Հայերեն


«Փաշինյանի կոստյումները 2-3 հազար դոլար են, իսկ թոշակառուները 3-4 անգամ ավելի վատ են ապրում». Կամենդատյան

Քաղաքականություն

Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը «Փաստինֆոյի» հետ զրույցում անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը այն մասին, թե Հայաստանում աննախադեպ տնտեսական աճ է արձանագրվում՝ այն իրավիճակում, երբ այս տարվա 10 ամիսներին ավելի քան 30․000 ընկերություն դադարեցրել է գործունեությունը։

«Ցանկացած տնտեսություն իներցիոն աճի ռեսուրս միշտ իր մեջ պարունակում է։ Իներցիոն բնույթի աճը տարեկան կազմում է մոտ 3-4 տոկոս․ որ իշխանությունները կամ պետությունները ոչինչ էլ չանեն, մեր տնտեսությունը բնակչության քանակի ավելացման հետ միասին ստանում է սպառման որոշակի հորիզոնական ծավալման ռեսուրս։ Այդ պատճառով էլ տնտեսությունը տարեկան 3-4 տոկոս միշտ աճում է։ Բայց այս խաբեբան, որ ասում է 7%, 8%, 10 կամ 50%՝ դա, իհարկե, սուտ է։ Ավելին՝ եթե ես ՔՊ-ից լինեի, չէի ասի, որ տնտեսական աճը 7%-ի է հասնում, կասեի՝ 70%-ի, հո ասելով չէ»։

Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց տնտեսագետ Հրայր Կամենդատյանը՝ անդրադառնալով տնտեսական աճի մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։ Նշենք, որ միայն այս տարվա 10 ամիսներին ավելի քան 30 000 ընկերություն դադարեցրել է գործունեությունը։

Անդրադառնալով Փաշինյանի պնդմանը, թե իրենք այլևս թոշակները չեն բարձրացնելու, քանի որ անկանխիկ եղանակով հետվճարի համակարգ են ներդրել, տնտեսագետն ասաց, որ նա քամահրանքով է խոսում ֆիզիկական ակտիվության մայրամուտում գտնվող մարդկանց մասին, մինչդեռ այդ մարդիկ որևէ եկամուտի այլ աղբյուր, քան թոշակը, չեն կարող ունենալ։ Մյուս կողմից էլ՝ թոշակառուները չեն կարող կոնսոլիդացվել, ֆիզիկապես ակտիվ չեն, հանրահավաքների չեն մասնակցելու, փողոց չեն փակելու, իսկ պետական ապարատում աշխատող 210-215 հազար հոգին ֆիզիկապես ավելի ակտիվ են և հնարավոր բողոքի գործողությունների ժամանակ կարող են լցվել փողոց։

Մյուս կողմից էլ ժողովրդական խոսք կա՝ «Հարուստը ինչ է իմանում՝ աղքատը ոնց է ապրում» կամ «Կուշտը ոնց իմանա՝ սովածը ոնց է ապրում»։ «Այս մարդը հիմա պալատում է ապրում ու վայելում է, այսպես ասած, արքայի կարգավիճակից բխող նյութական բարքերը։ Նա ապրում է երջանկության մեջ, վայելում է իր շրջապատող թանկարժեք ավտոմեքենաները, 500-600 հոգանոց պահապանների դրդող շարասյունը՝ թիկնազորներ, ոստիկաններ։ Նրա հագի վերջին կոստյումների գները 2-3 հազար դոլարից պակաս չեն։ Այս մարդը ինչ իմանա՝ ինչ խնդիրների առաջ են կանգնում թոշակառուները»։

Նա նաև ընդգծեց, որ եկեղեցու դեմ պայքարի այս ամբողջ գործողությունները, «զազրելի ներկայացումները», արվում են նրա համար, որ թոշակառուների ձայնը չլսվի։ «Այս ամբողջ այլանդակությունները, այս գարշելի կրկեսը արվում է նրա համար, որ հասարակությունը շեղվի այս թեմաներից, որ այդ մարդկանց ձայնը չլսվի»։

