Հայերեն


Ինքնաժխտում՝ հանուն... ոչնչի. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կարելի է քրիստոնեաբար ցավ ապրել այն 10 դեռևս եպիսկոպոսական աստիճան ունեցող անձանց կորստի համար, որ ինքնակամ որոշեցին սպասարկել Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ի մանր, ոչ հոգևոր շահերն ու միացան Հայ առաքելական եկեղեցին կործանելու արշավին: Նրանք արագորեն վերածվեցին ՔՊ-ի ու Փաշինյանի քարոզչական գործիքի ու անմիջապես սկսեցին ինտենսիվ շահագործվել:

Հակաեկեղեցական արշավի շրջանակներում Նիկոլ Փաշինյանին թիրախներ են պետք, հասկանալի է՝ ոչ վերոնշյալների շարքից, այլ նրանց, որոնք հավատարիմ են իրենց կոչմանը, ուխտին, Եկեղեցուն ու Վեհափառին: Դրանցից մեկը Մայր Աթոռի դիվանապետ Արշակ սրբազանն է: Մանրամասների մեջ չխորանանք, երեկ Սրբազանն ինքը ասուլիս տվեց ու բոլոր հարցերին պատասխանեց:

Այստեղ մի շարք այլ հետաքրքիր հանգամանքներ կան: Օրինակ՝ դիվանապետին վերագրվող անհասկանալի տեսանյութը փորձաքննության է տրվում, և բացի այն, որ անհավատալի կայծակնային արագությամբ, գրեթե 1 օրում իրականացվում է «փորձաքննություն», ինչը գրեթե անհնար է, այդ ենթադրյալ «փորձաքննության» արդյունքներին ոչ թե տուժողը կամ նրա փաստաբանն են ծանոթանում, այլ ինչ-որ երրորդ, չորրորդ անձեր, հետո նաև «10 եպիսկոպոսները»: Տվյալ դեպքում զուտ աշխարհիկ ու իրավական առումներով գլխավոր մտահոգիչ իրողությունն ու փաստն այն է, որ իրավապահ համակարգը գործնականում սպասարկում է քաղաքական շահեր, դա անում է ոչ միայն անթաքույց, այլև առավելագույն ցինիկ կերպով, անվարան ոտնահարում է մարդու հիմնարար իրավունքներ: Թեպետ, սա էլ նորություն չէ:

Բայց «10 եպիսկոպոսների» գործիքը Փաշինյանը համարեց թերօգտագործված ու որոշեց շարունակել դրա շահագործումը: Ու, զարմանալի «պատահականությամբ», իշխանական հարթակներով տարածվեց «10 եպիսկոպոսների» (Ագաթա Քրիստիի հայտնի գործերից մեկի վերնագիրն է հիշեցնում) երկարաշունչ ու սրտաճմլիկ հայտարարությունը: Չնայած դրա տակ դրված էին եպիսկոպոսների, արքեպիսկոպոսների անուններ, այնպիսի տպավորություն էր, որ «հայտարարությունը» հեղինակել կամ առնվազն խմբագրել է անձամբ Նիկոլ Փաշինյանը: Ըստ որում, այն թվերի Նիկոլ Փաշինյանը, որ 2008-ի ռուս-վրացական բախումից հետո Սահակաշվիլուն խորհուրդ էր տալիս պարտվելու պատճառով անմիջապես հրաժարական տալ:

Դա վատ հորինված պասկվիլ է հիշեցնում: Կամ էլ՝ «քպական» դարձած եպիսկոպոսները որոշել են հրապարակայնորեն ինքնաոչնչանալ: Որն էլ լինի՝ չափազանց ցավալի է նրանց համար: Խնդրեմ, հիացեք: «Քպական» եպիսկոպոսները հայտարարում են, թե 1999 թ. կաթողիկոսական ընտրությունները եղել են անարդար և ահաբեկումներով:

