Հայերեն


Գնաճը ձեռնտու է իշխանություններին. ինչպե՞ս կարձագանքի հանրությունը. «Փաստ»

Տնտեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

2025 թվականի հոկտեմբերի դրությամբ արձանագրված 12-ամսյա գնաճը՝ 3,7 տոկոսի չափով, առաջին հայացքից կարող է թվալ չափավոր և կառավարելի, հատկապես եթե համեմատենք այն անցած տարիների կամ տարածաշրջանի այլ երկրների ցուցանիշների հետ։ Սակայն, երբ խորությամբ վերլուծում ենք այս թվի կառուցվածքը, դրա ազդեցությունը բնակչության կենսամակարդակի, սպառողական վարքագծի և երկրի տնտեսական կայունության վրա, ակնհայտ է դառնում, որ գնաճի նույնիսկ փոքր շեղումը կարող է ունենալ խոր և բազմաշերտ բացասական հետևանքներ՝ հատկապես այն դեպքում, երբ գնաճի հիմնական բեռը ընկնում է ամենախոցելի սոցիալական խմբերի վրա։

Հայաստանի կառավարությունը 2025 թվականին նպատակադրել էր, որ գնաճը չպետք է գերազանցի երեք տոկոսը, ինչը համարվում է տնտեսական զարգացման ու գնողունակության պահպանման համար անհրաժեշտ հավասարակշռված ցուցանիշ։ Բայց 0,7 տոկոսային կետի գերազանցումը իրականում զգալի ազդեցություն ունի, եթե հաշվի առնենք, որ խոսքը վերաբերում է ապրանքների և ծառայությունների այն խմբերին, որոնք կազմում են միջին և ցածր եկամտային խմբերի սպառման հիմնական զանգվածը։ Մասնավորապես, սննդամթերքի շուկայում արձանագրված 5,8 տոկոս գնաճը, որը ներառում է հացաբուլկեղենը, կաթնամթերքը, մսամթերքը և սննդամթերքի այլ հիմնական տեսակներ, հարվածում է հատկապես քաղաքացիների այն հատվածին, որի եկամուտների էական մասը ծախսվում է առաջնային ապրանքների վրա։ Մյուս կողմից էլ՝ այս ապրանքների թանկացումն անմիջականորեն ազդում է ընտանիքների սննդակարգի որակի, առողջության, երեխաների և տարեցների խնամքի վրա՝ հանգեցնելով նաև սոցիալական լարվածության և դժգոհության խորացման։

Հատկանշական է, որ գնաճի միայն պաշտոնական ցուցանիշները հաճախ չեն արտացոլում բնակչության առօրյա կյանքում զգացվող գնային ճնշումները։ Տնտեսական վերլուծաբաններն ու հասարակության լայն շրջանակները պարբերաբար նշում են, որ իրական գնաճը շատ ավելի բարձր է, քան ներկայացվում է վիճակագրական հաշվարկներում։ Երբեմն էլ գնաճի բարձր ցուցանիշը տեսանելի չէ, քանի որ դրա փոխարեն իջեցվում են ապրանքի քաշը և որակական հատկանիշները։

Այսպես, արևածաղկի յուղի դեպքում արձանագրվել է 18,6 տոկոս գնաճ, սուրճի՝ 12,6 տոկոս, կարագի՝ 12,3 տոկոս, իսկ ալյուրի ու հացի գները համապատասխանաբար աճել են 6 և 3,5 տոկոսով։ Այս ապրանքախմբերը ոչ միայն լայն սպառման են, այլև կենսական նշանակություն ունեն բնակչության մեծամասնության համար, ուստի դրանց թանկացումը հաճախ ուղղակիորեն կապված է կյանքի որակի անկման հետ։

Իսկ գնաճային ճնշումը թուլացնելուն ուղղված քայլեր ձեռնարկելու փոխարեն պետությունը «ձեռքերը ծալած՝ նստած է» (դե, մարդիկ զբաղված են քաղաքական շոուներով, Եկեղեցու և ընդդիմության դեմ պայքարով), ինչն էլ իր հերթին տեղիք է տալիս այնպիսի տեսակետի արմատավորմանը, որ լայն սպառման ապրանքների գների բարձրացումը որոշ չափով ձեռնտու է պետությանը, քանի որ գնաճի հաշվին մեծանում են բյուջետային հարկային մուտքերը։ Որքան բարձր է ապրանքի գինը, այնքան ավելին է գանձվում ավելացված արժեքի հարկի և այլ ներքին հարկերի տեսքով, ինչը նշանակում է, որ պետական բյուջեն ստանում է լրացուցիչ ռեսուրսներ։ Սակայն այս մոտեցումը կարճաժամկետ է և պարունակում է լուրջ ռիսկեր։ Հարկային մուտքերի աճը չի կարող «փակել» բնակչության գնողունակության նվազումից, աղքատության մակարդակի բարձրացումից և սոցիալական լարվածության խորացումից բխող բացասական հետևանքները։ Բացի այդ, գնաճի հետևանքով բյուջեի իրական ծախսերը նույնպես աճում են, դրա արդյունքում իշխանությունները կարող են «հպարտանալ», թե իբր պետական ծառայությունների, աշխատավարձերի, կենսաթոշակների և այլ սոցիալական վճարների չափը որոշակիորեն ավելացրել են, բայց դրա ազդեցությունը ներկայիս թանկացումների պարագայում զրոյական է։