Նա ընդգծեց, որ 2018 թվականին միջին թոշակը կազմել է 40 000 դրամ, 2025 թվականին՝ 49 000 դրամ։ 2018-ին նախարարների աշխատավարձերը 360 000 դրամ էին, իսկ այժմ բարձրացել են մինչև 1.5 միլիոն՝ միայն աշխատավարձը, ոչ պարգևավճարը։ Սա այն դեպքում, երբ պարենային զամբյուղի մեջ առանձին խոշոր խմբերում, օրինակ՝ կաթնամթերքի խմբում, 60-ից մինչև 120% գնաճ կա։ Ըստ նրա՝ թոշակառուներն ակնհայտորեն սկսել են ապրել 3-4 անգամ ավելի վատ։

Շարունակենք կառուցել , ստեղծել աշխատանքի տեղ և միավորել մարդկանց. Նարեկ ԿարապետյանԵՄ-ն պետք է անհապաղ դադարեցնի իր ֆինանսական աջակցությունը Հայաստանի կառավարությանը. Ռոբերտ ԱմստերդամԵս էլ ունեմ առաջարկ, թե ինչպես սկսել Կառավարության նիստերը․ Վահե ԴարբինյանՌիո մոլի բացումը 90-ականներից ավերակ մնացած տարածքը բարեկարգելուց ու այնտեղ տնտեսական գործունեության հնարավորություն ստեղծելուց բացի, նաև 500 աշխատատեղ ապահովեց․ Մարիաննա Ղահրամանյան«Եթե ճիշտ աշխատենք, ՔՊ-ն վերընտրվելու շանսեր չի ունենա». Ռոբերտ ՔոչարյանՏեղի է ունեցել «Պրազյանը» ֆիլմի պրեմիերան Եկեղեցին մնացել է միակ ազգային հենարանը, դրա համար էլ այսօր այն ենթարկվում է գրոհի․ Արմեն ՄանվելյանIDBank-ը մասնակցել է Տնօրենների հայկական ինստիտուտի 10-րդ տարեդարձին նվիրված համաժողովինԵրկրաշարժ Հայաստանում Ծափերով վերջին հրաժեշտը տվեցին հայտնի բժիշկ Արտավազդ Սահակյանին Միջազգային կառույցներ ու դեսպանատների ներկայացուցիչներ,ու՞ր եք,ինչու՞ չեք դատապարտում այս բարբարոսական հարձակումը Միհրան Հակոբյանի նկատմամբ. Շարմազանով AxelMondrian-ը 2025թ ընթացքում արժանացել է երեք միջազգային հեղինակավոր մրցանակների՝ բրենդինգի, հանրային կապերի (PR) և կոմերցիոն ֆիլմերի արտադրության ոլորտներում«Հայաստան-Արցախ-Սփյուռք» 16-րդ մրցանակաբաշխությունն ընտրել է տարվա լավագույններին Անհանդուրժելի է կենսաթոշակառուների խնդիրները ուրանալը․ Հրայր ԿամենդատյանԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը աջակցում է ավելի քան 7000 դիմորդ ու 900 շրջանավարտ ունեցող ծրագրին Թոշակառուները սոված են, քանի որ պետությունը ֆինանսավորում է ռեպրեսիվ համակարգը․ Ավետիք Չալաբյան Անտեսված գիտություն, ձախողված պետություն․ ինչպե՞ս կառավարել գիտությունըUcom-ը խթանում է տիեզերական ճարտարագիտության ուսուցումը Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ գեղեցիկ փաթեթավորմամբ Փաշինյանը նոր օյիններ է մոգոնում եկեղեցու դեմ Փաշինյանը Բաքվից նավթ ու բենզին է ուզում գնել ԱրարատԲանկը ճանաչվել է 2025թ․ լավագույն ենթապահառու բանկ՝ ըստ Global Finance ամսագրիՉինաստանը բացել է էներգիայի պահեստավորման հսկայական կենտրոն Իմ առաջարկն է բոլորին. անենք միասնական գործ՝ բոլոր հնարավոր եղանակներով բացատրենք