Բացի այն, որ դա գեբելսյան սուտ է, այն հաշվարկված է բացառապես անգետ, աներևակայելի դյուրահավատ, դատողականությունից ու հիշողությունից զուրկ անձերի համար: Նախ՝ Կաթողիկոսի ընտրությունը էապես տարբերվում է քաղաքական ընտրություններից ու դրանց վերաբերյալ Փաշինյանի պատկերացումներից: Հրավիրվել է Ազգային-եկեղեցական ժողով, որը տեղի է ունեցել 1999 թ. հոկտեմբերի 27-ին Մայր տաճարում: Այնտեղ փակ դռների հետևում ժողովի 450 պատգամավորներից 276-ը քվեարկել է Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանի, իսկ 163ը՝ մյուս թեկնածու Ներսես արքեպիսկոպոս Պոզապալ յանի օգին (11 քվե համարվել է անվավեր): Եվ Կաթողիկոս է ընտրվել առավել ձայն ստացած թեկնածուն՝ ներկայիս Վեհափառ Գարեգին Երկրորդը: Նույնիսկ քվեների թիվն է վկայում, որ, ինչպես ասում են, մրցակցային ընտրություն է եղել: Հա, բոլորն էլ գիտեին, որ վարչապետ Վազգեն Սարգսյանը կցանկանար կաթողիկոս տեսնել Գարեգին Երկրորդին: Բայց դա համարել ահաբեկո՞ւմ...

Լավ, բա դուք Աստծուց մանանեխի հատիկի չափ էլ չեք վախենո՞ւմ:

Ի՞նչ ահաբեկումների կամ անարդարության մասին են հիմա խոսում Փաշինյանի շուրջ խմբված հոգևորականները: Կամ ինչո՞ւ են հիմա խոսում, ավելի քան քառորդ դար սպասելուց հետո: Մտածում են, թե հիշողներ կամ վկաներ չկա՞ն: Իսկ գուցե իրականում հիմա՞ են ահաբեկված...

Ու ովքե՞ր են խոսում, ախր: «Քպական» այդ 10 եպիսկոպոսից 6-ը եպիսկոպոս է ձեռնադրվել Գարեգին Երկրորդ կաթողիկոսի ձեռամբ: Ավելին, նրանցից 5-ը արքեպիսկոպոսության պատվին է արժանացել նույնպես Գարեգին Երկրորդի կողմից և օրոք: «10 եպիսկոպոսից» 8-ը թեմերի ղեկավարներ են և այդ հոգևոր պաշտոններին են կոչվել նույնպես Գարեգին Երկրորդ կաթողիկոսի հայրապետության օրոք:

Հարց է ծագում. այդ ինչպե՞ս է լինում, որ 26 տարի շարունակ ծպտուն չեք հանում, եպիսկոպոսական աստիճան ու կոչումներ եք ստանում, թեմակալական ծառայություն եք ստանձնում նույն Կաթողիկոսից, իսկ հիմա ելել ու աղմկում եք Կաթողիկոսի դե՞մ:

Բայց ամենից բնութագրականն այն է, որ հենց այդ «10 եպիսկոպոսն» է ասում, թե «հաճախ նախընտրաբար հոգևոր աստիճան են ստացել և պաշտոնի կոչվել միջակություններ, բարոյական կասկածելի վարքագիծ ունեցողներ, անարժաններ, կամակատարներ»: Դե, դե...

Վատն այն է, որ Հայ առաքելական եկեղեցին կործանելու իր ճանապարհին Նիկոլ Փաշինյանը շարունակում է անխնա փչացնել բազմաթիվ մարդկանց, որոնք այլ հանգամանքներում գուցե կարող էին հանրությանը օգտակար լինել: Իսկ դրանից ավելի վատն էլ այն է, որ գտնվում են փչացողներ ու փչանալ ցանկացողներ: «Քպականացված» եպիսկոպոսները գործնականում ինքնաժխտվում են, բայց հանուն ինչի՞: Հանուն... ոչնչի:

Եվ մյուս կողմից՝ ուղղակի օրինակելի, Լուսավորչի գահին հիրավի արժանի վարք ու կեցվածք է դրսևորում Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը: Նա իսկապես քրիստոնեական տոկունության, հաստատակամության ու անսասանության օրինակ է ծառայում իրական հայ քրիստոնյաներիս:

