք չէ զարմանալ Հռոմի պապի՝ թուրքի առաջ խոնարհվելուց այն դեպքում, երբ նույն բանը հայկական ազգանուններով «փաշազադեականներն» են անում։ Հայ հասարակության մեջ խիստ փոքրամասնություն կազմող «փաշազադեականների» մեծ մասը, վստահ եմ, անգիտակցաբար է ողջունում ՔՊ կրոնա-քաղաքական աղանդի հերձվածողական շարժումը։

Սուրբ Էջմիածնականներն ու ազգային ուժերը պետք է ջանք չխնայեն, բացատրական աշխատանքներ կատարեն ու փրկեն մարդկանց հոգիները վերահաս կործանումից։ Այն մտավորականները (և ոչ միայն այդ մտավորականները), ովքեր էկրանի առաջ իրենց հավատարմությունն են արտահայտել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին ու Նորին Սուրբ Օծություն Տեր Տեր Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետին, բոլորով միասնաբար պետք է ներգրավվենք այս տեղեկատվական պատերազմի մեջ ու, որքան հնարավոր է, մարդկանց հոգիները փրկենք, որովհետև մեծ մասը, ինչպես ասացի, չեն հասկանում, թե ինչ կեղտաջրի մեջ են իրենք փորձում «մաքրվել», իսկ նրանք, ովքեր գիտակցաբար են անում, մաքրվելու մասին չեն մտածում, որովհետև իրենց բնությամբ արդեն իսկ անսուրբ են, նրանց թող Աստված դատի իր արդար ու անկաշառ դատաստանով։

ԳԵՆԱԴԻ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ինչ գործարաններ պիտի կառուցվեն Հայաստանում ու ինչուԴեղորայքի գինը կիջեցվի, տատիկների, պապիկների կյանքը կփոխվի․ Կարապետյան Երկրում կա աշխատատեղերի խնդիր, շրջաններում գործ չկա․ Նարեկ Կարապետյան Առաջարկում ենք Իրանի հետ ստեղծել խոշոր էներգետիկ համակարգ․ Նարեկ Կարապետյան Պետք է լուծենք բնակարանային խնդիրները, որ հնարավոր լինի խթանել մեծ ընտանիքների ձևավորումը․ ԿարապետյանՀայաստանը տարեկան աղքատանում է 4 միլիարդ դոլարով․ Նարեկ ԿարապետյանՋերմուկի մոտակայքում օկուպացված տարածքները թողնելու են Ադրբեջանի վերահսկողության տակ․ Ավետիք ՔերոբյանԳեղեցկության սրահներ, փոքր կրպակներ, հացի փռեր, ձեր հարկերը լինելու են 0%. Նարեկ Կարապետյան Առաջին քայլով ստեղծելու ենք 300 հազար նոր աշխատատեղ Հայաստանում. Սամվել Կարապետյանի 5 տնտեսական քայլերը Երբ դատարկագլուխները խոսում են «գլուխներից» «Ազատություն քաղբանտարկյալ Արամ Քոչարյանին». ակցիա՝ Էջմիածնում Հնդկաստանը պատասխանում է Ադրբեջանի սադրանքներին Գումարելիների տեղափոխությունից գումարը չի փոխվում Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագրի շնորհանդեսը (ուղիղ) Եպիսկոպոսաց ժողովը կանեն Ավստրիայում Արցախի օկուպացիայից հետո Ադրբեջանը պահանջներ է ներկայացնում ՀՀ տարածքների նկատմամբ․ Աննա ԿոստանյանՈրտեղ արևային վահանակները բացարձակապես հարմար չեն տեղադրման համար. Մասնագետները նշել են 5 պատճառ Պետք է գործենք խելամիտ, չեզոք և շահախնդիր, այլ ոչ թե` զգայական, միամիտ կամ ճակատագրական սխալներով պայմանավորված. Արշակ Կարապետյան Ազատվե՛ք ձեր միջի ատելությունից, դա շատ հեշտ է անել. «Փաստ» Հեղուկ գազի շոկը՝ առկա վիճակի «լակմուսի թուղթ». «Փաստ» Քաղբանտարկյալների կյանքը վտանգի տակ․ դիտավորյալ ստեղծվող անմարդկային պայմաններ` այլախոհների համարՏնտեսական ճգնաժամի ֆոնին՝ նոր քաղաքական խաղացող․ «Մեր Ձևովը» ընդդեմ գործող իշխանությանԲրատիսլավայից հնչած պահանջը․ միջազգային արձագանք Հայ Առաքելական Եկեղեցու դեմ ճնշումներին Օրավուր հարստացող պաշտոնյաներն ու հազիվ ծայրը ծայրին հասցնող «հպարտ քաղաքացիները». «Փաստ» Ժողովուրդը միշտ ապացուցել է՝ հասարակության հոսանքը իշխանությունները չեն կարող շրջել. «Փաստ» «Հայաստանի գործող իշխանությունների վարած քաղաքականությունը սպասարկում է թուրք - ադրբեջանական շահերը. միակ նպատակը իշխանությունը պահելն է». «Փաստ» Ո՞վ կգլխավորի փորձառու կուսակցությունն, ու ի՞նչ հավակնություններ ունի նա. «Փաստ» Բրատիսլավայում ձևավորվել է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության միջազգային ճակատը. «Փաստ» Իշխանություններն ամեն կերպ խոչընդոտել են «Մենք կանք» միջոցառման անցկացմանը. «Փաստ» 2018-ից առաջ մի կոպեկ չունեին, հիմա ուզում են «բիրդան աղա» դառնալ, այս մարդիկ քանդում են երկիրը․ Հրայր Կամենդատյան Ալիևի պահանջն է կատարվել. Մարուքյանը՝ «Թրիփփ»-ի շրջանակային փաստաթղթի մասին2016-ին Արցախը հայկական էր․ Հայաստանը ուներ մարտունակ բանակ և ուժեղ դիվանագիտություն․ Հենրիխ ԴանիելյանՎաղը մենք ցույց կտանք, թե ինչպես է փոխվելու բոլորիս կյանքը Հայաստանում․ Նարեկ ԿարապետյանՆարեկ Սամսոնյանը 11 օր է, ինչ հրաժարվել է սննդից․ Մենուա ՍողոմոնյանՍտրատեգիական խնդիրների լուծումը և պոպուլիզմը․ Վահե ՀովհաննիսյանՍամվել Կարապետյանի գործը զուտ քաղաքական է, իսկ այսպիսի անօրինությունները ձեռնտու են միայն Հայաստանի թշնամիներին․ Ռոբերտ ԱմստերդամԱրմեն Փամբուխչյանը հանդիպել է Թբիլիսիի քաղաքապետի առաջին տեղակալ Գեորգի Թկեմալաձեի հետ ՀԷՑ ՓԲ ընկերությունը 2016 թ.-ին կառավարումը Տաշիր խմբի կողմից ստանձնելու պահին, աշխատել է վնասով և ունեցել է 34 մլրդ ՀՀ դրամ կուտակված վնաս ՀԷՑ-ը պարտվում է դատարաններում. աշխատանքից ազատումներ՝ առանց վերաբերելի հիմքերիՀայաստանի պետական պարտքը 2025-ի վերջի դրությամբ 14.5 միլիարդ դոլար է․ Էդմոն Մարուքյան Վաղը Հաջիևը կարող է Սյունիքով Նախիջևան անցնել, ու ոչ ոք չի հարցնի՝ ի՞նչ ես տանում․ Սողոմոնյան Պատահական չէ, որ Թրամփը քարոզարշավի ժամանակ առաջնորդվում էր «Նախևառաջ Միացյալ Նահանգներն են», «Ամերիկան դարձյալ դարձնենք հզոր» կարգախոսներով. Մհեր Ավետիսյան Ըստ իշխանությունների՝ պետք է ենթարկվենք թուրք-ադրբեջանական տանդեմի բոլոր պահանջներին․Ավետիք ՉալաբյանՀանդես ենք եկել թոշակների ավելացման և ինդեքսավորման նախաձեռնությամբ․ Հրայր ԿամենդատյանCMSI-ի ստանդարտների ներդրումը կարող է նպաստել Հայաստանի հանքարդյունաբերական ոլորտի միջազգային մրցունակության բարձրացմանըՍամվել Կարապետյանի քաղաքական ուժը կկոչվի «Ուժեղ Հայաստան» Մհեր Ավետիսյանը՝ Գրենլանդիայի շուրջ տեղի ունեցող գործընթացների մասինՓաշինյանը ոչ թե վերադարձրել, այլ փոխանակել է հայ գերիներին սիրիացի վարձկանների հետ․ Մենուա Սողոմոնյան ԱՄՆ-ն ուզում է վերցնել Գրենլանդիան, սա հարված է միջազգային հարաբերություններին․ ինչ է տեղի ունենում. Էդմոն ՄարուքյանՑիվիլ թալանի մասին. Էդմոն Մարուքյան. (տեսանյութ)
Ամենադիտված