Հայերեն


Այս ամենն, ի վերջո, կարող է հանգեցնել քաղաքացիական բախումների. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Փաստորեն հանդուրժեցինք նաև Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հերթական բռնազավթումը, որը տեղի ունեցավ 2025 թվականի դեկտեմբերի 7-ին ՀԱՍԵ Շիրակի թեմում։

Չեմ կարծում, որ աշխարհում կլինի մի հայ, նկատի ունեմ հայկական էություն ունեցող հայ, ում կրոնական զգացումը վիրավորված չլինի այդ փաստից, սակայն Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի համար, անշուշտ, այդ վիշտը նկարագրելու համար մեր լեզվաբանները պետք է թերևս մտածեն այդպիսի տառապանքը նկարագրող նոր բառ, ես չեմ կարողանում այդ բառը գտնել։ Բայց աղոթում եմ, որ Աստված ավելացնի սրբազան հոր համբերությունն ու իմաստությունը և հավատն առ այն, որ այս մղձավանջը երկար տևել չի կարող։ Տիրոջ համբերությունն անսահման է իր զավակների մեղքերը հանդուրժելու համար, սակայն Սուրբ Հոգու դեմ գործած մեղքը, ինչպես վկայված է Սուրբ Գրքում, աններելի է, և նման մեղք գործողները Տիրոջ դատաստանին են արժանանալու ճիշտ ժամանակին և ճիշտ տեղում։ «Քաղաքացիական պայմանագիր» անունը կրող կրոնա-քաղաքական աղանդի առաջնորդը, անպատժելիությունից ոգևորված, նորանոր բարբաջանքներ է շրջանառության մեջ դնում և հրճվանք պատճառում վաղուց արդեն ազգային անվտանգության սպառնալիք հանդիսացող ապազգային ու հակաեկեղեցական համայնքներին, որոնք այլևս բաց տեքստերով ու անթաքույց վարկաբեկում են Հայ Եկեղեցին ու նրա հավատավոր հետևորդներին։

Ներեկեղեցական և ներքաղաքական մթնոլորտն այսօր թունավորված է և իրապես շատ մտահոգիչ։ Այն հոգևորականները, որոնք դեռևս անհայտ պատճառներով իրենց «պետականամետությամբ» շեղվել են Եկեղեցու սուրբ հայրերից մեզ ավանդված հավատքից և աջակցում են ՀՀ գործող իշխանության կողմից վարվող անհարկի զիջողական քաղաքականությանը, հայտնվել են միաժամանակ ՔՊ թակարդում և քաղաքական ընդդիմության թիրախում։ Նրանք ենթարկվում են, կարծում եմ, չափավոր քննադատության, մինչդեռ մյուս առողջ մասը, այսինքն՝ իրական պետականամետ ու ուղղադավան հատվածը, Գարեգին Երկրորդ Վեհափառ Հայրապետի գլխավորությամբ, ենթարկվում է, ըստ իս, թշնամիների կողմից ուղղորդվող, սանձազերծված, լկտի և թշնամական քննադատության, այսինքն՝ հայտնվել է աղանդավորականների թիրախում։ Լկտիության ու հանդգնության աստիճանը հասել է այնտեղ, որ աղանդավորականներն իրենց թույլ են տալիս նաև խոսել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բռնազավթման մասին։ Այս ամենը կարող է, ի վերջո, հանգեցնել քաղաքացիական բախումների, և, կարծում եմ, դա շատ լավ հասկանում են նաև օրվա իշխանությունները և, այսպես կոչված, «պետականամետ» հոգևորականների խումբը, որը բաղկացած է հիմնականում ՔՊ կրոնա-քաղաքական աղանդի ակտիվիստներից։ Ասում եմ հիմնականում, քանի որ ակնհայտ է, որ ոչ բոլոր իշխանավորներն են կիսում նրանց հակաեկեղեցական տրամադրությունները։ Եվ այսօր հենց այդ հատվածը պետք է իր մեջ կամք գտնի ու խիզախորեն արտահայտի իր կարծիքը և դրանով ազատվի նաև այն վերահաս պատուհասից, որը Տիրոջ կողմից անխուսափելիորեն գալու է Սուրբ Հոգուն անարգողների վրա։