Սակայն հարկ է նկատել, որ գնաճի բացասական հետևանքները չեն սահմանափակվում միայն բնակչության նյութական վիճակով։ Սպառողական գների աճը հանգեցնում է տնտեսության մեջ մի շարք դոմինոէֆեկտների՝ ազդելով ինչպես մակրոտնտեսական, այնպես էլ միկրոտնտեսական մակարդակներում։ Նախ՝ գնաճը, ինչպես արդեն նշեցինք, նվազեցնում է աշխատավարձերի և կենսաթոշակների իրական արժեքը, ինչի հետևանքով քաղաքացիները ստիպված են կրճատել ոչ առաջնային ծախսերը՝ վնասելով տարբեր ոլորտների՝ մասնավորապես ծառայությունների, մանրածախ առևտրի և մշակույթի զարգացումը։ Երկրորդ խնդիրն այն է, որ գնաճը կարող է խթանել «սպառողական միտումը», երբ մարդիկ փորձում են հնարավորինս արագ ծախսել իրենց միջոցները՝ կանխատեսելով հետագա թանկացումները։ Սա խախտում է շուկայի հավասարակշռությունը, մեծացնում է պահանջարկը և նորից նպաստում գների աճին՝ ձևավորելով գնաճի փակ շրջան։

Մյուս կողմից՝ գնաճը բացասաբար է անդրադառնում նաև ներդրումային միջավայրի վրա։ Տնտեսական անկայունության և գների անկանխատեսելի աճի պայմաններում ընկերությունները (հատկապես փոքր և միջին բիզնեսը) դժվարությամբ են կարողանում պլանավորել իրենց ծախսերը, ներդրումները և արտադրողականությունը։ Սա էլ իր հերթին բացասաբար է ազդում տնտեսական աճի տեմպերի վրա և կարող է երկարաժամկետ հեռանկարում հանգեցնել գործազրկության մակարդակի բարձրացման։ Գնաճի հետևանքով նաև փոխվում է ֆինանսական շուկաների վարքագիծը. մարդիկ ավելի հաճախ նախընտրում են ներդրումներ կատարել անշարժ գույքի, ոսկու և այլ «ապահով» ակտիվների մեջ, ինչը նվազեցնում է բանկային համակարգի վարկային ակտիվությունն ու ներդրումների հոսքը արտադրող ոլորտներ։

Ինչպես նշեցինք, գնաճի ազդեցությունը հատկապես ծանր հետևանքներ է ունենում Հայաստանի սոցիալապես խոցելի խավերի վրա։ Միջին և ցածր եկամուտ ունեցող ընտանիքների համար սննդամթերքի, կոմունալ վճարների, դեղորայքի և տրանսպորտի գների աճը դառնում է լուրջ բեռ։ Արդյունքում, շատերը ստիպված են կրճատել առողջապահության, կրթության, հանգստի և նույնիսկ սննդի ծախսերը, ինչը կարող է բերել աղքատության ավելի խորացման, սոցիալական բևեռացման և առողջության վատթարացման։ Այս երևույթը հատկապես նկատելի է գյուղական բնակավայրերում և մարզերում, որտեղ աշխատատեղերի պակասի, եկամուտների ցածր մակարդակի և ենթակառուցվածքների անբավարարության պայմաններում գնաճի ազդեցությունը բազմապատկվում է։

