Հայերեն


«Եթե ճիշտ աշխատենք, ՔՊ-ն վերընտրվելու շանսեր չի ունենա». Ռոբերտ Քոչարյան

Blog
Ռոբերտ Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
 
1․ ՀՀ առաջնորդի անձնական շահերը ուղիղ հակասության մեջ են երկրի և ժողովրդի շահերի հետ։ Ինչո՞ւ է Հայաստանի ղեկավարն անում ճիշտ հակառակը նրա, ինչը պետության հմուտ առաջնորդը պետք է անի։ Միայն երեք տարբերակ կա․ եթե երկրի առաջնորդը գործակալ է, եթե նա տգետ է և մեծամիտ, և եթե նա այդ անում է մտածված և միտումնավոր։
 
2․ Ազգային ինքնությունը պետականության հենասյուներից մեկն է։ Կան բազմաթիվ երկրներ, որտեղ բավական պրոբլեմային է հաստատել ազգային ինքնությունը՝ կապված տարբեր էթնոսների հետ։ Բայց Հայաստանն այդ պրոբլեմը չունի։ Հայաստանում կարելի է ունենալ և ամրացնել այնպիսի ինքնություն, որը հնարավոր չէ որևէ կերպ կոտրել։
 
3․ Փաշինյանը ցույց տվեց, որ իր պայքարը կոնկրետ Հայ Առաքելական Եկեղեցու դեմ է։ Մեր ազգային ինքնության մեջ եկեղեցին հատուկ դեր ունի։ Ինչի՞ համար է քանդվում այդ կարևորագույն գործոնը։ Միգուցե սա արվում է Փաշինյանի՝ 300 հազար ադրբեջանցու հետ բերելու խոստման համատեքստո՞ւմ։
 
4․ Երևի Հայաստանն առաջին երկիրն է, որտեղ տնտեսությունը զարգանում է, բայց աղքատությունը չի իջնում։ Պետական ռեկետը համատարած է։ Երկրի ներդրումային միջավայրն ուղղակի քայքայված է։
 
5․ ՀՀ առաջնորդի անձնական շահերը ուղիղ հակասության մեջ են երկրի և ժողովրդի շահերի հետ։ Երկրի շահերից էր բխում, որ պարտված ղեկավարը հրաժարական տա ու հնարավորություն տա մաքրվել պարտությունից, և նոր ղեկավարը փորձի լուծել երկրի վրա ծառացած խնդիրները։
 
6․ Փաշինյանին ձեռնտու է, որ Հայաստանը լինի նոր պատերազմի մշտական վտանգի առջև։ Սա ձեռք է տալիս Փաշինյանին մեկ պատճառով, որ խաղաղությունն ուղիղ կապվի իր անձի և անվան հետ, այլ ոչ թե ամուր միջազգային երաշխիքների հետ։ Իր նպատակը իշխանությունը պահելն է։
 
7․ Մեր մոտեցումը հետևյալն է․ ժողովրդի և պետության շահերը պետք է լինեն առաջին տեղում։ Եվ երբեք որևէ առաջնորդ չպետք է իր շահերը որևէ կերպ գերադասի ժողովրդի և պետականության շահերին։
 
8․ 1997-98 թթ․-ին պետք էր նայել առաջ, ոչ թե դատել նախկիններին։ Այն ժամանակ պրոբլեմները բազմաթիվ էին, և պետք չէր ամբողջ օրակարգը ձևավորել՝ նախկինների հետևից ընկնելով ու նրանց դատելով։
 
9․ Երբ սկսում ես վրեժխնդրությամբ ապրել, առաջ չես նայում։ Եթե ֆիքսվում ես վրեժխնդրության վրա, դու պրոբլեմ ունես։ Այդ դեպքում դու պետք է որևէ հանրային գործով չզբաղվես, ապագայի մասին չմտածես և կենտրոնանաս անցյալում քեզ վատություն արած կամ դավաճանած մարդկանց հետ հաշիվներ մաքրելու վրա։ Սա լավ բան չէ, հատկապես երկրի առաջին դեմքի համար։
 
10․ Փաշինյանը փողոց մոբիլիզացնելու ռեսուրս չունի, որ իր կոչով մարդիկ փողոց դուրս գան և գնան Վեհարանը գրոհելու։ Եթե Փաշինյանն այդքան ռեսուրս ունենար, ապա ԿԳԲ-ի մեթոդներով եկեղեցու դեմ չէր աշխատի։
 
