Հայերեն


Օրուելյան «իրականությունը»՝ գործունեության ծրագիր. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ջորջ Օրուելը երևի մտքով էլ չէր անցկացնի, որ իր հանրահայտ հակաուտոպիական ստեղծագործությունները կարող են ոչ միան իրականություն, այլև հենց գործունեության ծրագիր դառնալ: Փաշինյանի կառավարման ներքո Հայաստանը վերածվել է Օրուելի գրքերում գրվածները իրական կյանքում կիրառելու ինչ-որ ֆանտասմագորիկ փորձադաշտի: Եթե մինչև 2021 թվականը դա «Անասնաֆերման» էր, ապա վերջին տարիներին լրիվ ընկղմվել ենք «1984»-ի մեջ:

Կարդացածները կհիշեն, մյուսները կարող են «գուգլել»՝ իմանալու համար, որ... «Պատերազմը խաղաղություն է: Ազատությունը ստրկություն է: Տգիտությունը ուժ է»:

Հա, բայց «1984»-ում կար նաև «մտքի հանցագործություն». այդպես էին բնորոշվում Անգսոցի անդամի (կուսակցության), առհասարակ որևէ մեկի ցանկացած անզգույշ արտահայտություն, արտաբերած բառ կամ ժեստ: Իշխող կուսակցության գաղափարախոսության տեսանկյունից սխալ կամ այդ գաղափարախոսությանը չհամապատասխանող մտքերի, բառերի, արտահայտությունների կամ ժեստերի դեմ պայքարում էր «մտքի ոստիկանությունը»: Իսկ կարգազանցներին քննում և կտտանքների էին ենթարկում «Սիրո նախարարությունում»: Այդ նախարարությունն էլ, կհիշեք, ամենից ահազդու տեսքն ուներ՝ առանց պատուհանների, չհաշված ստորգետնյա կամ «պադվալային» խոշտանգարանները:

Հա, բայց սա արդեն Օրուելի հանրահայտ հակաուտոպիան չէ, այլ մեր տխրահռչակ իրականությունը: Եվ սա այն պարագայում, որ մենք դեռ «կրկնամիտք» ասվածին չենք անդրադարձել: Դա այն ունակությունն է, երբ միաժամանակ հավատում են միմյանց հակասող երկու բանի: Եթե ընթերցելու ժամանակ ու ցանկություն չունեք, ապա կարելի է բավարարվել Փաշինյանի հանրահայտ «հպարտանում ենք մեր պարտությամբ», «ոչ թե Արցախը հանձնեցինք, այլ ձեռք բերեցինք ինքնիշխանություն» և նմանօրինակ այլ հայտարարություններով:

Կարճ ասած՝ Փաշինյանի իշխանության գործունեության հենքը մեծապես հիմնված է Օրուելի հակաուտոպիաների վրա: Պարզապես, եթե այլ ժողովուրդների համար «1984»ն ու «Անասնաֆերման» գրական ստեղծագործություններ են, Հայաստանում և ՀՀ քաղաքացիներիս համար, ցավոք, դրանք մեզ շրջապատող իրականության են վերածվել:

Բայց դա էլ Փաշինյանի բռնապետական հակումներին հագուրդ չի տալիս: Նրան դա էլ է քիչ:

Խնդրեմ, հիմա էլ քնել-ելել է, որոշել, որ եկեղեցիներում պետք է պատարագներից առաջ ՀՀ հիմնը հնչի: Գիտե՞ք՝ ինչու: Փաշինյանը համարում է, որ Եկեղեցին պետությունն է հիմնել: Դա, իհարկե, այդպես չէ, բայց մի՞թե դա կարևոր է: Կարևոր է, որ Փաշինյանն այդպես է որոշել: Խնդրեմ, վաղը կորոշի, որ «Պի»-ն ոչ թե 3,14 պետք է լինի, այլ 3:

Բայց դրանք դեռ «ծաղիկներն» էին: Փաշինյանը որոշել է, որ ՔՊ-ի ղեկավար լինելը իրեն միանգամայն բավարար իրավունքներ է տալիս, որպեսզի փոխի... Հայ առաքելական եկեղեցու «Կանոնագիրքը»: Ոչինչ, որ բացահայտում է Եկեղեցու հիմնադրման մասին (ու ոչ միայն այդ առումով) իր թերի «գիտելիքները», կամ ավելի ճիշտ՝ թյուր տվյալները:

Ոչինչ, որ թույլ է տալիս օրենքի ու Սահմանադրության կոպտագույն խախտում, քանի որ լինելով գործադիր իշխանության ղեկավար՝ ուղղակիորեն միջամտում է Հայ առաքելական եկեղեցու ներքին, ինքնավար հարցերին, ինչի իրավունքը չունի ոչ մի կերպ: Թեպետ, իրավաբանները, փորձագետները դա տողերիս հեղինակից ավելի լավ կբացատրեն ու բացատրում են: Կարելի է նաև վերստին ճոխ բառապաշարով նկարագրել Հայ առաքելական եկեղեցու և կանոնական ծիսակարգերի դեմ Փաշինյանի անընդունելի քայլերը, որը հոգևոր հայրերը բնորոշում են որպես պղծություն:

Բայց, այ, թե ինչն է ավելի ուշագրավ ու կարևոր միաժամանակ:

Ի՞նչ է, ըստ էության, անում Նիկոլ Փաշինյանը, բացի այն, որ պառակտում է հրահրում հասարակության ու Եկեղեցու ներսում, բացի այն, որ չարություն և ատելություն է տարածում, բացի այն, որ ուրանում է Արցախը, Արարատը և այդպես շարունակ:

Տեսեք. նա մի կողմից հագուրդ է տալիս իր բռնապետական արդեն անթաքույց հակումներին և հավակնություններին՝ լինի իրեն, իր «մտքի ոստիկանությանը» անդուր մարդկանց, գործիչների, հոգևորականների կամայական ազատազրկումը, թե, պատարագի բովանդակության «խմբագրումը»: Մյուս կողմից՝ Նիկոլ Փաշինյանը զուգընթաց գործնականում բավարարում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջները, նախապայմանները: Մի զարկով՝ մի քանի ձմերուկ, մի խոսքով:

Այդ ընթացքում նա կարող է ակտիվ հանրության կողմից հակազդեցության արժանացող իրարահաջորդ «թեզեր» նետել շրջանառության մեջ: Թեկուզ այս թարմ «առաջարկի» տեսքով, որ պատարագներից առաջ եկեղեցիներում պետական հիմնը հնչի, իսկ սրբապատկերների փոխարեն էլ երևի իր նկարները կախվեն:

Մեր ազգի ու պետության հանդեպ թշնամական տրամադրված հարևան նշված երկու երկրների պահանջները բավարարելու ճանապարհին Փաշինյանը Սահմանադրությունը փոխելու, Անկախության հռչակագիրը խմբագրելու կամ չեղարկելու մասին էլ է խոսում: Խոսում է նաև Հայոց պետությունը վերանայելու և խմբագրելու մասին: Մի խոսքով, անընդհատ շարունակաբար բավարարում է ադրբեջանական ու թուրքական պահանջները:

Հայ առաքելական եկեղեցին ազգային բազմադարյա ինստիտուտ է, իսկ նրանց, ովքեր որոշել են հպատակեցնել հայ ազգին, վերածել թշնամական շահերը «մի փոր հացի» և միանգամից չմորթվելու դիմաց սպասարկող անհիշողություն բիոզանգվածի, նման կառույց ոչ մի դեպքում պետք չէ: Ուստի, պետք է «բարենորոգման» անվան տակ այն քանդել, քայքայել, վերացնել: Սա է բուն էությունն ու խնդիրը: Ու դա կապ չունի հավատի, կրոնի, ծիսակարգի հետ: Դա կապ ունի մի ամբողջ երկիր ու իր հասարակությունը մանկուրտացնելու ծրագրի հետ:

Տեսեք, մենք կտրուկ մոտեցել ենք այն կետին, որ վաղը, մյուս օրը «մտքի պարեկները» կարող են բռնել ու դատել նրանց, ովքեր դեմ են խոսում Նիկոլ Փաշինյանին, դեմ են խոսում Ադրբեջանին կամ Թուրքիային: Կամ, եթե չեն խոսում, ուրեմն մտքի մեջ վատվատ բաներ են պահում: Կամ էլ ազգային որևէ արժեք չեն ուրանում, օրինակ՝ հիշում են, որ Հայոց գրերի գյուտը Մեսրոպ Մաշտոցն է արել... Հիշում են, որ Ցեղասպանություն է եղել, որ Արցախ ենք ժամանակավորապես կորցրել:

Հույզերը՝ հույզեր, բայց էական խնդիրն այն է, թե ոչ իշխանական, ազգային արժեքներին հավատարիմ ուժերը, շրջանակները, գործիչները որքան արագ ու արդյունավետ կարող են համախմբվել և այս հակաուտոպիական մղձավանջից ելնելու իրատեսական տարբերակ առաջարկել...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ  

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իշխանություններն ամեն կերպ խոչընդոտել են «Մենք կանք» միջոցառման անցկացմանը. «Փաստ» 2018-ից առաջ մի կոպեկ չունեին, հիմա ուզում են «բիրդան աղա» դառնալ, այս մարդիկ քանդում են երկիրը․ Հրայր Կամենդատյան Ալիևի պահանջն է կատարվել. Մարուքյանը՝ «Թրիփփ»-ի շրջանակային փաստաթղթի մասին2016-ին Արցախը հայկական էր․ Հայաստանը ուներ մարտունակ բանակ և ուժեղ դիվանագիտություն․ Հենրիխ ԴանիելյանՎաղը մենք ցույց կտանք, թե ինչպես է փոխվելու բոլորիս կյանքը Հայաստանում․ Նարեկ ԿարապետյանՆարեկ Սամսոնյանը 11 օր է, ինչ հրաժարվել է սննդից․ Մենուա ՍողոմոնյանՍտրատեգիական խնդիրների լուծումը և պոպուլիզմը․ Վահե ՀովհաննիսյանՍամվել Կարապետյանի գործը զուտ քաղաքական է, իսկ այսպիսի անօրինությունները ձեռնտու են միայն Հայաստանի թշնամիներին․ Ռոբերտ ԱմստերդամԱրմեն Փամբուխչյանը հանդիպել է Թբիլիսիի քաղաքապետի առաջին տեղակալ Գեորգի Թկեմալաձեի հետ ՀԷՑ ՓԲ ընկերությունը 2016 թ.-ին կառավարումը Տաշիր խմբի կողմից ստանձնելու պահին, աշխատել է վնասով և ունեցել է 34 մլրդ ՀՀ դրամ կուտակված վնաս ՀԷՑ-ը պարտվում է դատարաններում. աշխատանքից ազատումներ՝ առանց վերաբերելի հիմքերիՀայաստանի պետական պարտքը 2025-ի վերջի դրությամբ 14.5 միլիարդ դոլար է․ Էդմոն Մարուքյան Վաղը Հաջիևը կարող է Սյունիքով Նախիջևան անցնել, ու ոչ ոք չի հարցնի՝ ի՞նչ ես տանում․ Սողոմոնյան Պատահական չէ, որ Թրամփը քարոզարշավի ժամանակ առաջնորդվում էր «Նախևառաջ Միացյալ Նահանգներն են», «Ամերիկան դարձյալ դարձնենք հզոր» կարգախոսներով. Մհեր Ավետիսյան Ըստ իշխանությունների՝ պետք է ենթարկվենք թուրք-ադրբեջանական տանդեմի բոլոր պահանջներին․Ավետիք ՉալաբյանՀանդես ենք եկել թոշակների ավելացման և ինդեքսավորման նախաձեռնությամբ․ Հրայր ԿամենդատյանCMSI-ի ստանդարտների ներդրումը կարող է նպաստել Հայաստանի հանքարդյունաբերական ոլորտի միջազգային մրցունակության բարձրացմանըՍամվել Կարապետյանի քաղաքական ուժը կկոչվի «Ուժեղ Հայաստան» Մհեր Ավետիսյանը՝ Գրենլանդիայի շուրջ տեղի ունեցող գործընթացների մասինՓաշինյանը ոչ թե վերադարձրել, այլ փոխանակել է հայ գերիներին սիրիացի վարձկանների հետ․ Մենուա Սողոմոնյան ԱՄՆ-ն ուզում է վերցնել Գրենլանդիան, սա հարված է միջազգային հարաբերություններին․ ինչ է տեղի ունենում. Էդմոն ՄարուքյանՑիվիլ թալանի մասին. Էդմոն Մարուքյան. (տեսանյութ) Այդ մարդիկ բանտարկյալ են, որովհետև պաշտպանում են մեր բոլորի իրավունքները․ Արսեն ԳրիգորյանՊահանջում