Հատուկ ուշադրության է արժանի նաև այն փաստը, որ գնաճը կարող է ունենալ ոչ միայն սոցիալ-տնտեսական, այլև քաղաքական հետևանքներ։ Սպառողական գների կայուն աճը հաճախ դառնում է հանրային դժգոհության հիմնական աղբյուր, որը կարող է արտահայտվել բողոքի ակցիաներով, քաղաքական պահանջներով և իշխանությունների նկատմամբ վստահության անկմամբ (եթե կա)։ Ինչպես պատմությունն է ցույց տվել, տարբեր երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, գնաճի և սոցիալական լարվածության աճի միջև գոյություն ունի ուղիղ կապ։ Հետևաբար, գնաճի կանխարգելման և զսպման քաղաքականությունը պետք է լինի ոչ միայն տնտեսական, այլև ռազմավարական առաջնահերթություն՝ ուղղված երկրի ներքին կայունության պահպանմանը։

Գնաճի դեմ պայքարի հիմնական գործիքներից է դրամավարկային քաղաքականության խստացումը՝ տոկոսադրույքների բարձրացումը, փողի զանգվածի կրճատումը և վերահսկողության ուժեղացումը։ Հայաստանի Կենտրոնական բանկը, հետևելով իր նպատակային ցուցանիշին, փորձում է պահել գնաճը կառավարելի շրջանակներում՝ ճշգրտելով տոկոսադրույքները և վերահսկելով դրամական շրջանառությունը։ Սակայն այս գործիքները նույնպես ունեն իրենց սահմանափակումները։ Տոկոսադրույքների բարձրացումը կարող է զսպել գնաճը, բայց, միևնույն ժամանակ, թանկացնել վարկային ռեսուրսները տնտեսության համար՝ դանդաղացնելով տնտեսական ակտիվությունը։ Այդ պատճառով շատ կարևոր է գտնել ճիշտ հավասարակշռություն գնաճի զսպման և տնտեսական զարգացման խթանման միջև։

Վերջապես, գնաճի դեմ արդյունավետ պայքարն անհնար է առանց համակարգային, խորքային բարեփոխումների։ Պետությունը պետք է այնպիսի համալիր քայլեր ձեռնարկի, որոնք ուղղված կլինեն տեղական արտադրության խթանմանը, մատակարարման շղթաների դիվերսիֆիկացմանը, գյուղատնտեսության զարգացմանը և սպառողական շուկայի մրցակցային միջավայրի ձևավորմանը։ Միայն այս ճանապարհով է հնարավոր որոշակիորեն նվազեցնել արտաքին շուկաներից կախվածությունը և ապահովել գների կայունությունը։ Բացի այդ, անհրաժեշտ է շարունակաբար կատարելագործել սոցիալական պաշտպանության համակարգը՝ հասցեական աջակցություն տրամադրելով առավել խոցելի խմբերին, բարձրացնելով կենսաթոշակները և նպաստները։ Եթե, իհարկե, այդպիսի ցանկություն կա...