ԳԵՆԱԴԻ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

2018-ից առաջ մի կոպեկ չունեին, հիմա ուզում են «բիրդան աղա» դառնալ, այս մարդիկ քանդում են երկիրը․ Հրայր Կամենդատյան Ալիևի պահանջն է կատարվել. Մարուքյանը՝ «Թրիփփ»-ի շրջանակային փաստաթղթի մասին2016-ին Արցախը հայկական էր․ Հայաստանը ուներ մարտունակ բանակ և ուժեղ դիվանագիտություն․ Հենրիխ ԴանիելյանՎաղը մենք ցույց կտանք, թե ինչպես է փոխվելու բոլորիս կյանքը Հայաստանում․ Նարեկ ԿարապետյանՆարեկ Սամսոնյանը 11 օր է, ինչ հրաժարվել է սննդից․ Մենուա ՍողոմոնյանՍտրատեգիական խնդիրների լուծումը և պոպուլիզմը․ Վահե ՀովհաննիսյանՍամվել Կարապետյանի գործը զուտ քաղաքական է, իսկ այսպիսի անօրինությունները ձեռնտու են միայն Հայաստանի թշնամիներին․ Ռոբերտ ԱմստերդամԱրմեն Փամբուխչյանը հանդիպել է Թբիլիսիի քաղաքապետի առաջին տեղակալ Գեորգի Թկեմալաձեի հետ ՀԷՑ ՓԲ ընկերությունը 2016 թ.-ին կառավարումը Տաշիր խմբի կողմից ստանձնելու պահին, աշխատել է վնասով և ունեցել է 34 մլրդ ՀՀ դրամ կուտակված վնաս ՀԷՑ-ը պարտվում է դատարաններում. աշխատանքից ազատումներ՝ առանց վերաբերելի հիմքերիՀայաստանի պետական պարտքը 2025-ի վերջի դրությամբ 14.5 միլիարդ դոլար է․ Էդմոն Մարուքյան Վաղը Հաջիևը կարող է Սյունիքով Նախիջևան անցնել, ու ոչ ոք չի հարցնի՝ ի՞նչ ես տանում․ Սողոմոնյան Պատահական չէ, որ Թրամփը քարոզարշավի ժամանակ առաջնորդվում էր «Նախևառաջ Միացյալ Նահանգներն են», «Ամերիկան դարձյալ դարձնենք հզոր» կարգախոսներով. Մհեր Ավետիսյան Ըստ իշխանությունների՝ պետք է ենթարկվենք թուրք-ադրբեջանական տանդեմի բոլոր պահանջներին․Ավետիք ՉալաբյանՀանդես ենք եկել թոշակների ավելացման և ինդեքսավորման նախաձեռնությամբ․ Հրայր ԿամենդատյանCMSI-ի ստանդարտների ներդրումը կարող է նպաստել Հայաստանի հանքարդյունաբերական ոլորտի միջազգային մրցունակության բարձրացմանըՍամվել Կարապետյանի քաղաքական ուժը կկոչվի «Ուժեղ Հայաստան» Մհեր Ավետիսյանը՝ Գրենլանդիայի շուրջ տեղի ունեցող գործընթացների մասինՓաշինյանը ոչ թե վերադարձրել, այլ փոխանակել է հայ գերիներին սիրիացի վարձկանների հետ․ Մենուա Սողոմոնյան ԱՄՆ-ն ուզում է վերցնել Գրենլանդիան, սա հարված է միջազգային հարաբերություններին․ ինչ է տեղի ունենում. Էդմոն ՄարուքյանՑիվիլ թալանի մասին. Էդմոն Մարուքյան. (տեսանյութ) Այդ մարդիկ բանտարկյալ են, որովհետև պաշտպանում են մեր բոլորի իրավունքները․ Արսեն ԳրիգորյանՊահանջում ենք ձեռնարկել անհապաղ միջոցներ` Նարեկ Սամսոնյանի առողջական վիճակը կարգավորելու համար. «ՀայաՔվե»«Մեր ձևով» շարժումը օգնում է տաղանդավոր երիտասարդներին հայրենիքում կայանալու և հաջողելու համարԴու չես կարող երեսուն տարի մի ձև ապրել, դրանից