ժողովրդին՝ ինչի´ մասին են այս ընտրությունները. Վահե Հովհաննիսյան Խոստացված աշխատատեղերի փոխարեն՝ աճող աղքատություն ու թանկացումԵկեղեցու շուրջ թեման խայծ է, որպեսզի հանրությունը մոռանա սոցիալական հարցերը. Հրայր ԿամենդատյանՎաշինգտոնյան հուշագրի վտանգները․ ուր է գնում Հայաստանը իշխանությունների քաղաքական քայլերի հետևանքով Եկեղեցու անկախության դեմ նոր հարված․ իշխանությունը փորձում է ձևավորել վերահսկվող հոգևոր իշխանություն Գ. Ծառուկյանի հազարից ավելի թիմակից Գյումրիում հարգանքի տուրք մատուցեցին երկրաշարժի զոհերի հիշատակին«Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամները այցելել են Գյումրի հարգանքի տուրք մատուցելու 1988-ի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակինՇնորհակալություն եմ հայտնում մեր խիզախ ընկեր Անահիտ Ղազարյանին, և կոչ անում եկեղեցու բոլոր նվիրյալ զավակներին հետևելու նրա օրինակին. Ավետիք ՉալաբյանՄոհամեդ Սալահը հայտարարություն է արել Լավ և վատ լուրեր կան. Էդմոն ՄարուքյանՏավուշի դպրոցներից մեկի հետնամասում 4-րդ դասարանի աշակերտները բռնnւթյшն են ենթարկել իրենց համադասարանցուն․ 10-ամյա երեխան տեղափոխվել է հիվանդանոցՆախավերջին M դասի կրկնակի արեգակնային բռնկում է տեղի ունեցել Ազգային ժողովի մոտ բախվել են նախագահի աշխատակազմում հաշվառված համարանիշերով «Renault»-ը և «Honda»-ն․ կա տուժածՄի մարդը չի կարող պառակտել մեզ երկարաժամկետ, հակառակության վերջը պետք է դրվի Հայաստանում․ Նարեկ Կարապետյան Գյումրիի ռեպետիցիան` Մայր տաճարը զավթելուց առաջ. Էդմոն Մարուքյան Թրամփը մեդալներ է հանձնել Ստալոնեին, Kiss ռոք խմբին և Գեյնորին «Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը Սուրբ Սարգիս եկեղեցում մասնակցել է Սուրբ և անմահ պատարագիՀավայան կղզիներում գտնվող Կիլաուեա հրաբուխը ժայթքել է Ռուսաստանը բազմաթիվ պատճառներ ունի` ոչ մեկին չվստահելու․ Թուրքիայի ԱԳ նախարար «Անդառնալի կորստի և մեր ժողովրդի միասնության խորհրդանիշ»․ Աբրահամ Հովեյանը՝ Սպիտակի երկրաշարժի մասին «Ինտեր Մայամին» MLS-ի գավաթի եզրափակչում հաղթեց «Վանկուվերին»՝ պատմության մեջ առաջին անգամ հռչակվելով չեմպիոնԴեկտեմբերի 7-ը մեր ցավի, բայց նաև մեր միասնականության օրն է․ այն հիշեցնում է, որ վերքերից հետո մենք գտել ենք ուժ՝ կրկին կանգնելու ու շարունակելու․ Նաիրի Սարգսյան Մենք երբեք մեր հայրենակիցներին չենք թողնի միայնակ․ «Մեր ձևով» ժողովրդական շարժում Այսօր Սպիտակի երկրաշարժի 37-րդ տարելիցն է Սառցե դիմահարդարումը՝ ձմեռային թրենդ. ինչպե՞ս ստանալ այսպիսի արդյունք ԵՄ-ն պետք է վերացվի, և ինքնիշխանությունը վերադարձվի առանձին երկրներին. Իլոն Մասկ Կճոյանը Գյումրիում. Պահանջում եմ առնվազն պաշտոնանկ անել․ Էդմոն Մարուքյան
Ամենադիտված