Տեսեք, փաշինյանական ռեժիմը հանիրավի մեղադրանքներով բանտերն է նետել Շիրակի թեմի հոգևոր առաջնորդ, անքննարկելի հեղինակություն ունեցող Միքայել արքեպիսկոպոսին, Բագրատ սրբազանին, նաև Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանին: Ավելին, իշխանությունները անձնավորված թշնամանք ու նպատակային թիրախավորում դրսևորելով՝ կալանավորել են Կաթողիկոսի եղբորն ու եղբորորդուն, գործնականում պատանդ են վերցրել և կալանքով խոշտանգում են: Կաթողիկոսի հասցեին իշխանությունները նպատակային անձնական թշնամանք ու ատելություն են սերմանում, ինչ ասես, որ դուրս չեն տալիս: Ներսից փորձում են պառակտում մտցնել Եկեղեցում: Ու սրանք դեռ հրապարակային երևացող ճնշումներն ու շանտաժն են:

Բայց Գարեգին Երկրորդը աներեր կանգնած է մեր Ազգային եկեղեցու պաշտպանության դիրքում՝ գիտակցությամբ, որ հակառակ պարագան կնշանակեր 1724-ամյա Եկեղեցու փլուզում ու կործանում՝ հուրախություն մեր ազգի թշնամյաց:

Մարդկանց բուն նկարագիրը փորձությունների ժամանակ է երևում: Ու, փառք Աստծո, որ մեր Եկեղեցու վրա անարգ հարձակման այս դաժան փորձության պահին Լուսավորչի գահին այդպիսի հոգևոր առաջնորդ է:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ  