հետո տասը տարի՝ ուրիշ ձև. Նարեկ ԿարապետյանUcom-ի ֆիքսված կապի ցանցի ծառայությունները հասանելի են Զովունիում Եվրոպական կրկնակի ստանդարտներ. ԵՄ-ն չի տեսնում քաղբնտարկյալների առկայությունը Քրդական դասեր Հայաստանի համար Արևմտամետները որոշել են՝ կգնան մեկ ցուցակով Քրիստոսի արձանի շինաշխատանքները, անկախ եղանակային պայմաններից, շարունակվում են․ Գագիկ Ծառուկյան Դավոսը Փաշինյանի համար հարկադիր տանջանքի միջավայր կլիներ․ Տնտեսագետ«Արևային մեծ պարիսպ». Չինաստանն անապատում մեգաէլեկտրակայան է կառուցումՆիկոլը ելել է մեր ժողովրդի շալակը․ դո՛ւրս եկեք թմբիրից, միավորվենք, հեռացնենք նրան․ Ավետիք Չալաբյան Տեքստիլի և թեթև արդյունաբերության վետերանները պետք է ստանան արժանապատիվ կենսաթոշակ. Հրայր ԿամենդատյանՅուրաքանչյուր հայ պետք է հասկանա, որ իր տունը ամբողջ Հայաստանն է․ Լիլիթ Արզումանյան«ՀայաՔվեի» մեծ թիմը մասնակցեց Մարզահամերգային համալիրում տեղի ունեցած «ՄԵՆՔ ԿԱ՛ՆՔ» խորագրով համաԱրցախյան համերգային երեկոյինՀուշագիր. խաղաղության գինը և մոլորեցման քաղաքականությունըՍահմանադրությունից դուրս մնացած պետություն–եկեղեցի հարաբերություններըՍոֆթ Կոնստրակտը հյուրընկալել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությանըՆարեկ Կարապետյանը անդրադարձել է Հայաստանում դեղերի գների խնդրին, որոնք անհամեմատ ավելի թանկ են, քան հարևան ՎրաստանումԳևորգ Պապոյան-ը որոշել է անդրադառնալ իր և Նարեկ Կարապետյանի միջև մոտ մեկ տարի առաջ կայացած աշխատանքային հանդիպմանը. Ալիկ ԱլեքսանյանՆարեկ Սամսոնյանի, Վազգեն Սաղաթելյանի և մյուս քաղաքական բանտարկյալների շուրջ տեղի ունեցողը վառ վկայությունն է Հայաստանում իրավակարգի ամբողջական և վերջնական փլուզման. Դավիթ ՂազինյանԵրկրի ղեկավարությունը պետք է ոչ թե գնա քահանաների հետ կռվի, այլ պետք է զբաղվի երկրի տնտեսությամբ, մարդկանց կյանքը մի փոքր ավելի լավ դարձնելով. Նարեկ Կարապետյան«Փոքր բիզնեսը Հայաստանում չպետք է հարկվի»,-այս մասին Մալաթիա-Սեբաստիա համայնքում հայտարարել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ ԿարապետյանըԱյնպես, ինչպես նկարում են բյուջեի եկամտային մասը, այնպես էլ՝ տնտեսական այլ ցուցանիշներ. Նաիրի ՍարգսյանՎերացրեք աղքատությունը նոր մտածեք պարգևավճարների մասին. Նարեկ ԿարապետյանՄենք կա՛նք ու կլինե՛նք. Ավետիք ՉալաբյանԻնչպե՞ս է առաջացել կյանքը Երկրի վրա. նոր փորձերը հաստատում են «ՌՆԹ աշխարհի» հիպոթեզըԵՄ-ն մտադիր է կասեցնել ԱՄՆ-ի հետ առևտրային համաձայնագրի հաստատումը Թրամփի սպառնալիքներից հետո. BloombergՄակրոնը պատասխանել է Թրամփին. ոչ մի վախեցում կամ սպառնալիք չի ազդի մեզ վրա ոչ Ուկրաինայում, ոչ Գրենլանդիայում
Ամենադիտված