11․ Տնտեսական աճը պետք է զուգորդվի աղքատության կրճատման հետ։ Եթե այդպես չէ, ուրեմն աճը “նկարված” է, կամ աճի բարիքներից օգտվում են շատ նեղ շրջանակներ։
 
12․ Այսօրվա տնտեսական աճը յուրահատուկ է նրանով, որ սպեկուլյատիվ բնույթ է կրում։ Հայաստանի ամենախոշոր հարկատուն դարձել է հեռախոսներ վաճառող մի ընկերություն։ Նման տնտեսական աճը չի կարող էֆեկտ ունենալ աղքատության կրճատման համար։ Սա ուղղակի փուչիկ է։
 
13․ Թոշակների մասով նույնիսկ ինդեքսացիա չկա։ Մի քանի անգամ ասել են, որ թոշակ են բարձրացնում, բայց այդ թվերն ավելի ցածր էին, քան ինֆլյացիան։
 
14․ Այսօրվա աշխարհում ոչինչ չեմ բացառում․ և՛ դրական, և՛ շատ բացասական։ Աշխարհը մտել է մի բավական անկայուն ժամանակահատված։ Սխալ քայլերի պարագայում մենք կարող ենք եղածի վրա լիքը բան կորցնել, ճիշտ քայլերի դեպքում կարող ենք մեր երազած որոշ հարցերի լուծում ստանալ: Եթե ոչ ամբողջական, ապա գոնե մասնակի:
 
15․ Աշխարհը փոխվել է, տրանսֆորմացվել է նաև բանակցությունների ֆորմատը։ Երբ դիմացինդ ուժեղ է, աշխատում է պրագմատիզմը։ Բայց հիմա դու այդ մենաշնորհը չունես։ ԱՄՆ-ի քաղաքականության մեջ պրագմատիզմը միշտ կա․ կարելի է նստել, խոսել և պայմանավորվել։
 
16․ Չպետք է լինի մի պաշտոն, որն իր ձեռքում կենտրոնացնում է այսքան լիազորություն։ Երկրի նախագահը պետք է ընտրվի ժողովրդի կողմից և հակակշռելու հնարավորություն ունենա։ Պետք է լինի գործադիրին զսպող առաջնային մանդատով օժտված ինստիտուտ։
 
17․ Հարց է առաջանում՝ ի՞նչ նպատակով է “նախկին-ներկա” խոսույթն այսօր օրակարգ բերվում։ Մարդկանց թվում է, որ ինչ-որ հայտարարություններով կարող են մեր ձայներից մի որոշ մաս վերցնել։ Կասկածներ են առաջանում՝ արդյո՞ք նպատակը ազնիվ է, որովհետև բերվող հիմնավորումները չեն աշխատում։ Դա դեստրուկտիվ ճանապարհ է։
 
18․ Քի Վեսթում քննարկվում էր հենց Արցախը Հայաստանին միացնելու տարբերակը, և շատ մոտ էինք այդ տարբերակին։ Չեմ կասկածում, որ բանակցությունների արդյունքում մենք կգայինք մեր ցանկալի տարբերակին։ Պետք էր հետևողական աշխատանք և ճիշտ քայլեր։ 2018 թվականին Փաշինյանը խաթարել է բանակցային գործընթացը։
 
19․ Փոքր պետության համար անվտանգային հարցը համար մեկ հարցն է, և փոքր պետությունը չի կարող իզոլացվել: Մենք պետք է մեր անվտանգային խնդիրները լուծենք ռազմաքաղաքական դաշինքներով և ռազմաքաղական գործընկերության միջոցով, բայց լավ հարաբերություններ ունենալ ամբողջ աշխարհի հետ։ Եվ այդպես էինք անում, և այս մոդելը ոչ մեկի մոտ պրոբլեմ չէր առաջացնում։
 
20. Պետական պարտքի հսկայական բուրգ է կառուցված, որը մի օր փլվելու է։ Մեր բանկային համակարգի և մի շարք բիզնեսների գերշահույթներն ամբողջությամբ կախված են Ռուսաստանի նկատմամբ կիրառված սանկցիաներից։ Մի պահ պատկերացրեք, որ այս ամբողջը կանգնի։ Ոչ մեկ մեր արտաքին պարտքը մեզ չի ներելու, ստիպված ենք լինելու այն շարունակել սպասարկել։
 
21․ Ինձ մեղադրում են երկրի ռազմավարական օբյեկտները ռուսներին վաճառելու մեջ։ Բայց այն ընկերությունները, որտեղ բերել ենք գերմանական, ֆրանսիական, և կանադական ներդրումներ, այս իշխանությունների օրոք ունեցան ռուսական սեփականատերեր։
 