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Գործող վարչախումբը ներգրավված է դեղերի բիզնեսի մեջ». Հրանտ Բագրատյանը կասկածներ ունի Նավթամթերքից մինչև թռչնամիս․ Նարեկ Կարապետյանը ներկայացրեց գործարանների կառուցման ծրագիրը Ինչ գործարաններ պիտի կառուցվեն Հայաստանում ու ինչուԴեղորայքի գինը կիջեցվի, տատիկների, պապիկների կյանքը կփոխվի․ Կարապետյան Երկրում կա աշխատատեղերի խնդիր, շրջաններում գործ չկա․ Նարեկ Կարապետյան Առաջարկում ենք Իրանի հետ ստեղծել խոշոր էներգետիկ համակարգ․ Նարեկ Կարապետյան Պետք է լուծենք բնակարանային խնդիրները, որ հնարավոր լինի խթանել մեծ ընտանիքների ձևավորումը․ ԿարապետյանՀայաստանը տարեկան աղքատանում է 4 միլիարդ դոլարով․ Նարեկ ԿարապետյանՋերմուկի մոտակայքում օկուպացված տարածքները թողնելու են Ադրբեջանի վերահսկողության տակ․ Ավետիք ՔերոբյանԳեղեցկության սրահներ, փոքր կրպակներ, հացի փռեր, ձեր հարկերը լինելու են 0%. Նարեկ Կարապետյան Առաջին քայլով ստեղծելու ենք 300 հազար նոր աշխատատեղ Հայաստանում. Սամվել Կարապետյանի 5 տնտեսական քայլերը Երբ դատարկագլուխները խոսում են «գլուխներից» «Ազատություն քաղբանտարկյալ Արամ Քոչարյանին». ակցիա՝ Էջմիածնում Հնդկաստանը պատասխանում է Ադրբեջանի սադրանքներին Գումարելիների տեղափոխությունից գումարը չի փոխվում Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագրի շնորհանդեսը (ուղիղ) Եպիսկոպոսաց ժողովը կանեն Ավստրիայում Արցախի օկուպացիայից հետո Ադրբեջանը պահանջներ է ներկայացնում ՀՀ տարածքների նկատմամբ․ Աննա ԿոստանյանՈրտեղ արևային վահանակները բացարձակապես հարմար չեն տեղադրման համար. Մասնագետները նշել են 5 պատճառ Պետք է գործենք խելամիտ, չեզոք և շահախնդիր, այլ ոչ թե` զգայական, միամիտ կամ ճակատագրական սխալներով պայմանավորված. Արշակ Կարապետյան Ազատվե՛ք ձեր միջի ատելությունից, դա շատ հեշտ է անել. «Փաստ» Հեղուկ գազի շոկը՝ առկա վիճակի «լակմուսի թուղթ». «Փաստ» Քաղբանտարկյալների կյանքը վտանգի տակ․ դիտավորյալ ստեղծվող անմարդկային պայմաններ` այլախոհների համարՏնտեսական ճգնաժամի ֆոնին՝ նոր քաղաքական խաղացող․ «Մեր Ձևովը» ընդդեմ գործող իշխանությանԲրատիսլավայից հնչած պահանջը․ միջազգային արձագանք Հայ Առաքելական Եկեղեցու դեմ ճնշումներին Օրավուր հարստացող պաշտոնյաներն ու հազիվ ծայրը ծայրին հասցնող «հպարտ քաղաքացիները». «Փաստ» Ժողովուրդը միշտ ապացուցել է՝ հասարակության հոսանքը իշխանությունները չեն կարող շրջել. «Փաստ» «Հայաստանի գործող իշխանությունների վարած քաղաքականությունը սպասարկում է թուրք - ադրբեջանական շահերը. միակ նպատակը իշխանությունը պահելն է». «Փաստ» Ո՞վ կգլխավորի փորձառու կուսակցությունն, ու ի՞նչ հավակնություններ ունի նա. «Փաստ» Բրատիսլավայում ձևավորվել է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության միջազգային ճակատը. «Փաստ» Իշխանություններն ամեն կերպ խոչընդոտել են «Մենք կանք» միջոցառման անցկացմանը. «Փաստ» 2018-ից առաջ մի կոպեկ չունեին, հիմա ուզում են «բիրդան աղա» դառնալ, այս մարդիկ քանդում են երկիրը․ Հրայր Կամենդատյան Ալիևի պահանջն է կատարվել. Մարուքյանը՝ «Թրիփփ»-ի շրջանակային փաստաթղթի մասին2016-ին Արցախը հայկական էր․ Հայաստանը ուներ մարտունակ բանակ և ուժեղ դիվանագիտություն․ Հենրիխ ԴանիելյանՎաղը մենք ցույց կտանք, թե ինչպես է փոխվելու բոլորիս կյանքը Հայաստանում․ Նարեկ ԿարապետյանՆարեկ Սամսոնյանը 11 օր է, ինչ հրաժարվել է սննդից․ Մենուա ՍողոմոնյանՍտրատեգիական խնդիրների լուծումը և պոպուլիզմը․ Վահե ՀովհաննիսյանՍամվել Կարապետյանի գործը զուտ քաղաքական է, իսկ այսպիսի անօրինությունները ձեռնտու են միայն Հայաստանի թշնամիներին․ Ռոբերտ ԱմստերդամԱրմեն Փամբուխչյանը հանդիպել է Թբիլիսիի քաղաքապետի առաջին տեղակալ Գեորգի Թկեմալաձեի հետ ՀԷՑ ՓԲ ընկերությունը 2016 թ.-ին կառավարումը Տաշիր խմբի կողմից ստանձնելու պահին, աշխատել է վնասով և ունեցել է 34 մլրդ ՀՀ դրամ կուտակված վնաս ՀԷՑ-ը պարտվում է դատարաններում. աշխատանքից ազատումներ՝ առանց վերաբերելի հիմքերիՀայաստանի պետական պարտքը 2025-ի վերջի դրությամբ 14.5 միլիարդ դոլար է․ Էդմոն Մարուքյան Վաղը Հաջիևը կարող է Սյունիքով Նախիջևան անցնել, ու ոչ ոք չի հարցնի՝ ի՞նչ ես տանում․ Սողոմոնյան Պատահական չէ, որ Թրամփը քարոզարշավի ժամանակ առաջնորդվում էր «Նախևառաջ Միացյալ Նահանգներն են», «Ամերիկան դարձյալ դարձնենք հզոր» կարգախոսներով. Մհեր Ավետիսյան Ըստ իշխանությունների՝ պետք է ենթարկվենք թուրք-ադրբեջանական տանդեմի բոլոր պահանջներին․Ավետիք ՉալաբյանՀանդես ենք եկել թոշակների ավելացման և ինդեքսավորման նախաձեռնությամբ․ Հրայր ԿամենդատյանCMSI-ի ստանդարտների ներդրումը կարող է նպաստել Հայաստանի հանքարդյունաբերական ոլորտի միջազգային մրցունակության բարձրացմանըՍամվել Կարապետյանի քաղաքական ուժը կկոչվի «Ուժեղ Հայաստան» Մհեր Ավետիսյանը՝ Գրենլանդիայի շուրջ տեղի ունեցող գործընթացների մասինՓաշինյանը ոչ թե վերադարձրել, այլ փոխանակել է հայ գերիներին սիրիացի վարձկանների հետ․ Մենուա Սողոմոնյան
Ամենադիտված