ենք ձեռնարկել անհապաղ միջոցներ` Նարեկ Սամսոնյանի առողջական վիճակը կարգավորելու համար. «ՀայաՔվե»«Մեր ձևով» շարժումը օգնում է տաղանդավոր երիտասարդներին հայրենիքում կայանալու և հաջողելու համարԴու չես կարող երեսուն տարի մի ձև ապրել, դրանից հետո տասը տարի՝ ուրիշ ձև. Նարեկ ԿարապետյանUcom-ի ֆիքսված կապի ցանցի ծառայությունները հասանելի են Զովունիում Եվրոպական կրկնակի ստանդարտներ. ԵՄ-ն չի տեսնում քաղբնտարկյալների առկայությունը Քրդական դասեր Հայաստանի համար Արևմտամետները որոշել են՝ կգնան մեկ ցուցակով Քրիստոսի արձանի շինաշխատանքները, անկախ եղանակային պայմաններից, շարունակվում են․ Գագիկ Ծառուկյան Դավոսը Փաշինյանի համար հարկադիր տանջանքի միջավայր կլիներ․ Տնտեսագետ«Արևային մեծ պարիսպ». Չինաստանն անապատում մեգաէլեկտրակայան է կառուցումՆիկոլը ելել է մեր ժողովրդի շալակը․ դո՛ւրս եկեք թմբիրից, միավորվենք, հեռացնենք նրան․ Ավետիք Չալաբյան Տեքստիլի և թեթև արդյունաբերության վետերանները պետք է ստանան արժանապատիվ կենսաթոշակ. Հրայր ԿամենդատյանՅուրաքանչյուր հայ պետք է հասկանա, որ իր տունը ամբողջ Հայաստանն է․ Լիլիթ Արզումանյան«ՀայաՔվեի» մեծ թիմը մասնակցեց Մարզահամերգային համալիրում տեղի ունեցած «ՄԵՆՔ ԿԱ՛ՆՔ» խորագրով համաԱրցախյան համերգային երեկոյինՀուշագիր. խաղաղության գինը և մոլորեցման քաղաքականությունըՍահմանադրությունից դուրս մնացած պետություն–եկեղեցի հարաբերություններըՍոֆթ Կոնստրակտը հյուրընկալել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությանըՆարեկ Կարապետյանը անդրադարձել է Հայաստանում դեղերի գների խնդրին, որոնք անհամեմատ ավելի թանկ են, քան հարևան ՎրաստանումԳևորգ Պապոյան-ը որոշել է անդրադառնալ իր և Նարեկ Կարապետյանի միջև մոտ մեկ տարի առաջ կայացած աշխատանքային հանդիպմանը. Ալիկ ԱլեքսանյանՆարեկ Սամսոնյանի, Վազգեն Սաղաթելյանի և մյուս քաղաքական բանտարկյալների շուրջ տեղի ունեցողը վառ վկայությունն է Հայաստանում իրավակարգի ամբողջական և վերջնական փլուզման. Դավիթ ՂազինյանԵրկրի ղեկավարությունը պետք է ոչ թե գնա քահանաների հետ կռվի, այլ պետք է զբաղվի երկրի տնտեսությամբ, մարդկանց կյանքը մի փոքր ավելի լավ դարձնելով. Նարեկ Կարապետյան«Փոքր բիզնեսը Հայաստանում չպետք է հարկվի»,-այս մասին Մալաթիա-Սեբաստիա համայնքում հայտարարել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ ԿարապետյանըԱյնպես, ինչպես նկարում են բյուջեի եկամտային մասը, այնպես էլ՝ տնտեսական այլ ցուցանիշներ. Նաիրի ՍարգսյանՎերացրեք աղքատությունը նոր մտածեք պարգևավճարների մասին. Նարեկ ԿարապետյանՄենք կա՛նք ու կլինե՛նք. Ավետիք ՉալաբյանԻնչպե՞ս է առաջացել կյանքը Երկրի վրա. նոր փորձերը հաստատում են «ՌՆԹ աշխարհի» հիպոթեզըԵՄ-ն մտադիր է կասեցնել ԱՄՆ-ի հետ առևտրային համաձայնագրի հաստատումը Թրամփի սպառնալիքներից հետո. Bloomberg
Ամենադիտված