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Ուժեղ Հայաստանը» քարոզարշավ է իրականացնում Արագածավանում․ ուղիղ «Ուժեղ Հայաստան» և «ՀայաՔվե»․ կհզորացնենք և կծաղկեցնենք մեր հայրենիքըԿարևո՛ր. Հերթական աղմկահարույց գաղտնալսումը. Ուժեղ ՀայաստանԿարբեցի արժանապատիվ տիկին Սուսաննայի խոսքը պարտավորեցնում է անել ավելին. Նարեկ Կարապետյան «Արևմտյան Ադրբեջանի» նարատիվը՝ լակմուսի թուղթ է Այն մասին, թե որտեղ է պետք փնտրել իրական դավաճաններին. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից շարունակում են քննադատել Bauer Solar-ը ներկայացրել է նոր բարձր արդյունավետությամբ 480 Վտ հզորությամբ հետադարձ կապի արևային մոդուլ Սամվել Կարապետյանի բարեգործություններից մեկի մասին. Նարեկ ԿարապետյանԱնդրանիկ Թևանյանի ասուլիսն՝ ուղիղԹատրոնի ներկայիս տնօրեն Լիլիթ Պետրոսյանը շնորհակալագիր է շնորհել նախկին տնօրեն Սերյոժա Առաքելյանին Ինչպես կարող է մի մարդ փոխել մեր բոլորի ճակատագիրը. Նարեկ Կարապետյան Վանաձորում Փաշինյանի հանրահավաքը սակավամարդ էր Ամառը սկսվում է սառը սուրճից․ իսկ եթե այն նաև բոնուսնե՞ր է բերում․ Idram&IDBank Ապացույցներ չկան. ՌԴ վեց քաղաքացիներ կալանավորված են Հայաստանում՝ լրտեսության անհեթեթ մեղադրանքներով ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցի ասուլիսն` ուղիղ ՎՏԲ-Հայաստան Բանկը բարելավում է անշարժ գույքի գրավով վարկերի պայմանները ԱրարատԲանկը նվազեցրել է շուրջ 400 պարտաճանաչ ՓՄՁ հաճախորդների վարկերի տոկոսադրույքըՁեր մասնակցությամբ վերադարձնենք ներքին համերաշխությունը, վերջ դնենք ստորացմանը, քաղաքական հետապնդումների էջը թողենք անցյալում, ունենանք իրական մարդասիրություն. Արամ ՎարդևանյանԱռաջիկայում մեր պետության և ժողովրդի ապագայով մտահոգ մարդկանց գերխնդիրը պետք է լինի նոր քաղաքական էլիտաների ձևավորումը. Մհեր Ավետիսյան«ՀայաՔվեն»՝ «Ուժեղ Հայաստանի» կողքին․ ժամանակն է կառուցելու ուժեղ պետությունՇատ շուտով միասին սկսելու ենք նոր ճանապարհ՝ ավելի համախմբված և վստահ վաղվա օրվա նկատմամբ. Գագիկ ԾառուկյանԱդրբեջանը կոնկրետ քարտեզով չի ճանաչել Հայաստանը. Էդմոն ՄարուքյանՔՊ-Ի ԳԱՂՏՆԻ ՊԼԱՆԸ. թուրքերն ու ադրբեջանցիները Հայաստանում կդառնան հողի սեփականատեր. Ավետիք Չալաբյան«Երգ ու պարով պետություն չեն պահում». Սամվել Կարապետյանի կոշտ ուղերձը Ռիսկեր ու հակասություններ՝ հավասարակշռության բացակայության ֆոնին. «Փաստ» Հակաիրավական «բեսպրեդելն» ու արևմտյան փարիսեցիությունն՝ ընդդեմ հայ ժողովրդի. «Փաստ» «Ընտրական Սարդարապատի առաջ ենք կանգնած». «Փաստ» Ի՞նչ է թաքնված աղմուկի և ագրեսիվության տակ. «Փաստ» Մերժվածության համը. «Փաստ» Ի՞նչ որոշում կկայացնեն ԵԱՏՄ-ում Հայաստանի մասով. «Փաստ» Ի՞նչ է սպասվում հանցագործություն կոծկողներին իշխանափոխությունից հետո. «Փաստ» Ռեպրեսիաների ստվերում՝ ընտրական պայքարի նոր փուլը Ղազախստանում 35 սատկած փոկ են գտել Կասպից ծովի ափինՄարտի 1-ը տարիներ շարունակ վերածվել է նախընտրական շահարկման գործիքի. Էդմոն ՄարուքյանՆԱՏՕ-ն հետևում Է ՌԴ-ի միջուկային զnրավարժություններին․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Հունիսի 7-ին հաղթելու է հույսը, ոչ թե 8 տարվա հիասթափությունը. «Ուժեղ Հայաստան»Նոր տոնական օր՝ օրացույցում. հունիսի 23-ը կարող է դառնալ Հանրային ծառայողի օր Ամեն ինչ անում ենք, որ գաք ընտրության. վստահված անձանց թրեյնինգ Իջևանում․ Մենուա Սողոմոնյան«Մայր Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածելԵրևանում «Hyundai Santa FE»-ն բախվել է բաժանարար գոտում տեղադրված բետոնե պատնեշինԱռաջին կին նախագահը Հայաստանում. 300.000 ադրբեջանցիների ՀՀ մուտքի կանխարգելման օրինագիծ. Ինչու՞ է զայրացել Փաշինյանի շեֆը․ Սամվել ԿարապետյանՓաշինյանի նոր հանձնումների մասին հայտնի կլինի ընտրություններից հետո․ ինչ ստորագրելու էր՝ արդեն արել էԻնչո՞ւ է մարդու համար կարևոր, որ իր հայրենակիցը լավ ապրի. Նարեկ ԿարապետյանՊետական դավաճան Նիկոլն ինձ մեղադրում է դավաճանության մեջ. Անդրանիկ Թևանյան2027 թվականին Հայաստանը կներկայանա Կաննում 4 նոր ֆիլմով Ահազանգ․ «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ Լիլիթ Ղարաջյանը տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես է ՔՊ-ն Դավթաշենում վարչական ռեսուրս կիրառումՈւկրաինայում նախագահական ընտրություններ կարող են անցկացվել 2027 թվականին․ ՊոդոլյակՍահմանաադրության և Անկախության հռչակագրի մասին. Էդմոն ՄարուքյանՈւժեղ Հայաստանում հոգեկան խնդիրներ ունեցող մարդկանց արգելվելու է զբաղեցնել վարչապետի պաշտոն․ Նարեկ Կարապետյան
Ամենադիտված