22․ Իշխանության են հայտնվել քաղաքական խարդախներ, որոնց զոհն են դառնում միամիտ մարդիկ։ Մեր հասարակությունը չափազանց հանդուրժող է ստի նկատմամբ։ Մարդուն կարելի է ամեն օր ստի վրա բռնել, և այդ մարդը շարունակում է ունենալ որոշակի քանակի կողմնակիցներ։
 
23․ Եթե-ներ չկան․ ՔՊ-ն պետք է չընտրվի, և ես պլան Բ չունեմ։ Եթե ճիշտ աշխատենք, ՔՊ-ն վերընտրվելու շանսեր չի ունենա։ Պետք է վճռական տրամադրվել։ Կյանքում իմ մոտեցումն է միշտ եղել՝ մտե՞լ ես պայքարի մեջ, նույնիսկ մի նայի՝ հետևից մարդ կա թե՞ չկա, դու առաջ գնա։ Հենց դու առաջ ես գնում, հետևիցդ գալիս են։
 

Քաղբանտարկյալների կյանքը վտանգի տակ․ դիտավորյալ ստեղծվող անմարդկային պայմաններ` այլախոհների համարՏնտեսական ճգնաժամի ֆոնին՝ նոր քաղաքական խաղացող․ «Մեր Ձևովը» ընդդեմ գործող իշխանությանԲրատիսլավայից հնչած պահանջը․ միջազգային արձագանք Հայ Առաքելական Եկեղեցու դեմ ճնշումներին Օրավուր հարստացող պաշտոնյաներն ու հազիվ ծայրը ծայրին հասցնող «հպարտ քաղաքացիները». «Փաստ» Ժողովուրդը միշտ ապացուցել է՝ հասարակության հոսանքը իշխանությունները չեն կարող շրջել. «Փաստ» «Հայաստանի գործող իշխանությունների վարած քաղաքականությունը սպասարկում է թուրք - ադրբեջանական շահերը. միակ նպատակը իշխանությունը պահելն է». «Փաստ» Ո՞վ կգլխավորի փորձառու կուսակցությունն, ու ի՞նչ հավակնություններ ունի նա. «Փաստ» Բրատիսլավայում ձևավորվել է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության միջազգային ճակատը. «Փաստ» Իշխանություններն ամեն կերպ խոչընդոտել են «Մենք կանք» միջոցառման անցկացմանը. «Փաստ» 2018-ից առաջ մի կոպեկ չունեին, հիմա ուզում են «բիրդան աղա» դառնալ, այս մարդիկ քանդում են երկիրը․ Հրայր Կամենդատյան Ալիևի պահանջն է կատարվել. Մարուքյանը՝ «Թրիփփ»-ի շրջանակային փաստաթղթի մասին2016-ին Արցախը հայկական էր․ Հայաստանը ուներ մարտունակ բանակ և ուժեղ դիվանագիտություն․ Հենրիխ ԴանիելյանՎաղը մենք ցույց կտանք, թե ինչպես է փոխվելու բոլորիս կյանքը Հայաստանում․ Նարեկ ԿարապետյանՆարեկ Սամսոնյանը 11 օր է, ինչ հրաժարվել է սննդից․ Մենուա ՍողոմոնյանՍտրատեգիական խնդիրների լուծումը և պոպուլիզմը․ Վահե ՀովհաննիսյանՍամվել Կարապետյանի գործը զուտ քաղաքական է, իսկ այսպիսի անօրինությունները ձեռնտու են միայն Հայաստանի թշնամիներին․ Ռոբերտ ԱմստերդամԱրմեն Փամբուխչյանը հանդիպել է Թբիլիսիի քաղաքապետի առաջին տեղակալ Գեորգի Թկեմալաձեի հետ ՀԷՑ ՓԲ ընկերությունը 2016 թ.-ին կառավարումը Տաշիր խմբի կողմից ստանձնելու պահին, աշխատել է վնասով և ունեցել է 34 մլրդ ՀՀ դրամ կուտակված վնաս ՀԷՑ-ը պարտվում է դատարաններում. աշխատանքից ազատումներ՝ առանց վերաբերելի հիմքերիՀայաստանի պետական պարտքը 2025-ի վերջի դրությամբ 14.5 միլիարդ դոլար է․ Էդմոն Մարուքյան Վաղը Հաջիևը կարող է Սյունիքով Նախիջևան անցնել, ու ոչ ոք չի հարցնի՝ ի՞նչ ես տանում․ Սողոմոնյան Պատահական չէ, որ Թրամփը քարոզարշավի ժամանակ առաջնորդվում էր «Նախևառաջ Միացյալ Նահանգներն են», «Ամերիկան դարձյալ դարձնենք հզոր» կարգախոսներով. Մհեր Ավետիսյան Ըստ իշխանությունների՝ պետք է ենթարկվենք թուրք-ադրբեջանական տանդեմի բոլոր պահանջներին․Ավետիք ՉալաբյանՀանդես ենք եկել թոշակների ավելացման և ինդեքսավորման նախաձեռնությամբ․ Հրայր ԿամենդատյանCMSI-ի ստանդարտների ներդրումը կարող է նպաստել Հայաստանի հանքարդյունաբերական ոլորտի միջազգային մրցունակության բարձրացմանըՍամվել Կարապետյանի քաղաքական ուժը կկոչվի «Ուժեղ Հայաստան» Մհեր Ավետիսյանը՝ Գրենլանդիայի շուրջ տեղի ունեցող գործընթացների մասինՓաշինյանը ոչ թե վերադարձրել, այլ փոխանակել է հայ գերիներին սիրիացի վարձկանների հետ․ Մենուա Սողոմոնյան ԱՄՆ-ն ուզում է վերցնել Գրենլանդիան, սա հարված է միջազգային հարաբերություններին․ ինչ է տեղի ունենում. Էդմոն ՄարուքյանՑիվիլ թալանի մասին. Էդմոն Մարուքյան. (տեսանյութ) Այդ մարդիկ բանտարկյալ են, որովհետև պաշտպանում են մեր բոլորի իրավունքները․ Արսեն ԳրիգորյանՊահանջում ենք ձեռնարկել անհապաղ միջոցներ` Նարեկ Սամսոնյանի առողջական վիճակը կարգավորելու համար. «ՀայաՔվե»«Մեր ձևով» շարժումը օգնում է տաղանդավոր երիտասարդներին հայրենիքում կայանալու և հաջողելու համարԴու չես կարող երեսուն տարի մի ձև ապրել, դրանից հետո տասը տարի՝ ուրիշ ձև. Նարեկ ԿարապետյանUcom-ի ֆիքսված կապի ցանցի ծառայությունները հասանելի են Զովունիում Եվրոպական կրկնակի ստանդարտներ. ԵՄ-ն չի տեսնում քաղբնտարկյալների առկայությունը Քրդական դասեր Հայաստանի համար Արևմտամետները որոշել են՝ կգնան մեկ ցուցակով Քրիստոսի արձանի շինաշխատանքները, անկախ եղանակային պայմաններից, շարունակվում են․ Գագիկ Ծառուկյան Դավոսը Փաշինյանի համար հարկադիր տանջանքի միջավայր կլիներ․ Տնտեսագետ«Արևային մեծ պարիսպ». Չինաստանն անապատում մեգաէլեկտրակայան է կառուցումՆիկոլը ելել է մեր ժողովրդի շալակը․ դո՛ւրս եկեք թմբիրից, միավորվենք, հեռացնենք նրան․ Ավետիք Չալաբյան Տեքստիլի և թեթև արդյունաբերության վետերանները պետք է ստանան արժանապատիվ կենսաթոշակ. Հրայր ԿամենդատյանՅուրաքանչյուր հայ պետք է հասկանա, որ իր տունը ամբողջ Հայաստանն է․ Լիլիթ Արզումանյան«ՀայաՔվեի» մեծ թիմը մասնակցեց Մարզահամերգային համալիրում տեղի ունեցած «ՄԵՆՔ ԿԱ՛ՆՔ» խորագրով համաԱրցախյան համերգային երեկոյինՀուշագիր. խաղաղության գինը և մոլորեցման քաղաքականությունըՍահմանադրությունից դուրս մնացած պետություն–եկեղեցի հարաբերություններըՍոֆթ Կոնստրակտը հյուրընկալել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությանըՆարեկ Կարապետյանը անդրադարձել է Հայաստանում դեղերի գների խնդրին, որոնք անհամեմատ ավելի թանկ են, քան հարևան ՎրաստանումԳևորգ Պապոյան-ը որոշել է անդրադառնալ իր և Նարեկ Կարապետյանի միջև մոտ մեկ տարի առաջ կայացած աշխատանքային հանդիպմանը. Ալիկ Ալեքսանյան
Ամենադիտված